
ԵՐԲ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՓՈՂՆ Է ՈՒ ԼԾԱԿԸ
- Քաղաքական գործընթացներին գոնե մի քիչ մոտ կանգնածների համար ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է քաղաքական «խոպանի» ժամանակաշրջանը: Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում շարքային ու ոչ շարքային քաղաքական գործիչները, քաղաքագետները, առավել եւս` անգործ սոցիոլոգները նախընտրական շրջանը դիտում են որպես գումար աշխատելու ոսկե հնարավորություն:

Բարձրագոչ գաղափարներն ու ամենասկզբունքային սկզբունքները դեռ կսպասեն, իսկ նախընտրական ժամանակը սահմանափակ է: Այնպես որ, քաղաքական ճկուն գործիչները սահուն անցում կատարեցին մի դաշտից մյուսը` միեւնույն ժամանակ մի ոտատեղ թողնելով նախորդ հանգրվանում, որ ընտրություններից հետո նորից ետ վերադառնան ու անցնեն հին գործին. միակ քանքարին, որից գլուխ են հանում` չմոռանալով հրապարակավ երդվել, որ միշտ հավատարիմ են իրենց գաղափարներին ու սկզբունքներին: Իսկ իշխանական թեկնածուն այնպիսի առատաձեռնությամբ է նվիրատվություններ անում նախկին ընդդիմախոսներին, որ նրա շրջապատի մարդիկ պարզապես նախանձով են նայում վերջիններիս ու երազում, որ իրենք էլ ժամանակին գոնե մի քիչ ընդդիմախոս եղած լինեին: Ուստի վերջիններս ելույթներում ու ասուլիսներում ավելացնում են օճառի չափաբաժինը, ջանք անում, որ իրենց էլ մի քիչ «հիշեն»: Ընդհանրապես Հայաստանում այսօր զարգանում է քաղաքական բիզնեսը` զուգահեռաբար հողին հավասարեցնելով դաշտում եղած գաղափարական կցկտուր պաշարը: Ցավալի իրողություն է կարծես, որ Հայաստանում գաղափարներ թելադրողը դարձել է փողն ու լծակը: Իսկ նա, ով գալիս է իշխանության` լավ է հասկանում սա ու հենց առաջին օրվանից սկսում է փող կուտակել ապագա «գաղափարական պայքարի» համար: Օրինակ հիշու՞մ եք` երբ է վերջին անգամ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը խոսել ՀՀԿ-ի ու նժդեհյան գաղափարախոսության մասին, քարոզել դրանք` փորձելով այդպիսով ընտրազանգված ապահովել: Դա առնվազն ծիծաղելի է պատկերացնել: Փոխարենը` պարոն Սարգսյանը չի հոգնում ամեն պիտանի ու անպիտան միջոցառման գնալ ու տեսախցիկների առաջ երկար-բարակ խոսել դրանց մասին: Ինչու՞ Սերժ Սարգսյանն այսօր ընկած չի քարոզում նժդեհականությունը, որն իր ղեկավարած կուսակցության գաղափարախոսության հիմքն է, ու որի շնորհիվ դարձել է ՀՀԿ նախագահ, այժմ էլ ՀՀԿ թեկնածու: Օրինակ` ՀՀԿ ծրագրում ասվում է հետեւյալը. «Հայոց գերագույն նպատակների իրագործման գրավականը հայ ազգային գաղափարախոսությունն է, որում ՀՀԿ համոզմունքով էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը»: Թե ո՞րն է Նժդեհի ուսմունքը, որն այդքան էական տեղ ունի հայ ազգային գաղափարախոսության մեջ, համոզված ենք` քչերին է հայտնի: Իրական հանրապետականը պետք է որ կաշվից դուրս գար` հայ ժողովրդին համոզելու սեփական գաղափարախոսության ճշմարտացիությունը: Փոխարենը` ՀՀԿ թեկնածուն իրեն իրավունք է վերապահում Արեւմուտքում համաձայնություն տալ ԼՂ առթիվ առաջարկվող փաստաթղթին` հավաստելով, թե մասնակցում է հայկական կողմի դիրքորոշման ձեւավորմանը: Երեկ խորհրդարանում տարեվերջյան ասուլիս էր հրավիրել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: «Ա1+»-ը նրան հարց ուղղեց, թե արդար ընտրություններ անցկացնելու համար իշխանությունը չի՞ պատրաստվում պատժել նախկինում կեղծիքներ իրականացրած եւ հրապարակավ խոստովանած