
Ո՞Վ Է ԴԵՄ ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԳՈՐԾԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ
- ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Արթուր Պողոսյանի, քննության առավ 2006-ի օգոստոսի 12-ին Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածում տեղի ունեցած պայթյունի գործը. ավտոցիստեռնի պայթյունից տուժել էին նրա ետեւից ընթացող երեք մեքենաներում գտնվող քաղաքացիները, որոնցից յոթը մահացել էին, իսկ մնացածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Այս գործով ամբաստանյալներ «ՎՆՍ» ՍՊԸ-ի տնօրեն Սանասար Գրիգորյանին եւ «Բութան» ՍՊԸ-ի լիցքավորման արտադրամասի պետ Յուրի Թադեւոսյանին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը դատապարտել է չորսական տարվա ազատազրկման: Դատավճռի դեմ բողոք էին բերել եւ տուժողները, եւ պաշտպանական կողմը: Տուժողները պահանջեցին Սանասար Գրիգորյանի նկատմամբ կայացնել նրա արարքին համարժեք` ավելի խիստ պատիժ եւ քաղհայցը բավարարել ամբողջությամբ, իսկ պաշտպանական կողմը պահանջեց իր պաշտպանյալների նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Տուժողների ներկայացուցիչ Լյուդվիգ Սարգսյանն իրենց պահանջը հիմնավորեց նրանով, որ Սանասար Գրիգորյանը խախտել է հեղուկ գազի տեղափոխման կանոնները եւ իրավական մի շարք նորմեր. չի կազմակերպել գազի տեղափոխման անվտանգության կանոնների պահպանմանն առնչվող համապատասխան ուսուցում, հեղուկ գազը տեղափոխել է առանց համապատասխան թույլտվության տեղադրված ավտոցիստեռնով, առաքման, տեխնիկայի անվտանգության կանոնների խախտմամբ: Արդյունքում 41աստիճան շոգի պայմաններում մեծացել է ավելցուկային ճնշումը գազի ցիստեռնում (որը ըստ տուժողների` գազի համար նախատեսված չի եղել), խախտվել է լիցքավորման եւ դատարկման (ոչ գործարանային արտադրության) եռակցված միացումը եւ դարձել դժբախտության պատճառ: Պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Արթուր Աթարբեկյանն էլ իրենց արդարացման պահանջը հիմնավորեցին այն հանգամանքով, որ առաջին ատյանի դատարանն ամբողջական քննություն չի կատարել, ուշադրություն չի դարձրել փորձագիտական եզրակացությանն ու փորձագետների ցուցմունքներին եւ չի տվել իրավական ճիշտ գնահատական: Այսինքն, անկախ նրանից` ավտոցիստեռնը կանգնած լիներ, թե շարժման մեջ, պայթյունը լինելու էր, չկա պատճառահետեւանքային կապ տեղափոխելու եւ պայթյունի միջեւ, քանի որ Երեւանում այդ օրը ջերմաստիճանը եղել է 41 աստիճան, իսկ Դիլիջանում` 34: Ա.Աթարբեկյանը նշեց, որ «Բութանի» աշխատակից իր պաշտպանյալը` Յուրի Թադեւոսյանը կամիկաձե չէր, որ առանց արտաքին զննության լիցքավորում աներ: Մինչդեռ տուժողի ներկայացուցիչը պնդեց, որ կոնկրետ Ս.Գրիգորյանի արարքը ճիշտ չի որակվել, քանի որ նա չի ունեցել հեղուկ գազի առեւտրային գործունեություն իրականացնելու իրավունք` լիցենզիա: Նույնիսկ իր ընկերության կանոնադրությամբ չի ունեցել նման իրավունք: Հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը եւ կցորդը գրանցված չեն եղել համապատասխան մարմիններում, չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր եւ չեն անցել տեխզննում, սակայն շահագործվել են: Տուժողներից Հայկարամ Ժամկոչյանը նշեց, որ սույն գործով դատախազությունը եւ դատարանն ի սկզբանե կաշկանդված են եղել, քանի որ նախաքննության մարմինը դեպքից 13 օր հետո է սկսել քննչական գործողություններ իրականացնել (դիակներն այդ ընթացքում մնացել են անթաղ), այն էլ` տուժողների դիմելուց ու բողոքներից հետո, իսկ դատարանը վկաներ հրավիրելու առումով է կաշկանդված եղել: