
2007-Ը` ՈՐՊԵՍ «ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ»
- Թեեւ բնապահպանության նախարարությունը փորձեց տարին ամփոփել միայն վառ լույսերի ներքո եւ տոնական սեղանի շուրջ, սակայն դա չխանգարեց բնապահպաններին տարին որակել կործանարար` հաշվի առնելով, որ 2007-ին զոհասեղանին դրվեց Թեղուտի անտառը, Երեւանում փակվեց եզակի Գետառը եւ, վերջապես, համատարած կառուցապատման արդյունքում Երեւանը վերածվեց կիսանապատային գոտու:

Ավելին` Թեղուտի «լույսի» տակ ստվերում հայտնվեցին բնապահպանական մյուս խնդիրները: 2007 թվականը նշանավորվեց Թեղուտի հանքի շահագործման թույտվությամբ, որով, ինչպես բնութագրում են բնապահպանները, ստորագրվեց Հայաստանի անտառների մահվան վկայականը: Ի տարբերություն անկախ փորձագետների ու բնապահպանների որակման` 2007թ. հունիս ամսին բնապահպանության նախարար նշանակված Արամ Հարությունյանը, ով նախկինում քաղաքաշինության նախարարն էր, Թեղուտի ծրագիրը համարում է ոչ թե կորուստ, այլ ձեռքբերում: «Թեղուտի հետ կապված պիտի ասեմ, որ այն օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը անցել է: Այն 3-4 տարվա պատմություն ունի, բավական լուրջ ծրագիր է, որն արդեն իսկ սկսել է, եւ աշխատանքները լինելու են մեր հսկողության տակ: Ես կուզեի, որ հետագայում ինչ ծրագիր էլ իրականացվի, մենք ոչ թե անընդհատ փորձենք այս ծրագիրը քննարկել, այլ փորձենք քննարկել, թե ինչպես ենք իրականացնելու հետագա վերահսկողական աշխատանքները, որոնք վերապահված են մեզ եւ հասցված վնասները հասցվեն մինիմալի», - ասում է Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Արմենիան քոփր փրոգրամ» («ԷյՍիՓի») ընկերության աշխատանքային նախագծի համաձայն` Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար պետք է հատվի 357, 16 հա անտառ, որի փայտանյութի ծավալը կկազմի 57, 7 հազար խմ: «Եթե անգամ ոչ մի ուրիշ կորուստ չտայինք 2007 թվականին, Թեղուտի դեպքը բավարար էր, որ բնապահպանության տեսանկյունից տարին կոչեինք կործանարար, քանի որ Թեղուտի հանքի շահագործումը հարված է հասցնելու բնապահպանության սրտի զարկերակին», - նշում է ՀՀ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Բնապահպանները փաստում են, որ հանքի շահագործման արդյունքում հատվելու է 170 833 ծառ, որոնց մեջ կան նաեւ եզակի համարվող ընկուզենի, կաղնի, խնձորենի, տանձենի: Թեղուտի անտառներում կան 55 000 հազվագյուտ եւ 45 000 արժեքավոր ծառեր, ինչպես նաեւ Կարմիր գրքում գրանցված բույսեր ու կենդանատեսակներ, որոնք իսպառ վերանալու են այդ տարածքներից: «Թեղուտի մասով մենք չենք սխալվել. այն օրենքով հաստատված եւ բոլոր ատյաններն անցած ծրագիր է, որը գործելու է մեր հսկողության տակ եւ մեծ շահույթ է բերելու մեր պետությանը», - շարունակում է պնդել Հարությունյանը: «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքերով, սակայն, Թեղուտի հանքի շահագործման թույտվությունն ավելի ընդհանրական եզրակացությունների տեղիք տվեց: Նրա խոսքերով` ենթակառուցվածքների զարգացման ոլորտում բացակայում են փորձագիտական ուսումնասիրությունները, որոնք պարտադիր են բնօգտագործման դեպքում: «2007-ը, ճիշտ է, նշանավորվեց Թեղուտի հանքի շահագործման տխրահռչակ որոշմամբ, բայց ամենավտանգավորն այն է, որ դրվեց բնական պաշարների ահռելի ծավալներով շահագործման տենդենցի հիմքը», - բացատրում է Զառաֆյանը, ում մտահոգությունը հաստատում է Սանասարյանը: «Այս տարի ամրապնդվեց օրենքի այն դրույթը, ըստ որի հանքարդյունաբերությունից գոյացած ապարային թափոնները դասվելու են ըստ վտանգավորության աստիճանի վերջին` 5-րդ կարգին, - բացատրում է Սանասարյանը, - Իսկ դա նշանակում է, որ ավելի հեշտությամբ կհոշոտվեն հանքերը` անտառներով հանդերձ, քանի որ փոխհատուցման գումարաչափը չնչին է լինելու»: Բնապահպանների խոսքերով` մեծագույն սխալ էր նաեւ Գետառ գետի խողովակապատումը, ինչը անհետեւանք չի մնա: «Գետառը փակելով` մենք ոչնչացրինք մայրաքաղաքի եզակի բնական լանդշաֆտը` զարկ տալով նեխման պրոցեսներին», - 2007 թվականի բնապահպանական խնդիրների մեջ դա առանձնացրեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը` մեղադրելով նախեւառաջ բնապահպանության նախարարությանը անհետեւողականության մեջ: Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանի մեկնաբանությամբ, սակայն, «նախարարությունն իր գործառույթները լիարժեքորեն կատարել է, արձանագրել է, որ փորձաքննություն չի անցել եւ հանձնել է դատախազություն: Նախարարությունն ավել գործառույթ իրավասու չէր իրականացնել»: Իսկ ի գիտություն բոլորի` Քամալյանը նշեց, որ Գետառը սելավատար է եւ ոչ թե գետ: «Այնտեղ անգամ ջուր չպետք է լինի: Բայց քանի որ ողջ Երեւանը կոյուղացված չէ, այդ ջրերն այնտեղ են թափվում, փաստորեն, այն կոյուղատար է: Այսինքն` դա որպես գետ չի կարելի դիտարկել, դա գետ չէ», - պարզաբանում է Քամալյանը` վրդովեցնելով արդեն իսկ բարկացած բնապահպաններին, ովքեր կուրծք են ծեծում` բացատրելու համար, որ Գետառը գետ է, այն էլ` խիստ պետքական: Չնայած բնապահպանների բազմաթիվ դիտարկումներին, նախարարի գնահատմամբ` 2007 թվականը եղել է մեծապես ձեռքբերումների տարի: Ըստ նրա` տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ Սեւանա լճի մակարդակի բարձրացումն է: Բայց մասնագետների բացատրությամբ` լճի մակարդակը նախեւառաջ բարձրանում է բնակլիմայական պայմանների արդյունքում: Նախարարության տվյալներով` լճի մակարդակն այսօրվա դրությամբ 1898.79 մ է, որը նախորդ տարվա համեմատ 0.56 մ-ով ավելի է: Սանասարյանը, սակայն, կարծում է, որ ձեռքբերման հետ մեկտեղ կառավարությունը 2007թ. հերթական որոշմամբ ապահովեց փոխկապակցված կորուստը. այն է` լճի ալիքի ազդեցության գոտու չափը 1908 նիշի փոխարեն սահմանել 1905, 5 եւ կանխելով մակարդակի ավելի բարձրացումը` օրինականացնել ափամերձ շատ ապօրինի շինությունները: Նախարարը, սակայն, պնդում է, որ նման դիտարկումներն անհիմն են: «Դա միտումնավոր չի արվում: Էն ա ինչի՞ էինք տենց անում, ավելի ցածր նիշ կդնեինք, բոլորը կփրկեինք: Դա նաեւ մոնիտորինգի արդյունք է, ըստ որի` ալիքը նման ազդեցության գոտի չունի», - հակառակ հիդրոլոգների վերլուծության, պնդում է նախարարը: Հարությունյանի խոսքերով` մեծ ձեռքբերում է գրանցվել նաեւ ձկնաքանակի վերականգնման գործընթացում: «Այս տարի ձկնորսության խիստ արգելքի միջոցով ապահովեցինք ձկների ձվադրման լիարժեք շրջանը», - նշում է նախարարը: Սակայն բավական է շրջել Սեւանի ափամերձ կրպակներով եւ տեսնելով վաճառվող ձկները` համոզվել, որ կամ նախարարությունը լիարժեք վերահսկողություն չի կատարում, կամ իր վերահսկողության տակ է ընթանում ձկնագողությունը: Ըստ նախարարի` 2007թ. ծավալուն աշխատանքներ են տարվել նաեւ ազգային պարկերի կառավարման պլանների մշակման շուրջ: Նախարարությունն առաջընթաց է արձանագրել նաեւ բնապահպանական ու բնօգտագործման