
ԱՆՍՈՎՈՐ ՏԱՐՎԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
- Ընդունված կանոն է, որ տարեվերջին ամփոփում են անցածը եւ որոշ առումով էլ բարձրաձայնում են ակնկալիքները նոր տարուց: Թեեւ մարդկության զարգացման առանցքը եղել է շեղումն ընդունված կանոններից, այդուամենայնիվ տարին երեւի թե մեկ անգամ կարող է կանոնին մնա հավատարիմ, առավել եւս, որ 2007 թվականն այդ իմաստով բավական նշանակալից տարի է:

Այն թե ընտրական էր, թե նախընտրական, հետեւաբար անցածի ամփոփումն ու գալիքի հետ կապված ակնկալիքները սերտ միահյուսված են իրենց պատճառահետեւանքային կապով: Մյուս կողմից, սակայն, տարվա մեծ մասը քանի որ անցավ նախընտրական իրավիճակում, գրեթե ամբողջ տարին, բավական դժվար է գնահատական տալ տեղի ունեցածին: Բանն այն է, որ 2007 թվականին սոցիալ-տնտեսական, մշակութային, մարզական եւ քաղաքական ոլորտում կատարված ամեն ինչի վրա առկա էր նախընտրական դրոշմը, եւ թերեւս 2008, 2009, 2010, 11 եւ 12 թվականներին մենք լավագույնս կկարողանանք բնորոշել եւ գնահատել 2007 թվականը` անկախ այն բանից, թե ինչ քաղաքական զարգացումներ կլինեն 2008 թվականի փետրվարին, կամ դրան հաջորդող օրերի ու շաբաթների, կամ տարիների ընթացքում: Ամեն դեպքում այդ զարգացումները լինելու են 2007 թվականի իրադարձությունների արդյունքը կամ հետեւանքը: Սակայն դատելով որոշակի փաստերից, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մի իրավիճակ, ի տարբերություն վերջին երեւի թե յոթ-ութ տարիների, որ ապագա զարգացումները հանրության մի զգալի մասի համար այլեւս չեն ընկալվում կանխորոշվածության զգացումով: Ավելին` նույնիսկ իշխանական համակարգի համար այդ զարգացումները բավական անորոշ են: Սովորաբար կուռ եւ միասնական թվացող իշխանական համակարգը 2007 թվականին այդպես էլ չկարողացավ հավաքվել իրար գլուխ, չնայած թվացյալ համաձայնությանը, կոալիցիոն հուշագրի ստորագրմանը եւ արվող հայտարարություններին: Այդ տեսանկյունից 2007-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նախորդ մի քանի տարիների գորշ միապաղաղության եւ կանխորոշվածության ֆոնին այն մի տեսակ ոչ սովորական տարի էր: Օրինակ` մի՞թե սովորական բան է, որ երկրի մշակույթի, արվեստի, գիտության եւ նույնիսկ եկեղեցու այրերն ու հայրերը զբաղվում են զենքի գովազդով, ընդ որում` փողոցում, օրը ցերեկով` ինչ-որ պլակատներից հասարակությանն ավետելով, թե իրենց այսինչը կամ այնինչը, իրենց զենքն է: Ամեն տարի չէ, որ հասարակությանը վախեցնում են մտավորականությամբ: Կամ արդյո՞ք սովորական կարելի է համարել, որ բացվում է հայ-իրանական գազամուղը, բայց դրանով առ այսօր գազ չի հոսում, թեեւ բացումից անցել է մի քանի ամիս: Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի պարագայում դա սովորական է, որովհետեւ, օրինակ, Վանաձորի Քիմպրոմը նախագահը բացում էր, հետո Քիմպրոմը