
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
- Կուսակցության քաղաքական խորհրդի նիստում երեկ ԲՀԿ-ն որոշեց սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսպիսով, ԲՀԿ-ն արդեն հրապարակավ կաջակցի Սերժ Սարգսյանին:

Ներկայացնում ենք մեր զրույցը ԲՀԿ գործարար պատգամավոր Աշոտ Տոնոյանի հետ (Տոնուսի Աշոտ), որը զբաղվում է էլիտար բնակարանների շինարարությամբ: Ի դեպ, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանի շտաբում արդեն որոշել են, որ յուրաքանչյուր գործարար պետք է համապատասխան ներդրում ունենա Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավում: Պատգամավորի մտքի անաղարտությունը պահելու համար զրույցը ներկայացնում ենք առանց էական խմբագրման:
- Պարոն Տոնոյան, արդեն իսկ հայտնի է, որ ԲՀԿ-ն որոշել է սատարել Սերժ Սարգսյանին, Ձեր տնտեսական հնարավորություններից որքա՞ն գումարով եք պատրաստ աջակցել Սերժ Սարգսյանին: - Մենք տենց ցուցում չունենք, որ աջակցենք կամ ներդրում անենք: Ո՞վ ա տենց բան ասել: - Շուտով կբացվեն թեկնածուների հիմնադրամները: Դուք պատրա՞ստ եք աջակցել Սերժ Սարգսյանին: - Դե, պետք ա վերջիվերջո կուսակցությունը տենց ցուցում տա: Ինձ կասեն էլի, առայժմ չեն ասել: Դե բնական ա, որ պետք ա սատարենք Հանրապետականի թեկնածուին: - Օրինակ` գործարար պատգամավորներ կան, որ արդեն ասում են, թե իրենց ողջ հնարավորություններով պատրաստ են սատարել Սերժ Սարգսյանին, Դուք Ձեր հնարավորությունների որքա՞ն մասն եք պատրաստ ներդնել ի նպաստ Սերժ Սարգսյանի քարոզարշավի: - Առանց կուսակցության ցուցումի ոնց կլինի տենց բան, որ ինքը իրա նախաձեռնությամբ տենց քայլի դիմի: Տենց բան չի կարա լինի: Համենայնդեպս մեր կուսակցությունում տենց բան չկա: ...Իմ կարծիքով` տենց ակնկալիք ինձանից չեն ունենա: Ես չեմ կարծում, որ ինձ կառաջարկվի ներդրում անել: Ես ունեմ իմ հարգանքը համայնքում: Իմ հարգանքը ահագին հերիքում ա քայլ անելու համար, ներդրման ի՞նչ կարիք կա: - Իսկ եթե միայն Ձեր ունեցած հարգանքը, համբավը չբավարարի ու Ձեր համայնքում քիչ ձայներ ստանա Սերժ Սարգսյանը, էդ դեպում Դուք ձեզ մեղավոր չե՞ք զգա: - Նախ ես մենակ չեմ էդ հարցի մեջ, շտաբի պետ գոյություն ունի, համայնքապետը, ուրիշ դեպուտատներ էլ կան էնտեղ բնակվող համամասնականով ընտրված: Ո՞վ ա որոշել` իմ համբավը ինչքան կբավարարի: Դուք ե՞ք որոշել: - Պարզապես հնարավոր է միայն համբավի համար մարդիկ չգնան ընտրության: - Գիտեք ինչ, նայած, թե էդ համբավը ինչի վրա ա հիմնված: Ինչով ա էդ համբավը: Չէ՞ որ ես հազարավոր մարդ եմ պահում, աշխատատեղ ստեղծում: Էդ համբավը նայած ինչ ֆոնի վրա ա: Էտի շատ մեծ կապ ունի, չէ՞: - Պարոն Տոնոյան, խոսակցություն կա, որ գործարար պատգամավորներն ու պաշտոնյաները պետք է մինչեւ մեկ մլն դոլար ներդրում կատարեն Սերժ Սարգսյանի նախընտրական ծախսերը հոգալու համար: - Ես առաջին անգամ եմ էդ մասին լսում, նույնիսկ թերթում էլ չեմ կարդացել: Տենց հայտարարություն առաջին անգամ եմ լսում, ես էլ համարյա ամեն օր թերթ կարդացող եմ: Չկա տենց ցուցում: - Եթե ցուցում լինի... - Ինչի՞ հիման վրա լինի բայց տենց ցուցում, այսինքն` ի՞նչ ա նշանակում: - Դե, բացվում են թեկնածուների հիմնադրամները, այդ հիմնադրամները գործարարները չէ՞ պետք է լցնեն, հո՞ Սերժ Սարգսյանը իր վարչապետի աշխատավարձով չի կարող այն լցնել: - Դե, ոչ էլ ես կարամ իմ աշխատավարձով հիմնադրամը լցնեմ, նամանավանդ 1 