
ԻՆՉ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԿԱ` ԱԳՆ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ տասնամյա լռությունից հետո դարձյալ իշխանությունների ուշադրության կիզակետում է, թեեւ վարչախումբը տարիներ շարունակ հորդորում էր գոնե ընտրությունների ընթացքում այն չշահարկել:

Ինչպես հայտնի է, ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման «հաղթողական փաթեթը» կյանքի կոչելու շռայլ` միջազգային բազում երաշխիքներով օժտված, 8 հազար քկմ տարածքով, Լաչինի ու Քելբաջարի շրջաններով Հայաստանին միացած անկախ ԼՂՀ ունենալու խոստումը հանգեցրեց 1998-ի պալատական հեղաշրջմանը` մինչեւ իշխանափոխությունը իրականացված «պարտվողական» քաղաքականության մեղադրանքներով: Ի՞նչ եք կարծում` ԼՂ-ի խնդրի կարգավորումը տասնամյա պարապուրդի մատնած օրվա պատասխանատուների` Լ.Տեր-Պետրոսյանին ուղղված հիմնական մեղադրանքն այսօր ո՞րն է: Հետեւյալն է` «Լ.Տեր-Պետրոսյանը նոր ասելիք չունի»... Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ամփոփում էր իր ղեկավարած գերատեսչության անցյալ տարվա դիվանագիտական գործունեությունը: Նա այն «արդյունավետ» որակեց, նշեց, թե արտաքին քաղաքականության ոլորտում հետ քայլ չի արվել: Ուշադրության արժանացվեց Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, տարածաշրջանի հակամարտությունների չլուծված մնալը եւ դրա հիմքում ՎՈՒԱՄ-ի երկրների ակտիվ գործունեությունը տարբեր միջազգային կառույցներում, ԱՄՆ-ՌԴ լարված հարաբերությունները եւ այլն: ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում Վ.Օսկանյանը գտնում է, որ փոքր առաջընթաց է արձանագրվել 2007-ին, քանի որ բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որի հիմքում ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է եւ հույս է հայտնում, որ այդ փաստաթղթի վրա հիմնված բանակցային գործընթացը կշարունակվի նաեւ 2008-ին: Հուսախաբվա՞ծ է Անդրադառնալով Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթին` պարզվեց, որ Վ.Օսկանյանը նույնիսկ «հուսախաբված է», եւ պարզաբանեց ինչու. «Նա շատ խիստ քննադատության է ենթարկում մեր արտաքին քաղաքականությունը, ես ակնկալում էի հետաքրքրական գոնե մեկ նոր միտք», ապա նաեւ անկեղծացավ, թե այն, ինչ նախընտրական ծրագրում ասվում է` այսօր իրականացվում է: ԺԵ-ն ԱԳ նախարարին հետեւյալ հարցն ուղղեց. «Դուք նախկին իշխանությունների կառավարման տարիներից սկսած մասնակցել եք բանակցային գործընթացին եւ ցանկալի կլիներ, որ անցած 10 տարիների կտրվածքով հստակ գնահատական հնչեր: Նախկին նախագահը եւս արցախահայության ինքնորոշման սկզբունքն էր կարեւորում, փոխզիջումային կարգավորման կողմնակից էր, լուծումը փուլային տարբերակով էր տեսնում, գործող իշխանությունները եւս նշում են, որ կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա, նաեւ բանակցում են փուլային կարգավորման շուրջ, հետեւաբար ի՞նչ է շահել հայկական կողմը այս տասը տարիների ընթացքում»: Վ.Օսկանյանը փորձեց ուղղել մեզ. «Մենք փուլայինի շուրջ չենք բանակցում, մերը ամբողջական մոտեցում է, այս հարցում ինձ հետ չեք կարող վիճել...»: Նկատեցինք, որ համենայնդեպս համանախագահների կողմից կարգավորման որոշ դետալների գաղտնազերծումը այդպիսի համոզմունք է առաջացրել, սակայն ԱԳ նախարարը այլ շեշտադրում էր առաջ տանում. «Այն, ինչ առաջին նախագահը պատրաստ էր իրականացնել` ուղղակի չի կարելի համեմատել նրա հետ, ինչ այսօր սեղանին է: Նախկինում նշույլ անգամ չկար ինքնորոշման մասին, այստեղ հիմնականը ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման խնդիրն է»: Իսկ այն, որ նախկինում 5 շրջանների վերադարձի պահանջ էր բանակցությունների ընթացքում, բայց այսօր 7-ի` սա ինչպե՞ս բացատրել` հարցնում ենք Օսկանյանին, սակայն նա հրաժարվում է մանրամասների մեջ մտնել եւ դարձյալ շարունակում է նույն ոճով. «Այն, ինչ փորձում էր իրականացնել Լ.