
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՈՐ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
- Հայոց բանակի մասին բացասական հիշատակումները կամ դիտարկումները մեզանում անթույլատրելի են համարվում, քանի որ կարող են նույնացվել դավաճանության կամ որ նույնն է` ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելու հետ: Բայց, ի վերջո, պետք է նաեւ գիտակցել մի պարզ ճշմարտություն` եթե հայոց բանակում աշխատում են այնպիսի սպաներ, որոնք իրենց գործունեությամբ «խայտառակում են ռեսպուբլիկան», ուրեմն չխոսելն այդ մասին ավելի քան դավաճանություն է:

Բնականաբար, ինչպես մեր երկրում ամեն ինչ, այնպես էլ հայոց բանակը «գլխից է հոտած»: Նախ Սերժ Սարգսյանն էր նախարար ու ավելի շատ քաղաքական եւ այլ հարցերով էր մտահոգ, քան բանակի (ժամանակ չուներ), իսկ հիմա էլ զինվորական անցյալ ունեցող նախարար են նշանակել, ով պարզապես «գլուխ» չի հանում քաղաքացիական-քաղաքական այդ պաշտոնից: Հատկանշական է ռազմական հայեցակարգի քննարկման օրը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ցուցաբերած պահվածքը: Նա եկավ, մեծ դժվարությամբ կարդաց ռազմական դոկտրինը, որի ունկնդիրները պարբերաբար հորանջող ընդամենը 13 պատգամավորներ էին, իսկ երբ մոտեցավ հարցեր տալու ժամանակը, «քնաթաթախ» ազգընտիրները սկսեցին իրար երեսի նայել: Լռությունը խախտեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա հետաքրքրվեց, թե ո՞ր գործողություններն են համարվում վարկաբեկում: Այս հարցին նախարար Հարությունյանն ուղղակի պատասխանեց. «Շատ ուղիներ կան վարկաբեկելու: Մենք ասում ենք, որ ոչ ոք իրավունք չունի վարկաբեկել զինված ուժերը, եթե թերություններ չկան: Չպետք է անել»: Իսկ թե ինչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք թերություններ են տեսնում` նախարարը չմանրամասնեց: Այն հարցին, թե Դուք Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն համարու՞մ եք, պաշտպանության նախարարը դարձյալ հստակ պատասխան չտվեց, ավելին` անակնկալի եկավ հարցից եւ փորձեց ծաղրանքով պատասխանել. «Դա Դուք պիտի ասեք, որովհետեւ Ազգային ժողովն է նման օրենք ընդունում... երեւի ինքն իր համար է այդ հարցը տալիս...»: Այսինքն` մեր նախարարը նույնիսկ ինքն իր համար դեռ մինչ օրս չգիտի` ԼՂ-ն անկախ պետությու՞ն է, թե՞ ոչ: Երբ բազմատեսակ մշակութային միջոցառումներ կազմակերպող, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը տեսավ, որ նախարարը «նեղվում» է, փորձեց «պատդերժկա» անել` ասելով, որ «Լեռնային Ղարաբաղի գոյության փաստն անհերքելի է»: Այստեղից էլ պարզ դարձավ, որ ռազմական դոկտրինի քննարկմանը ներկայացած Քոչարյանին օգնող երիտասարդը եւս անզոր էր պատասխանել հնչած հարցին ու չգիտի ԼՂ-ն անկախ պետությու՞ն է, թե՞ ոչ: Բայց դա, ինչպես ասում են, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մեր հեռուստաընկերությունները ամենայն լրջությամբ տեղեկացրեցին, որ Ազգային ժողովում քննարկվեց Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը: Իսկ թե ովքեր, ինչ պայմաններում, ում զեկուցմամբ ու ինչ հարցերի շրջանակներում քննարկեցին մեր երկրի ռազմական հայեցակարգը` դա դարձյալ մնաց երկրորդական հարցերի շրջանակում: Եթե մի օրինակ էլ բերենք, ապա կկարողանանք ամբողջացնել պաշտպանության նախարարի կերպարը: Երբ Արմեն Մարտիրոսյանը հարցրեց, թե ո՞րն է