վճարների չափերի մեջ` փաստելով, որ 2007-ին բնավճարների մուտքը կազմել է 8, 5 մլրդ դրամ` 2 մլրդ դրամով ավելի 2006 թվականի ցուցանիշից: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դիտարկմամբ` տարվա կորուստների հետ մեկտեղ եղել են նաեւ ձեռքբերումներ, որոնցից մեկն էլ կենդանիների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն էին` ի դեմս «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի ընդունման: «Նման օրենքի ընդունումը ոչ միայն ապօրինի որսի համար կանխարգելիչ դեր կունենա, այլեւ օրինական որսաձեւի հստակ նորմեր կսահմանի, ինչը չէր արվում նախկինում», - ասում է Մանվելյանը` հույս հայտնելով, որ օրենքն իրոք կգործի, եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անվերահսկելի որսագողությունը եւս հսկողության թիրախում կլինի: Նախարարի փաստմամբ` 2007-ին բնապահպանության նախարարության կողմից շուրջ 112 իրավական ակտ է ընդունվել` հստակեցնելու եւ բարելավելու համար նախարարության աշխատանքները: Նախարար Հարությունյանը դժվարացավ խոսել ոլորտի թերություններից: «Ինձ համար դժվար է նշել թերացումները, քանի որ որպես նախարար` ուզում եմ տեսնել ամեն ինչ կատարված... Ես կուզեի այս հարցում շատ չմանրանայինք», - ասաց նախարարը` ավելացնելով, որ Ամանորն անցկացնելու է Ծաղկաձորում` ընտանիքի ու մոր հետ: «Կգնանք երեւի սպորտբազա, մի 3-4 օր կմնանք, հետ կգանք... Ես էդ գնալ-գալը չեմ սիրում, համ էլ ուզում եմ մերոնց ազատեմ էդ հոգսից», - տարին ամփոփեց նախարարը:
- Արփի Հարությունյան
ՏՈՆ ԿՍՏԱՑՎԻ...
Մարինա Բաղդագյուլյան
Երբ մարդիկ «մեծանում ու կարգին բթանում են» (Ռուբեն Հախվերդյան), հասկանում են, որ Ձմեռ պապին ամենեւին էլ ձյունոտ սարերից իջնող հրաշագործ պապիկ չէ: Ու թեեւ ժպտում ենք կարմրացրած այտերով, բամբակե մազ-մորուքի ...ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան 2
Նոր տարին, իհարկե, ընտանիքի տոն է, յուրաքանչյուրի մանկության տոնը: Իմ սերունդը Ձմեռ պապի գոյությանը լուրջ չէր վերաբերվում, մանավանդ` գյուղացիները, Ձմեռ պապը մնում էր սովետական կապույտ էկրանների վրա, մոսկովյան ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ. 4
Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խումբը երեկ կոչով է հանդես եկել. «Հայաստանում հաստատված ապօրինի իշխանական համակարգը 2008-ի նախագահական ընտրություններում սեփական վերարտադրությունը ապահովելու նպատակով ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ արձակագիր Արփի Ոսկանյանին խնդրեցինք իր մաղթանքները հղել մեր ժողովրդի մի քանի խավերին: Եւ նա մաղթեց. Սերժ Սարգսյանին եւ մյուս թեկնածուներին` ողջ մնան:
Մտավորականներին` արժանապատվություն:
Երեխաներին` ...ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ
5
Գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի մաղթանքն է. «Մաղթում եմ, որ ժողովուրդը շատ շտապ, շուտափույթ խելքի գա, թացը չորից, ճիշտը սխալից ջոկի: Ցանկանում եմ, որպեսզի տասը տարի ժողովրդին կորստի մատնած, երկիրը ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ Է ՄԱՂԹՈՒՄ
«Ռոյալ-Արմենիայի» ղեկավարների պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը իրավիճակի փոփոխության առումով առանձնապես լավատես չէ, քանի որ ոչ շան, ոչ խոզի տարին դրական իմաստով որեւէ բան չտվեցին, իսկ առնետի տարում նա ...ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ...ՁԱՅՆԵՐ