նորից փակվում էր: Բայց չէ՞ որ Իրանի նախագահ Ահմադինեջադի պարագայում կարծես թե նման նախադեպեր չկան: Եւ ընդհանրապես, աշխարհում շատ դժվար է գտնել մի գազամուղ, որը բացվում է, բայց հետո երկրներից մեկի էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ իրենց այդ գազամուղով դեռ գազ պետք չի, դրա համար էլ չի գալիս այդ գազը: Համաձայնեք, որ գործ ունենք ոչ սովորական իրավիճակի հետ: Կամ` արդյո՞ք սովորական է, որ խորհրդարանական ընտրություններին պաշտոնական տվյալով բացարձակ հաղթանակ տարած կուսակցությունը ընտրություններից հետո մի քանի շաբաթ շարունակ չի կարողանում կառավարություն ձեւավորել եւ ամեն ինչ անում է երկու այլ կուսակցության համոզելու, որ նրանք մտնեն կոալիցիայի մեջ, եւ առավել եւս ոչ սովորական է, որ ամենից շատ համոզում են երրորդ տեղը գրաված ուժին, այն դեպքում, երբ առաջին երկուսը լիուլի բավական են երկու այդպիսի կառավարություն ձեւավորելու համար: Կամ` օրինակ, կարելի՞ էր, արդյոք, պատկերացնել, որ Հայաստանի վարչապետի մոսկովյան պաշտոնական այցի ժամանակ կազինոյում հարձակվելու են նրա կուսակցության անդամ պատգամավորի վրա: Դա անկասկած սովորական բան չէ: Խոսքը ոչ թե վարչապետի կուսակցի կազինոյում լինելու, այլ պաշտոնական այցի ժամանակ այդ հանգամանքը այդպիսի արհամարհական ձեւով ի ցույց դնելու մասին է: Կամ` կարո՞ղ ենք, արդյոք, սովորական համարել, երբ երկրի առաջին նախագահը քաղաքական ակտիվություն է ցուցաբերում, առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, եւ քաղաքական ամբողջ դաշտն անմիջապես հարձակվում է նրա վրա: Ընդ որում` իրավիճակի ամբողջ ոչ սովորականությունն այն է, որ բոլորը պնդում են, թե առաջին նախագահը ընտրվելու շանսեր չունի, բայց չգիտես ինչու, առավոտից երեկո փնովում են նրան եւ նրա շրջապատին: Հայտարարում են, որ չեն վախենում նրանից, այդ թվում եւ իշխանությունները, բայց զբաղված են բացառապես նրան սեւացնելով: Դա անկասկած վախի սովորական զգացում չէ: Անսովորությունների շարքը կարելի է երկար թվարկել, բայց խնդիրն այն է, որ այդ ամենն այդքան էլ վատ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Անսովոր տարիները երեւի թե մեր կյանքը փոխելու առաջին նախանշանն է: Եթե սկսել են տեղի ունենալ այդքան մեծ չափի անսովորություններ, ապա կնշանակի, որ գորշությունը սկսել է տեղի տալ, ինչ-որ բան սկսել է դուրս գալ տոտալ վերահսկողությունից: Եւ չնայած արտաքին բոլոր ցուցանիշներով, պաշտոնական եւ ոչ պաշտոնական վիճակագրությամբ մեր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել, միեւնույնն է, 2007 թվականը կարելի է համարել մեծ ձեռքբերման տարի հենց այն իմաստով, որ սովորական միապաղաղությանը սկսել են փոխարինել անսովոր իրադարձությունները, այսինքն` սառույցը կոտրվել է, «հավերժական» ստատուս քվոն խախտվել:
- Արամ Ամատունի
ՏՈՆ ԿՍՏԱՑՎԻ...
