
ԿԱՐԵՒՈՐ ԱԿՈՐԴ
- Մեր ժամանակներում քաղաքականության ողջ խաղագումարը դրվում է Մերձավոր Արեւելքում, եւ Երուսաղեմը այն վայրն է, որը թելադրում է մեծ քաղաքականության մյուս առաջնահերթությունները: Իսրայելը նախընտրում է Թեհրանի դեմ հանդես գալ միասնական ճակատով` մինչ անցնելը «Ճանապարհային քարտեզ» ծրագրի կարեւոր կետերին, ինչպես օրինակ` Հորդանանի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վերացումն է:

Ջորջ Բուշը ութօրյա շրջագայություն է սկսել Մերձավոր Արեւելքի վեց երկրներ` Իսրայել, Քուվեյթ, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս: Բուշը վերջին անգամ Իսրայել էր ժամանել 1998 թվականին, երբ Թեքսասի նահանգապետն էր: Իսրայելում Ջորջ Բուշին մեծ ընդունելություն են կազմակերպել, իսկ Գազայում ՀԱՄԱՍ-ը կազմակերպել է ոչ մեծ ցույցեր եւ կոչ է արել Պաղեստինի վարչակազմին` չընդունել նրան Ռամալլահում: Իսրայելցի մեկնաբանները հայտնում են, որ Ջորջ Բուշի, Շիմոն Պերեսի եւ Էհուդ Օլմերտի միջեւ ընթացած բանավեճերում շոշափվել է Իրանի միջուկային ծրագիրը եւ ոչ թե պաղեստինա-իսրայելական բանակցությունների նախապատրաստման հիմնահարցը: Դեռ Բեն Գուրիոն օդակայանում Իսրայելի նախագահը հայտարարել է. «Իրանը չպետք է թերագնահատի ինքներս մեզ պաշտպանելու վճռականությունը»: Մոսադի եւ Ամանի (արտաքին հետախուզության) հանդիպման ժամանակ Շիմոն Պերեսին հաշվետվություն է հանձնվել, որում նշվել է, թե իրանական ռումբը կհավաքվի առաջիկա ամիսներին: Նախագահ Ջորջ Բուշը Իրանի միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է համարել, սակայն հույս է հայտնել, որ խնդրի կարգավորումը դիվանագիտական ուղի է ենթադրում: Գերմանիայի ԶԼՄ-ները կարծիք են հայտնում, որ Ջորջ Բուշի այցը Իսրայել չի կարող վերակենդանացնել խաղաղության գործընթացը Մերձավոր Արեւելքում: Գերմանական Die Welt հրատարակության կարծիքով` ամերիկյան քաղաքականության առավել լուրջ հիմնախնդիրը այս տարածաշրջանում համարվում է իրանական սպառնալիքը: Գերմանական ԶԼՄ-ները հետեւյալ դիտարկումն են անում. Օրմուզի նեղուցում ամերիկյան ավիակրի հետ կապված միջադեպը վկայում է Իրանի աճող համոզվածության մասին: Արեւմտյան ռազմավարական շրջաններում խոսում են, որ Մահմուդ Ահմադինեջադը այն կարծիքին է, որ ինքը հաղթանակով է դուրս եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած վեճից եւ այժմ մեղադրում է նրանց, ովքեր խորհուրդ են տվել հրաժարվել ուրանի հարստացման պատրաստակամությունից: Եվ այսպես` Ահմադինեջադը կրկին հանդես է գալիս պետական հաջողված առաջնորդի դերում: Մերձավոր Արեւելքում ոչ ոք չի հավատում, որ Իրանի այաթոլլաները հրաժարվել են միջուկային ծրագրի ստեղծման ծրագրերից: Իսրայելական հատուկ ծառայությունները հաստատում են, որ Իրանը միջուկային ռազմավարական ծրագիրը սառեցրել է 2003 թվականին, սակայն, այդուհանդերձ, առկա են այն նախանշանները, որ Իրանը վերսկսել է աշխատանքները 2004 թվականին: Վաշինգտոնի դաշնակիցները, որոնց թվում` արաբական աշխարհի երկրներ, լուրջ կասկածներ ունեն, որ ամերիկացիներին կհաջողվի զսպել այս տարածաշրջանում Իրանի հեգեմոնի վերածվելու գործընթացը: Նախագահ Ջորջ Բուշը իր դաշնակիցներին եւ իր իրավահաջորդին կհամոզի պաշտպանել այս տարածաշրջանը Իրանի ապակայունացնող ազդեցությունից: Մերձավորարեւելյան հակամարտության 2 կողմերն էլ հարցը մեռյալ կետից կշարժեն միայն այն դեպքում, երբ ըմբռնեն, որ բանակցային սեղանի շուրջ նրանք ավելի հաջողությունների կհասնեն, քան ուժի կիրառումից: Եվ բացի այդ, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը այս տարածաշրջանի միակ հիմնախնդիրը չէ: Գերմանական ԶԼՄ-ները հավաստում են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը աշխարհին սպառնալիք չի ներկայացնում, իսկ Ջորջ Բուշի այցը չի կարող վերակենդանացնել խաղաղության գործընթացը: ԱՄՆ-ի նախագահը այս շրջագայության ընթացքում կփորձի համոզել արաբ դաշնակիցներին, որպեսզի օգնեն Իրաքին ոտքի կանգնելու եւ հավաստում է, որ ԱՄՆ-ն այդ հարցում նրանց կաջակցի: Պատմությունը նման իրադարձությունների ոչ քիչ օրինակներ ունի: Շոտլանդիայի եւ Անգլիայի միջեւ արյունահեղությունը սկսվել է 1296 թվականին, երբ Անգլիայի թագավոր Էդուարդ Առաջինը ջանում էր զբաղեցնել շոտլանդական թափուր գահը: Պատերազմն ավարտվեց միայն 1745 թվականին, այսինքն` 449 տարի անց: Նախագահ Ջորջ Բուշը հինգշաբթի առավոտյան բանակցություններ է վարել Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ եւ հույս հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչեւ 2008 թվականի վերջ: Բանակցություններից հետո տեղի է ունեցել 35 րոպեանոց մամուլի ասուլիս: Աբասը կարեւորել է Բուշի այցը եւ այն պատմական է համարել: Նա ընդգծել է, որ կանցնեն վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների: Ռամալլահից Ջորջ Բուշը ուղեւորվել է Բեթլեհեմ եւ այցելել է Սուրբ Ծննդյան եկեղեցի:
- Գոհար Բարսամյան
ՏՂԱՅԻ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԼՈՒՅՍ ԿԱ
Մարինա Բաղդագյուլյան
Երեք տարեկան էր, երբ Դավիթին բուժող ռուս բժշիկը, տեսնելով նրա նկարները, ասաց, որ տղան նկարիչ է դառնալու: Բժիշկներն ախտորոշել են 4-րդ կարգի ծանր լսողություն եւ ասել, որ Դավիթի հիվանդությունն ի ծնե է: Դավիթի ...ԱԲՐԱՀԱՄԻ ՊԵՍ ԶՈՀՈՂ ԵՒ ՀՈԲԻ ՊԵՍ ԵՐԱՆԵԼԻ
Գայանե Բաբայան 2
Երբ 1980թ.-ին Դանիել Երաժիշտը ստեղծեց հոգեւոր «Շարական» համույթը, անսամբլը պետական էր, եւ Ամենայն հայոց Վազգեն Կաթողիկոսն էլ հաճախ էր «Շարականին» հրավիրում Մայր Աթոռ:
Դանիել Երաժիշտը բազմաթիվ մենահամերգներ ...ԿԱՐԵՒՈՐ ԱԿՈՐԴ
Գոհար Բարսամյան
Մեր ժամանակներում քաղաքականության ողջ խաղագումարը դրվում է Մերձավոր Արեւելքում, եւ Երուսաղեմը այն վայրն է, որը թելադրում է մեծ քաղաքականության մյուս առաջնահերթությունները: Իսրայելը նախընտրում է Թեհրանի ...ՋԵՌՈՒՑՄԱՆ «ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՆ» Է ԼԱՎ, ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ՝ «ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆԸ»
Գայանե Հովսեփյան
Անհիշելի ժամանակներից Վանաձորի բնակելի շենքերի կենտրոնացված ջեռուցման հարցը տեղական իշխանությունների գործունեության ամենահետին պլանում է. քաղաքապետարանում տեղի ունեցող ամենշաբաթյա խորհրդակցությունների ...ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` 11 ՏԱՐԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Գոգա Առաքելյանի սպանության (նա սպանվել էր 2004-ի հուլիսի 22-ին Արաբկիրում` սեփական մեքենայում) գործով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի ...ԳԵՂԱՄՅԱՆՆ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐՅԱԼԻՑ
Մարինե Խառատյան 1
Առաջնորդվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի երրորդ կետով` որտեղ ասվում է, որ «Զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար թեկնածուներին եւ կուսակցություններին երաշխավորվում են հավասար պայմաններ՝ ...ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՈՔԱՅԼ Է
