
ՏՈՆ ԿՍՏԱՑՎԻ...
- Երբ մարդիկ «մեծանում ու կարգին բթանում են» (Ռուբեն Հախվերդյան), հասկանում են, որ Ձմեռ պապին ամենեւին էլ ձյունոտ սարերից իջնող հրաշագործ պապիկ չէ: Ու թեեւ ժպտում ենք կարմրացրած այտերով, բամբակե մազ-մորուքի մեջ կորած, արհեստականորեն բամբ ձայնով, ծորուն հանգերով` «Շնոր-հա-վո~ր Նոր տարի~» ասողին, միեւնույնն է, հաստատ գիտենք, որ նա անհատ «ձեռներեց» է, եւ հնարավոր է, որ պապիկ էլ չէ, այլ տղամարդ` ուժերի ծաղկման շրջանում:

Թեեւ ակնհայտ է, որ տողերիս հեղինակն էլ Հախվերդյանի երգի հերոսներից է, միեւնույնն է, ես էլ աշխարհի բոլոր մեծերի պես սպասում եմ Ձմեռ պապին: Ու եթե հրաշքների իրագործման հույսերի կտրուկ աճման շրջանի մի հերոս «ձեռներեց» մոտենա եւ ասի. «Բալիկ ջան, դե մի ոտանավոր արտասանի, Ձմեռ պապիկը քեզ նվեր կտա», ազնիվ խոսք, կարտասանեմ այն ոտանավորը, որ ասում էի փոքր ժամանակ հանդեսներում. Գալիք տարվա նախօրյակին Ցանկություն են հայտնում մարդիկ, Թե ինչ բերի եկող տարին, Իրենց երկրին ու աշխարհին... Ու թեպետ արդեն մոռացել եմ իմ մանկության ոտանավորի շարունակությունը, բայց շատ լավ հիշում եմ, որ բանաստեղծության վերջում մանկական պաթոսով խաղաղություն էի ուզում մարդկանց ու աշխարհի համար: Հետո մեծին չսազող միամտությամբ էլի բաներ կուզեմ Ձմեռ պապից, որ բերի աշխարհի ու մարդկանց համար: Կխնդրեմ, որ անկեղծ ու ազնիվ տառապանքից ծնվեն մտավորականի գաղափարները, մտքերը, եւ դրանք գրոշների դիմաց չարտահայտեն: Քանի որ գրոշներից խոսք գնաց, կխնդրեմ, որ ծախված գրիչ, միտք, պայքար, համբույր եւ, վերջապես, մարդ չլինի... Ու քանի որ մարդուց էլ խոսք գնաց, կխնդրեմ սեր, շատ սեր: Ամենեւին էլ կարիք չկա, որ Ձմեռ պապը պարկը ծանրացնի վերջին խնդրածովս, քանի որ մարդու ստեղծման պատճառը, հիմքը եւ հետեւանքը սերն է, միայն թե հաճախ է մոռանում, ուրանում սեփական գոյի արմատները: Ու քանի որ արմատներից էլ խոսք գնաց, մի քանի բան էլ իմ երկրի համար կխնդրեմ: Որ ձերբազատվենք աշխարհին ներկայանալու եւ ինչ-որ բան ապացուցելու բարդույթից: Բաց լինենք աշխարհի առաջ եւ մեր առջեւ բացված աշխարհի հրաշքներից զարմացած` «բարոյականություն» բառը չդարձնենք կեղծ կատեգորիա: ...Ինձ թվում է իմ այս հուզաթաթախ ճառը լսելով` շատ կհուզվի Ձմեռ պապին, բայց ավելի շուտ հնարավոր է մինչեւ վերջ ականջ էլ չկախի, դեռ քանի~-քանի ցանկություններ, երազանքներ պիտի լսի: Բայց վերջին պահին մի քանի խնդրանքներ էլ կհասցնեմ ասել: Անկախ նրանից, թե ում կընկնի տորթի կոպեկը, թող տարին բոլորին էլ շատ փող բերի: Անկախ նրանից, թե որ կողմով կընկնի նետված հողաթափիկը, թող տարին սեր եւ երջանիկ ամուսնություն բերի իրենց կեսը փնտրող մարդկանց: Անկախ նրանից, թե որ ցանկությունները հասցրին գրի առնել տասներկուսի զարկերի ընթացքում, այրել, լցնել շամպայնի գավաթը եւ ըմպել, թող կատարվեն բոլոր ցանկությունները, անգամ նրանք, որոնց մասին երբեմն մոռանում ենք երազել:
- Մարինա Բաղդագյուլյան
ՏՈՆ ԿՍՏԱՑՎԻ...
