
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
- Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:

«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` «Կոմսոմոլսկայա պրավդան» արձանագրել է, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն ամբողջապես փոխել է ուժերի դասավորությունը. «Նա խարիզմատիկ քաղաքական գործիչ է եւ ընդգծված հռետոր, որը հրապարակային ելույթների ժամանակ ունակ է իր վրա սեւեռել տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրությունը», - գրել է ռուսաստանյան պարբերականը, այնուհետեւ հավելել, որ առաջին նախագահը վայելում է պետական բյուրոկրատիայի, զինվորական եւ այլ ուժային կառույցների հսկայական հարգանքը: «Իրավապահ մարմինների աշխատակիցներից շատերը քաջ գիտակցում են, որ իրադրությունը երկրում կտրուկ փոխվում է, եւ այժմ արդեն նրանք պատրաստ չեն կատարել վերեւից իջեցվող, մեղմ ասած, հակաօրինական հրահանգները», - վստահեցնում է հոդվածագիրը: Անդրադառնալով Լ.Տեր-Պետրոսյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքին` թերթը ամրագրում է. «Երկրի արդիականացման եւ կոռուպցիոն համակարգի կազմաքանդման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի առաջարկները սկսում են արագորեն ժողովրդականություն վայելել: Հունվարի 22-ին Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կազմակերպած զանգվածային երթը վերածվեց ուժի իսկական ցուցադրության: Հակառակ դաժան սառնամանիքին, հարյուր հազարից ավելի մարդ, վանկարկելով «Լեւոն, նախագահ», քայլերթով անցավ Երեւանի փողոցներով: Երեւանի հազարավոր բնակիչներ ողջունում էին ցուցարարներին պատշգամբներից կամ պարզապես միանում էին քայլերթին», - մանրազնին պատկերում է ռուսաստանյան պարբերականը: «Կոմսոմոլսկայա պրավդան» վկայում է, որ Տեր-Պետրոսյանն ավելի է սկսել նմանվել համազգային, քան ընդդիմադիր գործչի` հակառակ գործող իշխանությունների տրամադրությունների. «Սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով, Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանի ընտրություններն ազնիվ լինեն: Հազիվ թե կարելի է տարածաշրջանում կայունություն ակնկալել, եթե ընտրությունները չդառնան ժողովրդի կամքի արտահայտություն: Եթե Ռուսաստանը սատարի այն վարչակազմին, որը չի ստանա ժողովրդի վստահությունը, դա հանգեցնելու է հակառուսաստանյան տրամադրությունների հրահրման», - բխեցրել է ռուսաստանյան պարբերականը: Իսկ ռուսաստանաբնակ, հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հայաստանյան պետականության հիմքերը թուլացնող «ֆորպոստային» մեկնաբանություններով ու դատողություններով, երեկ «Ռոսիսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում, բնականաբար, Սերժ Սարգսյանի համար խոստումնալից ապագա է կանխատեսել` պնդելով, թե հայաստանյան ընտրությունները անցնելու են մեկ փուլով: Իսկ որպես ասվածի հիմք` նա իրավացիորեն վկայաբերել է, ոչ թե, օրինակ, հասարակության շրջանում Սերժ Սարգսյանի վարկանիշը, այլ` «վարչական-տեղեկատվական արդյունավետ ռեսուրսը», որի օգնությամբ էլ Անդրանիկ Միհրանյանը Սերժ Սարգսյանի հաղթանակը հնարավոր է համարել: Սակայն, կարծում ենք` «վարչական ռեսուրսների» մասով էլ ռուսաստանցի պալատական քաղաքագետը, ամեն դեպքում, նշանակալիորեն չափազանցրել է իրական պատկերը եւ Ս.Սարգսյանի հնարավորությունները:
- Էմմա Գաբրիելյան
ՀԵՔԻԱԹ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Նա տարբեր անուններ ուներ` Տագնապ, Ահ, Սարսափ, Ահուդող, բայց ինչքան էլ անունները փոխում էր, մնում էր նույնը` նույն հին ու հիմար Վախը, որ չգիտես որտեղից ու ինչու գալիս-կառչում էր ու մնում այնքան` մինչեւ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ.Բ.
