
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՐՊԱՆՈՒՄ
- Հայտնի է, որ «Հայկական երկաթուղիներ ընկերություն»-ը (ՀԵԸ) մրցութային կարգով հավատարմագրային կառավարման է հանձնվել «Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությանը» (ՌԵԸ):

Հիշեցնենք, որ մրցույթին բացի ՌԵԸ-ից մասնակցության հայտ էր ներկայացրել հնդկական «RITES» ընկերությունը եւս, սակայն ժամանակ անց այն ետ վերցրեց իր հայտը եւ փաստորեն անարգել դարձրեց Հայկական երկաթուղուն տիրանալու ՌԵԸ-ի շանսերը: 2007 թվականի դեկտեմբերի 21-ին բացվեց մրցույթի միակ մասնակցի մրցութային հայտի տեխնիկական-տնտեսական փաթեթը, երեկ էլ բացվեց ՌԵԸ-ի ֆինանսական առաջարկությունների փաթեթը: Մրցույթի հաղթողը պաշտոնապես հայտնի կդառնա հունվարի 15-ին, որի անունը, կարծում ենք անակնկալ չի լինի ոչ մեկի համար: Հատկանշական է, որ տարեվերջյան մամուլի ասուլիսում ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը անթաքույց հրճվանքով հայտարարեց, որ ՀԵԸ-ի կառավարչի դերում ուրախ կլիներ տեսնել ՌԵԸ-ին, որն, ի դեպ, մտադիր է Հայաստանի երկաթուղային համակարգում մոտ 570 միլիոն դոլար ներդրում կատարել: Իսկ եթե ստացվի այնպես, որ մինչեւ 2009 թվականը հրաշք տեղի ունենա եւ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը, այդ դեպքում ռուսական ընկերությունը խոստանում է ներդնել 603 միլիոն դոլար: Ռուսներն այս գործարքի իրականացումից առաջ էլ «չաղլիկ» խոստումներ են տվել մեր իշխանություններին: «Հայկական երկաթուղին» հավատարմագրային կառավարման է հանձնվում 30 տարով` ժամկետը եւս 20 տարի երկարաձգելու պայմանով: Զարմանալի օրինաչափությամբ հենց ընտրական գործընթացներին նախորդող ժամանակաշրջանում հայրենի իշխանությունները մեր երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները նվիրաբերում են «ռազմավարական դաշնակից» երկրին` Ռուսաստանին: Փաստ է, որ Ռուսաստանը տնօրինում է մեր երկրի կապի, հեռահաղորդակցության, էներգետիկայի ոլորտները: Նրան են պատկանում «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր», «ՀայՌուսգազարդ» ընկերությունները, «Մերգելյան» ինստիտուտը, «Սեւան-Հրազդան» կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, «ՎիվաՍել»-ը, «ԱրմենՏել»-ը, հավատարմագրային կառավարմամբ նրան է հանձնվել ՀԱԷԿ-ը, հանքարդյունաբերության ոլորտի մի շարք խոշոր ձեռնարկություններ: Կարճ ասած` քաղաքակրթության բոլոր հնարավոր նվաճումները` գույք պարտքի դիմաց անվան տակ: Ինչ դիտարկումներ ունեն հատկապես վերջին գործարքի առնչությամբ մեր երկրի ապագայով մտահոգ փորձագետները: Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը քննադատաբար է վերաբերվում մեր իշխանությունների` «ազգային կապիտալը օտարներին նվիրաբերելու սովորությանը, դա համարում է հիվանդագին «մոլուցք»: «Եթե ՀԵԸ-ն հավատարմագրային կառավարման պետք է հանձնվեր, ինչո՞ւ այդ դեպքում չտրվեց հայկական մասնավոր ընկերություններից մեկին: Եթե նկատի ունենաք, որ մեր երկաթուղին արդիականացնելու համար պահանջվում է 10 տարվա կտրվածքով 170 մլն դոլարի ներդրում կատարել, տարեկան դա կազմում է 17 մլն դոլար, որը հանգիստ կարող էր իրականացնել տեղական ընկերություններից ցանկացածը: Այս ֆոնի վրա անհեթեթ են մեր իշխանությունների բարձրագոչ հայտարարությունները Ազգային անվտանգության հայեցակարգի մասին: Ինչ անվտանգության մասին է խոսքը, երբ երկրիդ արտադրական ենթակառուցվածքներն ինքնակամ, 100 տոկոսով տվել ես ուրիշին` առանց քեզ գոնե մի տոկոս մասնաբաժին թողնելու: Փաստորեն մենք ոտուգլխով հայտնվել ենք Ռուսաստանի գրպանում: Դա մի վիճակ է, որը ոչ մի հնարավորություն չի տալիս մեզ ազդեցություն ունենալ նրա վրա, տնվոր ենք մեր տանը»: Հարցին, թե արդյո՞ք ՀԵԸ-ի հավատարմագրային կառավարման հանձնելը զուտ տնտեսական գործարք է, թե՞ նախընտրական այս շրջանում Ռուսաստանին հաճոյանալու փորձ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Այդ գործարքը ես նմանեցնում եմ վերջին շրջանում քաղաքի փողոցները հապշտապ վերանորոգելու իշխանությունների