
ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
- Հենց սկզբից էլ պարզ էր, որ մեր ընդդիմությունը նախագահական ընտրապայքարում միասնաբար չի պայքարելու:

Ոչ թե այն պատճառով, որ միասնության գաղափարը մեզանում հասունացած չէ, այլ այն պատճառով, որ ընդդիմությունը լցված է իշխանությունների կողմից ներդրված կեղծ ընդդիմադիրներով: Այս կարգի ընդդիմադիր կոչվածների օգնությամբ, 1998-ի իշխանափոխությունից հետո, գործող իշխանություններն սկսեցին հրապարակից պարբերաբար դուրս մղել գաղափարական պայքարն ու քաղաքականությունը` դրանք փոխարինելով արհեստածին կուսակցություններով ու գործիչներով: Իշխանությունն ու ընդդիմությունը, գնալով հավասարաչափ գաղափարազուրկ ու ապաքաղաքական լինելով ու իրար լրացնելով, ամեն ինչ պետք է անեին, որ դաշտում եղած քիչ թե շատ քաղաքականացված ուժերը վերջնականապես դուրս մղվեին հասարակական կյանքից: Ապաքաղաքական դաշտի վերջնական ձեւավորումը գործող իշխանությունների ամենակարեւոր նվաճումն էր հանդիսանալու: Նման դաշտում չափազանց հեշտ էր լինելու ընդդիմություն-իշխանություն խաղալով անընդհատ վերարտադրվելը: Անցած նախագահական եւ պառլամենտական ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի ընթացքում այն արդեն փորձարկվել էր եւ կասկածից վեր էր, որ իշխանությունը պահելու լավագույն ճանապարհն արդեն հարթված է, որ որեւէ ուժ ու իրադարձություն այլեւս անկարող են կասեցնել գալիք նախագահական ընտրությունների կանխորոշված ելքը: Ազատ մրցակցության եւ ընտրապայքարի իմիտացիան ապահովելու նպատակով աշնանն իրենց թեկնածությունն շտապեցին առաջադրել տարբեր գործիչներ ու չգործիչներ: Թվում էր` ամեն ինչ ընթանալու է առանց անակնկալների, դեռեւս գարնանը մշակված ծրագրի շրջանակներում: Պառլամենտական ընտրությունները բարեհաջող ավարտվել են, ընդդիմության վերջին բեկորները դուրս են մղվել դաշտից ու որեւէ հակազդեցություն այլեւս լինել չի կարող: Բայց տեղի ունեցավ անսպասելի մի բան. իր թեկնածությունն առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` քաղաքական դաշտ վերադարձնելով քաղաքականությունը եւ այնտեղից, թվում էր, ընդմիշտ վտարված քաղաքական ուժերին: Սկսվեց մի աննկարագրելի իրարանցում: Իշխանություններն ու ընդդիմություն կոչվածը անձնական մանր ու մեծ վիրավորանքներն ու խնդիրները մի կողմ թողած, ի մի գալով, սկսեցին իրենց պայքարն ընդդեմ Տեր-Պետրոսյանի: Տեր-Պետրոսյանի մասնակցությունն սկսեց ընտրապայքարին քաղաքական գունավորում տալ` ցուցադրելով մնացած մասնակիցների ապաքաղաքական կերպարները, ընդգծելով, որ նրանք իրականում պայքարում են ոչ թե հանուն իրենց առաջ քաշած արժեքների ու գաղափարների, այլ զբաղված են պարզունակ քաղաքական կոռուպցիայով: Ակնհայտ դարձավ, որ նրանք, օգտագործելով ստեղծված իրավիճակը, աշխատում են հնարավորինս շատ նյութական օգուտներ ստանալ եւ հրապարակից վտարված քաղաքական ուժերի տեղերը գրավելով` քաղաքական գործիչների համարում ձեռք բերել: Եթե ապաքաղաքական իրավիճակում հնարավոր է քաղաքական պայքար կամ նախընտրական մրցավազք նմանակելով մոլորեցնել մարդկանց` կատարած աշխատանքի դիմաց վճարվել, հետն էլ ընդդիմադիր գործիչի հարգալից համբավ վայելել, ապա քաղաքականացված դաշտում լավագույն դեպքում միայն վճարն է մնում, առանց քաղաքական գործիչի գայթակղիչ համբավի, որն ինքնին կապիտալ է ու մշտական եկամուտի աղբյուր: Ունեցած հնարավորություններն ու իրենց տեղն ու դերը կորցնելու վտանգը գիտակցելով, բացառությամբ Դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների, որոնք ամեն ինչ անում են ընտրապայքարում իրենց օգտին հաջողություններ գրանցելու համար, նախագահի մնացած թեկնածուները Սերժ Սարգսյանի կառքին լծված, կատաղի պայքար են մղում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Նախագահի այս թեկնածուներից հետո Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի հաջորդ մասնակիցները տարբեր տրամաչափի, հայտնի ու անհայտ քրեական ու կիսաքրեական գործիչներն ու հեղինակություններն են: Մի մասը մաքուր քրեական երանգավորմամբ, մյուսը` կիսաքաղաքականացված: Սրանք Սերժ Սարգսյանի հետ կապված են ոչ թե գաղափարական ընդհանրություններով ու