
ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
- Վերջին օրերին, աշխարհի ֆոնդային բորսաներում դոլարի կուրսը անկում ապրեց մոտ ութ կետով: Սակայն, ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, երեկվանից դադարել է դոլարի կուրսի անկումը եւ սկսվել է հակառակ գործընթացը:

Օրինակ` Ռուսաստանի ֆոնդային բորսայում դոլարը մեկ օրում վերագտավ իր կորցրած դիրքերը: Ի տարբերություն աշխարհում տիրող վայրիվերումների` Հայաստանում, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ են` մենք, մեր սարերը ու մեր դրամը: Այս օրերին դոլարը մեր մոտ ոչ թե «սկեց», այլ հակառակ համաշխարհային գործընթացներին` մոտ հինգ կետով արժեւորվեց` 305-ից բարձրանալով մինչեւ 310 դրամը: Այս խնդրի եւ ընդհանրապես դոլարի շուրջ ընթացող զարգացումների մասին մենք զրուցեցինք տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թեւանյանի հետ: Մենք խնդրեցինք բացատրել, թե ինչո՞վ է պայմանավորված դոլարի կուրսի անկումը ամբողջ աշխարհում: «Արժեզրկումը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ պատերազմ է վարում եւ որոշակի բյուջետային դեֆիցիտ է առաջացել: Թույլ դոլարի միջոցով Ամերիկան, փաստորեն, իր ֆինանսական դժվարությունները դնում է ամբողջ աշխարհի վրա` դրանով փակելով իր ընթացիկ հաշվի դեֆիցիտը: Բացի այդ, դոլարի թուլացումն արտահայտվում է այնպիսի երեւույթներով, ինչպիսին է բորսայական ապրանքների (նավթի, ոսկու եւ այլն) թանկացումը դոլարային տեսքով»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, մենք չունենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնց միջոցով կարողանանք դրսից ուղարկվող գումարները տրանսֆորմացնել ներդրումների` իրական տնտեսության զարգացման առումով, ինչի հետեւանքով ստանում ենք զուտ սպառման աճ, դրամի արժեւորում, որը հարվածում է մեր ներքին շուկայում գործող արտադրողներին եւ ավելի մեծ ուժով արտահանողներին: Նրանք, միավոր արտադրանքի թանկության պատճառով, պարզապես չեն կարողանում իրացնել իրենց ապրանքներն ու ներմուծելը դառնում է ավելի ձեռնտու: Ա.Թեւանյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ համաշխարհային ֆինանսական գործընթացներին հակառակվելու մեր «նախասիրությանը»: «Հայաստանը ինչ-որ առումով միջազգային գործընթացների օրինաչափությանը չի ենթարկվում, որովհետեւ մեզ մոտ հաճախ գործում են այլ կանոններ: Ինչ վերաբերում է դոլարի հարաբերական կայունացմանը Հայաստանում, երբ կուրսը 303-ից հասավ 310-ի, սրա մեջ ինչ-որ չափով առկա է նաեւ քաղաքական գործոնը: Ենթադրվում է, որ իշխանությունները նախընտրական փուլում չեն ուզում ստեղծել լարվածություն, քանի որ իրենք էլ գիտեն, որ շատ մարդիկ դրսից ուղարկված փողերով են իրենց գոյությունը պաշտպանում Հայաստանում: Բերեմ վերջին տարիների համար աննախադեպ մի թիվ` ֆինանսների նախարարությունը միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում շուկա է բաց թողել 70 մլրդ դրամից ավելի գումար: Իհարկե ոչ արհեստականորեն, բայց փաստը մնում է փաստ: Պետությունը, փաստորեն, անուղղակիորեն խնդիր է դրել փոխարժեքի կտրուկ անկում թույլ չտալու: Ստացվում է, որ երբ ցանկություն են ունենում` նրանց հաջողվում է փոխարժեքը պահել այն սահմաններում, ինչը որ կա: Փոխարժեք պահելը հաջողվեց, սակայն նկատվեց այլ բացասական երեւույթ (հատկապես տոնական օրերին)` տեղի ունեցավ գնաճ, ինչը բնական էր այս պարագայում: Ճիշտ է, ապագա ընտրողին սիրաշահելու համար իշխանությունները որոշել էին կանխել նաեւ գնաճը, բայց կարելի է ասել, որ այդ մասը նրանց չհաջողվեց», - ասաց նա: «Մինչեւ հիմա մեր գլխավոր բանկիրը հայտարարում էր, որ օրենսդրությունը իրենց թույլ չի տալիս խառնվել փոխարժեքի ձեւավորմանը», - փաստեցինք մենք: «Կենտրոնական բանկը պնդում էր նաեւ, որ իրենք պատասխանատու են գների մակարդակի համար (այդ նորմն ամրագրված է նաեւ նոր Սահմանադրության մեջ), ինչը չկարողացավ անել անցած տարվա ծրագրվածի սահմաններում: Եվ ամենակարեւորը` քանի որ այժմ մենք նախագահացուների մրցավազքի փուլում ենք, խոսեմ մոդայիկ լեզվով. գրանցված թեկնածուներից ամենավտանգավորը ֆորմալ գրանցում չստացած «նախագահի թեկնածու» Գնաճն է: Սպասվող ինֆլյացիոն զարգացումների հիմնական պատճառը, անշուշտ, գործող համակարգն է եւ ապագա ցանկացած նախագահ լուծումներ պետք է գտնի սպասվող խորքային ճգնաժամից դուրս գալու համար: Բիզնեսն ու իշխանությունն այնքան են սերտաճել, որ արդեն սպառնում են ՀՀ անվտանգությանը», - ամփոփեց Թեւանյանը:
