
ՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
- Հունվարի 22-ին տեղի ունեցած հայրենակցական միության համաժողովում որոշում է կայացվել պաշտպանել վարչապետ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հայտնի է, որ «Նիգ-Ապարանի» քաղաքականացման դեմ կտրականապես հանդես էր գալիս ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը, եւ այս հայրենակցական միության շատ անդամներ համարում են, որ Աղվան Հովսեփյանը միայն Մանուկ Գասպարյանի մահից հետո համարձակություն ունեցավ հրավիրել համաժողով եւ նման որոշում կայացնել: «Եթե Մանուկ Գասպարյանը կենդանի լիներ` համոզված եղեք, որ նման համաժողով չէր կարող տեղի ունենալ, քանի որ նա կտրականապես հանդես կգար այդ որոշման դեմ, եւ համաժողովը կտապալվեր», - ասաց հայրենակցական միության անդամներից մեկը: ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը խիստ բացասաբար է վերաբերվում այդ որոշմանը. «Ես համոզված եմ, որ ոչ հայրենակցական միություններին եւ ոչ էլ ազգային փոքրամասնություններին չի կարելի ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ, քանի որ ի՞նչ կլինի ապարանցիների կամ եզդիների հետ, եթե ընտրություններում Սերժ Սարգսյանը չհաղթի. ի՞նչ է` մենք պետք է լքե՞նք Հայաստանը: Ես անձամբ, լինելով ապարանցի, չեմ ենթարկվելու այդ որոշմանը եւ բոլորին կոչ եմ անելու քվեարկել ոչ թե միության որոշումներով, այլ ըստ իրենց համոզմունքների»: «Ես համոզված եմ, որ եթե Մանուկ Գասպարյանը ողջ լիներ, ապա ինքը եւս կտրականապես դեմ կլիներ նման որոշման կայացմանը», - ավելացրեց մեր զրուցակիցը: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության մեկ այլ անդամ` «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը եւս դեմ է միության քաղաքականացմանը: Ինչպես արդեն առիթ ենք ունեցել նշելու, այն ամենը ինչ նախաձեռնում է այս կազմակերպությունը՝ մշտապես տապալվում է: Համոզված ենք, որ սա էլ բացառություն չի լինի:
- Ավետիս Բաբաջանյան
Քննարկում
Արմեն գրել է:
Էտ Աղվանը աշկիս ուզումա վեշնի դատախազ մնա։
ԳՐՔԵՐԸ` «ՀԱՏԱԿՈՒՄ»
Աշխեն Քեշիշյան
Հայ երիտասարդները նախընտրում են սիրավեպեր կարդալ, իսկ Ռոմեոյին շփոթում Դի Կապրիոյի հետ: Մոսկովյան-Աբովյան խաչմերուկի գետնանցումի գրքի մեծ, այսպես կոչված, շուկայից ինչ գիրք մտքովդ անցնի կարող ես գնել` ...ԱՆՏԱՐԲԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Մարինա Բաղդագյուլյան
2007 թվականը Սիրանույշի ծննդյան 150, մահվան 75-ամյակն էր: Տարին կոչված էր «Սիրանույշի տարի»:
Բայց որպես խոնարհ նվիրում մեծ դերասանուհու հիշատակին` ոչինչ չարվեց, բացի «Արմմոնո» միջազգային փառատոնին ներկայացված ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՎՏԱՆԳԸ
Գոհար Բարսամյան
Շվեյցարական առողջարանային քաղաք Դավոսում կրկին քննարկվում են համաշխարհային էկոնոմիկայի հարցեր:
Փորձագետների կանխատեսմամբ` ամերիկյան էկոնոմիկայի հետաճը կերկարաձգվի ավելի, քան կանխատեսվում էր, իսկ նրա ...ՀԱԿԱԻՐԱՆՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ
Գոհար Բարսամյան
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան ազգային հետախուզության հայտնի հաշվետվությունը բարդություններ էր հարուցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի աշխատանքներում:
Պարզ է, որ դա վերաբերում էր Իրանի ...ՀԱՆՃԱՐՆԵՐԸ ԵՒ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ
Աշխեն Քեշիշյան 1
Վերջերս լույս է տեսել Իրինա Սիրոտկինայի «Դասականները եւ հոգեբուժութունը» գիրքը, որտեղ բացատրվում է, թե ինչու են բժշկական փորձագետները Պուշկինին ճանաչել հոգեկան հիվանդ, Լեւ Տոլստոյին` նեւրոստենիկ, իսկ ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՑԻԱՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ կառավարության շենքի մոտ իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել իրացման գոտու բնակիչները: Ինչպես մեզ հաղորդեց «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը` ակցիան որեւէ արդյունք չի ...ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ
Է. Մ.