քաղաքական հաշվարկով, ոչ թե քաղաքական ծրագրերով ու ծրագրերի իրականացման համար նախանշված ճանապարհով, ոչ թե քաղաքականությամբ, այլ միայն ու միայն չոր հաշիվների ու պարզաբանումների («ռազբորկա») վրա հիմնված պայմանավորվածություններով: Այս ուժերը վերջին տասը տարիների ընթացքում կարեւորագույն դիրքեր են գրավել երկրի պետական ու հասարակական կյանքում` ընտրություններից ընտրություն էլ ավելի ամրապնդելով իրենց դերն ու ընդգծելով գործող իշխանությունների համար իրենց կարեւորությունը: Եվ վերջապես` մանր-մունր գրպանային կուսակցություններից ու կուսակցապետերից հետո, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն ասում, Տեր-Պետրոսյանի դեմ պայքարողների շղթան փակում են, այսպես կոչված, «օբյեկտիվները»: Սրանք այն գործիչներն են, ովքեր տարված անաչառ երեւալու մարմաջով` համ նալին են խփում, համ մեխին: Իշխանական թեկնածուին քննադատելիս սրանք անպայման փորձում են ցուցադրական քննադատությամբ անդրադառնալ նաեւ Տեր-Պետրոսյանին` թյուրիմացաբար կարծելով, թե դրանով կերտում են անաչառ գործիչի իրենց կերպարը: Այնինչ, իրականում, չհասկանալով, իսկ գուցե հենց հասկանալով ու կանխամտածված, աշխատում են Սերժ Սարգսյանի օգտին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ասել է թե` սպասվող փոփոխությունների ու նոր զարգացումների դեմ:
- Վարդան Հարությունյան
ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ...
Գայանե Բաբայան 15
Քարոզարշավի հենց նախաշեմին հայ «աստղ-աստղուհիները» շտապեցին իրենց հավատարմության երդումը տալ իրենց «աստղ» սարքածներին` իշխանություններին:
«Հայլուրի» եթերում իրենց հերթական «պրիսյագն» ընդունեցին «երիտասարդ ...«ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱՊԻԿՆԵՐ»
Հեղինե Մանուկյան 6
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ Մտավորականների ֆորումի ավագանու անդամ, սիրված դերասան, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ ...ՀԵՔԻԱԹ ՆԿԱՐՉԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆԿԱՐԵԼ ԳԻՏԵՐ
Նա ճանաչված նկարիչ էր, ում կտավներին սպասում էին բոլորը` ոմանք ուղղակի տեսնելու, ոմանք` գնելու, ոմանք` վերավաճառելու համար:
Նա արագ ու գեղեցիկ էր նկարում` մի շաբաթում ավարտում էր մեծադիր կտավը, որի շուրջ ...ԵԿԵՂԵՑԻ-ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԱՆՀԱՂՈՐԴ ՄԻՄՅԱՆՑ
Արա Արամյան 1
Մշտապես խուսափել եմ գրել այս նյութի մասին, ուրիշներին էլ խորհուրդ եմ տվել չափազանց զգույշ եւ կշռադատ լինել, որովհետեւ հոգեւոր աշխարհին, եկեղեցուն շատ մոտ եմ կանգնած, եւ յուրաքանչյուր խոսք` ասված եկեղեցուն, ...ՎԱՀԱՆԸ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ա. Բ. 4
Հայ հեղափոխական դաշնակցությունից նախագահի թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված իր նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ խոստացավ մեկ տարում այնպես ...ՄՏՔՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՎ 96-Ի ՍՑԵՆԱՐԸ
Մարինե Խառատյան
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպեց երիտասարդների հետ: «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված հանդիպմանը մասնակցում էր 50-60 երիտասարդ: Ներկա էր նաեւ նախկին երիտասարդ Արշակ Սադոյանը, ...ԲԱՔՈՒՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ՞ ՍՊԱՍԵԼՈՒ
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ավարտից ընդամենը մի քանի օր անց պաշտոնական Բաքուն հանդես է եկել` հայաստանյան նախագահական ընտրությունների եւ համանախագահների կողմից Հայաստանի ...ՀՈՒՆՎԱՐԻ 18, ՈՐ ԳՈՒՑԵ, ՆՈՒՅՆԻՍԿ, ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ն Է ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ
Արամ Ամատունի
Թվում էր, թե նախագահական ընտրությունների գործընթացում, հունվարի 18-ը նշանակալի օր կդիտվի այն բանի համար, որ այդ օրը ԿԸՀ-ն որոշում կայացրեց նախագահի բոլոր ինը թեկնածուներին գրանցելու մասին:
Սակայն պարզվեց, ...ՈՎՔԵՐ ԵՆ ՄԵՐ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԸ
Արման Նավասարդյան
