
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
- Իրանը անբարոյական է համարել Թուրքմենստանի որոշումը` ցուրտ ձմռանը գազի մատակարարումը դադարեցնելու մասին: Թուրքմենստանը դա բացատրում է գնային համաձայնագրերի վերանայմամբ:

Այդ մասին տեղեկացնում է Իրանի ռադիոն: Թուրքմենստանը Իրանին վաճառում է օրական 23 միլիոն խորանարդ մետր գազ եւ այդ գազամատակարարումը դադարեցրել է տեխնիկական հիմնախնդիրների պատճառաբանությամբ: Այս համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականին: «Պայմանագիրը թափանցիկ է: Թուրքմենները կամենում են չեղյալ հայտարարել այն եւ նոր պահանջներ առաջ քաշել», - ասել է Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Աքբար Տարկանը: Իրանական հեռուստատեսության տեղեկատվությամբ` Թուրքմենստանը կամենում է կրկնապատկել գազի գինը` այն հասցնելով մինչեւ 140 դոլարի` հազար խորանարդ մետրի համար: Իրանի նավթային արդյունաբերության նախարար Գոլամհոսեյն Նոզարին ավելի վաղ ասել է, որ Իրանը բանակցություններ կվարի նոր գների շուրջ, եթե մատակարարումները վերսկսվեն: Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կիրակի օրը հայտարարել է, որ Իրան տանող գազատարի վերականգնումը դադարեցվել է` անբավարար ֆինանսավորման պատճառով: Իրանը Թուրքմենստանից ստացել է մոտավորապես իրեն անհրաժեշտ գազի 5 տոկոսը: Գազի մատակարարման դադարեցումը հանգեցրել է էներգամատակարարման խափանումների երկրի առանձին շրջաններում, ինչպես նաեւ ստիպել է Իրանին կրճատել Թուրքիա արտահանվող գազի ծավալները: Իրանը մարտի կեսերին ակնկալում է «Գազպրոմի»` համագործակցությունը զարգացնելու առաջարկը: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Գոլյամ Հոսեյն Նոզարին: Նա ընդգծել է, որ «Գազպրոմը» շահագրգիռ է Իրանի նավթային եւ գազային հանքավայրերի մշակմամբ: Նախարարը հիշեցրել է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները եւ «Գազպրոմի» ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել Մերձկասպյան պետությունների գագաթնաժողովի կուլիսներում, որը տեղի է ունեցել անցյալ տարի, Թեհրանում: Ինչպես հայտարարվել է էներգետիկայի հարցերով ռուս-իրանական մշտական հանձնաժողովի չորրորդ նիստում, Ռուսաստանը եւ Իրանը ջանում են ակտիվացնել երկկողմ կապերը նավթի եւ գազի, էլեկտրաէներգիայի եւ ածխային արդյունաբերության ոլորտներում: Կողմերը ողջունել են ռուսական նավթագազային առաջատար ընկերությունների մասնակցությունը իրանցի գործընկերների հետ` հետախուզման, ածխաջրածնային հումքի արդյունահանման եւ մշակման, ինչպես նաեւ բնական գազի պահեստարանների շինարարության եւ այլ ոլորտներում: Բացի այդ, «Գազպրոմի» ներկայացուցիչները հայտարարել են դիագնոստիկայի, վերանորոգման, շահագործման, արդյունավետ փոխադրման, էներգաապահովման բարելավման եւ Իրանի գազատրանսպորտային ցանցի արդիականացման ցանցում համագործակցության պատրաստակամության մասին: n
Ռուսաստանը փոխում է իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ
Իրանի հիմնախնդրի շուրջ առաջատար պետությունների խորհրդակցությունների հերթական փուլը կանցկացվի Բեռլինում, փետրվարին: Ըստ որում` հանդիպումը պետք է կայանա արտգործնախարարների մակարդակով: Նախորդ երկուսի համեմատությամբ` կայանալիք այս խորհրդակցության ժամանակ հարցին ավելի խիստ մոտեցում կդրսեւորեն: Որոշ փորձագետների կարծիքով` դա կապված է Մոսկվայի հիասթափության հետ, քանի որ Թեհրանը չի կատարել նրա առաջարկները ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ, ինչը պահանջում են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրան կատարած իր վերջին այցի ժամանակ առաջարկել է զրոյական մակարդակի հասցնել Իրանի միջուկային դոսյեն: Դեռ մինչեւ վերջին ժամանակներս Մոսկվան փորձում էր համոզել վեցնյակի երկրներին, որպեսզի գովաբանեն Իրանին` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու համար: Սակայն դրական պատասխան, այդուամենայնիվ, չի ստացել: Թեպետ Բուշերի ատոմակայանի վերջնական շահագործման ժամանակացույցը ճշտված չէ, այդուամենայնիվ Ռուսաստանը կատարել է իր բոլոր պարտավորությունները եւ վառելիք է մատակարարել Բուշերին: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կրկին հայտարարել է, որ Իրանը միջազգային ահաբեկչությունը սատարող երկիր է եւ կոչ է արել հակազդել Թեհրանից եկող վտանգին:
- Գ.Բ.
ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ «ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ» ԳԱՂՏՆԻՔԸ
Աշխեն Քեշիշյան
Հեյդելբերգի համալսարանի գիտնականները հաստատել են, որ Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարում իրոք պատկերված է Լիզա Հերարդինին` Ֆլորենցիայի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը:
Հետազոտողները այսպիսի եզրակացության ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Մարինա Բաղդագյուլյան
Շատերն են սիրով, կարոտով հիշում հին ու բարի ժամանակները, երբ ամեն երկուշաբթի ընտանիքով հավաքվում էին հեռուստաէկրանների առջեւ` դիտելու հեռուստատեսային թատրոնի ներկայացման հերթական պրեմիերան:
Սիրելի դերասանների ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
Գ.Բ.
Իրանը անբարոյական է համարել Թուրքմենստանի որոշումը` ցուրտ ձմռանը գազի մատակարարումը դադարեցնելու մասին: Թուրքմենստանը դա բացատրում է գնային համաձայնագրերի վերանայմամբ:
Այդ մասին տեղեկացնում է Իրանի ռադիոն: ...ԽՆԴԻՐՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Գ. Բ.
Ռուսաստանը ստիպված է վերանայել Ուկրաինայի հետ հարաբերությունները, եթե մտնի ՆԱՏՕ-ի մեջ:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինը: «Որ կազմակերպության ...ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՒԵԼՅԱՆ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
Վաղուց գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները զինում է Մերձավոր Արեւելքին: Կնքված պայմանագրերի գինը կազմում է 11, 5 միլիարդ դոլար:
Փորձագետների կարծիքով` այդ գումարը տարեվերջին կարող է կրկնապատկվել: Ներկա ...ԱՐԴԵՆ ԿԱՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Ավետիս Բաբաջանյան
ԿԸՀ-ում ՕԵԿ ներկայացուցիչ Սոնա Սարգսյանը երեկ Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած քննարկման ժամանակ, որը վերաբերում էր ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացման ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՆԴՐՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երկու օր առաջ, «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովում` «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. ԱՄՆ-ի ռազմավարական տեսակետը» ...ՉԵՆ ՀԱՍՑՆԻ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մայրաքաղաքի կենտրոնում տարածքների իրացման գերշահութաբեր բիզնես-ծրագիր իրագործող «Լոկալ դեվելոպեր» ընկերությունը, որը դե ֆակտո կառավարվում է նախագահի աշխատակազմի ղեկավար ...ՌԴ. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանյան «Վեդեմոստի»-ի փոխանցմամբ` ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու դեմ հարուցված գործի շրջանակներում 2006թ. մարտին կալանված ընկերության փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի հարցով ...ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱ՝ ՈՐ ՃԻՇՏ ԸՆՏՐԵՍ
Հեղինե Մանուկյան
Մինչ նախագահի թեկնածու առաջադրված Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական իր ծրագրի շրջանակներում փետրվարի 19-ին ընտրվելիք նախագահի անելիքների մասին խոսում է «հանդարտ խոհերի» տեսքով, մեկ այլ թեկնածու` Սերժ Սարգսյանը, ...NO COMMENT
Հիշու՞մ եք, այն ժամանակ, երբ լուրեր էին պտտվում, որ Գեղամյանը 3 միլիոն դոլարով հերթական անգամ վաճառվեց. ընդամենը 1 ամիս հետո ԱԺ-ում Սերժ Սարգսյանն ասաց, որ ոմանք չափազանցնում են 1 զրոյով, նա այդքան չարժեր:
...ԶԱԽԱՐՅԱՆԸ «ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ԳՏՆՈՒՄ»
Մ.Խ. 1
Եդեմական Հայաստան խոստացող իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի թիմը, որը եւ պետք է նրա հետ միասին 5 տարում Հայաստանը դարձնի բոլոր առումներով համարյա կատարյալ պետություն, ազատի առկա բոլոր արատներից, այսօր ...ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարինե Խառատյան
Իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում հայաստանցիներիս խոստանում է եթե ոչ եդեմական երկիր, ապա գոնե 5 տարվա ընթացքում Շվեյցարիայի կամ գոնե Ֆինլանդիայի վերափոխված Հայաստան:
«Հայաստանը, ...«ՊԵՏՔ Է ՈԼՈՐԵԼ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԹԵՒԵՐԸ»
Հեղինե Մանուկյան
Վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի եղբայր, Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի արած «պառկացնելու» մասին հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Լոս Անջելեսում ապրող ...ՈՒ ԷՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ, ԴԵՌ ԷԼԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր...
1
«Բացառվում է, որ երբեւէ ես որեւէ քայլ կատարեմ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Եթե նույնիսկ ինչ-ինչ հարցերում նախագահի տեսակետին ներքուստ համաձայն չլինելու շռայլություն ինձ թույլ տամ, միեւնույն ...ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ
ԱՄՆ-ում գործող «Արդարություն» սփյուռքահայ մտավորական նույնախոհների հանձնախումբը օրերս դիմել է հայաստանաբնակներին հետեւյալ կոչով. «Հպարտ կլինենք այդպիսի արժանավոր անհատ տեսնել որպես մեր երկրի նախագահ: ...ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ
ԱՄՆ-ում գործող «Արդարություն» սփյուռքահայ մտավորական նույնախոհների հանձնախումբը օրերս դիմել է հայաստանաբնակներին հետեւյալ կոչով. «Հպարտ կլինենք այդպիսի արժանավոր անհատ տեսնել որպես մեր երկրի նախագահ: ...
ԲՐՅՈՒՍԵԼԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ»
Մուսա Միքայելյան«ԵԹԵ ՄԵԿԻ ՓՈԽԱՐԵՆ ՉՈՐՍ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ԼԻՆԵՐ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱԿԱՍ ԹՎՈՎ ԶՈՀԵՐ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ...»
Հեղինե ՄանուկյանԹՈՒՐՔԻԱՆ ԳՆԱԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ
Հեղինե Մանուկյան«ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՔԱՆ ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԵՐՆ ԵՆ ՈԼՈՐՈՒՄ»
Էմմա ԳաբրիելյանԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ...
Նորայր Նորիկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱԾ ԵՄ»

ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐԻ» ՇՈՒՐՋ` ՇԱ~Տ ԱՎԵԼԻ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ
Գայանե Բաբայան
NO COMENT

ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ ԿԱՊԵԼՈՒ ԻՍԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Ո՞Վ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԱՄԵՐԻԿԱՆ...
Աշխեն Քեշիշյան
ՈՒ ԷՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ, ԴԵՌ ԷԼԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր...

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
«ՊԵՏՔ Է ՈԼՈՐԵԼ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԹԵՒԵՐԸ»
Հեղինե Մանուկյան
- 1904 Այնթապում ծնվեց հայ ձեռագրագետ, բանասեր Նորայր արքեպիսկոպոս Պողորյանը:
- 1921 Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց թուրքական զորքերի կողմից գրավված շրջաններում կատարված հրեշավոր չարագործությունների կապակցությամբ:
- 1930 Երևանում բացվեց գրողների տունը:
- 1939 Սկսվեց համամիութենական մարդահամարը: Մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմեց 1 միլլիոն 282 հազար մարդ, որից մեկ միլլիոն 62 հազարը եղել է հայ, 130 հազար 9 հարյուրը՝ ադրբեջանցի, 51 հազար 400՝ ռուս, 20 հազար 5 հարյուրը՝ քուրդ և այլն: Երևան բնակչության թիվը կազմեց 200 հազար 31 մարդ:
- 1979 Սկսվեց համամիութենական մարդահամարը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

