
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ «ՆԵՐՔԻՆ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ
- Խոստովանում եմ` հեղինակի (Արմեն Շեկոյան.- խմբ.) «Հայկական ժամանակ» գիրքը չեմ հասցրել ամբողջությամբ կարդալ՝ դրա համար ունենալով երկու արդարացում:Նախ, որ այն դեռեւս չի ավարտվել ու ըստ առաջին տպավորության՝ հազիվ թե ավարտվի, երկրորդ՝ այնպիսի արհեստավարժի համար, ինչպիսին ես եմ, երկու տասնյակ էջերն էլ բավական են, որ պատկերացում կազմեմ գրքի եթե ոչ ողջ բովանդակության, ապա գոնե այնքան մասի մասին, որքան կարդացել եմ: Գիրքն ընթերցվում է մեկ շնչով:

Այն նույն շնչով, ինչպես գրվել է: Խնդրում եմ, շունչը չհասկանալ աստվածաշնչյան իմաստով: Բայց դա չի նշանակում, թե գործ ունենք ավելի թույլ շնչի հետ: Գրված է ժամանակակից, ասել է թե՝ ոչ գրական հայերենով, իշխանությունների ճնշող մասի լեզվական ժարգոնով, որ տեղ-տեղ հիշեցնում է անցյալ դարի երեւանյան Շիլաչի թաղամասի բարբառը, ինչը գրքին առանձին հմայք է տալիս: Հնարավոր չէ անտեսել հեղինակի շնորհը հատկապես այնպիսի մի ասպարեզում, ինչպիսին բամբասանքի կուլտուրական ավանդույթն է, այլաբանության մի տեսակ, որ ճշմարտություն լինելով՝ անապացուցելի է, իսկ անապացույց լինելով՝ համապատասխանում է իրականությանը: Այն լայն տարածում ուներ եւ իր գագաթնակետին հասավ առանձնապես երկրի անկախության առաջին տարիներին, ինչին նպաստում էին ցուրտը եւ հատկապես մութ տարիները: Բայց, անշուշտ, անլույս տարիներն ամենեւին չեն ստվերում գրքի արժանիքները, մանավանդ` եթե խոսքը վերաբերում է գրողի տաղանդին: Ստույգ տվյալներ չունենք, սակայն կան բաներ, որ ստույգ տվյալների կարիք չունեն. ասում են, իբր, հեղինակը մինչեւ արձակին անցնելը, հրատարակել է տասից ավելի բանաստեղծական ժողովածուներ, որոնցով նույնքան հաջողության է հասել, ինչպես հիմա (չենք կասկածում) կհասնի սույն գրքով: Քիչ տարակուսելի է պենտագրության (եթե չենք սխալվում) վերնագիրը՝ «Հայկական ժամանակ»: Դժվար, եթե չասենք անհնար է կռահել, թե ո՞ր հայկական եւ ո՞ր ժամանակին է վերաբերում խոսքը, հատկապես առանձին դժվարություն է ներկայացնում ժամանակ հասկացությունը այնպիսի մի ժողովրդի դեպքում, որ յոթից-տասներկու հազար տարիների գրավոր պատմություն ունի (խոստանում եմ այս հարցում խորհրդակցել ակադեմիկոս Հերունու, իսկ եթե չհաջողվի Ալ©Վարպետյանի հետ): Սակայն, կարելի է ենթադրել, որ գործ ունենք ժամանակի ընկալման եթե ոչ ունիվերսալ ձեւի, ապա առնվազն ինչ-որ դեռեւս անհայտ ազգային բովանդակության հետ: Ինչեւէ,© այս փոքրիկ թերությունը չի թուլացնի ընթերցողական հետաքրքրությունը, մանավանդ` հեղինակից գրեթե ջանք չի պահանջվել հաղթահարելու այնպիսի հզոր մի անջրպետ, ինչպիսին է բանաստեղծությունից արձակ սահուն անցնելու ճանապարհը.© սույնով հեղինակն ապացուցել է անապացուցելին՝ պոեզիայի եւ արձակի նույնականությունը: Կարծում ենք` նա նույնկերպ կվարվի, երբ անցնի դրամատուրգիային, կինոսցենարին կամ մարտաֆիլմին, ինչի կարիքը հատկապես զգացվում է անկախությունից հետո եւ անկախության պատճառով.