
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
- Բոլոր տեսակի ընտրություններից, խաղերից հոգնած, կեղեքված, տառապած հայ հասարակության հոգեվիճակի շուրջ էին եկել խոսելու էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանն ու հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Հայ հասարակությանը տրվող անուրախ որակումներին ավելացան նորերը` ավելի արտասովոր եւ պատկերավոր բնորոշումներ, օրինակ` «Ավազե ժամացույցի հասարակություն»: Գալստյանը, փորձելով ասվածի միտքը պարզեցնել, ժողովուրդ եւ քաղաքական դաշտի դերակատարներ կապը նմանեցրեց ավազե ժամացույցի այն բարակ ձողին, որի միջով հոսում է ավազը: Չմանրամասնելով, թե ավազը ինչպես է հոսում մի սրվակից մյուսը` Գալստյանը միանգամից անցավ իր դիտարկումներին. «Հայ հասարակությունը ընտրություններից առաջ ոչ միայն պասիվ է, այլեւ ապաքաղաքականացված: Բացի դրանից, խորը ապատիայի վիճակում է»: Հետո իր գնահատականների ռեալ հիմքերն ապացուցելու համար բանախոսը քննարկեց անմխիթար հասարակությունը` շերտ առ շերտ: Առաջին շերտը ընտրություններից առաջ փող բաժանելու կամ ձայներ գնելու «մշակույթից» օգտվող խավն է: Երկրորդ շերտը հուսալքված խավն է` միեւնույնն է, ոչինչ չի փոխվելու, մեր ձայնը տեղ չի հասնելու մտայնությամբ: Եւ անդրադարձավ հոգեվիճակի մեղավորներին, պայմանականորեն ասած` «ընդդիմությանը» եւ «իշխանությանը», քաղաքական դաշտի դերակատարների միջեւ պայքարի մեթոդներին ու ձեւերին: «Կարծես թե այդ պայքարը քաղաքական, գաղափարական դաշտից տեղափոխվել է անձնական դաշտ: Դիմացինին ոչնչացնելու խնդիր է դրված, եւ սա բավականին լուրջ արձագանքներ է ունենում հասարակության շրջանակներում», - նկատեց բանախոսը եւ նկարագրված իրավիճակից բխող մի քանի հարցեր բարձրացրեց` կոնկրետ չնշելով հասցեատիրոջը` «Ո՞վ կարող է հասարակությանը հանել այն վիճակից, երբ Ղարաբաղյան պատերազմը վերածում են «ցուրտ ու մութ տարիների», այն վեհ զգացմունքները, գաղափարները, որ կրել ենք եւ տարել, նեղացնում են, արժեզրկում: Ո՞վ կարող է պատասխանել այն հարցին, թե ինչու՞ պայքարի մի կողմում ղարաբաղցիներն են, մյուս կողմում՝ հայաստանցիները»: Նալչաջյանը հիմնականում համաձայն էր Գալստյանի ոչ այնքան հուսադրող բնորոշումներին. «Մեր հասարակությունը այս բազմաթիվ ընրություններից հետո երկար ժամանակ կոնսերվացվել եւ մնացել է միեւնույն հոգեվիճակում. դա տոտալ անտարբերության հոգեվիճակն է: Սա ինչ-որ չափով բնական է», - գնահատեց Նալչաջյանը եւ պատմեց հասարակական տրամադրությունների էվոլյուցիայի ցիկլերի մասին: Սկզբում առնչվում ենք տրամադրությունների խմորման, ձեւավորման փուլի հետ, հետո ավելի են ընդգծվում տրամադրությունները, ավելի ուշ գալիս է այդ տրամադրությունների բարձր, բռնկուն արտահայտումը: Դրանից հետո կամ հանգուցալուծում է տեղի ունենում, կամ՝ ձախողում, բայց երկու դեպքում էլ վրա է հասնում հանգստի, ապատիայի փուլը: Սակայն մեր դեպքում ապատիայի փուլը երկարեց եւ ոչ մի կերպ չի հասունանում տրամադրությունների բյուրեղացման փուլը: Նալչաջյանը դեմ է այն ընդունված տեսակետին, թե հասարակություն չկա: «Հասարակություն կա, ուղղակի այն ահա այս վիճակում է», - ասաց հոգեբանը եւ նշեց, թե հասարակական տրամադրությունների հետագա զարգացումը պայմանավորված է ընտրարշավի ճիշտ կազմակերպմամբ: «Մթնոլորտը բավականին բարդ է` թեկուզ իշխանական ռեսուրսների օգտագործման հետ կապված: Երբ հայտնվում են նոր տեսակի քառակուսի գլուխներով մարդիկ եւ փորձում են ինչ-որ բաներ ծրագրել, բնականաբար, հասարակության մեջ ինքնապաշտպանական բնազդն է աշխատելու, վախի մթնոլորտ է լինելու»: Իսկ թե ինչ կլինի հետո, երբ կսկսվի ընտրարշավը` հոգեբանը չի կարծում, թե մեծ բռնկումներ, զգացմունքային վերելքներ տեղի կունենան, եւ ընդհանրացնելով ասածը՝ նշեց, որ նախագահական ընտրություններն իրենց որակով, բնույթով նման կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին:
- Մարինա Բաղդագյուլյան