Առաջիկայում Բաքվում իր աշխատանքները կվերսկսի Թուրքմենստանի դեսպանատունը:
Փետրվարին կշարունակվեն բանակցությունները Կասպյան կարգավիճակի շուրջ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջան կայցելի Թուրքմենստանի ...ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա Գաբրիելյան
Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել:
«Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` ...«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ...ԴՐՎԱԳՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Թադեւոս Խաչատրյան
Գոնե մի հազար տարվա քարթու պետություն լինեինք, առնվազն հիսուն տարի մեր դրոշը ծածանվեր ՄԱԿ-ի ճակատին, Ավետիս Հարությունյանի ասած՝ ազգային-ազատագրականը մնար նախորդ-նախորդ դարերում, Տիգրան Հայրապետյանի երազած՝ ...ԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց ավելանում եւ առավել բիրտ են դառնում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումները: Այդ առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:
...ՊԱՏԿԵՐԸ ՍԵՒ-ՍՊԻՏԱԿ Է
Արմեն Գրիգորյան
Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է:
Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ...ՍՈՒՏԸ ԵՒ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Արման Նավասարդյան 1
Ստել նշանակում է խոստովանել նրա գերազանցությունը, ում զրպարտում ես: Սեմուել Բաթլեր, անգլիացի գրող
Սրանք ուղեկցում են մարդկային հասարակությանը անհիշելի ժամանակներից:
1938 թվական: Հիտլերն ավարտել է «Անշլյուս» ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖՈՐՊՈՍՏԸ
Արամ Ամատունի
Մտածել, որ իշխանությունները բաց էին թողնելու բանակի տոնի վրա քաղաքական գովազդ կառուցելու առիթը` ծայրահեղ միամտություն կլիներ:
Սակայն դժվար էր կանխատեսել, որ բանակի օրվան նվիրված համերգը կարող էր վերածվել ...«ԼԵՒՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ»
Մարինե Խառատյան
Աշտարակ քաղաքի հրապարակում երեկ կազմակերպվել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը աշտարակցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ: Սերժ Սարգսյանը ժամանել էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսներով ...ՀՈՒԺԿՈՒ, ՈԳԵՂԵՆ, ՀԱՂԹԱԾ
Կարինե Հարությունյան
Սեւանա լիճը սառած էր, Գեղամա լեռները կիսով չափ մշուշների մեջ: Բայց տեսարանը նույնքան վեհ էր, որքան պարզ եղանակներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Լիճք ...ՈՎ «ԲԱՇԱՐՈՒՄ» Է` ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Թե որքա՞ն է արժենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական «կոմպանին», մինչ այժմ որքա՞ն ֆինանսական միջոցներ են ծախսվել եւ վերջնարդյունքում ինչքա՞ն են արժենալու նախագահացուի եւ նրա մերձավոր շրջապատի ...ԼԱՎ, Ի ՎԵՐՋՈ` ՈՐՔԱՆ Է ԱՅՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:
...Ա~խ, այդ հարցումները:
...«...ՈՐՈՎՀԵՏԵՒ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ»
1
Վարդենիսում կայացած հանրահավաքը աննախադեպ բազմամարդ էր:
Եվ ինչպես նկատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` այն ավելի ջերմ էր ու անկեղծ, քան 1996-ի հանրահավաքը: «Որովհետեւ խելքի ենք եկել», - բազմությունից ...
ՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե Հարությունյան«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՄԻԱՅՆ ՀԱԿ-Ը»
Է.ԳաբրիելյանԲԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀԵՌԱՆՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻՑ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե Առուստամյան
NO COMMENT

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ
Մարինե Խառատյան
ՀԵՔԻԱԹ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼԵՒՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՁԱՅՆ ՏԱԼ ՍԵՐԺԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է 10 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ ԲԵՐԻԱՅԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Կարինե Հարությունյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանԱՅՍՊԵՍ ՈՐ ԳՆԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
«ԽԵԼՈՔ» ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԽԵԼՔ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԻՆՉՔԱՆ ԷԼ ՏԱՆ` ՄԻ ԿԱՇԱՌՎԻՐ
Է.Գ.
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