ցանկության հետ, այսինքն` վերջիններս օգտագործում են կոռուպցիայի իրենց վերջին հնարավորությունները: Ես տեղյակ չեմ վերջին գործարքի փաստաթղթերի էությանը, բայց իմանալով մեր իշխանությունների աշխատանքի տրամաբանությունը` համոզված եմ, որ այն արժեքը, որով հանձնվում է Ռուսաստանին շատ ավելի ցածր պետք է լինի, քան երկաթուղու իրական արժեքն է... Խնդիրն այն է, որ մեր իշխանությունները խիստ կարճաժամկետ հեռանկարներ ունեն, հեռատեսության խնդիր երբեւէ չի դրվել նրանց կողմից: Քոչարյանի օրոք նրանք պատկերացրել են մի կերպ իշխանության գլուխ մնալ, իսկ իշխանություն ասելով` նկատի են ունեցել փող աշխատելու հնարավորություն մինչեւ հաջորդ ընտրություն: Միջընտրական շրջանի համար սա նորմալ պրոյեկտ է, որովհետեւ ստանում են Ռուսաստանի որոշակի աջակցությունը, ոչ միայն բյուջեն, այլ որոշակի անհատներ փող են ստանում»: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այս առնչությամբ ասաց. «Ինչպե՞ս կարելի է մրցույթ համարել մի երեւույթ, երբ ընդամենը մի ընկերություն է դրան մասնակցում: Դա պետք էր չեղյալ հայտարարել ու նոր մրցույթ հայտարարել: Հավանաբար ռուսները հեքիաթային խոստում են տվել մերոնց, որ Աբխազիայով կաշխատացնեն, սրանք էլ երկաթուղին նվիրել են նրանց, ինչպես եւ մնացած ռազմավարական օբյեկտները»: Պրն Ասատրյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում վերը նշված գործարքի հարցում: «Չեմ կարծում, որ Ռուսաստանում լուրջ մի անձնավորություն հետաքրքրված լինի Հայաստանի գործող պաշտոնյաներով: Եթե կան էլ ինչ-որ հարաբերություններ, ցավոք, դրանք Ռուսաստանի «ճ» կլասի մարդկանց հետ են, քրեական տարրերի հետ: Չմտածեք, որ Ռուսաստանից որեւէ մեկը շահագրգռված լինի, որ այստեղ իշխանությունը վերարտադրվի եւ նախօրոք պահանջ դնի, որ երկաթուղին հանձնեք մեր կառավարմանը: Այս գործարքի ենթատեքստը պետք է որոնել ոչ թե պաշտոնեական դաշտում, այլ կիսատ-պռատ, կրիմինալիզացված բիզնեսների ոլորտում», - ասում է պրն Ասատրյանը:
- Հեղինե Մանուկյան
Քննարկում
փայտփորիկ գրել է:
Եթե մնում ես Ռուսաստանի գրպանում(հոդվածից),հոգ չէ,Ռուսաստան է,մեծ գրպան կունե -նա,կարող ես ոտքով գլխով ,ամբողջ մարմնով տեղավորվել,պառկել,խորը քուն մտնել,մինչեւ
«արդնանալդ»:Իսկ այ եթե մնաս ստամոքսում ,պրոբլեմ է,ամենաշատը կմնաս 24 ժամ,լավ, ասենք 48, կամ 72(մաքսիմում),հետո պիտի դուրս գաս(կմնաս՝ ,կթթվես,կհոտես,տիրոջն էլ
վնաս կտաս):Ուրեմն ի՞նչ:Ոչինչ!Պարզապես պիտի դուրս գաս:Բայց ո՞րտեղից...
ՆԵՐՍԸ ԵՎ ԴՈՒՐՍԸ
Մարինա Բաղդագյուլյան
Տոնածառի շուրջը պատրաստված հեքիաթային քաղաքը երիզող ցանկապատը ամանորյա հրապարակը կիսել է երկու մասի` ներսում` անվճար Ձմեռ պապ, Ձյունանուշ, հեքիաթային հերոսներ, դրսում` վճարովի: Ամանորյա միջոցառման համերգային ...«ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ» ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ
Գայանե Բաբայան 1
70 տարին չլրացած, դեկտեմբերի 13-ին մահացավ Արմեն Այվազյանը: Նա, ով ամբողջ կյանքում շինարար եղավ եւ միաժամանակ հայկինոյի ոսկի ժամանակներում մարմնավորեց տասնյակից ավելի ցայտուն կերպարներ, հրաշալի դերասան ...«ԶՈՒԼԱԼ ՋՐԵՐԻ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԸ
Գոհար Բարսամյան
Վրաստանում դեռեւս 2007 թվականի նոյեմբերին ծանր ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել: Պաշտոնաթող Միխեիլ Սահակաշվիլին շտապում էր դուրս գալ այդ վիճակից:Երկրի փոխբացառող ուժերը շտապեցին հայտարարություններ անել, ...ԶԱՏԻԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԸ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան 1
2006 թվականին Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում օրը ցերեկով սպանված Սեդրակ Զատիկյանի (որը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, հանգուցյալ Վահան Զատիկյանի որդին էր եւ ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա մասնաճյուղի ...Ո՞ՒՄ Է ՈՒԶՈՒՄ ՍԱՏԱՐԵԼ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
Մ. Խ.
