
ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
- Բագրատունյաց 41 հասցեում գտնվող նախկին «Ունիվերսամի» շենքը Ռոբերտ Քոչարյանի խնամի, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանին կառավարական որոշմամբ նվիրելու պատմության նոր մանրամասներ են ի հայտ գալիս, որոնք ավելի ցցուն են դարձնում դրա հանցավորության չափն ու պետությանը պատճառված վնասի մասշտաբները:

Ինչպես արդեն նշել էինք, դեկտեմբերի 20-ին կառավարությունը իր հերթական նիստում որոշում է կայացնում սույն երկհարկանի շինությունը, որը զբաղեցնում է մոտ 2900 ք/մ տարածք, ուղղակի վաճառքի ձեւով հանձնել «Էնթրոն» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Վոլոդյա Բադալյանն է: Իսկ ի՞նչ գնով է վաճառվել այդ շենքը Ռոբերտ Քոչարյանի խնամուն: Կառավարության ընդունած որոշման մեջ նշված է, որ այն անկախ գնահատողի կողմից գնահատվել է 110 միլիոն 370 հազար դրամ եւ գումարած 20 տոկոս ավելացված արժեքի հարկը: Այդպիսով ստացվում է, որ այն վաճառվել է 132 մլն 444 հազար դրամով: Սակայն իրականում պետությունը ստանալու է միայն ավելացված արժեքի հարկը, այսինքն` մոտ 22 միլիոն դրամ, քանի որ վաճառքի իրական գինը կազմում է ճիշտ այդքան: Մոտ 70 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որով այդ հատվածում ոչ թե «Ունիվերսամի» շենք, այլ երեք սենյականոց բնակարան հազիվ կարելի է գնել: Իսկ մնացած 110 միլիո՞նը` կհարցնի մեր ընթերցողը: Խնդիրն այն է, որ սույն Ունիվերսամը մինչեւ Քոչարյանի խնամուն հանձնելը գտնվել է «Երառսպասարկում» ՊՓԲԸ-ի հաշվեկշռում, այսինքն` վաճառքից առաջացած գումարը պետք է փոխանցվի հենց այդ կազմակերպությանը եւ ոչ թե պետբյուջե: Իսկ ՊՓԲԸ-ների կանոնադրությունը թույլ է տալիս նրանց ինքնուրույնաբար տնօրինել իրենց դրամական միջոցները, եւ չի բացառվում, որ ՊՓԲԸ-ի տնօրինությունը որոշի այդ գումարը կրկին փոխանցել Բադալյանի հաշվին Բաթումում գտնվող նրա անշարժ գույքի ցանկը նոր օբյեկտներով հարստացնելու համար: Սակայն կառավարության կայացրած որոշման անօրինականությունը միայն այսքանով չի սահմանափակվում: Մեր ձեռքի տակ է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական վարչության Էրեբունու տարածքային բաժնի կողմից դեռեւս 2005 թվականի ապրիլ ամսին տրված տեղեկանքը, որով սույն շինության կադաստրային արժեքը գնահատված է 178 միլիոն 952 հազար դրամ, այսինքն` առնվազն 65 միլիոն դրամով ավելի, քան երկու տարի անց այն գնահատվել է «անկախ» գնահատողի կողմից: Նկատենք, որ կադաստրի կոմիտեի գնահատականը միշտ զգալիորեն ցածր է լինում շուկայական գնից, իսկ շուկայական գինը վերջին երկուսուկես տարիների ընթացքում անընդհատ աճել է: Ըստ մոտավոր հաշվարկների` այդ շենքի շուկայական գինը տատանվում է 1-1, 3 միլիոն դոլարի սահմաններում: Այսինքն` կառավարությունը կարող էր այդ շենքի վաճառքից ստանալ 300-350 միլիոն դրամ, սակայն ինչպես նշեցինք, շենքի վաճառքից պետբյուջեն կստանա ընդամենը 22 միլիոն: Այս գործարքին անդրադառնալիս պետք է նկատի ունենալ նաեւ, թե ինչ նպատակով է այն սեփականաշնորհվել եւ ինչ պետք է անի այդ շինության հետ ապագա գնորդը: Այս հարցը գուցե ավելի կարեւոր է, քան նույնիսկ վաճառքի գինը: Բադալյանին պատկանող «Էնթրոն» ՍՊԸ-ն նշել է, որ հիշյալ տարածքում ստեղծվելու է ժամանակակից առեւտրային կենտրոն` 300 աշխատատեղով: Սա ուղղակի ծիծաղելի է, քանի որ նույնիսկ ամենամեծ սուպերմարկետում աշխատակիցների թիվը չի անցնում 