Մատաղիսի զորամասում կատարված 2 զինվորների սպանության գործով ամբաստանյալներ Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նախ հիշեցրեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ նշանակվել ...ՏԱՊԱԼԵԼ ԵՆ: ՏԱՊԱԼՈՒՄ ԵՆ: ԿՏԱՊԱԼԵՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Հունվարի 22-ին տեղի ունեցած հայրենակցական միության համաժողովում որոշում է կայացվել պաշտպանել վարչապետ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հայտնի է, որ «Նիգ-Ապարանի» քաղաքականացման ...ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ, ԱՅԼ՝«ԽԱԹՐՈՒ»
Գայանե Հովսեփյան
ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզարշավը Լոռվա գյուղերում առավելապես իր «ուսերին» է վերցրել թիվ 31 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարեն Սարիբեկյանը (հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում ...Ո՞Վ Է ԴԵՄ ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԳՈՐԾԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Արթուր Պողոսյանի, քննության առավ 2006-ի օգոստոսի 12-ին Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածում տեղի ունեցած պայթյունի գործը. ավտոցիստեռնի պայթյունից տուժել ...ՈՉԻՆՉ ԴԵՌ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ՉԷ
Էմմա Գաբրիելյան
Երեկ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը Վլադիմիր Սոլովյովի ստորագրությամբ հոդված է տպագրել Հայաստանում պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավի, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Հոդվածագիրը ...ԵԹԵ ՉԸՆՏՐՎԵՄ` Ո՞ՆՑ ԼՈՒԾԵՄ ՁԵՐ ՀԱՐՑԵՐԸ
Գայանե Բաբայան
Երեկ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը սկսեց իր քարոզարշավը: Նրա առաջին այցը Եղեգնաձոր էր, ուր նրան դիմավորեցին իր կուսակիցները, իր` ժամանակին կնքած երեխաները, նրանց ծնողները եւ մի` մոտ 200 այլ վայքեցիներ:
...«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե Հարությունյան
ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը Կոտայքի մարզում սկսվեց Չարենցավան քաղաքից: Տարօրինակ է, որ 10 տարի լինելով իշխանություն` նրանք այդպես էլ քաղաքական ամենապարզունակ դասերը ...ԷԴ Ե՞ՐԲ «ՍԱՐՔՎԵՑ» ՈՒ «ՍԻՐՈՒՆԱՑԱՎ»...
Ն.Ս.
«Սերժ Սարգսյանը իմ հասցեին տվեց քաղաքական գնահատական, եւ ես ասացի, որ հաճելիորեն զարմացա, որովհետեւ դա ինձ համար անակնկալ էր: Երբ անձնական վերաբերմունքը դնում ես մի կողմ եւ առաջնայինը պետականության հարցերն ...ԹԵ ԻՆՉՈՒ ԲՈԼՈՐԸ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ, ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ԵՆ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Խնդիրը բնավ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական-քաղաքագիտական-պետական այրի անուրանալի ունակությունները չէ:
Ոչ իսկ` Լ.Տեր-Պետրոսյանի բարձր ու կայացած, անձնականը մշտապես հանրայինին ստորադասող մարդկային կերպը:
...ԲՈԼՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՆ Է՝ ԼԵՒՈՆ
«Մենք երկու անգամ քեզ ընտրեցինք, բայց դու թողիր հեռացար, լքեցիր մեզ: Հիմա` որ երրորդ անգամ էլ ընտրենք, էլի մի 5-10 տարի հետո մեզ թողնելու ե՞ս», - մեղրաձորցու այս խոսքը՝ ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանին, ...
ՓՈՐՁԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺԻՆ
Ավետիս Բաբաջանյան
ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ...
Գայանե Բաբայան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱՊԻԿՆԵՐ»
Հեղինե Մանուկյան
ԴՈՒՔ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ» ԽՆԴՐԵԼՈՒ ԱՌԻԹԸ ՉՈՒՆԵՔ, ՊՐՆ ՆԱԽԱԳԱՀ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԱՍԵՐԺԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԿՆԵՏՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՆՈՑԸ»
Էմմա Գաբրիելյան
Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՁԵՐ 8.000 ՔԿՄ-Ն
Էմմա Գաբրիելյան
«ՍՐԱՆՑԻՑ ՄԵԶ ՄԵՆԱԿ ԼԵՒՈՆԸ ԿՓՐԿԻ»
Կարինե ՀարությունյանՀԱՐՑԻ ԳԻՆԸ
Մուսա Միքայելյան
ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Գագիկ ԱբգարյանNO COMMENT
- 1855 Կ. Պոլսում Պատրիարքարանը պաշտոնական հայտարարությամբ արգելեց Ռուսինյանի «Ուղղախոսության» և «Տարեցույց»-ի գործածությունը ազգային վարժարաններում, դատապարտելով նրանց ոճը և պատվիրելով հայ գրողներին՝ աշխարհաբարը մոտեցնել «նախնյաց բուն լեզվին»:
- 1891 Շուշիում ծնվեց մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