Տեր-Պետրոսյանը` ԼՂ-ի ժողովուրդը երբեք չէր համաձայնվի»: Օսկանյանի փոխարեն մենք մտնենք մանրամասների մեջ: 2006թ. հունիսի 22-ին Վիեննայում պաշտոնապես հրապարակվեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի կողմերին ներկայացված առաջարկությունների հիմնական սկզբունքները: Ի՞նչ են մատնանշում համաձայնագրի այդ սկզբունքները, որոնք մինչ այսօր բանակցությունների հիմք են հանդիսանում: Խոսքը շրջանակային համաձայնագրի մասին է, ըստ որի նախատեսվում է` հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքներից, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական եւ դիվանագիտական կապերի բարելավում, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն ԼՂ-ին, իսկ վերջում` «ինչ-որ մի պահի` նաեւ քվեարկություն ԼՂ-ի ապագա կարգավիճակի հարցով»: Հետեւաբար համլետյան` «փուլայի՞ն, թե՞ փաթեթային» դիլեմայի շահարկումը սպառված է, քանի որ մոլի «փաթեթական» վարչախումբը նաեւ բանակցել է իր կողմից քննադատության առարկա դարձրած կարգավորման «փուլային» տարբերակի շուրջ: Ավելին` տասնամյա ստատուս քվոն, ԼՂ-ի դուրս մնալը բանակցային գործընթացից էլ ավելի են կոշտացրել պաշտոնական Բաքվի դիրքորոշումները: Սա իմիջիայլոց: Սակայն սա դեռ ամենը չէ, դեկտեմբերի սկզբին ռուսաստանյան «Կոմերսանտ»-ի դիվանագիտական աղբյուրներին հայտնի էր դարձել նոյեմբերին Մադրիդում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հանձնված փաստաթղթի որոշ մանրամասներ, որոնց համաձայն Երեւանը պետք է փուլ առ փուլ վերադարձնի ԼՂ-ի շրջակա տարածքները, հայկական զորքերը պետք է հեռանան Քելբաջարի շրջանից, Ադրբեջանից դեպի Նախիջեւան տանող ճանապարհը պետք է բացվի, Քելբաջարի շրջանում պետք է հաստատվի միջազգային կառավարում` ԵԱՀԿ-ի ներքո, սակայն ժամանակի ընթացքում շրջանը կհանձնվի Ադրբեջանի ամբողջական վերահսկողությանը: Լաչինի շրջանում նախատեսում է` Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցքի ստեղծում, ազատված տարածքների ապառազմականացում եւ միջազգային խաղաղապահների տեղակայում: Իսկ ո՞ւր մնաց ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի կամ կարգավիճակի հարցով հանրաքվեի մասին դրույթը: Համանախագահները գալիս են ինչի՞ն ծանոթանան Ինչպես հայտնի է, նոյեմբերի վերջին Մադրիդում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին փոխանցվել էր հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների տեքստը, որտեղ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության` չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացված են համանախագահների առաջարկություններ, եւ ակնկալվում է, որ համանախագահները այցելելով տարածաշրջան` ծանոթանալու են դրանց վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մոտեցումներին: Այս ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Մ.Բրայզան` ոչ մեկ անգամ եւ Յու.Մերզլյակովը դեկտեմբերին հայտարարել են, որ ցանկանում են մինչեւ ընտրարշավների մեկնարկը կողմերը համաձայնության գան հիմնարար սկզբունքների շուրջ: Թեեւ Վ.Օսկանյանը վերջերս հայտարարել էր, թե քննարկման առաջարկված փաստաթուղթը «զուտ սկզբունքների եւ դիվանագիտական առումով դրական եւ հավասարակշռված է» եւ նշել էր, որ համանախագահները այցելելու են տարածաշրջան` ծանոթանալու կողմերի դիրքորոշումներին, երեկ սակայն նա ակնհայտորեն խուսափեց «ԺԵ»-ի այս հարցին պատասխանել, թե արդյո՞ք պաշտոնական Երեւանը արդեն վերջնական դիրքորոշում ունի դրանց նկատմամբ: Նա նախ նկատեց. «Մինչեւ այս պահը համանախագահներն իրենց այցի մասին մեզ չեն տեղեկացրել եւ այն թվականները, որ այսօր նշվում են` մեզ հարմար չեն, եւ մենք արդեն իրենց տեղյակ պահել ենք»: Առկա փաստաթղթի վերաբերյալ Օսկանյանը վստահեցրեց, որ համանախագահներին շատ բան ունեն ասելու, ուստի փորձեցինք հստակեցնել` «պաշտոնական Երեւանը դրակա՞ն, թե՞ բացասական վերաբերմունք ունի այդ առաջարկներին»: Հնչեց այնպիսի պատասխան, որով կարելի է եզրակացնել, որ ինչպես պաշտոնական Բաքուն, այնպես էլ պաշտոնական Երեւանը Մադրիդի այդ առաջարկությունների փաստաթղթի վերաբերյալ վերապահումներ ունեն. «Չեմ ուզում այդպիսի գնահատական տալ, դա ամբողջական փաստաթուղթ է, բոլոր սկզբունքներին անդրադառնում է եւ սկզբունքների հետ խնդիրներ չունենք, բայց մանրամասներ կան` դրանց վրա պետք է շարունակել աշխատել»: Ասել է թե` դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնած հույսերը` մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները բանավոր, «ջենթլմենական համաձայնության» հասնել եւ երկրի ղեկավարների ֆորմատով հանդիպում կազմակերպել` կարելի է թերեւս հօդս ցնդած համարել:
- Էմմա Գաբրիելյան
ՈՉ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Գագիկ Աբգարյան