մարդկանց, օրինակ` Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանին: «Հատուկ միջոցառումներ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, կարծում եմ, իրականացնելու կարիք չկա: Նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ գործող ընտրական օրենսգրքով էլ կարելի է լավ ընտրություններ անցկացնել», - հայտարարեց Տիգրան Թորոսյանը` միեւնույն ժամանակ բացահայտելով Սերժ Սարգսյանի առատաձեռնության պատճառն առ ընդդիմախոսներ. «Ես կարծում եմ` ընտրություններից հետո ընդդիմության արձագանքն արդեն իսկ ցույց տվեց, որ իսկապես դրանք լավ ընտրություններ էին: Կարող եք համեմատել 2003-ի ընտրությունների հետ, երբ դժգոհությունները եւ բողոքի դրսեւորումները գրեթե մեկ տարի շարունակվում էին: Այնպես որ, էստեղ որեւէ հատուկ միջոցառման կարիք չկա»: Հարցին, թե` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվի հանրապետության նախագահ, «Հանրապետական» խմբակցությունը կհամագործակցի՞ նախագահի հետ, թե՞ կսկսի իմփիչմենթի գործընթաց, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Մենք կաշխատենք ՀՀ նախագահի հետ, ինչպես լիարժեքորեն աշխատել ենք տարիներ շարունակ ՀՀ նախագահի հետ, բայց ես վստահ եմ, որ դա չի լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Լուրեր կան, որ պարոն Թորոսյանը ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու համար մի քանի անգամ գնացել էր Ռոբերտ Քոչարյանի մոտ, նույնիսկ հուզվել` ապացուցելու համար, որ ինքն է ամենաարժանավոր թեկնածուն ու թերեւս այսօր աշխատում է արդարացնել իր վրա դրված բարձր հույսերը:
- Մարինե Խառատյան
ՏՈՆ ԿՍՏԱՑՎԻ...
Մարինա Բաղդագյուլյան
Երբ մարդիկ «մեծանում ու կարգին բթանում են» (Ռուբեն Հախվերդյան), հասկանում են, որ Ձմեռ պապին ամենեւին էլ ձյունոտ սարերից իջնող հրաշագործ պապիկ չէ: Ու թեեւ ժպտում ենք կարմրացրած այտերով, բամբակե մազ-մորուքի ...ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան 2
Նոր տարին, իհարկե, ընտանիքի տոն է, յուրաքանչյուրի մանկության տոնը: Իմ սերունդը Ձմեռ պապի գոյությանը լուրջ չէր վերաբերվում, մանավանդ` գյուղացիները, Ձմեռ պապը մնում էր սովետական կապույտ էկրանների վրա, մոսկովյան ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ. 4
Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խումբը երեկ կոչով է հանդես եկել. «Հայաստանում հաստատված ապօրինի իշխանական համակարգը 2008-ի նախագահական ընտրություններում սեփական վերարտադրությունը ապահովելու նպատակով ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ արձակագիր Արփի Ոսկանյանին խնդրեցինք իր մաղթանքները հղել մեր ժողովրդի մի քանի խավերին: Եւ նա մաղթեց. Սերժ Սարգսյանին եւ մյուս թեկնածուներին` ողջ մնան:
Մտավորականներին` արժանապատվություն:
Երեխաներին` ...ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ
5
Գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի մաղթանքն է. «Մաղթում եմ, որ ժողովուրդը շատ շտապ, շուտափույթ խելքի գա, թացը չորից, ճիշտը սխալից ջոկի: Ցանկանում եմ, որպեսզի տասը տարի ժողովրդին կորստի մատնած, երկիրը ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ Է ՄԱՂԹՈՒՄ
«Ռոյալ-Արմենիայի» ղեկավարների պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը իրավիճակի փոփոխության առումով առանձնապես լավատես չէ, քանի որ ոչ շան, ոչ խոզի տարին դրական իմաստով որեւէ բան չտվեցին, իսկ առնետի տարում նա ...ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ...ՁԱՅՆԵՐ
