
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
- Շուտով փողոցներում ձեզ կմոտենան երիտասարդ դաշնակցականներ եւ կառաջարկեն ընկերանալ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ. «Վահան Հովհաննիսյանի հետ ընկերանալ» նշանակում է հատուկ համաձայնագիր կնքել ՀՅԴ թեկնածուի հետ` «Ես Վահան Հովհաննիսյանի հետ եմ» գրառման ներքո զետեղելով անձնական տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոս ու ստորագրություն: Այդպիսով` Վահան Հովհաննիսյանը կդառնա «ձեր հին ընկերը», իսկ դուք կդառնաք նրա պոտենցիալ ընտրողը: Շտապեք, տեղերը սահմանափակ են. Սերժ Սարգսյանի խնամի Վահան Հովհաննիսյանի հետ կարող են ընկերանալ ընդամենը 400 հազար քաղաքացիներ` համաձայնագրի այդքան բուկլետ է տպել Դաշնակցությունը:

Առավել խոսուն է համաձայնագրի երկրորդ կողմի պարտավորությունների շարքը. իբրեւ ապագա նախագահ Վահան Հովհաննիսյանը պարտավորվում է ապահովել արդար ընտրության, սոցիալական արդարության եւ համերաշխության, ազատ քաղաքացիների արդար համակարգ եւ միասնական հայություն մայր հայրենիքում: «Սա նոր ձեւ է, եւ այս ձեւը իսկապես դեռ փորձարկման կարիք ունի: Մենք պատրաստել ենք մոտավորապես 400 հազար հուշագիր, համաձայնագիր կամ այդ տեսակի փաստաթուղթ, որ հարաբերվենք մեր քաղաքացիների հետ: Սա անհատական խնդիր է, սա մասսայական բնույթ չի կրում: Անհատ քաղաքացին է իր համար որոշում` անդամագրվու՞մ է ինքը, որպես կամավոր, այդ շարժմանը, թե՞ ոչ: Բնականաբար սա կատարվում է բացարձակապես կամավոր կերպով», - երեկ հրավիրած ասուլիսում հավաստել է ՀՅԴ թեկնածուն` հավելելով, թե քաղաքացին չունի որեւէ պարտավորություն այդ համաձայնագրի շրջանակում: ՀՅԴ այս նախաձեռնության առթիվ երեկ մեզ հետ զրույցում իրավագետ Վարդան Պողոսյանն ասաց, որ ՀՅԴ-ն նախեւառաջ պետք է երաշխավորեր, որ քաղաքացիներից հավաքագրված տվյալները չի փոխանցելու որեւէ պետական կամ ոչ պետական մարմնի, քանի որ քաղաքացու անհատական տվյալները պաշտպանված են օրենքով: «Մի քիչ անհասկանալի է, թե ինչի են պետք անհատական տվյալները: Տվյալ դեպքում եթե ՀՅԴ-ն ցանկանում է կոնտրակտ կնքել, լիովին բավական կլիներ, որ քաղաքացիները տային այն տվյալները, որոնք իրենք են ցանկանում», - տեսակետ հայտնեց իրավագետը: Ըստ նրա, եթե անգամ ընտրությունները կեղծվեն ու ՀՅԴ-ն ստանա ավելի քիչ ձայներ, քան կհասցնի համաձայնագիր կնքել, բողոքարկման ժամանակ չի կարող օգտագործել համաձայնագրեր կնքած քաղաքացիների տվյալները: «Այնպես որ, սա իրավական որեւէ նշանակություն չի կարող ունենալ, քաղաքական ակցիա է», - ասաց իրավագետը: Այսինքն` չնայած նախաձեռնության հեղինակներն ասում են, թե ՀՅԴ-ն այդպիսով փորձելու է ճշտել իր համակիրների թիվը, տվյալ համաձայնագրերի հիման վրա փաստացի չի կարող ապացուցել, որ իրականում իրեն այսքան ձայն տվող է եղել: Կարծում ենք` ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ ընկերության մասին վկայող համաձայնագրերը պետք կգան Դաշնակցությանը ընտրություններից հետո` հաղթած թեկնածուի հետ սակարկելու համար: Եթե հիշում եք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դաշնակցությունը հավաքեց ընդամենը 200 հազար ձայն, իսկ ՀՅԴ թեկնածուն այսօր ուզում է ընկերանալ 400 հազարի հետ: Ի դեպ, դաշնակցականները սեփական սոցհարցում են արել, որի արդյունքներով` ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երկրորդ տեղում է: Թե ով է առաջին տեղում` երեկ Վահան Հովհաննիսյանը չցանկացավ հրապարակել: Փոխարենը հերքել է, որ Դաշնակցությունը քաղաքական մեկ այլ ուժի հետ պայմանավորվածություն ունի եւ ընտրությունների ժամանակ չի գնալու մինչեւ վերջ: Պարզվում է` երբ Սերժ Սարգսյանի խնամի Վահան Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է, թե Դաշնակցությունը պատրաստվում է համագործակցել Հանրապետական կուսակցության հետ, մարդիկ լավ չեն հասկացել: ՀՅԴ համագործակցությունը կախված է նրանից, թե ինչպես են անցնելու ընտրությունները: Իսկ եթե նախագահի