© եթե հաց չկա, գոնե պետք է բավարարել ժողովրդի տեսարան տեսնելու անհագուրդ ցանկությունը: Արժանիքների թվում պետք է ավելացնել նաեւ, որ առանձնապես սրտառուչ են բանակային կյանքին վերաբերող դրվագները ու առանց այն էլ փոքր հայրենիքի փոքր թաղամասի նկատմամբ ունեցած անկաշառ սերը, հատկապես այն պատճառով, որ երկրում անկաշառ բան չի մնացել: Սա, անշուշտ, վերացող զգացում է, սակայն ո՞վ է ասում, թե վերացող բաները գոնե չպետք է ավանդել գրին: Չմոռանամ ամենակարեւորը՝ իր կոմպոզիցիայով գիրքը հիշեցնում է, եթե չեմ սխալվում, հռչակավոր «Հազար ու մի գիշերները»© ոչ այն է արաբական, ոչ այն է պարսկական, ուստի հայկական ծագում ունեցող պարականոն պատմությունների գիրքը: Այն ոչ վերջ ունի, ոչ սկիզբ: Այս հատկանիշով հեղինակն ուղղակիորեն կապվում է ակունքներին, եթե վերհիշելու լինենք վերեւում հիշատակված պարագան, մանավանդ` անկախության առաջին տարիների անլույս գիշերները: Ուրիշ ի՞նչ կերպ էր հնարավոր հաղթահարել անլույս ու անքուն գիշերները, եթե ոչ Շահրեզադեի անվերջանալի պատմություններով, երբ լուսաբացին եթե ոչ գլխատում, ապա ցուրտն էր սպառնում: Սրանով նա մատուցում է եւս մի անգնահատելի ծառայություն, որ այնքան էլ հեշտ չէ անել հարուստ ավանդույթներ ունեցող ժողովրդի գրականության մեջ՝ վերածնում է ռեալիզմը: Այս բառը չպետք հասկանալ միջնադարյան սխոլաստիկական-փիլիսոփայական նշանակությամբ, համաձայն որի՝ կան միայն ունիվերսալ հասկացություններ (այսինքն՝ գոյություն ունի ոչ թե իրը, այլ իրի գաղափարը), այլ ըմբռնել որպես ժամանակակից հասկացություն՝ ըստ որի կան միայն իրեր ¥(ընդ որում՝ թանկարժեք)¤ եւ չկան գաղափարներ: Այդ իմաստով հեղինակը իսկապես հետեւողական նոմինալիստ է եւ հավերժության, հատկապես գաղափարների կարիք չի զգում: Զգում եմ, որ փչացնում եմ գրախոսությանս հմայքն ու պարզությունը՝ այնպիսի անհաճո բառերի գործածումով, ինչպիսին նոմինալիզմն ու ռեալիզմն է, բայց այս հարցում նույնպես մեղավորը հեղինակն է, որովհետեւ ավելի պարզ գրել, քան նա, գրականության մեջ իր նախադեպը չունի, եթե մի պահ անտեսենք այդ ուղղությամբ կատարած Թումանյանի մի քանի անհաջող եւ Խնկո-Ապոր նույնքան հաջողված փորձերը եւ մանավանդ, որ այդ հարցում դասականները շատ ավելի տեսաբան են, քան պրակտիկ, ու նրանց գործերում հազիվ թե մեզ հաջողվի գտնել մի գործ, որ կաշառի այնպիսի թափանցիկությամբ ու աներկիմաստությամբ, ինչպիսին է գրախոսվող սագան (նկատի ունեմ Ավագը եւ ոչ թե Կրտսերը): Քանի որ անկեղծացա, նաեւ ավելացնեմ, որ պարզ գրականության այդպիսի հմուտ խարակիրիի դեռեւս չեմ առնչվել: Այնպես որ, սույն գրքով հիմք է դրվում պատմության նոր թվագրության, եթե ոչ մեզ մոտ, ապա աշխարհում, քանզի ակնհայտ է, որ այդպիսի գրականությունը սովորաբար անցյալ չի ունենում, եւ որքան էլ տարօրինակ է, ոչ էլ՝ ապագա, քանի որ գործ ունի միայն հավերժության հետ: Գիրքը (գրքերը) պետք է հրատարակել այնպես, ինչպես գրվել է՝ առանց գրաքննության ու մանրախնդիր կրճատումների: Վաճառքի մասին թող մտահոգվեն հրատարակիչները: Չնայած իմ խորին համոզմամբ, այդ հարցում մարքեթինգի կարիք ամենեւին չկա.