«Ռոյալ-Արմենիայի» տնօրենների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար դատավորի լիազորություններից զրկված Պարգեւ Օհանյանը հայտնեց, որ չի կորցրել լավատեսությունը, թեեւ անցնող տարին քիչ հիմքեր է տվել ...ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մեր հեռախոսազրույցում շնորհավորեց հայ ժողովրդի գալիք Ամանորը եւ մաղթեց դրական լիցքեր ողջ տարվա ընթացքում եւ ընդհանրապես: Նա նաեւ հորդորեց բոլորին` միշտ ուժ ...ՄԻ ՑՆՑՎԵՔ
3
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը կդիմավորի տանը: Դա այն սակավաթիվ պահերից է, երբ նախարարը Հայաստանից դուրս կամ ինքնաթիռում չէ: Երեկ պարոն Օսկանյանը լրագրողների համար տարեվերջյան ...2007-Ը` ՈՐՊԵՍ «ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ»
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպանության նախարարությունը փորձեց տարին ամփոփել միայն վառ լույսերի ներքո եւ տոնական սեղանի շուրջ, սակայն դա չխանգարեց բնապահպաններին տարին որակել կործանարար` հաշվի առնելով, որ 2007-ին զոհասեղանին ...1 ՏԱՐԻ 178 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ «ՆԵՐՔԻՆ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ
Թադեւոս Խաչատրյան 2
Խոստովանում եմ` հեղինակի (Արմեն Շեկոյան.- խմբ.) «Հայկական ժամանակ» գիրքը չեմ հասցրել ամբողջությամբ կարդալ՝ դրա համար ունենալով երկու արդարացում:Նախ, որ այն դեռեւս չի ավարտվել ու ըստ առաջին տպավորության՝ ...ԱՆՍՈՎՈՐ ՏԱՐՎԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Արամ Ամատունի
Ընդունված կանոն է, որ տարեվերջին ամփոփում են անցածը եւ որոշ առումով էլ բարձրաձայնում են ակնկալիքները նոր տարուց: Թեեւ մարդկության զարգացման առանցքը եղել է շեղումն ընդունված կանոններից, այդուամենայնիվ ...ԹՇՆԱՄՈՒՍ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ԲԱՅՑ ԻՆՁ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ
Հեղինե Մանուկյան
Երեկ նախատոնական բարձր տրամադրությամբ «Կոնգրես» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել նախագահի թեկնածու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու նրան այդ բարդ ու դժվարին գործում սատարել պատրաստվող քաղաքական չորս ...ԵՐԲ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՓՈՂՆ Է ՈՒ ԼԾԱԿԸ
Մարինե Խառատյան
Քաղաքական գործընթացներին գոնե մի քիչ մոտ կանգնածների համար ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է քաղաքական «խոպանի» ժամանակաշրջանը: Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում շարքային ու ոչ շարքային քաղաքական ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՆԱԽԱՆՁԻՑ
Ավետիս Բաբաջանյան 2
Մոտ 10 օր առաջ բրիտանական «Time» հանդեսը, իր անցկացրած հարցման արդյունքներով, տարվա մարդ հռչակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ժամանակին այդ նույն հանդեսը տարվա մարդ է ճանաչել Ադոլֆ Հիտլերին եւ Իոսիֆ ...ՆԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Երեկ Պակիստանի Ռավալփինդի քաղաքում, խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ, ինքնասպան ահաբեկչի պայթեցրած ռումբից սպանվել է երկրի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն: Բենազիր Բհուտոն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ.
ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