Մարինա Բաղդագյուլյան
Երբ մարդիկ «մեծանում ու կարգին բթանում են» (Ռուբեն Հախվերդյան), հասկանում են, որ Ձմեռ պապին ամենեւին էլ ձյունոտ սարերից իջնող հրաշագործ պապիկ չէ: Ու թեեւ ժպտում ենք կարմրացրած այտերով, բամբակե մազ-մորուքի ...ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան 2
Նոր տարին, իհարկե, ընտանիքի տոն է, յուրաքանչյուրի մանկության տոնը: Իմ սերունդը Ձմեռ պապի գոյությանը լուրջ չէր վերաբերվում, մանավանդ` գյուղացիները, Ձմեռ պապը մնում էր սովետական կապույտ էկրանների վրա, մոսկովյան ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ. 4
Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խումբը երեկ կոչով է հանդես եկել. «Հայաստանում հաստատված ապօրինի իշխանական համակարգը 2008-ի նախագահական ընտրություններում սեփական վերարտադրությունը ապահովելու նպատակով ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ արձակագիր Արփի Ոսկանյանին խնդրեցինք իր մաղթանքները հղել մեր ժողովրդի մի քանի խավերին: Եւ նա մաղթեց. Սերժ Սարգսյանին եւ մյուս թեկնածուներին` ողջ մնան:
Մտավորականներին` արժանապատվություն:
Երեխաներին` ...ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ
5
Գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի մաղթանքն է. «Մաղթում եմ, որ ժողովուրդը շատ շտապ, շուտափույթ խելքի գա, թացը չորից, ճիշտը սխալից ջոկի: Ցանկանում եմ, որպեսզի տասը տարի ժողովրդին կորստի մատնած, երկիրը ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ Է ՄԱՂԹՈՒՄ
«Ռոյալ-Արմենիայի» ղեկավարների պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը իրավիճակի փոփոխության առումով առանձնապես լավատես չէ, քանի որ ոչ շան, ոչ խոզի տարին դրական իմաստով որեւէ բան չտվեցին, իսկ առնետի տարում նա ...ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ...ՁԱՅՆԵՐ
«Ռոյալ-Արմենիայի» տնօրենների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար դատավորի լիազորություններից զրկված Պարգեւ Օհանյանը հայտնեց, որ չի կորցրել լավատեսությունը, թեեւ անցնող տարին քիչ հիմքեր է տվել ...ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մեր հեռախոսազրույցում շնորհավորեց հայ ժողովրդի գալիք Ամանորը եւ մաղթեց դրական լիցքեր ողջ տարվա ընթացքում եւ ընդհանրապես: Նա նաեւ հորդորեց բոլորին` միշտ ուժ ...ՄԻ ՑՆՑՎԵՔ
3
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը կդիմավորի տանը: Դա այն սակավաթիվ պահերից է, երբ նախարարը Հայաստանից դուրս կամ ինքնաթիռում չէ: Երեկ պարոն Օսկանյանը լրագրողների համար տարեվերջյան ...2007-Ը` ՈՐՊԵՍ «ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ»
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպանության նախարարությունը փորձեց տարին ամփոփել միայն վառ լույսերի ներքո եւ տոնական սեղանի շուրջ, սակայն դա չխանգարեց բնապահպաններին տարին որակել կործանարար` հաշվի առնելով, որ 2007-ին զոհասեղանին ...1 ՏԱՐԻ 178 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ «ՆԵՐՔԻՆ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ
Թադեւոս Խաչատրյան 2
Խոստովանում եմ` հեղինակի (Արմեն Շեկոյան.- խմբ.) «Հայկական ժամանակ» գիրքը չեմ հասցրել ամբողջությամբ կարդալ՝ դրա համար ունենալով երկու արդարացում:Նախ, որ այն դեռեւս չի ավարտվել ու ըստ առաջին տպավորության՝ ...ԱՆՍՈՎՈՐ ՏԱՐՎԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Արամ Ամատունի
Ընդունված կանոն է, որ տարեվերջին ամփոփում են անցածը եւ որոշ առումով էլ բարձրաձայնում են ակնկալիքները նոր տարուց: Թեեւ մարդկության զարգացման առանցքը եղել է շեղումն ընդունված կանոններից, այդուամենայնիվ ...ԹՇՆԱՄՈՒՍ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ԲԱՅՑ ԻՆՁ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ
Հեղինե Մանուկյան
Երեկ նախատոնական բարձր տրամադրությամբ «Կոնգրես» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել նախագահի թեկնածու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու նրան այդ բարդ ու դժվարին գործում սատարել պատրաստվող քաղաքական չորս ...ԵՐԲ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՓՈՂՆ Է ՈՒ ԼԾԱԿԸ
Մարինե Խառատյան
Քաղաքական գործընթացներին գոնե մի քիչ մոտ կանգնածների համար ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է քաղաքական «խոպանի» ժամանակաշրջանը: Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում շարքային ու ոչ շարքային քաղաքական ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՆԱԽԱՆՁԻՑ
Ավետիս Բաբաջանյան 2
Մոտ 10 օր առաջ բրիտանական «Time» հանդեսը, իր անցկացրած հարցման արդյունքներով, տարվա մարդ հռչակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ժամանակին այդ նույն հանդեսը տարվա մարդ է ճանաչել Ադոլֆ Հիտլերին եւ Իոսիֆ ...ՆԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Երեկ Պակիստանի Ռավալփինդի քաղաքում, խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ, ինքնասպան ահաբեկչի պայթեցրած ռումբից սպանվել է երկրի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն: Բենազիր Բհուտոն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ.
ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