Գործը դատարան է ուղարկվել գաղտնի` առանց տուժող կողմի ներկայացուցչին ծանուցելու: Տուժող Հռիփսիմե Դեղձումյանն էլ ավելացրեց, որ իրենք նպատակ չունեն անմեղ մեկին ազատազրկելու եւ ասաց, որ մեղավորները պետք է պատժվեն նաեւ ֆինանսապես, քանի որ 7 հոգու կորցրել են անվերադարձ, եւ որպեսզի նման բան չկրկնվի` պետք է պատասխանատվության ենթարկվեն մեղավորները: Ասաց, որ ինքը պատրաստ է բռնագանձվելիք գումարը տրամադրել բարեգործական նպատակներով, միայն թե մեղավորները հետայսու ավելի պատասխանատու գտնվեն իրենց գործունեության մեջ` գոնե ֆինանսական վնասներից խուսափելու համար, որպեսզի մարդիկ այլեւս չկորցնեն իրենց հարազատին, կերակրողին եւ երեխաները որբ չմեծանան: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին, պարզապես իրենց ցավակցությունը հայտնեցին կատարվածի առիթով: Ս.Գրիգորյանն ասաց, որ գազի առեւտրային գործունեությունը լիցենզավորված չի եղել, դրա համար էլ ինքը չէր կարող լիցենզիա ձեռք բերել: Այն հարցին, թե այդ դեպքում ում են մեղավոր ճանաչում` Յուրի Թադեւոսյանը նախ ուսերը թոթվեց, ապա ասաց` երեւի եղանակը, սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է այդ օրերին միայն այդ դեպքը եղել. ավելի բարձր ջերմաստիճան ունեցող Երեւանում բազմաթիվ այդպիսի դեպքեր կարող էին լինել: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարան հրավիրել փորձագետներին, սակայն դատարանը կողմերից չունենալով որեւէ առարկություն` մերժեց միջնորդությունը: Փետրվարի 7-ի նիստում կողմերը հանդես կգան ճառերով:
- Էլմիրա Մարտիրոսյան
ԳՐՔԵՐԸ` «ՀԱՏԱԿՈՒՄ»
Աշխեն Քեշիշյան
Հայ երիտասարդները նախընտրում են սիրավեպեր կարդալ, իսկ Ռոմեոյին շփոթում Դի Կապրիոյի հետ: Մոսկովյան-Աբովյան խաչմերուկի գետնանցումի գրքի մեծ, այսպես կոչված, շուկայից ինչ գիրք մտքովդ անցնի կարող ես գնել` ...ԱՆՏԱՐԲԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Մարինա Բաղդագյուլյան
2007 թվականը Սիրանույշի ծննդյան 150, մահվան 75-ամյակն էր: Տարին կոչված էր «Սիրանույշի տարի»:
Բայց որպես խոնարհ նվիրում մեծ դերասանուհու հիշատակին` ոչինչ չարվեց, բացի «Արմմոնո» միջազգային փառատոնին ներկայացված ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՎՏԱՆԳԸ
Գոհար Բարսամյան
Շվեյցարական առողջարանային քաղաք Դավոսում կրկին քննարկվում են համաշխարհային էկոնոմիկայի հարցեր:
Փորձագետների կանխատեսմամբ` ամերիկյան էկոնոմիկայի հետաճը կերկարաձգվի ավելի, քան կանխատեսվում էր, իսկ նրա ...ՀԱԿԱԻՐԱՆՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ
Գոհար Բարսամյան
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան ազգային հետախուզության հայտնի հաշվետվությունը բարդություններ էր հարուցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի աշխատանքներում:
Պարզ է, որ դա վերաբերում էր Իրանի ...ՀԱՆՃԱՐՆԵՐԸ ԵՒ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ
Աշխեն Քեշիշյան 1
Վերջերս լույս է տեսել Իրինա Սիրոտկինայի «Դասականները եւ հոգեբուժութունը» գիրքը, որտեղ բացատրվում է, թե ինչու են բժշկական փորձագետները Պուշկինին ճանաչել հոգեկան հիվանդ, Լեւ Տոլստոյին` նեւրոստենիկ, իսկ ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՑԻԱՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ կառավարության շենքի մոտ իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել իրացման գոտու բնակիչները: Ինչպես մեզ հաղորդեց «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը` ակցիան որեւէ արդյունք չի ...ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ
Է. Մ.
