
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՏ ՉԻ ԵՂԵԼ»
- Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նրա իշխանավարման տարիներին` «կուսակցություն է փակվել ծանրագույն մեղադրանքներով` ահաբեկչություն, պետական անվտանգության սպառնալիքներ, նարկոբիզնես եւ այն», եւ հետաքրքրվեց, թե «Իմաստավորելով անցյալը` դեպի ապագա» կարգախոսով ընտրապայքարի մեջ մտած նախագահի թեկնածուն արդյո՞ք վերաիմաստավորել է անցյալը` ՀՅԴ-ի հանդեպ: Լ.Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Ինձ ներկայացվող հիմնական մեղադրանքներից մեկը եղել է այն, որ իմ իշխանության ժամանակ կուսակցություն է փակվել, թերթեր են փակվել: Այս փաստը դեռեւս հանցագործություն չէ, ոճրագործություն չէ», - նշել է նա ու պարզաբանել. «Աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասին, որտեղ նախատեսված են դեպքեր` կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու առումով: Շատ երկրներում այդ օրենքները գործել են` Իսպանիայում մի քանի անգամ կուսակցություն փակվեց, Ռուսաստանում, Գերմանիայում` ընդհանրապես արգելված է կոմունիստական կամ նացիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների գործունեությունը, բայց ոչ ոքի մտքով չի անցնում ասել` դրանք ժողովրդավարական երկրներ չեն կամ հանցագործություն են կատարել»:

Այնուհետեւ առաջին նախագահը նաեւ նկատեց, թե այս գործում տերմինների խառնաշփոթ կա` Դաշնակցությունը չի փակվել, ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է. տրվել է 6 ամիս ժամանակ` կուսակցության գործունեությունը համապատասխանեցնելու համար Հայաստանի գործող օրենքին, իսկ օրենքի պահանջը հետեւյալն էր` կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից, դրանից հետո դատարանի վճիռ է կայացվել, արդեն ձեւակերպումը փոխվել է` կասեցնել վեց ամսով. «Այդ վեց ամսվա ժամկետում կուսակցության կողմից չի կատարվել այդ պայմանը»: Լ.Տեր-Պետրոսյանը երեկ նաեւ ուշագրավ բացահայտում արեց. «1997-ին իմ անձնական նախաձեռնությամբ բանակցություններ են սկսվել Դաշնակցության հետ այդ հարցը լուծելու համար, տեղի է ունեցել բանակցությունների երեք ռաունդ», - եւ հավելեց, որ Դաշնակցության բյուրոյին առաջարկվել է բանակցել` Դաշնակցությունը վերաբացելու նպատակով, սակայն 1998-ի իշխանափոխությամբ այդ պրոցեսն ընդհատվել է: Առաջին նախագահը գտնում է, որ այդ գործընթացն, այնուամենայնիվ, արդյունք է ունեցել. «Այսօր իսկապես Դաշնակցությունը համապատասխանեցրել է իր գործունեությունը Հայաստանի օրենքին. դա Գերագույն մարմնի ստեղծումն էր, որը չկար Դաշնակցության 120 տարվա գործունեության մեջ, դա մի նոր մարմին էր, եւ սա այն իրավական լուծումն էր, որը գտնվեց, ես գտնում եմ, որ մենք էլ այդտեղ ավանդ ունենք»: Ինչ վերաբերում է հնչող մեղանդրանքներին, ապա նրա կարծիքով` դրանք զուտ քաղաքական հարթության վրա են. «Դրանք իրավական ակտեր են եղել` նախագահի հրամանագիր, դատարանի վճիռ, հետո «Դրոյի» դատավարություն, հետո «31»-ի դատավարություն: Ի դեպ, «Դրոյի» դատավարության վերաբերյալ ասում են, թե դատարանը չապացուցեց Դաշնակցության մեղքը` նրա նկատմամբ այդ դատավարությունը որեւէ մեղադրանք չի ներկայացրել, այդպիսի հոդված չի եղել, մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկրետ հանցագործությունների համար, Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում», նշել է նախկին նախագահը եւ հայտարարել. «Եթե կա ինչ-որ վերաբերունք դրանց նկատմամբ, որ այստեղ ապօրինություն է թույլ տրված, ապա դրանք պիտի լուծվեն միայն ու միայն նորից իրավական ճանապարհով: Եթե գտնում են, որ դատարանի վճիռը սխալ էր, ուրեմն նորից պիտի դիմեն դատարան արդարացման վճիռ ստանան, ուրիշ ճանապարհ չկա»:
- Է. Գ.
ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
15
Երեկ գերթե 10-ամյա ընդմիջումից հետո կայացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս տարվա մամուլի անդրանիկ ասուլիսը, որի ընթացքում պատասխաններ տրվեցին հանրությանը հուզող գրեթե բոլոր հարցերին:
Անդրադառնալով մասնավորապես ...Ո՞Վ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԱՄԵՐԻԿԱՆ...
Աշխեն Քեշիշյան 1
Չինգիզխանի նախնիները Կոլումբոսից առաջ են հայտնաբերել ամերիկյան մայրցամաքը` այսպիսի եզրակացության է եկել Մոնղոլիայի Չինգիզխանի անվան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան` Սումիա Ջամբալդորջը:
Նա գտնում է, որ ...ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Մարինա Բաղդագյուլյան
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «Հայելի» ակումբում մեռած կառույցի հարության ավետիսն էր բերել` հույս հայտնելով, որ այս տարվա գարնանը միության շենքում իրականացվող վերանորոգման աշխատանքները վերջապես ...ՎԱՐՊԵՏԻ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՄ ՄԻ ՆՈՐ «ՔԱՋ ՆԱԶԱՐ»
Գայանե Բաբայան 1
ՀՀ վաստակավոր քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը Երեւանում դրել է մի քանի մոնումենտալ գործ` Հակոբ Մեղապարտի արձանը, Իսահակյանը` իր տուն-թանգարանի բակում, Վիկտոր Համբարձումյանը` ակադեմիայի բակում, եւ մի ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՊԵՍ ԿԱ
Գագիկ Աբգարյան
Վերջին հույսերը կապելով մեր ժողովրդի դյուրահավատության հետ, հայրենի իշխանություններն այնպիսի «հոգատարությամբ» են վերաբերվում այդ նույն հավատին, ինչպես մսագործն է վերաբերվում իր «խնամքին» հանձնվածներին:
...ՕՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑ. ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՒՏՐԻ ԶԱՐԿԵՐԱԿ
Գոհար Բարսամյան
Հունվարի 7-ին Պենտագոնը տեղեկացրել է, որ իրանական ռազմանավերը վտանգավոր չափով մոտեցել են ամերիկյան նավերին եւ այն էլ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող վայրում` Օրմուզի նեղուցում:
Այս միջադեպը ...«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՏ ՉԻ ԵՂԵԼ»
Է. Գ.
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նրա իշխանավարման տարիներին` «կուսակցություն է փակվել ծանրագույն մեղադրանքներով` ահաբեկչություն, պետական անվտանգության ...ՎԵՐԱՑՆԵԼ, ՓՈՇԻԱՑՆԵԼ, «ՓՉԱՑՆԵԼ»
Մուսա Միքայելյան
Ահա վերջին տարիների Քոչարյան-Սարգսյան դուետի առաքելության գլխավոր առաքելությունը:
Քոչարյանի պաշտոնավարման գլխավոր արատներից մեկը Հայաստանում ընդդիմության տոտալ փոշիացումն է եւ սեփական օգտագործման համար ...ԻՍԿ ՈՒՄ «ՊՐՈԵԿՏՆ» Է ԳԵՂԱՄՅԱՆԸ
Մարինե Խառատյան 1
Արտաշես Գեղամյանը երեկ լրագրողներին ներկայացրեց իր նախընտրական «Արարման ծրագիրը»:
Այն 164 էջանոց փաստաթուղթ է, որի 80 էջը բուն «Արարման ծրագիրն» է, իսկ մնացած 84 էջում` Գեղամյանի ելույթներն ու հարցազրույցներն ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան 4
Իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ բան է տեսել ու շատերին էլ շատ բան տեսնելու հնարավորություն է տվել:
Այս օրերին, սակայն, վերջինս տեսողական օրգանի` աչքերի հետ կապված խնդիր ունի, ...ԴԻՏՈՐԴԻ ՍԻՐՏԸ
Արամ Ամատունի
Շատ լավ է, որ Հայաստանի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ դիտորդական առաքելության մասնակիցները Հայաստան են եկել «բաց սրտով», ինչպես Երեւանում լրագրողների հետ առաջին հանդիպմանը երկու օր առաջ նշել էր առաքելության ...ՌԵԺԻՄԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆ
Ավետիս Բաբաջանյան
2007 թվականի դեկտեմբերի 25-ից Հայաստանը ռազմական դոկտրին ունի, այդ օրը Ռոբերտ Քոչարյանը իր հրամանագրով հաստատել է «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրին» վերնագրով մի փաստաթուղթ:
Դրա ուսումնասիրությունից, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱԾ ԵՄ»
Էմմա Գաբրիելյան
«Սերժ Սարգսյանի սցենարները չեմ մեկնաբանելու. ես ունեմ իմ սցենարը եւ այն իրականացնելու իմ սցենարը: Եթե մյուսները ասում են` հաղթելու ենք, ես ասում եմ` արդեն հաղթած եմ», - այս համոզմունքը երեկ հայտնեց ՀՀ ...ՑՊԱՀԱՆՋ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային Միության փլուզումը բոլորիս համար ամբողջատիրության եւ բռնատիրության նկատմամբ հաղթանակ էր նշանակում:
Հաղթանակ բոլոր նրանց դեմ, ովքեր այդ համակարգի հաստատման համար, այլախոհության դեմ պայքարի ...
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Մարինե ԽառատյանԹՈՒՐՔԻԱՆ ԳՆԱԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ
Հեղինե Մանուկյան
ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մուսա Միքայելյան
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
ԶԱՏԻԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԸ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Ո՞Վ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԱՄԵՐԻԿԱՆ...
Աշխեն Քեշիշյան
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԴՈՒՐՍ ԳԱԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՏՎԵՐԻՑ
Արամ ԱմատունիՉԻ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Ավետիս Բաբաջանյան
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՍՏՂԸ
Աշխեն Քեշիշյան
- 1846 Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ «Կովկաս» լրագիրը (մինչև 1848 թ.):
- 1903 Ցարական կառավարության օրենքը հայ եկեղեցական գույքի և կալվածքների բռնագրավման և պետականացման մասին:
- 1904 Մահացավ Երուսաղեմի միաբան և նկարիչ Մամբրե եպիսկոպոս Մարկոսյանը:
- 1933 Գործարկվում է Երևանի տրամվայը:
- 1945 Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը:
- 1945 Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը:
- 1951 Գործադրվեց ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ պայմանագիրը հոդված 13-ի համաձայն:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