համարվում ներքին սպառնալիք եւ արդյո՞ք ոչ լեգիտիմ իշխանությունները ներքին սպառնալիք են, Միքայել Հարությունյանը դարձյալ չկարողացավ պատասխանել: «Մենք ուսումնասիրել ենք, ինչ գրված է, սպառնալիք է», - անորոշ պատասխան տվեց մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը` լեգիտիմության հարցը թողնելով հասարակության որոշմանը: Այստեղ եւս նախարարին օգնության հասավ լեգիտիմության երկարամյա պրոբլեմ ունեցող ՀՀ նախագահ Քոչարյանի օգնականը` ասելով, որ «ոչ լեգիտիմությունը Սահմանադրությանը սպառնացող վտանգ է»: Ահա այսպիսի պայմաններում քննարկվեց մեր երկրի համար այդքան կարեւոր նշանակություն ունեցող փաստաթուղթը: Մեզ մնում է միայն ենթադրել, թե միջազգային կառույցներում ինչպես է ՀՀ պաշտպանության նախարարը զեկույցներ ներկայացնում: Նա փաստորեն ուղղակի խայտառակում է Հայաստանի Հանրապետությունը: Եւ եթե ընդամենը պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի տված հարցերին պատասխան չունի ու անվերջ կրկնում է` «Ձեւավորեք հարցը թղթի վրա, ուղարկեք մեզ», ինչպե՞ս է պատասխանելու այլ ատյաններում, ավելի լուրջ մարդկանց կողմից հնչած հարցերին: Այս հարցն ավելի շատ պետք է այսօրվա իշխանություններին հետաքրքրի, բայց ինչպես երեւում է, նրանք ավելի կարեւոր հարցեր ունեն իրենց առջեւ դրած, քան բանակի մարտունակությունն ու կադրերի ճիշտ ընտրությունն է: Երբ սպարապետ Վազգեն Սարգսյանը բանակ էր կառուցում, այն ժամանակ չկային զինվորական անցյալ ունեցող համապատասխան կադրեր: Դրա համար էլ Վազգեն Սարգսյանը յուրաքանչյուր «զենք բռնած» մարդուն ինչ-որ հանձնարարություն էր տալիս` անցումային շրջանից պատվով դուրս գալու ակնկալիքով: Մեծ հաջողություն էր, որ ամեն ինչ ստացվեց եւ փոքր ժամանակահատվածում Հայաստանն ունեցավ կանոնավոր բանակ: Իսկ հիմա մնում է մեզ փոխանցված բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ` համալրելով կադրային զինվորականներով ու կրթված սպաներով: Եւ եթե այս «լեն ու բոլ» օրերին էլ մենք սխալվենք կադրերի հարցում, ապա դա կարող է լուրջ վտանգների առջեւ կանգնեցնել մեզ: Իսկ զինվորականներից այսօր ընդամենը պահանջվում է քիչ «փայ մտնել» մի քանի օլիգարխների բիզնեսի մեջ եւ Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ձեւավորել:
- Սուրեն Խաչատրյան
ԽՍՀՄ-ԻՆ ԵՒ ԿՈՂՄ ԵՆ, ԵՒ ԴԵՄ
Հեղինե Մանուկյան
Պարզվում է` մեր օրերում ԽՍՀՄ հապավումը դեռ կենսունակ է այն աստիճան, որ այդ անունով նույնիսկ հասարակական կազմակերպություններ են գրանցվում: Համենայնդեպս 2007թ.-ի դեկտեմբերի 13-ին ՀՀ արդարադատության նախարարությունը ...ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՁԱՅՆԻ ԱՌԱՔՅԱԼԸ
Գայանե Բաբայան
«Դրամատիկ տենոր»` եթե մասնագիտական լեզվով ասենք, իսկ ընդհանրապես` Կոմիտասի երգերի հոգեցունց կատարող 36-ամյա Գեւորգ Հաճյանը սփյուռքում ծնված ու կրթություն ստացած այն անհատներից է, որ վճռել ու արդեն 3 տարի ...ՏԽՈՒՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարկ Վիտեբսկի 2
Ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները Հայաստանում, փաստը մնում է փաստ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը օրինաչափորեն իր շուրջն է համախմբում ընդդիմադիր ուժերին` ջանալով ղեկավարել իրապես առկա սոցիալական բողոքը: ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ ՄԻՆՉԵՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը որոշել էր հասարակությանը եւ լրատվամիջոցներին ներկայացնել իր վեցամսյա գործունեության արդյունքները: Այդ ընթացքում խմբակցությունը զբաղվել է օրենսդրական, ...ՄԵՌՆԵԼՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ ՔՇԵԼ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ