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան 18
Բոլոր տեսակի ընտրություններից, խաղերից հոգնած, կեղեքված, տառապած հայ հասարակության հոգեվիճակի շուրջ էին եկել խոսելու էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանն ու հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հայ հասարակությանը ...ԷԼ ՄԵԶ ԻՐ ՄԵՋ ԿՐՈՂԸ ՉԿԱ
Գայանե Բաբայան
Ահա 5 տարի է, որ մենք չենք տեսնում Հրանտ Մաթեւոսյանի դեմքը, չենք որսում պահը, որ մի խոսք ասենք նրան` ցանկացած, որովհետեւ կարեւորը այն զգացողությունն էր, որ մենք խոսում ենք Հրանտի հետ, իսկ նա գիտեր այն ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
Երեկ Ռուսաստանը հայտարարել է ֆրանսիական եւ ռուսական գլուխգործոցների կարեւոր ցուցահանդեսի չեղյալության մասին: Դա հարված էր ոչ միայն Թագավորական ակադեմիային, այլ նաեւ բոլոր նրանց, ովքեր հույս ունեին, որ ...«ՎԻՎԱՌՈՆ» ԱՐԴԱՐԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ՞ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան
Մեր դեկտեմբերի 13-ի համարում տպագրված ««Վիվառոն» «քցու՞մ է» հաճախորդներին» վերտառությամբ հոդվածը զայրացրել է «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի պատասխանատուներին եւ հրապարակումից 6 օր անց նրանք շտապել ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
Արտյոմ Խաչատրյան 2
Վերջերս «Կուլտուրա» հեռուստաալիքով ցուցադրեցին Թենգիզ Աբուլաձեի «Ապաշխարանք» ֆիլմը: Դա մի գլուխգործոց էր սովետական եւ համաշխարհային կինոարվեստում, որտեղ վրացիները փայլեցին` կինոյում իրենց յուրահատուկ ...ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Մարինե Խառատյան
Եկմալյան 16 հասցեում գտնվող առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը երեկ մեր այցելության պահին բավական մարդաշատ էր:
Այնտեղ էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ քարտուղար ...ԵՐԲ ԴԺՎԱՐ Է ԲԱՑԱՏՐԵԼ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻՆ
Արամ Ամատունի 1
Հայաստանի քաղաքական դաշտում գործընթացները այնքան են վերածվել զավեշտի, որ գրեթե ամեն իրադարձություն արդեն գտնում է իրեն համարժեք որեւէ անեկդոտ եւ թերեւս առավել դիպուկ բնութագրվում է այդ անեկդոտով: Հիշու՞մ ...ՄԵՆՔ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆՔ` HԱՐԵՒԱՆՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՏԵՂԱՓՈԽԵԼ
Մարինե Խառատյան
ԱԺ ամբիոնից պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցերին` արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը Հայաստանի համար այլեւս ոչ թե տնտեսական, ...ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՒ ՋԵԲԿԻՐ Է
Ավետիս Բաբաջանյան
Չնայած Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը մեկ ամիս եւ 28 օր ժամանակ է մնացել, սակայն նա նույն հետեւողականությամբ շարունակում է հասարակության մյուս անդամների աշխատանքի արդյունքը յուրացնելու միջոցով սեփական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ
Սեյրան Ավագյանին
Այսօր իր 5-րդ արտահերթ համագումարում ՀԺԱՄ կուսակցությունը կհայտարարի, թե ում է սատարելու նախագահական ընտրություններում:
ՀԺԱՄ նախագահ, ԱԺ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական ...1 ՏԱՐԻ 174 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԵԼ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
- 1868 Մահացավ բանաստեղծ, «Հայկ դյուցազն»-ի հեղինակ Հայր Արսեն Բագրատունին:
- 1900 Գերմանիայի Լայպցիգ քաղաքում լույս տեսավ «Իսկրա» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1908 Ծնվեց հայ ֆոտոնկարիչ Յուսուֆ Կարշը: Նա ապրում է Օտավայում, Կանադա:
- 1952 Մահացավ հրապարագիր, բանաստեղծ Անտոն Գազելին:
- 1964 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը Հայկական ԽՍՀ Արթիկի, Գուգարքի, Կամոյի և Հրազդանի շրջաններ կազմելու մասին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