Մատաղիսի զորամասում կատարված 2 զինվորների սպանության գործով ամբաստանյալներ Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նախ հիշեցրեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ նշանակվել ...ՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Հունվարի 22-ին տեղի ունեցած հայրենակցական միության համաժողովում որոշում է կայացվել պաշտպանել վարչապետ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հայտնի է, որ «Նիգ-Ապարանի» քաղաքականացման ...ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ, ԱՅԼ՝«ԽԱԹՐՈՒ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզարշավը Լոռվա գյուղերում առավելապես իր «ուսերին» է վերցրել թիվ 31 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարեն Սարիբեկյանը (հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում ...Ո՞Վ Է ԴԵՄ ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԳՈՐԾԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Արթուր Պողոսյանի, քննության առավ 2006-ի օգոստոսի 12-ին Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածում տեղի ունեցած պայթյունի գործը. ավտոցիստեռնի պայթյունից տուժել ...ՈՉԻՆՉ ԴԵՌ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ՉԷ
Էմմա Գաբրիելյան
Երեկ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը Վլադիմիր Սոլովյովի ստորագրությամբ հոդված է տպագրել Հայաստանում պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավի, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Հոդվածագիրը ...ԵԹԵ ՉԸՆՏՐՎԵՄ` Ո՞ՆՑ ԼՈՒԾԵՄ ՁԵՐ ՀԱՐՑԵՐԸ
Գայանե Բաբայան
Երեկ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը սկսեց իր քարոզարշավը: Նրա առաջին այցը Եղեգնաձոր էր, ուր նրան դիմավորեցին իր կուսակիցները, իր` ժամանակին կնքած երեխաները, նրանց ծնողները եւ մի` մոտ 200 այլ վայքեցիներ:
...«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե Հարությունյան
ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը Կոտայքի մարզում սկսվեց Չարենցավան քաղաքից: Տարօրինակ է, որ 10 տարի լինելով իշխանություն` նրանք այդպես էլ քաղաքական ամենապարզունակ դասերը ...ԷԴ Ե՞ՐԲ «ՍԱՐՔՎԵՑ» ՈՒ «ՍԻՐՈՒՆԱՑԱՎ»...
Ն.Ս.
«Սերժ Սարգսյանը իմ հասցեին տվեց քաղաքական գնահատական, եւ ես ասացի, որ հաճելիորեն զարմացա, որովհետեւ դա ինձ համար անակնկալ էր: Երբ անձնական վերաբերմունքը դնում ես մի կողմ եւ առաջնայինը պետականության հարցերն ...ԹԵ ԻՆՉՈՒ ԲՈԼՈՐԸ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ, ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ԵՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Խնդիրը բնավ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական-քաղաքագիտական-պետական այրի անուրանալի ունակությունները չէ:
Ոչ իսկ` Լ.Տեր-Պետրոսյանի բարձր ու կայացած, անձնականը մշտապես հանրայինին ստորադասող մարդկային կերպը:
...ԲՈԼՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՆ Է՝ ԼԵՒՈՆ
«Մենք երկու անգամ քեզ ընտրեցինք, բայց դու թողիր հեռացար, լքեցիր մեզ: Հիմա` որ երրորդ անգամ էլ ընտրենք, էլի մի 5-10 տարի հետո մեզ թողնելու ե՞ս», - մեղրաձորցու այս խոսքը՝ ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանին, ...
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ 2017-ԻՆ
Մուսա ՄիքայելյանԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԹԱՅՄ-ԱՈՒԹԸ ԵՒ ԼՂ ԽՆԴԻՐԸ
Սուրեն ՍուրենյանցԿԱՅԱՑԱՎ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Գայանե ԱռուստամյանՌԵԺԻՄԻ ՎԱԽԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Կարինե ՀարությունյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՎԵՆԴԵՏԱ
Գայանե Առուստամյան
ՓՈՐՁԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺԻՆ
Ավետիս Բաբաջանյան
ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ...
Գայանե Բաբայան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱՊԻԿՆԵՐ»
Հեղինե Մանուկյան
ԴՈՒՔ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ» ԽՆԴՐԵԼՈՒ ԱՌԻԹԸ ՉՈՒՆԵՔ, ՊՐՆ ՆԱԽԱԳԱՀ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԱՍԵՐԺԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԿՆԵՏՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՆՈՑԸ»
Էմմա Գաբրիելյան
Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՁԵՐ 8.000 ՔԿՄ-Ն
Էմմա Գաբրիելյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանՀԱՐՑԻ ԳԻՆԸ
Մուսա Միքայելյան
ՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան
ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Գագիկ Աբգարյան
- 1855 Կ. Պոլսում Պատրիարքարանը պաշտոնական հայտարարությամբ արգելեց Ռուսինյանի «Ուղղախոսության» և «Տարեցույց»-ի գործածությունը ազգային վարժարաններում, դատապարտելով նրանց ոճը և պատվիրելով հայ գրողներին՝ աշխարհաբարը մոտեցնել «նախնյաց բուն լեզվին»:
- 1891 Շուշիում ծնվեց մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

