
ԲԱՔՈՒՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ՞ ՍՊԱՍԵԼՈՒ
- Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ավարտից ընդամենը մի քանի օր անց պաշտոնական Բաքուն հանդես է եկել` հայաստանյան նախագահական ընտրությունների եւ համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին վերագրված որոշակի թայմ-աութ վերցնելու ֆոնին հակադիր դիրքորոշմամբ:

Հիշեցնենք, որ համանախագահները վերջին այցի ընթացքում ընդգծեցին, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ժամանակ է հարկավոր, ուրեմն նրանց պետք է տալ այդ ժամանակը` առաջարկների յուրաքանչյուր նախադասությունը ուսումնասիրելու, ինչպես նաեւ հավաստիացնում էին, թե նրանց տարածաշրջանային վերջին այցին կողմերից ամենեւին էլ համաձայնություն չէին ակնկալում: Երեկ սակայն միջազգային հեղինակավոր «THE WALL STREET JOURNAL» թերթում հրապարակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոդվածը, որտեղ նա ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը այլեւս չի կարող սպասել, ստատուս քվոյի պահպանումը անչափ թանկ է նստում, եւ որ Բաքուն լրջորեն է տրամադրված առաջ շարժվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը կարեւորել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը իր երկրի զարգացման հարցում, վստահեցրել, թե տարածաշրջանային ինտեգրացիան հնարավոր է միայն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դեպքում. «Տարածաշրջանային ինտեգրացիան առաջնայնություն է Ադրբեջանի համար, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ լուծում գտնել», - ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը: «Նավթի եւ գազի ներկայիս գները շուկայում բարձր են, եւ մենք պետք է կարողանանք առավելագույնի հասցնել մեր ռազմավարական պաշարների տնտեսական ներուժը: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, սակայն, սպառնալիք է գոյություն ունեցող խողովակաշարերի ենթակառուցվածքի անվտանգությանը եւ խոչընդոտում է Եվրոպայի հետ տարածաշրջանի էներգակիրների առեւտրի օպտիմալացմանը», - գրել է Է.Մամեդյարովը եւ նկատել. «Մեզ մոտ` Ադրբեջանում, դա խոչընդոտում է տնտեսական աճին, որը անցած մի քանի տարիներին եղել է միջինը շուրջ 30 տոկոս»: Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է. «Գրեթե 14 տարի է, ինչ Ադրբեջան-Հայաստան պատերազմում հրադադար է հաստատվել Ռուսաստանի միջնորդությամբ: Սակայն մինչեւ օրս հայկական զորքեր կան մեր տարածքում: Մեր երկրի մի մասի օկուպացման շարունակումը մենք չենք կարող հանդուրժել: Այսպես կոչված Մինսկի գործընթացը` այս հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորում գտնելուն ուղղված եւ ԵԱՀԿ-ի կողմից առաջնորդվող ջանքերը օգտակար է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության շրջանակ ընձեռելու առումով: Սակայն մենք պետք է հրատապ կերպով ամփոփենք այդ գործընթացը: Ստատուս քվոյի պահպանումը անչափ թանկ է նստում», - ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման ադրբեջանական դիրքորոշմանը Է.Մամեդյարովը նշել է. «Ադրբեջանը չի կարող որեւէ փոխզիջում անել, երբ խոսքը վերաբերում է իր տարածքային ամբողջականությանը եւ ներքին տեղահանված անձանց վերադարձին: Հայաստանը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության հնարավոր ամենամեծ աստիճանը Ադրբեջանի կազմում: Մենք նույնիսկ պատրաստ ենք էականորեն ավելացնել կենտրոնական ֆինանսավորումը ադրբեջանական այդ գավառի զարգացման համար»: Այնուհետեւ Ադրբեջանի արտգործնախարարը հավաստիացրել է, թե դիվանագիտությունը Ադրբեջանի համար նախընտրելի ճանապարհ է, նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւս կարող է օգտվել տարածաշրջանային ինտեգրացիայից եւ զարգացումից, շեշտելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կբարելավեր ոչ միայն Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, այլեւ` Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ. «Ղարաբաղի խնդիրն այլեւս չի կարող սպասել: Բաքուն լրջորեն է տրամադրված` շարժվելու առաջ»: Անկախ այն բանից, թե պաշտոնական Բաքուն իսկապե՞ս մտադիր է այլեւս չհապաղել եւ արագ կարգավորման գնալ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում, ուշագրավ է, որ Ադրբեջանը վերջին տարիներին արձանագրած ֆինանսատնտեսական զարգացման ֆոնին անգամ արձանագրում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստատուս քվոյի պահպանումը «անչափ թանկ է նստում»: Եվ միակ հարցը, որ կարելի է ուղղել պաշտոնական Երեւանին, սա է` իսկ հայկական կողմը գիտակցու՞մ է այն «գինը», որը վճարում է ստատուս քվոյի պահպանման դիմաց... Երեկ մեկ այլ պարբերական` «TRANSITIONS ONLINE»-ը նույնպես անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական գործընթացներին եւ ղարաբաղյան հիմնախնդրին. «Ռոբերտ Քոչարյանը իր հաջորդին թողնում է խնդիրների բավական մի լուրջ կապոց. գործազրկության բարձր մակարդակ, կոռուպցիայով եւ հովանավորչությամբ հայտնի երկրի համբավ. այնուամենայնիվ ամենամեծ ժառանգությունը, որը Ռ.Քոչարյանը թողնում է իր հետնորդին` ղարաբաղյան խնդրի կարգավորումն է», - նշում է պարբերականը եւ արձանագրում, որ այժմ աշխարհաքաղաքական զարգացումների ենթատեքստում` Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Թեհրանի հետ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանող Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը թողնում է այնպես, ինչպես 1998թ. նախագահությունը ստանձնելիս:
- Էմմա Գաբրիելյան
ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ...
Գայանե Բաբայան 15
Քարոզարշավի հենց նախաշեմին հայ «աստղ-աստղուհիները» շտապեցին իրենց հավատարմության երդումը տալ իրենց «աստղ» սարքածներին` իշխանություններին:
«Հայլուրի» եթերում իրենց հերթական «պրիսյագն» ընդունեցին «երիտասարդ ...«ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱՊԻԿՆԵՐ»
Հեղինե Մանուկյան 6
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ Մտավորականների ֆորումի ավագանու անդամ, սիրված դերասան, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ ...ՀԵՔԻԱԹ ՆԿԱՐՉԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆԿԱՐԵԼ ԳԻՏԵՐ
Նա ճանաչված նկարիչ էր, ում կտավներին սպասում էին բոլորը` ոմանք ուղղակի տեսնելու, ոմանք` գնելու, ոմանք` վերավաճառելու համար:
Նա արագ ու գեղեցիկ էր նկարում` մի շաբաթում ավարտում էր մեծադիր կտավը, որի շուրջ ...ԵԿԵՂԵՑԻ-ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԱՆՀԱՂՈՐԴ ՄԻՄՅԱՆՑ
Արա Արամյան 1
Մշտապես խուսափել եմ գրել այս նյութի մասին, ուրիշներին էլ խորհուրդ եմ տվել չափազանց զգույշ եւ կշռադատ լինել, որովհետեւ հոգեւոր աշխարհին, եկեղեցուն շատ մոտ եմ կանգնած, եւ յուրաքանչյուր խոսք` ասված եկեղեցուն, ...ՎԱՀԱՆԸ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ա. Բ. 4
Հայ հեղափոխական դաշնակցությունից նախագահի թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված իր նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ խոստացավ մեկ տարում այնպես ...ՄՏՔՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՎ 96-Ի ՍՑԵՆԱՐԸ
Մարինե Խառատյան
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպեց երիտասարդների հետ: «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված հանդիպմանը մասնակցում էր 50-60 երիտասարդ: Ներկա էր նաեւ նախկին երիտասարդ Արշակ Սադոյանը, ...ԲԱՔՈՒՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ՞ ՍՊԱՍԵԼՈՒ
Էմմա Գաբրիելյան
Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ավարտից ընդամենը մի քանի օր անց պաշտոնական Բաքուն հանդես է եկել` հայաստանյան նախագահական ընտրությունների եւ համանախագահների կողմից Հայաստանի ...ՀՈՒՆՎԱՐԻ 18, ՈՐ ԳՈՒՑԵ, ՆՈՒՅՆԻՍԿ, ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ն Է ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ
Արամ Ամատունի
Թվում էր, թե նախագահական ընտրությունների գործընթացում, հունվարի 18-ը նշանակալի օր կդիտվի այն բանի համար, որ այդ օրը ԿԸՀ-ն որոշում կայացրեց նախագահի բոլոր ինը թեկնածուներին գրանցելու մասին:
Սակայն պարզվեց, ...ՈՎՔԵՐ ԵՆ ՄԵՐ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԸ
Արման Նավասարդյան
Իսկ Բերդյաեւը փոքր ազգերի նացիոնալիզմը անվանել է ինքնամեկուսացում եւ սնապարծություն, դրան հակադրելով մեծ ազգերի նացիոնալիզմը, որը նա համարում է իմպերիալիստական էքսպանսիա:
«Նացիոնալիզմը
մանկական