Հեղինե Մանուկյան 2
Մինչեւ նախագահական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ 10 օր կա, սակայն այս օրերին մայրաքաղաքում արդեն շրջում են Սերժ Սարգսյանի քարոզչությունն անող առաջին ծիծեռնակները: Դրանք Միացյալ ազգային ...ԴՐԱԽՏ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅԱՄԲ ԻՆՉՈ՞Ւ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՆՑՅԱԼԸ
Մուսա Միքայելյան
Մի երկու կամ երեք տարի առաջ, Դաշնային խորհրդին ուղղված իր տարեկան զեկույցում Ռուսաստանի նախագահ Պուտինը Խորհրդային Միության փլուզումը որակեց որպես 20-րդ դարի ամենամեծ ողբերգություն:
Տարիներ շարունակ ...ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆԸ
Ավետիս Բաբաջանյան
Արդեն հայտնի է 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների մասնակիցների թիվը` 2 միլիոն 311 հազար 917: Եվ այդ թվից ելնելով` յուրաքանչյուր թեկնածու կարող է հաշվել, թե որքան ձայն է պետք ընտրություններում ...+ 150 ՀԱԶԱՐ ՔՎԵ ՀՕԳՈՒՏ ՍԵՐԺԻ
2
Ահա թե ինչու հանրապետականները չեն ընդվզում Բարգավաճի անդամների ուռճացված թվի դեմ Անցյալ տարվա մայիսին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որի ելքը եղավ իշխող Հանրապետական կուսակցության ...ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը անդրադառնալով հունվարի 13-22-ը տարածաշրջան եռանախագահների նախատեսվող այցին` ասել էր, որ նրանք իրենց չեն տեղեկացրել մտադրության մասին, եւ այդ ժամկետները իրենց հարմար չեն:
...1 ՏԱՐԻ 192ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
«ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՔԱՆ ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԵՐՆ ԵՆ ՈԼՈՐՈՒՄ»
Էմմա ԳաբրիելյանՀԵՏԱՁԳՄԱՆ «ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
Մուսա Միքայելյան
ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մուսա Միքայելյան
ԶԱՏԻԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԸ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԴՈՒՐՍ ԳԱԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՏՎԵՐԻՑ
Արամ ԱմատունիՉԻ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Ավետիս Բաբաջանյան
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՍՏՂԸ
Աշխեն Քեշիշյան
«ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ» ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ
Գայանե Բաբայան
ԻՆՉՈՒ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՊԱՂՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Ավետիս ԲաբաջանյանՎԱՆԵՑԻՆ ԳՈՐԾԻ ՄԵՋ ԷԼ Է ՎԱՆԵՑԻ
Մարինա Բաղդագյուլյան
- 1921 Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն) մի խումբ հայ սպաների հետ հեռացվեց Հայաստանից: Դրոն վախճանվեց տարագրության մեջ, 1956 թվականին, ԱՄՆ-ում:
- 1924 Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ:
- 1936 Կամերային անսամբլների խորհրդային երաժշտության լավագույն կատարման համամիութենական մրցույթում առաջին տեղը գրավեց Կոմիտասի անվան լարային քառյակը:
- 1942 Կերչի թերակղզում մարտական իրադրության մեջ ձևավորվում է 390-րդ հայկական դիվիզիան՝ գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ: Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան, համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, դառնում է հայկական դիվիզիա՝ Ա. Վասիլյանի հրամանատարությամբ:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