Մարինա Բաղդագյուլյան
Երբ մարդիկ «մեծանում ու կարգին բթանում են» (Ռուբեն Հախվերդյան), հասկանում են, որ Ձմեռ պապին ամենեւին էլ ձյունոտ սարերից իջնող հրաշագործ պապիկ չէ: Ու թեեւ ժպտում ենք կարմրացրած այտերով, բամբակե մազ-մորուքի ...ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան 2
Նոր տարին, իհարկե, ընտանիքի տոն է, յուրաքանչյուրի մանկության տոնը: Իմ սերունդը Ձմեռ պապի գոյությանը լուրջ չէր վերաբերվում, մանավանդ` գյուղացիները, Ձմեռ պապը մնում էր սովետական կապույտ էկրանների վրա, մոսկովյան ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ. 4
Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խումբը երեկ կոչով է հանդես եկել. «Հայաստանում հաստատված ապօրինի իշխանական համակարգը 2008-ի նախագահական ընտրություններում սեփական վերարտադրությունը ապահովելու նպատակով ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ արձակագիր Արփի Ոսկանյանին խնդրեցինք իր մաղթանքները հղել մեր ժողովրդի մի քանի խավերին: Եւ նա մաղթեց. Սերժ Սարգսյանին եւ մյուս թեկնածուներին` ողջ մնան:
Մտավորականներին` արժանապատվություն:
Երեխաներին` ...ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ
5
Գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի մաղթանքն է. «Մաղթում եմ, որ ժողովուրդը շատ շտապ, շուտափույթ խելքի գա, թացը չորից, ճիշտը սխալից ջոկի: Ցանկանում եմ, որպեսզի տասը տարի ժողովրդին կորստի մատնած, երկիրը ...ՓԱՍՏԱԲԱՆԸ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ Է ՄԱՂԹՈՒՄ
«Ռոյալ-Արմենիայի» ղեկավարների պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը իրավիճակի փոփոխության առումով առանձնապես լավատես չէ, քանի որ ոչ շան, ոչ խոզի տարին դրական իմաստով որեւէ բան չտվեցին, իսկ առնետի տարում նա ...ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ...ՁԱՅՆԵՐ
«Ռոյալ-Արմենիայի» տնօրենների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար դատավորի լիազորություններից զրկված Պարգեւ Օհանյանը հայտնեց, որ չի կորցրել լավատեսությունը, թեեւ անցնող տարին քիչ հիմքեր է տվել ...ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մեր հեռախոսազրույցում շնորհավորեց հայ ժողովրդի գալիք Ամանորը եւ մաղթեց դրական լիցքեր ողջ տարվա ընթացքում եւ ընդհանրապես: Նա նաեւ հորդորեց բոլորին` միշտ ուժ ...ՄԻ ՑՆՑՎԵՔ
3
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը կդիմավորի տանը: Դա այն սակավաթիվ պահերից է, երբ նախարարը Հայաստանից դուրս կամ ինքնաթիռում չէ: Երեկ պարոն Օսկանյանը լրագրողների համար տարեվերջյան ...2007-Ը` ՈՐՊԵՍ «ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՀՎԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ»
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպանության նախարարությունը փորձեց տարին ամփոփել միայն վառ լույսերի ներքո եւ տոնական սեղանի շուրջ, սակայն դա չխանգարեց բնապահպաններին տարին որակել կործանարար` հաշվի առնելով, որ 2007-ին զոհասեղանին ...1 ՏԱՐԻ 178 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ «ՆԵՐՔԻՆ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ
Թադեւոս Խաչատրյան 2
Խոստովանում եմ` հեղինակի (Արմեն Շեկոյան.- խմբ.) «Հայկական ժամանակ» գիրքը չեմ հասցրել ամբողջությամբ կարդալ՝ դրա համար ունենալով երկու արդարացում:Նախ, որ այն դեռեւս չի ավարտվել ու ըստ առաջին տպավորության՝ ...ԱՆՍՈՎՈՐ ՏԱՐՎԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Արամ Ամատունի
Ընդունված կանոն է, որ տարեվերջին ամփոփում են անցածը եւ որոշ առումով էլ բարձրաձայնում են ակնկալիքները նոր տարուց: Թեեւ մարդկության զարգացման առանցքը եղել է շեղումն ընդունված կանոններից, այդուամենայնիվ ...ԹՇՆԱՄՈՒՍ ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ԲԱՅՑ ԻՆՁ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ
Հեղինե Մանուկյան
Երեկ նախատոնական բարձր տրամադրությամբ «Կոնգրես» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել նախագահի թեկնածու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու նրան այդ բարդ ու դժվարին գործում սատարել պատրաստվող քաղաքական չորս ...ԵՐԲ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՓՈՂՆ Է ՈՒ ԼԾԱԿԸ
Մարինե Խառատյան
Քաղաքական գործընթացներին գոնե մի քիչ մոտ կանգնածների համար ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է քաղաքական «խոպանի» ժամանակաշրջանը: Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում շարքային ու ոչ շարքային քաղաքական ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՆԱԽԱՆՁԻՑ
Ավետիս Բաբաջանյան 2
Մոտ 10 օր առաջ բրիտանական «Time» հանդեսը, իր անցկացրած հարցման արդյունքներով, տարվա մարդ հռչակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ժամանակին այդ նույն հանդեսը տարվա մարդ է ճանաչել Ադոլֆ Հիտլերին եւ Իոսիֆ ...ՆԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Երեկ Պակիստանի Ռավալփինդի քաղաքում, խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ, ինքնասպան ահաբեկչի պայթեցրած ռումբից սպանվել է երկրի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն: Բենազիր Բհուտոն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԲԱՆՏ

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հ.Մ.
ՏՈՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Գայանե Բաբայան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