հիվանդություն ...ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ` ՀԻՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Մարինե Խառատյան
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացրել է սեփական նախընտրական ծրագիրը:
ՕԵԿ նախագահը չի մոռացել նշել, որ սեփական նախընտրական ծրագիրը գրել է` հաշվի առնելով ...ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վարդան Հարությունյան
Հենց սկզբից էլ պարզ էր, որ մեր ընդդիմությունը նախագահական ընտրապայքարում միասնաբար չի պայքարելու:
Ոչ թե այն պատճառով, որ միասնության գաղափարը մեզանում հասունացած չէ, այլ այն պատճառով, որ ընդդիմությունը ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»
Կարինե Հարությունյան
Երեւի թե պիտի լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1998-ին եւ դրան էլ պիտի հաջորդեր ղարաբաղյան կլանի իշխանության 10-ամյա կեղեքիչ փաստը, որպեսզի հայ ժողովուրդը հասկանար մի բան. իզուր երես դարձրեց իր ...«ՀՈՂԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՌԵԺԻՄԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ»
Հեղինե Մանուկյան
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» շարժումը «պետական ահաբեկչություն» թեմայով կլոր սեղան էր հրավիրել, որին, բացի նախաձեռնող խմբից, մասնակցում էին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական կուսակցություններից ...ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՍԻՐՈՎ ԵՒ ՈԳԵՒՈՐՈՒԹՅԱՄԲ
Երեկ կայացած ՀՀ Առաջին նախագահի առաջին ընտրական շրջայցը՝ ականատեսների եւ մասնակիցների միահամուռ վկայությամբ, խիստ հաջողված կարելի է համարել:
Դրա վկայություն են այն ջերմությունը, անկեղծությունը եւ ոգեւորությունը, ...ԼԻԿԲԵԶ
Վերնագրի տրամաբանությամբ աշխատեմ առավելագույնս մատչելի լինել ու սկսեմ հենց դրա թարգմանությունից. «անգրագիտության վերացում»: Ստորեւ խոսքը գնալու է, սակայն, քաղաքական անգրագիտության մասին, որն իր մեջ ներառում ...
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ԱՄՐԱԳՐԵՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Էմմա ԳաբրիելյանՄԱՅՆԴՈՐՖՅԱՆ «ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՖԵՆՈՄԵՆԸ»
Էմմա ԳաբրիելյանԱՅՍՊԻՍԻ «ԽԱՇՈՏ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարինա ԲաղդագյուլյանՄԵՐԶԼՅԱԿՈՎՆ ԷԼ Է՞ ՇԱՀԱՐԿՈՒՄ, ԿԱՄ ՆՐԱ ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐՆ ՈՎՔԵ՞Ր ԵՆ
Էմմա Գաբրիելյան«ՇԱՆԹ ԳՅՈՒՐՋՈՅԱՆ» ՍՊԸ-Ն, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա Բաղդագյուլյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱԾ ԵՄ»

ՓՈՐՁԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺԻՆ
Ավետիս Բաբաջանյան
ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ...
Գայանե Բաբայան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱՊԻԿՆԵՐ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐԻ» ՇՈՒՐՋ` ՇԱ~Տ ԱՎԵԼԻ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
Գայանե Բաբայան
Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՁԵՐ 8.000 ՔԿՄ-Ն
Էմմա Գաբրիելյան
NO COMENT

ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ ԿԱՊԵԼՈՒ ԻՍԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ՈՒ ԷՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ, ԴԵՌ ԷԼԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր...

«ՊԵՏՔ Է ՈԼՈՐԵԼ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԹԵՒԵՐԸ»
Հեղինե Մանուկյան
- 1872 Մահացավ բանաստեղծ Պետրոս Դուրյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1921 Դաշնակցական մի ջոկատ, խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ, Գառնիում խռովություն է բարձրացրել խորհրդային իշխանության դեմ:
- 1921 Ծնվեց hայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: (Վախճ. 1983թ.-ին):
- 1922 Վախճանվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրում էր իրավագիտության և քաղաքագիտության վերավերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Ծնվ. 1838թ.-ին):
- 1974 Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յուրքի ակդեմիայի պատվավոր անդամ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

