
ԹՇՆԱՄՈՒՍ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ԲԱՅՑ ԻՆՁ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ
- Երեկ նախատոնական բարձր տրամադրությամբ «Կոնգրես» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել նախագահի թեկնածու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու նրան այդ բարդ ու դժվարին գործում սատարել պատրաստվող քաղաքական չորս ուժերի` ԱԺԿ-ի, ԱԺԴ-ի, ՍԻՄ-ի եւ «Ազգային պետություն» կուսակցության ղեկավարները` ԱԺ նախկին պատգամավորներ Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, Հրանտ Խաչատրյանն ու Սամվել Շահինյանը:

Քաղաքական կենսագրության ոչ այնքան ընդօրինակելի անցյալ ունեցած չորս պարոնայք եկել էին բացատրելու, թե ինչն է պատճառը, որ իրենք նախագահի 9 թեկնածուների միջից որոշել են սատարել հենց Վազգեն Մանուկյանին: «Հայ մարդը իրավունք ունի պարզ ճակատով, ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու: Մեր` Վազգեն Մանուկյանի ընտրապայքարը պաշտպանելու խնդիրը հենց առանցքվում է հայ մարդու ապագայի հետ, որը ուղղակիորեն առնչվում է պետականության, մարդու իրավունքների եւ մնացած բոլոր հարցերի հետ»` սատարման «օբյեկտի» ընտրությունը փորձեց հիմնավորել «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար Սամվել Շահինյանը: Նկատենք, որ թեեւ Մանուկյանին սատարող մյուս 3 քաղաքական ուժերի ղեկավարները ոչ մի «բացատրական» ելույթ չունեցան, սակայն երբ խոսեց Վազգեն Մանուկյանը, վերջիններս գլխի հաստատող շարժումներով ընդունեցին նրա ամեն մի ասած բառը: Իսկ նախագահացուն` Վազգեն Մանուկյանը, չնայած սրահում առկա նախատոնական տրամադրությանը, ստիպված եղավ գուժել, որ «այս ճանապարհով գնալն անիմաստ է, դա հասկանում են ոչ թե այն մարդիկ, որոնք ընդդիմադիր են իշխանությանը, այլ նույն իշխանությունն էլ է հասկանում, որ այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, եւ մեծ է ճանապարհը փոխելու անհրաժեշտությունը»: ԱԺՄ ղեկավարը, պարզվում է, համաձայն չէ այն դիտարկմանը, թե նախընտրական պայքարն ընթանալու է երկու բեւեռների` նախկին եւ ներկա իշխանությունների, նույնն է թե` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. «Բեւեռ քաղաքական դաշտում կարելի է անվանել այն դեպքում, եթե կա երկու թիմ` իրենց գաղափարներով տարբեր, իրենց սկզբունքներով տարբեր, եւ ժողովուրդն էլ բաժանվում է երկու մասի: Ես կարծում եմ, որ հասարակության մեծ մասն այդ բեւեռներ հասկացության հանդեպ բավականին անտարբեր է դարձել», - ասում է ԱԺՄ ղեկավարն ու խորհուրդ տալիս զգույշ լինել տերմինաբանության հարցերում, չընկնել «քարոզչական մեքենաների պտուտանիվների տակ եւ առաջնորդվել շաբլոն հասկացություններով»: ԱԺՄ նախագահին հարց ուղղվեց նախընտրական պայքարի ժամանակ կիրառվող զենքի` կոմպրոմատների մասին, որոնք օգտագործվում են այս կամ այն նախագահացուին վարկաբեկելու նպատակներով: Հարցին Մանուկյանը պատասխանեց բյուրեղյա կենսագրություն ունեցած մարդու ինքնավստահությամբ, թե «Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ որեւէ կոմպրոմատ հասարակությանը չի զարմացնի, առավել եւս, որ վերջին քսան տարիների իրադարձությունները եղել են բոլորի աչքի առաջ, եւ մարդիկ լավ են ճանաչում բոլորին»: Ասել է թե` Վազգեն Մանուկյանը վախենալու բան չունի: Իսկ ինչպես է ԱԺՄ նախագահը պատկերացնում իր ապագան 