մլն դոլար: - Այսինքն` հրաժարվու՞մ եք ֆինանսական աջակցություն ցուցաբերել: - Իհարկե: - Պարոն Տոնոյան, հայտնի է, որ պատգամավոր ընտրվելու ժամանակ Դուք ինչ-ինչ խնդիրներ ունեիք, պարտքեր եւ այլն: Լուծե՞լ եք այդ խնդիրները: - Բացարձակ մի հատ խոստում չկա հիմա, որ ես խոսք եմ տվել, չի կատարվել: Տենց բան մի հատ անգամ չկա: - Իսկ պարտքե՞րը, որ գոյացել էին Ձեր ընտրվելու ժամանակ: - Տենց պարտքեր չի գոյացել: Ուղղակի ճիշտ չեն հաշվարկել ակտիվներն ու պասիվները: Թե չէ ոնց կլինի պարտքեր: Ի՞նչ ա նշանակում պարտքերով քայլի գնալ:
- Մարինե Խառատյան
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՆՇՎԵՑ
Երվանդ Խոսրովյան 1
2007թ.-ի դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրվա 57-րդ տարեդարձը: Ես շատ փնտրեցի հայկական թերթերի եւ կայքէջերի մեջ որեւէ հոդված կամ անդրադարձ այս ամենակարեւոր ...ԳՐՎԵԼ Է ՄԻ ԳԻՐՔ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Գայանե Բաբայան
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովաննես Չեքիջյանը, երաժշտագետ Աննա Խաչատրյանը եւ երգչախմբի հնագույն երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանը: ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Իր խարդավանքներով Ամերիկան վտանգում է Ռուսաստանը փոխակերպել թշնամու: Այդ մասին գրում է վաշինգտոնյան Նիքսոնի կենտրոնի նախագահ Դմիտրի Սայմսը Foreign Affairs ամսագրի վերջին համարում: Եւ պետք է զգուշանալ, ...Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ ԱԺ-ում շարունակվում էին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով լսումներaը: Լսումներն առիթ տվեցին վերջնականապես համոզվելու, որ այսօր էլ, ինչպես մեկ դար առաջ, հայ-թուրքական ...ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ 8
Սերժը լավագույնս տիրապետում է քաղաքական գրդոնչիներին կառավարելու արվեստին ու շատ լավ գիտի դրա էֆեկտիվության աստիճանը: Այդ տեսակը քաղաքականության մեջ ներդրված է նախապես ծրագրավորված եւ ժամանակ առ ժամանակ, ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը որոշում կայացրեց 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ, վարչապետ ...ԳԱԼԻՍ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը բանտից հայտարարություն է արել, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ վերընտրվելու դեպքում հանձնելու է Արցախը:«ՀՀ ...ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան 5
Կուսակցության քաղաքական խորհրդի նիստում երեկ ԲՀԿ-ն որոշեց սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսպիսով, ԲՀԿ-ն արդեն հրապարակավ կաջակցի Սերժ Սարգսյանին:
Ներկայացնում ենք մեր զրույցը ԲՀԿ գործարար պատգամավոր ...ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ «ՍԻԼ»-Ի ԴԵՄ
1
Հայտնի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայ գործարարներից անթաքույց սատարում է միայն «Սիլ կոնցեռն»-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի նկատմամբ իշխանությունները հալածանքներ են սկսել` գործի դնելով ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
3
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը երեկ որոշում կայացրեց 2008-ի նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Սակայն պետք է արձանագրել, ...1 ՏԱՐԻ 173 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