Հայկ Բաբուխանյանն ու Հրանտ Խաչատրյանը ոչ մի կերպ չեն հրաժարվում ՍԻՄ կուսակցության նախագահը լինելու սեւեռուն մտքից: Բաբուխանյանը եւ նրա աջակիցները երեկ ՍԻՄ կուսակցության անունից հաղորդագրություն են տարածել, ...ՀԱՅԱՍՏԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ ԿԱՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ» ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Մուսա Միքայելյան
Դիտարկելով Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ մեկնարկած ներիշխանական խարդավանքները` զարմանում ես. տասը տարի ընտրություններ կեղծելով, քաղաքական տասնյակ սպանություններ մարսելով, լրագրողներ եւ քաղաքական ...ՄԵԾ ԿՈՄԲԻՆԱՏՈՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ
Գագիկ Աբգարյան
Խորհրդային տարիներին կոմունիստական վարչակարգը մի կարգախոս ուներ` «Ամեն ինչ որոշում են կադրերը»:
Այս կարգախոսը առավել քան արդիական է այսօր, երբ իշխանական ճռնչացող «սելը», ուսերին վերցրած հարյուրավոր ...ԻՆՉՈՒ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՊԱՂՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Ավետիս Բաբաջանյան
Դեռեւս մեկ ամիս առաջ տեղի ունեցած «Դաշինք» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը խոստացավ առաջիկայում ցնցող բացահայտումներ կատարել նախորդ իշխանությունների հանցավոր գործունեությունից, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՐՊԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան 1
Հայտնի է, որ «Հայկական երկաթուղիներ ընկերություն»-ը (ՀԵԸ) մրցութային կարգով հավատարմագրային կառավարման է հանձնվել «Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությանը» (ՌԵԸ):
Հիշեցնենք, որ մրցույթին բացի ՌԵԸ-ից ...ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ
2
Մշտապես հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է փոխվում տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների տեղեկատվական քաղաքականությունը:
Ստեղծված իրավիճակում դժվար չէ կռահել, թե այսօր նախագահական ընտրություններում առաջադրված ...1 ՏԱՐԻ 190 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍՍՈՆ
1
Տարիներ առաջ ձեռքս մի գիրք անցավ` մինչ այդ պահն ինձ համար անծանոթ, ազգությամբ հրեա գիտնական Յակով Թալմոնի հեղինակությամբ: Հեղինակն իր գրքում պնդում էր, որ Ժան-Ժակ Ռուսսոյի քաղաքական հայացքները որպես հիմք ...
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ 2017-ԻՆ
Մուսա ՄիքայելյանԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «...ԼՈՒՐՋ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ»
Կարինե ՀարությունյանՀԱՅԱՍՏԱՆԸ` ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ` 2, 5: 1, 5
Գայանե ՆազարյանՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՄԵՆՔ ԿԱՆԽԵԼ ԵՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ
Մուսա ՄիքայելյանԲՐՅՈՒՍԵԼԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ»
Մուսա Միքայելյան
ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մուսա Միքայելյան
ԶԱՏԻԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԸ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ

ՉԻ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Ավետիս Բաբաջանյան
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՍՏՂԸ
Աշխեն Քեշիշյան
«ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ» ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ
Գայանե Բաբայան
ԻՆՉՈՒ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՊԱՂՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Ավետիս ԲաբաջանյանՎԱՆԵՑԻՆ ԳՈՐԾԻ ՄԵՋ ԷԼ Է ՎԱՆԵՑԻ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՐՊԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՊԱՂՈՒՄ Է
Հեղինե Մանուկյան
- 1882 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան, հայագետ Հովսեփ Գաթրճյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1905 «Արյունոտ կիրակի»-ի դեպքերը Պետերբուրգում: Ռուսական առաջին բուրժուադեմոկրատական հեղափոխության սկիզբը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց աշխարհառչակ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, դիզայներ Սերգեյ Փարաջանովը (Փարաջանյանը):
- 1929 Ծնվեց պատմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Խուդավերդյանը: Նա մինչև կյանքի վերջը՝ 1999 թվականը, «Հայկական Հանրագիտարանի» գլխավոր խմբագիրն էր:
- 1945 Ծնվեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
- 1953 Մահացավ դերասան Պետրոս Պալթազարը (Ծնվ. 1866 թ.):
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