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո: Ի պատասխան` առայժմ ԱԺՄ ղեկավարն ասաց, թե իր ապագան այդ ընտրությունից հետո լինելու է շատ բարդ ու դժվար, որովհետեւ դառնալով նախագահ` ինքը պետք է առավոտից մինչեւ ուշ գիշեր հինգ տարի շարունակ աշխատի: «Ես երկու անգամ իշխանության մեջ եղել եմ, մի տարի եւ քիչ ավելի` վարչապետ, մեկ տարուց քիչ ավելի պակաս` պաշտպանության նախարար: Ես այդ տարիները հիշում եմ սարսափով: Այն պատասխանատվությունը, որ քո ուսերի վրա ընկնում է, որ դու քսան ժամ, պետք է գիշերն էլ չքնես, մտածես, թե արդյոք այս բանը ճիշտ է կամ սխալ, թե ինչ հետեւանքի կբերի, դա այն կյանքն է, որը ես իմ թշնամուն չէի ցանկանա, իսկ ինձ ցանկանում եմ», - ինքն իրեն անիծեց Վազգեն Մանուկյանը: Իսկ ինչպես է պատրաստվում Վ.Մանուկյանը նախագահ դառնալուց հետո աշխատել ներկա` ՀՀԿ-ական մեծամասնությամբ խորհրդարանի հետ: Նախագահացուն հեգնական տոնով նկատեց, թե Հայաստանը Ֆրանսիան չէ, որտեղ պատգամավորներն իրենց սկզբունքների հարցում կայուն են: «Հայաստանում պատգամավորները ավելի լայնախոհ են եւ կարող են տեղից տեղ անցնել», - ակնարկեց Մանուկյանը` միաժամանակ հայտարարելով, որ ժողովրդի աջակցությամբ նախագահ դառնալուց հետո նույն ժողովրդի աջակցությամբ կարող է ստիպել խորհրդարանին «նորմալ» օրենքներ ընդունել: Նորմալ օրենք ասվածի տակ Մանուկյանը հավանաբար հասկանում է նաեւ սահմանադրական այն փոփոխությունները, որոնք պետք է իրականացնի նախագահ դառնալուց հետո:
- Հեղինե Մանուկյան
ՏՈՆ ԿՍՏԱՑՎԻ...
Մարինա Բաղդագյուլյան
Երբ մարդիկ «մեծանում ու կարգին բթանում են» (Ռուբեն Հախվերդյան), հասկանում են, որ Ձմեռ պապին ամենեւին էլ ձյունոտ սարերից իջնող հրաշագործ պապիկ չէ: Ու թեեւ ժպտում ենք կարմրացրած այտերով, բամբակե մազ-մորուքի ...ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան 2
Նոր տարին, իհարկե, ընտանիքի տոն է, յուրաքանչյուրի մանկության տոնը: Իմ սերունդը Ձմեռ պապի գոյությանը լուրջ չէր վերաբերվում, մանավանդ` գյուղացիները, Ձմեռ պապը մնում էր սովետական կապույտ էկրանների վրա, մոսկովյան ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ. 4
Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խումբը երեկ կոչով է հանդես եկել. «Հայաստանում հաստատված ապօրինի իշխանական համակարգը 2008-ի նախագահական ընտրություններում սեփական վերարտադրությունը ապահովելու նպատակով ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ արձակագիր Արփի Ոսկանյանին խնդրեցինք իր մաղթանքները հղել մեր ժողովրդի մի քանի խավերին: Եւ նա մաղթեց. Սերժ Սարգսյանին եւ մյուս թեկնածուներին` ողջ մնան:
Մտավորականներին` արժանապատվություն:
Երեխաներին` ...ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ
5
Գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի մաղթանքն է. «Մաղթում եմ, որ ժողովուրդը շատ շտապ, շուտափույթ խելքի գա, թացը չորից, ճիշտը սխալից ջոկի: Ցանկանում եմ, որպեսզի տասը տարի ժողովրդին կորստի մատնած, երկիրը ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ Է ՄԱՂԹՈՒՄ
«Ռոյալ-Արմենիայի» ղեկավարների պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը իրավիճակի փոփոխության առումով առանձնապես լավատես չէ, քանի որ ոչ շան, ոչ խոզի տարին դրական իմաստով որեւէ բան չտվեցին, իսկ առնետի տարում նա ...ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ...ՁԱՅՆԵՐ