ընտրություններում հաղթի ՀՅԴ թեկնածուն, ապա Վահան Հովհաննիսյանն ամեն ինչ անելու է Հայաստանի զարգացման հիմնական բարոյական խոչընդոտը վերացնելու համար. այն է, որ ներկայիս իշխանությունը հենվում է մարդկանց վատ հատկանիշների վրա: «Իշխանությունն այլեւս չպետք է հենվի մարդու, քաղաքացու կամ տվյալ դեպքում բնակչի բացասական հատկանիշների վրա», - հայտարարել է ՀՅԴ թեկնածուն` հավելելով. «Մեր երկրում, հաճախ նաեւ ուրիշ երկրներում մենք տեսել ենք, որ կառավարման մեխանիզմները, կառավարման արվեստը հենվում է մարդկանց բացասական հատկանիշների վրա` նրանց վախի, նրանց ագահության, անտարբերության, նախանձի, շահամոլության, եսապաշտության վրա: Սրանք շահարկելով` շատ հաճախ իշխանությունը կարողանում է լուծել իր տակտիկական խնդիրները: Ստրատեգիականի մասին չեմ ասում, որովհետեւ այդ պարագայում ստրատեգիական խնդիրներն ընդհանրապես դուրս են մնում: Մենք պետք է կարողանանք, եւ կարող ենք դա անել, հենվել նախեւառաջ մարդու արժանապատվության վրա, քաղաքացու կողմից համընդհանուր շահի գիտակցման եւ այդ շահին ծառայելու պատրաստակամության վրա, քաղաքական, քաղաքացիական պատասխանատվության վրա: Այսինքն` մարդու մեջ եղած դրական հատկանիշների վրա պետք է հենվի նոր նախագահը»:
- Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան 3
Շուտով փողոցներում ձեզ կմոտենան երիտասարդ դաշնակցականներ եւ կառաջարկեն ընկերանալ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ. «Վահան Հովհաննիսյանի հետ ընկերանալ» նշանակում է հատուկ համաձայնագիր կնքել ՀՅԴ թեկնածուի ...ՄԻ ԴԺԳՈՀԵՔ` ՎԵՐՋԸ ԵՐԵՒՈՒՄ Է
Էլմիրա Մարտիրոսյան
Երեկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ամփոփեց 2007-ի ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: 2007-ը, փաստորեն, 2003-ին հաստատված՝ Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի վերջին տարին ...ՈՒ՞Մ ԸՆՏՐԵՆ, ՈՒ՞Մ
2
Նախագահական ընտրությունների ինտրիգներից մեկն այն է, թե ու՞մ կպաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանը: Դատելով «Ժառանգության» վերջին քայլից, երբ հարցեր ուղղվեցին բոլոր 9 թեկնածուներին` կարելի է ենթադրել, որ Ր.Հովհաննիսյանն ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ: ՍՏԵՂԾՎԵԼ Է ՎԱՐՉԱԽՄԲԻՆ ՀԱԿԱԴԻՐ ՀՍՏԱԿ ԲԵՒԵՌ
Ավետիս Բաբաջանյան
Դեկտեմբերի 22-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների առաջին կոնգրեսը:
Մասնակցում էին 17 քաղաքական ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՏԱՐՈՂ ՈՒԺԵՐԻ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Հարգելի գործընկերներ. Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակտիվիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործընթացի առաջին փուլի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա ...ՎԱՐՉԱԽՄԲԻՆ ՀԱԿԱԴԻՐ ԲԵՒԵՌԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերին պայմանականորեն կարելի է բաժանել 2 խմբի. կուսակցություններ, որոնք Տեր-Պետրոսյանի հետ են եղել նրա հրաժարականի օրվանից եւ իրենց քաղաքական գործունեությունը պայմանավորել ...1 ՏԱՐԻ 175 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՁԵՐ ՀԻՆ ԸՆԿԵՐԸ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
Մարինե Խառատյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
1 ՏԱՐԻ 175 ՕՐ...
ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
- 1805 Ռուսաստանի կազմի մեջ է մտնում Շիրվանի (Շամախու) խանությունը:
- 1864 Ծնվեց արևելագետ, հնաբան, լեզվաբան Նիկողայոս Մառը: (Վախճ. 1934թ.-ին):
- 1920 Խորհրդային Հայաստանում կազմակերպվում է առաջին մասսայական շաբաթօրյակը:
- 1920 Դաշնակցականները կազմում են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվում է և անվանվում «Լեռնահայաստանի կառավարություն»):
- 1991 Խորհրդային Միությունը քայքայվեց: Միխայիլ Գորբաչովը տվեց իր հրաժարականը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