Իսկ Բերդյաեւը փոքր ազգերի նացիոնալիզմը անվանել է ինքնամեկուսացում եւ սնապարծություն, դրան հակադրելով մեծ ազգերի նացիոնալիզմը, որը նա համարում է իմպերիալիստական էքսպանսիա:
«Նացիոնալիզմը
մանկական
հիվանդություն ...ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ` ՀԻՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Մարինե Խառատյան
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացրել է սեփական նախընտրական ծրագիրը:
ՕԵԿ նախագահը չի մոռացել նշել, որ սեփական նախընտրական ծրագիրը գրել է` հաշվի առնելով ...ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վարդան Հարությունյան
Հենց սկզբից էլ պարզ էր, որ մեր ընդդիմությունը նախագահական ընտրապայքարում միասնաբար չի պայքարելու:
Ոչ թե այն պատճառով, որ միասնության գաղափարը մեզանում հասունացած չէ, այլ այն պատճառով, որ ընդդիմությունը ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»
Կարինե Հարությունյան
Երեւի թե պիտի լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1998-ին եւ դրան էլ պիտի հաջորդեր ղարաբաղյան կլանի իշխանության 10-ամյա կեղեքիչ փաստը, որպեսզի հայ ժողովուրդը հասկանար մի բան. իզուր երես դարձրեց իր ...«ՀՈՂԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՌԵԺԻՄԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ»
Հեղինե Մանուկյան
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» շարժումը «պետական ահաբեկչություն» թեմայով կլոր սեղան էր հրավիրել, որին, բացի նախաձեռնող խմբից, մասնակցում էին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական կուսակցություններից ...ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՍԻՐՈՎ ԵՒ ՈԳԵՒՈՐՈՒԹՅԱՄԲ
Երեկ կայացած ՀՀ Առաջին նախագահի առաջին ընտրական շրջայցը՝ ականատեսների եւ մասնակիցների միահամուռ վկայությամբ, խիստ հաջողված կարելի է համարել:
Դրա վկայություն են այն ջերմությունը, անկեղծությունը եւ ոգեւորությունը, ...ԼԻԿԲԵԶ
Վերնագրի տրամաբանությամբ աշխատեմ առավելագույնս մատչելի լինել ու սկսեմ հենց դրա թարգմանությունից. «անգրագիտության վերացում»: Ստորեւ խոսքը գնալու է, սակայն, քաղաքական անգրագիտության մասին, որն իր մեջ ներառում ...
ՕՊԵՐԱՑԻԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԵՌՅԱԿԸ
Հեղինե ՄանուկյանԿԵՂԾԻՔԻ ԻՆԵՐՑԻԱՆ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՑ ՀԵՏՈ ԻՐԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԴԵՌԵՒՍ ՉԻ ԾԱՎԱԼՎԵԼ
Էմմա ԳաբրիելյանԱՌԱՋ` ԴԵՊԻ ԵՏ
Կարինե ՀարությունյանԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱԾ ԵՄ»

ՓՈՐՁԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺԻՆ
Ավետիս Բաբաջանյան
ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ...
Գայանե Բաբայան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱՊԻԿՆԵՐ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐԻ» ՇՈՒՐՋ` ՇԱ~Տ ԱՎԵԼԻ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
Գայանե Բաբայան
Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՁԵՐ 8.000 ՔԿՄ-Ն
Էմմա Գաբրիելյան
NO COMENT

ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ ԿԱՊԵԼՈՒ ԻՍԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ՈՒ ԷՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ, ԴԵՌ ԷԼԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր...

«ՊԵՏՔ Է ՈԼՈՐԵԼ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԹԵՒԵՐԸ»
Հեղինե Մանուկյան
- 1872 Մահացավ բանաստեղծ Պետրոս Դուրյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1921 Դաշնակցական մի ջոկատ, խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ, Գառնիում խռովություն է բարձրացրել խորհրդային իշխանության դեմ:
- 1921 Ծնվեց hայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: (Վախճ. 1983թ.-ին):
- 1922 Վախճանվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրում էր իրավագիտության և քաղաքագիտության վերավերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Ծնվ. 1838թ.-ին):
- 1974 Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յուրքի ակդեմիայի պատվավոր անդամ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