«Ռոյալ-Արմենիայի» տնօրենների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար դատավորի լիազորություններից զրկված Պարգեւ Օհանյանը հայտնեց, որ չի կորցրել լավատեսությունը, թեեւ անցնող տարին քիչ հիմքեր է տվել ...ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մեր հեռախոսազրույցում շնորհավորեց հայ ժողովրդի գալիք Ամանորը եւ մաղթեց դրական լիցքեր ողջ տարվա ընթացքում եւ ընդհանրապես: Նա նաեւ հորդորեց բոլորին` միշտ ուժ ...ՄԻ ՑՆՑՎԵՔ
3
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը կդիմավորի տանը: Դա այն սակավաթիվ պահերից է, երբ նախարարը Հայաստանից դուրս կամ ինքնաթիռում չէ: Երեկ պարոն Օսկանյանը լրագրողների համար տարեվերջյան ...2007-Ը` ՈՐՊԵՍ «ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ»
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպանության նախարարությունը փորձեց տարին ամփոփել միայն վառ լույսերի ներքո եւ տոնական սեղանի շուրջ, սակայն դա չխանգարեց բնապահպաններին տարին որակել կործանարար` հաշվի առնելով, որ 2007-ին զոհասեղանին ...1 ՏԱՐԻ 178 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ «ՆԵՐՔԻՆ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ
Թադեւոս Խաչատրյան 2
Խոստովանում եմ` հեղինակի (Արմեն Շեկոյան.- խմբ.) «Հայկական ժամանակ» գիրքը չեմ հասցրել ամբողջությամբ կարդալ՝ դրա համար ունենալով երկու արդարացում:Նախ, որ այն դեռեւս չի ավարտվել ու ըստ առաջին տպավորության՝ ...ԱՆՍՈՎՈՐ ՏԱՐՎԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Արամ Ամատունի
Ընդունված կանոն է, որ տարեվերջին ամփոփում են անցածը եւ որոշ առումով էլ բարձրաձայնում են ակնկալիքները նոր տարուց: Թեեւ մարդկության զարգացման առանցքը եղել է շեղումն ընդունված կանոններից, այդուամենայնիվ ...ԹՇՆԱՄՈՒՍ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ԲԱՅՑ ԻՆՁ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ
Հեղինե Մանուկյան
Երեկ նախատոնական բարձր տրամադրությամբ «Կոնգրես» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել նախագահի թեկնածու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու նրան այդ բարդ ու դժվարին գործում սատարել պատրաստվող քաղաքական չորս ...ԵՐԲ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՓՈՂՆ Է ՈՒ ԼԾԱԿԸ
Մարինե Խառատյան
Քաղաքական գործընթացներին գոնե մի քիչ մոտ կանգնածների համար ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է քաղաքական «խոպանի» ժամանակաշրջանը: Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում շարքային ու ոչ շարքային քաղաքական ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՆԱԽԱՆՁԻՑ
Ավետիս Բաբաջանյան 2
Մոտ 10 օր առաջ բրիտանական «Time» հանդեսը, իր անցկացրած հարցման արդյունքներով, տարվա մարդ հռչակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ժամանակին այդ նույն հանդեսը տարվա մարդ է ճանաչել Ադոլֆ Հիտլերին եւ Իոսիֆ ...ՆԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Երեկ Պակիստանի Ռավալփինդի քաղաքում, խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ, ինքնասպան ահաբեկչի պայթեցրած ռումբից սպանվել է երկրի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն: Բենազիր Բհուտոն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ.
ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