«Ռոյալ-Արմենիայի» տնօրենների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար դատավորի լիազորություններից զրկված Պարգեւ Օհանյանը հայտնեց, որ չի կորցրել լավատեսությունը, թեեւ անցնող տարին քիչ հիմքեր է տվել ...ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մեր հեռախոսազրույցում շնորհավորեց հայ ժողովրդի գալիք Ամանորը եւ մաղթեց դրական լիցքեր ողջ տարվա ընթացքում եւ ընդհանրապես: Նա նաեւ հորդորեց բոլորին` միշտ ուժ ...ՄԻ ՑՆՑՎԵՔ
3
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը կդիմավորի տանը: Դա այն սակավաթիվ պահերից է, երբ նախարարը Հայաստանից դուրս կամ ինքնաթիռում չէ: Երեկ պարոն Օսկանյանը լրագրողների համար տարեվերջյան ...2007-Ը` ՈՐՊԵՍ «ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ»
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպանության նախարարությունը փորձեց տարին ամփոփել միայն վառ լույսերի ներքո եւ տոնական սեղանի շուրջ, սակայն դա չխանգարեց բնապահպաններին տարին որակել կործանարար` հաշվի առնելով, որ 2007-ին զոհասեղանին ...1 ՏԱՐԻ 178 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ «ՆԵՐՔԻՆ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ
Թադեւոս Խաչատրյան 2
Խոստովանում եմ` հեղինակի (Արմեն Շեկոյան.- խմբ.) «Հայկական ժամանակ» գիրքը չեմ հասցրել ամբողջությամբ կարդալ՝ դրա համար ունենալով երկու արդարացում:Նախ, որ այն դեռեւս չի ավարտվել ու ըստ առաջին տպավորության՝ ...ԱՆՍՈՎՈՐ ՏԱՐՎԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Արամ Ամատունի
Ընդունված կանոն է, որ տարեվերջին ամփոփում են անցածը եւ որոշ առումով էլ բարձրաձայնում են ակնկալիքները նոր տարուց: Թեեւ մարդկության զարգացման առանցքը եղել է շեղումն ընդունված կանոններից, այդուամենայնիվ ...ԹՇՆԱՄՈՒՍ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ԲԱՅՑ ԻՆՁ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ
Հեղինե Մանուկյան
Երեկ նախատոնական բարձր տրամադրությամբ «Կոնգրես» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել նախագահի թեկնածու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու նրան այդ բարդ ու դժվարին գործում սատարել պատրաստվող քաղաքական չորս ...ԵՐԲ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՓՈՂՆ Է ՈՒ ԼԾԱԿԸ
Մարինե Խառատյան
Քաղաքական գործընթացներին գոնե մի քիչ մոտ կանգնածների համար ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է քաղաքական «խոպանի» ժամանակաշրջանը: Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում շարքային ու ոչ շարքային քաղաքական ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՆԱԽԱՆՁԻՑ
Ավետիս Բաբաջանյան 2
Մոտ 10 օր առաջ բրիտանական «Time» հանդեսը, իր անցկացրած հարցման արդյունքներով, տարվա մարդ հռչակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ժամանակին այդ նույն հանդեսը տարվա մարդ է ճանաչել Ադոլֆ Հիտլերին եւ Իոսիֆ ...ՆԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Երեկ Պակիստանի Ռավալփինդի քաղաքում, խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ, ինքնասպան ահաբեկչի պայթեցրած ռումբից սպանվել է երկրի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն: Բենազիր Բհուտոն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ.
ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