- Գագիկ Աբգարյան
ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԿՐՈՂ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՂԵՂԸ
Աշխեն Քեշիշյան
այս կամ այն պրոբլեմի լուծման համար:
Այս ցնցող եզրակացությունը արվել է Մասաչուսեթսի Ուղեղի ուսումնասիրության տեխնոլոգիական ինստիտուտի կողմից:
Նախկինում հոգեբանները համեմատում էին ամերիկյան (շեշտված ինքնուրույնություն, ...ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ, ԹԵ ՉԷ` ԲԱՆԱՍՏԵՂԾ ԿԴԱՌՆԱՆ
Գայանե Բաբայան
Երեկ «Տեսակետ» ակումբում չափազանց բուռն ոգեւորության մեջ` լրագրողների հետ Տիգրան Կարապետյանը նշեց իր անդրանիկ` «Հուշերի փլատակներում» գրքի ծնունդը:
Այդ բանաստեղծական գրքում Կարապետիչը «կյանքային» բոլոր ...ԱՆՁՆԱԿԱՆ ԵՒ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՍԻՐՈ ՏՈՆԸ
Մարինա Բաղդագյուլյան
Միայնակ սրտերը, «կանաչ-կարմիրը» չկապած երիտասարդները սպասում են Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերվան, որ աղաբլիթ ուտեն եւ երիտասարդների հովանավոր, սիրո երազանքն իրականացնող սրբի բարեխոսությամբ երազում ...ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Գագիկ Աբգարյան
Վերջին օրերին, աշխարհի ֆոնդային բորսաներում դոլարի կուրսը անկում ապրեց մոտ ութ կետով: Սակայն, ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, երեկվանից դադարել է դոլարի կուրսի անկումը եւ սկսվել է հակառակ ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆՈՂՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ»
Հեղինե Մանուկյան
Երեք օրից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, իսկ այս օրերին նախագահի գրեթե բոլոր թեկնածուների` Երեւանի տարբեր համայնքներում տեղակայված նախընտրական շտաբներում եռուզեռ է. տեղի են ունենում խորհրդակցություններ, ...ՈՉ ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԵԼ Է ԿԱՄ ԱՎԵԼԻ ՃԻՇՏ` ՉԻ ԵՂԵԼ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ
Արամ Ամատունի
2008 թվականի մեկնարկից ի վեր տեղի է ունեցել կառավարության երկու նիստ, եւ այդ նիստերի ընթացքում կառավարությունը կայացրել է կամ այս, կամ այն ոլորտի մասնագետների աշխատավարձերի կամ էլ գիտական վճարների ու ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԵՄ Է ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒՆ
Հեղինե Մանուկյան
Բոլոր այն մարդիկ, ում կհետաքրքրի նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագիրը, կարող են այսուհետ այցելել թեկնածուի ինտերնետային կայքը, կարդալ այն եւ զուգահեռներ անցկացնել մյուս թեկնածուների` ...ՓՈՐՁԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺԻՆ
Ավետիս Բաբաջանյան 2
Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, որը լինելով ՊԱԿ-ի աշխատակից ունեցել է «Զուլում» (հայերենով փորձանք, դժբախտություն) ծածկանունը, երեկ հրավիրել էր իր կողմից ...ԿԸՀ-Ն 9-ԻՆ ԷԼ ԳՐԱՆՑԵՑ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ կայացած իր նիստում գրանցեց 2008թ.-ի ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրվելու հայտ ներկայացրած բոլոր 9 թեկնածուներին:
Դա նշանակում է, որ ԿԸՀ-ն առաջադրված թեկնածուների ...Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՁԵՐ 8.000 ՔԿՄ-Ն
Էմմա Գաբրիելյան 1
Օրերս ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների երեւանյան ասուլիսը նշանավորվեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի ուշագրավ գնահատականով` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՆԴԵՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Գագիկ Աբգարյան