Արփի Հարությունյան
Այսօր Երեւանը նման է մեծ շինհրապարակի, որտեղ հախուռն կերպով քանդում-սարքում են` իրական մղձավանջի վերածելով մայրաքաղաքի երթեւեկությունը: Ու թեեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը պնդում է, որ նման ծավալների ...ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՏԵՂՆ Է
Գագիկ Աբգարյան
Կրթական տարվա ամփոփման նպատակով, երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպեց լրագրողների հետ: Նախքան թեմային անցնելը, նա լրագրողներին շնորհավորեց Ամանորի առիթով եւ համոզմունք հայտնեց, որ բոլորիս անկեղծ ցանկությունը ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՈՐ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Սուրեն Խաչատրյան 9
Հայոց բանակի մասին բացասական հիշատակումները կամ դիտարկումները մեզանում անթույլատրելի են համարվում, քանի որ կարող են նույնացվել դավաճանության կամ որ նույնն է` ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելու հետ: Բայց, ...ԵՐԲ ԳՈՐԾԻՔԸ ՉԷ ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Արամ Ամատունի 2
Ակնհայտ է, որ ազգային անվտանգության ծառայողի օրը մեդալներ ու զինվորական բարձրաստիճան կոչումներ տալով համակարգի բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան աշխատակիցներին` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ...ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան 8
Բագրատունյաց 41 հասցեում գտնվող նախկին «Ունիվերսամի» շենքը Ռոբերտ Քոչարյանի խնամի, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանին կառավարական որոշմամբ նվիրելու պատմության նոր մանրամասներ են ի հայտ գալիս, որոնք ավելի ...ՆՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՆԺԴԵՀԻՆ
Մարինե Խառատյան 1
Տոներից հետո ՀՀԿ 13 հոգուց բաղկացած գործադիր մարմինը նիստ կգումարի եւ Հանրապետականն արդեն պաշտոնապես կվերածվի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի: Չնայած դեռ ՀՀԿ թեկնածուի շտաբի պետի ընտրություն տեղի չի ...ՈՒ՞Մ ԹԻԿՆԱԶՈՐՆ Է ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ
Դեկտեմբերի 22-ին Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն են սատարում մեկ տասնյակից ավելի քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ:
Որպես աջակից ուժերի «կորիզ» նա նշեց ՀԺԿ, «Հանրապետություն», ...ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ
Երեկ հերթական անգամ ընդունելով գործարարներին` Ռոբերտ Քոչարյանը տնտեսական զարգացման, հարկային կոշտ քաղաքականության, ազատ մրցակցային դաշտի մասին գեղեցիկ ճառեր է ասել:
Մասնավորապես անդրադառնալով մենաշնորհներին` ...1 ՏԱՐԻ 176 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒՆ
Ավետիս Բաբաջանյան
1 ՏԱՐԻ 175 ՕՐ...
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՈՐ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Սուրեն Խաչատրյան
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