Օրերս խմբագրություն զանգահարած մի ընթերցող բողոքում էր, որ դիմել է բանկերից մեկի իրենց մարզի մասնաճյուղին` ապառիկ ապրանք վերցնելու համար, բայց մերժել են. «Շատ եմ ուզում հասկանալ այն տրամաբանությունը, ...ՄԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
Երբ վերջերս «ԱԼՄ» հեռուստատեսությունում Տիգրան Կարապետիչի հյուրն էր բանաստեղծ, նախագահական մրցանակների հանձնաժողովի նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանը, եւ ուղիղ եթերով հայ ժողովուրդը նրան հարցեր էր ուղղում, ...ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄՆ-Ի ԱՆՎԻՃԵԼԻ ԴԱՇՆԱԿԻՑՆ Է
Գոհար Բարսամյան 2
Աշխարհի բազմաբեւեռայնությունը բոլոր դարաշրջանների օրինաչափությունն է եւ բոլոր դարաշրջանների օրինաչափությունն է նվազագույնը` աշխարհի երկբեւեռացումը, ըստ որում` երկու բեւեռների միջեւ միշտ էլ առկա են հակասություններ ...«ՄԻԱԿ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄԸ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՆ Է
Հեղինե Մանուկյան
Թեեւ առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է հունվարի 21-ին, սակայն այս օրերին Միացյալ ազատական ազգային կուսակցությունը` ՄԻԱԿ-ը, արդեն իսկ լծվել է իր «միակ պաշտելի» կուռքի` Սերժ ...ՇԻՆԾՈՒ ՀԱՂԹԱՆԱ՞Կ, ԹԵ՞ ԽՈՒՆՏԱՅԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մուսա Միքայելյան
Ի՞նչը կարող է ավելի ժողովրդավար համարվել, քան մեծամասնության կամքն արտահայտող ազատ եւ արդար ընտրությունները: Այդ դեպքում ինչու միջազգային հանրությունն այդպես էլ չի համակերպվում Իրանի, Սիրիայի, Հարավային ...ԴՈՒՐՍ ԳԱԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՏՎԵՐԻՑ
Արամ Ամատունի
Դժվար է չնկատել այն ազնիվ ջանքը, որ թափում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հասարակությանը դուր գալու համար, թեեւ նաեւ անհասկանալի է, որ նա հայ հասարակությանը դուր գալու համար կատարում է քայլեր, որոնք ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան 1
Հասարակության զգալի հատվածը եւ անձամբ նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ ինքը նախագահ ընտրվելու որեւէ իրական հնարավորություն չունի:
Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ Սերժ Սարգսյանից ...ԻՆՉ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԿԱ` ԱԳՆ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ տասնամյա լռությունից հետո դարձյալ իշխանությունների ուշադրության կիզակետում է, թեեւ վարչախումբը տարիներ շարունակ ...
ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԿՈՆՍՈԼԻԴԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՀՈՒՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԹԱՅՄ-ԱՈՒԹԸ ԵՒ ԼՂ ԽՆԴԻՐԸ
Սուրեն ՍուրենյանցՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Գայանե ՆազարյանՊՏՏՎԻՐ, ՊՏՏՎԻՐ ԿԱՐՈՒՍԵԼ, ԱՅՍ ԳԵԼԱՓԸ ՎԱՂՈՒՑ ԵՆՔ ԼՍԵԼ
Արամ Ամատունի
ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մուսա Միքայելյան
ԶԱՏԻԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԸ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ
Ավետիս Բաբաջանյան
ԴՈՒՐՍ ԳԱԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՏՎԵՐԻՑ
Արամ ԱմատունիՉԻ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Ավետիս Բաբաջանյան
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՍՏՂԸ
Աշխեն Քեշիշյան
«ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ» ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ
Գայանե Բաբայան
ԻՆՉՈՒ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՊԱՂՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Ավետիս ԲաբաջանյանՎԱՆԵՑԻՆ ԳՈՐԾԻ ՄԵՋ ԷԼ Է ՎԱՆԵՑԻ
Մարինա Բաղդագյուլյան
- 1846 Ծնվեց հայ լեզվաբան, հնդեվրոպաբան Սերովբե Դերվիշյանը, որը 1887-ին Կ. Պոլսում հիմնել և խմբագրելէ հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը «Լեզու» խորագրով:
- 1880 Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկուցագիր է ներկայացնում Ա. Սուվորովին:
- 1923 Ընդունվեց դեկրետ Անդրկովկասում ընդհանուր միասնական դրամական համակարգ մտցնելու և Անդրկովկասյան դրամանիշ բաց թողնելու մասին:
- 1928 Սանկտ-Պետերբուրգում ծնվեց ֆիզիկոս -տեսաբան Անդրեյ Ամատունին:
- 1967 Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