© այն կվաճառվի այնպես, ինչպես «Առավոտ» օրաթերթը, որ բախտ է ունեցել մինչեւ գրքի առանձին հրատարակվելը, իր շաբաթօրյա համարներում հրապարակել այն: Նաեւ չեմ կասկածում, որ «Հայկական ժամանակը» (չշփոթել համանուն թերթի հետ) կարճ ժամանակում սպառնում է դառնալ բեստսելեր, կամ վատագույն դեպքում՝ տարվա գիրք, որ քիչ նվաճում չէ, եթե նկատի ունենանք, որ մինչ այդ այն եղել է ընդամենը շաբաթվա խոսակցության նյութ եւ այդպես տարեկան հիսուներկու անգամ: Ավարտելով գրախոսությունս, հաճույքով կուզենայի նշել գրքի ներելի մի թերության մասին եւս. հեղինակը, տուրք տալով մեր ժամանակների՝ գրականություն չսիրող հասարակության պահանջին, այն ուղղել է քիչ, բայց բարձրաճաշակ գրասերներին, ուստի չեմ կասկածում, որ դուր կգա շատերին:
- Թադեւոս Խաչատրյան
ՏՈՆ ԿՍՏԱՑՎԻ...
Մարինա Բաղդագյուլյան
Երբ մարդիկ «մեծանում ու կարգին բթանում են» (Ռուբեն Հախվերդյան), հասկանում են, որ Ձմեռ պապին ամենեւին էլ ձյունոտ սարերից իջնող հրաշագործ պապիկ չէ: Ու թեեւ ժպտում ենք կարմրացրած այտերով, բամբակե մազ-մորուքի ...ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան 2
Նոր տարին, իհարկե, ընտանիքի տոն է, յուրաքանչյուրի մանկության տոնը: Իմ սերունդը Ձմեռ պապի գոյությանը լուրջ չէր վերաբերվում, մանավանդ` գյուղացիները, Ձմեռ պապը մնում էր սովետական կապույտ էկրանների վրա, մոսկովյան ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ. 4
Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խումբը երեկ կոչով է հանդես եկել. «Հայաստանում հաստատված ապօրինի իշխանական համակարգը 2008-ի նախագահական ընտրություններում սեփական վերարտադրությունը ապահովելու նպատակով ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ արձակագիր Արփի Ոսկանյանին խնդրեցինք իր մաղթանքները հղել մեր ժողովրդի մի քանի խավերին: Եւ նա մաղթեց. Սերժ Սարգսյանին եւ մյուս թեկնածուներին` ողջ մնան:
Մտավորականներին` արժանապատվություն:
Երեխաներին` ...ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ
5
Գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի մաղթանքն է. «Մաղթում եմ, որ ժողովուրդը շատ շտապ, շուտափույթ խելքի գա, թացը չորից, ճիշտը սխալից ջոկի: Ցանկանում եմ, որպեսզի տասը տարի ժողովրդին կորստի մատնած, երկիրը ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ Է ՄԱՂԹՈՒՄ
«Ռոյալ-Արմենիայի» ղեկավարների պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը իրավիճակի փոփոխության առումով առանձնապես լավատես չէ, քանի որ ոչ շան, ոչ խոզի տարին դրական իմաստով որեւէ բան չտվեցին, իսկ առնետի տարում նա ...ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ...ՁԱՅՆԵՐ
«Ռոյալ-Արմենիայի» տնօրենների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար դատավորի լիազորություններից զրկված Պարգեւ Օհանյանը հայտնեց, որ չի կորցրել լավատեսությունը, թեեւ անցնող տարին քիչ հիմքեր է տվել ...ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մեր հեռախոսազրույցում շնորհավորեց հայ ժողովրդի գալիք Ամանորը եւ մաղթեց դրական լիցքեր ողջ տարվա ընթացքում եւ ընդհանրապես: Նա նաեւ հորդորեց բոլորին` միշտ ուժ ...ՄԻ ՑՆՑՎԵՔ