Շատ եւ ցավով ենք այսօր խոսում մեր երկրի արտաքին քաղաքականության, նվազագույնը, ոչ արդյունավետ գործառնության մասին: Ինչից եւ ինչպես է սկսել մեր արտաքին քաղաքականության ձեւավորումը. մեր թերթի հյուրն է երրորդ ...NO COMMENT
Ամենատխուրն այն է, որ տխրահռչակ «իշխանիկ» Կեւորկովի շրջապատն այսօր արտահանվել է Հայաստան:
Արտահանվել է նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի Ինքնավար Մարզում տիրող մթնոլորտը` կաշառակերություն, կոռուպցիա, հովանավորչություն` ...«ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՐՄԱՏԱՊԵՍ ԿՓՈԽՎԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՑ»
Մարինե Խառատյան 1
Երկուշաբթի` հունվարի 21-ին կմեկնարկի պաշտոնական քարոզարշավը եւ նախագահի 9 թեկնածուներն ու նրանց թիմերը մեկ մարդու պես գյուղ ու քաղաք կընկնեն` ժողովրդին հասցնելու սեփական ծրագրերի ճշմարտացիությունը: Աննախադեպ ...ՄԵԿ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱԶՄԱԹԻՎ ԷԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԿԵՐԻՆ
Որ նախագահի երկու հիմնական թեկնածու կա` ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ, որ թեկնածուներն այդ համեմատության որեւէ եզր չունեն:
Որովհետեւ մեկը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լույսի մունետիկ է էս երկրի համար, մյուսը` ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՅՑԸ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 21-ին նախընտրական հանդիպումներ կունենա Արթիկի, Արագածի, Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջաններում:
Հունվարի 21-ին, առավոտյան ժամը 11-ին առաջին նախագահի եւ ...
ԱՐԵՒՄՈՒՏՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ՓՆՏՐԵԼ
Էմմա Գաբրիելյան«ԵԹԵ ՀՐԱՑԱՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԵՒ ՄԻՆՉԵՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱԿՏԸ ՉԻ ԿՐԱԿԵԼ, ՄԵԿ Է` ՎԵՐՋՈՒՄ ՊԵՏՔ Է ԿՐԱԿԻ»
Հեղինե ՄանուկյանՄԵՐԶԼՅԱԿՈՎՆ ԷԼ Է՞ ՇԱՀԱՐԿՈՒՄ, ԿԱՄ ՆՐԱ ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐՆ ՈՎՔԵ՞Ր ԵՆ
Էմմա Գաբրիելյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱԾ ԵՄ»

ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ՓՈՐՁԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺԻՆ
Ավետիս Բաբաջանյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐԻ» ՇՈՒՐՋ` ՇԱ~Տ ԱՎԵԼԻ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
Գայանե Բաբայան
Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՁԵՐ 8.000 ՔԿՄ-Ն
Էմմա Գաբրիելյան
NO COMENT

ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ ԿԱՊԵԼՈՒ ԻՍԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Ո՞Վ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԱՄԵՐԻԿԱՆ...
Աշխեն Քեշիշյան
ՈՒ ԷՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ, ԴԵՌ ԷԼԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր...

- 1868 Կեսարիայում ծնվեց հայ ազգային-հասարակական գործիչ, դիվանագետ, հավաքորդ Տիգրան Քելեկյանը, որը պարսից շահից ստացել է խանի տիտղոս, նշանակվել Նյու-Յորքում իրանի Հյուպատոս: 1909-ի թվականի Ադանայի կոտորածներից հետո հիմնել է Քելեկյան որբանոցը, նյութական, բարոյական աջակցություն է ցույց տվել անվանի արվեստագետներին ՝Մատիսին, Պիկասոյին, Բրաքին, ինչպես նաև դպրոցասեր տիկնանց վարժարանին:
- 1870 Ծնվեց դերասան Գրիգոր Ավետյանը: (Վախճ. 1946 թ.):
- 1910 Ծնվեց հայ մեծանուն գրող Հրաչյա Քոչարը: (Վախճ. 1965թ.-ին):
- 1918 Բաքվում լույս տեսավ «Բանվորի խոսք» շաբաթաթերթը:
- 1920 Երևանում տեղի է ունենում Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների առաջին անլեգալ կոնֆերանսը:
- 1920 Փարիզի հաշտության կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությանը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