100-120-ից: Ավելի հավանական է, որ Բադալյանը այն կվերածի տոնավաճառի, ինչպիսիք շատ կան Երեւանում, սակայն արդեն այժմ այդ տոնավաճառներից շատերում վաճառողների խիստ պակաս է զգացվում: Իսկ կառավարությանը այդ տարածքը գնելու նպատակով դիմել էին եւս երեք կազմակերպություններ, որոնց ներկայացրած առաջարկները շատ ավելի հրապուրիչ եւ պետության համար ավելի շահեկան էին, քան մի նոր առեւտրի օբյեկտի կառուցումը, մանավանդ որ` դրանցից երկուսը վերաբերում էին օտարերկրյա ներդրումներին, որի խրախուսման մասին այդքան շատ սիրում են խոսել մեր իշխանությունները: Առաջինը կցանկանայինք անդրադառնալ բրիտանական «ԲԱԵՍՏ» ընկերությանը, որի նախագահ դոկտոր Հայկ Մանուկյանը վարչապետ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում գրել է.© «Բրիտանական «ԲԱԵՍՏ» ընկերությունը, որն ունի նաեւ երեւանյան մասնաճյուղ, համագործակցելով Մեծ Բրիտանիայի մի շարք դեղագործական ընկերությունների հետ` նպատակ ունի Երեւանում կազմակերպել դեղագործական արտադրանքի արտադրություն, առայժմ ներմուծվող հումքով»: Մանուկյանը խնդրում է վաճառել տարածքը իրենց` խոստանալով ներդնել եւս 800 հազար դոլար եւ ստեղծել 50-60 աշխատատեղ: Երկրորդ առաջարկը, որը արվել է կառավարությանը, վերաբերում է ռուսական «Տավրոս» ընկերությանը, որի ղեկավար Սամվել Գրիգորյանը վարչապետ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում առաջարկել է իրենց վաճառել այդ տարածքը, քանի որ ՌԴ Օմսկի մարզի մի քանի գործարարներ համատեղ ցանկություն ունեն Երեւանում ստեղծել «Սիբիր» կենտրոնը, որը կզբաղվի Հայաստանում արտադրություններ եւ առեւտուր կազմակերպելով, իսկ կոնկրետ հիշյալ տարածքում կհիմնվի նավթաքիմիական արտադրություն, ներդնելով 1, 5 միլիոն դոլար եւ արդյունքում ստեղծելով 180-200 աշխատատեղ: Իսկ երրորդ դիմումը կառավարությանը հասցեագրել է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունն էլ իր դիմումում նշել է, թե հիշյալ տարածքում նպատակ ունի կազմակերպել ոսկյա իրերի արտադրություն, որտեղ կստեղծվեն առնվազն 200 աշխատատեղ: Սակայն, ինչպես նշեցինք, կառավարությունը նույնիսկ հարկ չի համարել լսել այդ մարդկանց` քննարկել նրանց առաջարկները: «Ռոբերտ Քոչարյանը հեռանում է, եւ ես չեմ կարող մերժել նրա վերջին ցանկությունները», - ըստ մեր աղբյուրի` այսպես է հիմնավորել իր ղեկավարած կառավարության ընդունած որոշումը վարչապետ Սերժ Սարգսյանը: Բայց արդյո՞ք սա նրա վերջին ցանկությունն է:
- Ավետիս Բաբաջանյան
ԽՍՀՄ-ԻՆ ԵՒ ԿՈՂՄ ԵՆ, ԵՒ ԴԵՄ
Հեղինե Մանուկյան
Պարզվում է` մեր օրերում ԽՍՀՄ հապավումը դեռ կենսունակ է այն աստիճան, որ այդ անունով նույնիսկ հասարակական կազմակերպություններ են գրանցվում: Համենայնդեպս 2007թ.-ի դեկտեմբերի 13-ին ՀՀ արդարադատության նախարարությունը ...ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՁԱՅՆԻ ԱՌԱՔՅԱԼԸ
Գայանե Բաբայան
«Դրամատիկ տենոր»` եթե մասնագիտական լեզվով ասենք, իսկ ընդհանրապես` Կոմիտասի երգերի հոգեցունց կատարող 36-ամյա Գեւորգ Հաճյանը սփյուռքում ծնված ու կրթություն ստացած այն անհատներից է, որ վճռել ու արդեն 3 տարի ...ՏԽՈՒՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարկ Վիտեբսկի 2
Ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները Հայաստանում, փաստը մնում է փաստ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը օրինաչափորեն իր շուրջն է համախմբում ընդդիմադիր ուժերին` ջանալով ղեկավարել իրապես առկա սոցիալական բողոքը: ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ ՄԻՆՉԵՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը որոշել էր հասարակությանը եւ լրատվամիջոցներին ներկայացնել իր վեցամսյա գործունեության արդյունքները: Այդ ընթացքում խմբակցությունը զբաղվել է օրենսդրական, ...ՄԵՌՆԵԼՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ ՔՇԵԼ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ
Արփի Հարությունյան
Այսօր Երեւանը նման է մեծ շինհրապարակի, որտեղ հախուռն կերպով քանդում-սարքում են` իրական մղձավանջի վերածելով մայրաքաղաքի երթեւեկությունը: Ու թեեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը պնդում է, որ նման ծավալների ...ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՏԵՂՆ Է
Գագիկ Աբգարյան
Կրթական տարվա ամփոփման նպատակով, երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպեց լրագրողների հետ: Նախքան թեմային անցնելը, նա լրագրողներին շնորհավորեց Ամանորի առիթով եւ համոզմունք հայտնեց, որ բոլորիս անկեղծ ցանկությունը ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՈՐ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Սուրեն Խաչատրյան 9
Հայոց բանակի մասին բացասական հիշատակումները կամ դիտարկումները մեզանում անթույլատրելի են համարվում, քանի որ կարող են նույնացվել դավաճանության կամ որ նույնն է` ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելու հետ: Բայց, ...ԵՐԲ ԳՈՐԾԻՔԸ ՉԷ ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Արամ Ամատունի 2
Ակնհայտ է, որ ազգային անվտանգության ծառայողի օրը մեդալներ ու զինվորական բարձրաստիճան կոչումներ տալով համակարգի բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան աշխատակիցներին` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ...ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան 8
Բագրատունյաց 41 հասցեում գտնվող նախկին «Ունիվերսամի» շենքը Ռոբերտ Քոչարյանի խնամի, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանին կառավարական որոշմամբ նվիրելու պատմության նոր մանրամասներ են ի հայտ գալիս, որոնք ավելի ...ՆՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՆԺԴԵՀԻՆ
Մարինե Խառատյան 1
Տոներից հետո ՀՀԿ 13 հոգուց բաղկացած գործադիր մարմինը նիստ կգումարի եւ Հանրապետականն արդեն պաշտոնապես կվերածվի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի: Չնայած դեռ ՀՀԿ թեկնածուի շտաբի պետի ընտրություն տեղի չի ...ՈՒ՞Մ ԹԻԿՆԱԶՈՐՆ Է ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ
Դեկտեմբերի 22-ին Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն են սատարում մեկ տասնյակից ավելի քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ:
Որպես աջակից ուժերի «կորիզ» նա նշեց ՀԺԿ, «Հանրապետություն», ...ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ
Երեկ հերթական անգամ ընդունելով գործարարներին` Ռոբերտ Քոչարյանը տնտեսական զարգացման, հարկային կոշտ քաղաքականության, ազատ մրցակցային դաշտի մասին գեղեցիկ ճառեր է ասել:
Մասնավորապես անդրադառնալով մենաշնորհներին` ...1 ՏԱՐԻ 176 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան
1 ՏԱՐԻ 175 ՕՐ...
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՈՐ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Սուրեն Խաչատրյան
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