3
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը կդիմավորի տանը: Դա այն սակավաթիվ պահերից է, երբ նախարարը Հայաստանից դուրս կամ ինքնաթիռում չէ: Երեկ պարոն Օսկանյանը լրագրողների համար տարեվերջյան ...2007-Ը` ՈՐՊԵՍ «ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ»
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպանության նախարարությունը փորձեց տարին ամփոփել միայն վառ լույսերի ներքո եւ տոնական սեղանի շուրջ, սակայն դա չխանգարեց բնապահպաններին տարին որակել կործանարար` հաշվի առնելով, որ 2007-ին զոհասեղանին ...1 ՏԱՐԻ 178 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ «ՆԵՐՔԻՆ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ
Թադեւոս Խաչատրյան 2
Խոստովանում եմ` հեղինակի (Արմեն Շեկոյան.- խմբ.) «Հայկական ժամանակ» գիրքը չեմ հասցրել ամբողջությամբ կարդալ՝ դրա համար ունենալով երկու արդարացում:Նախ, որ այն դեռեւս չի ավարտվել ու ըստ առաջին տպավորության՝ ...ԱՆՍՈՎՈՐ ՏԱՐՎԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Արամ Ամատունի
Ընդունված կանոն է, որ տարեվերջին ամփոփում են անցածը եւ որոշ առումով էլ բարձրաձայնում են ակնկալիքները նոր տարուց: Թեեւ մարդկության զարգացման առանցքը եղել է շեղումն ընդունված կանոններից, այդուամենայնիվ ...ԹՇՆԱՄՈՒՍ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ԲԱՅՑ ԻՆՁ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ
Հեղինե Մանուկյան
Երեկ նախատոնական բարձր տրամադրությամբ «Կոնգրես» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել նախագահի թեկնածու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու նրան այդ բարդ ու դժվարին գործում սատարել պատրաստվող քաղաքական չորս ...ԵՐԲ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՓՈՂՆ Է ՈՒ ԼԾԱԿԸ
Մարինե Խառատյան
Քաղաքական գործընթացներին գոնե մի քիչ մոտ կանգնածների համար ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է քաղաքական «խոպանի» ժամանակաշրջանը: Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում շարքային ու ոչ շարքային քաղաքական ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՆԱԽԱՆՁԻՑ
Ավետիս Բաբաջանյան 2
Մոտ 10 օր առաջ բրիտանական «Time» հանդեսը, իր անցկացրած հարցման արդյունքներով, տարվա մարդ հռչակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ժամանակին այդ նույն հանդեսը տարվա մարդ է ճանաչել Ադոլֆ Հիտլերին եւ Իոսիֆ ...ՆԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Երեկ Պակիստանի Ռավալփինդի քաղաքում, խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ, ինքնասպան ահաբեկչի պայթեցրած ռումբից սպանվել է երկրի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն: Բենազիր Բհուտոն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ.
ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

