
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
- Սերժը լավագույնս տիրապետում է քաղաքական գրդոնչիներին կառավարելու արվեստին ու շատ լավ գիտի դրա էֆեկտիվության աստիճանը: Այդ տեսակը քաղաքականության մեջ ներդրված է նախապես ծրագրավորված եւ ժամանակ առ ժամանակ, երբ իշխանության դեմ ձեւավորվում է հասարակական աջակցություն վայելող բեւեռ, որը իրապես վտանգ է ներկայացնում իշխանության հետագա գոյության համար, սրանք իշխանության անմիջական հանձնարարությամբ ստանձնում են հինգերորդ շարասյան ֆունկցիան:

Ու նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ Սերժի տված նյութական քվոտայով ու հեռանկարի առումով մի քանի էժանագին պաշտոններ խոստանալու երաշխիքներով սկսել են Տեր-Պետրոսյանին «քննադատել» քաղաքի լրբերն ու կատու ճղողները, մեզ բան չի մնում արդեն համոզվելու, որ Քոչարյանենք որոշել են մի վերջին անգամ պղծել այն, ինչ դեռեւս հնարավոր է պահպանել հասարակության ավանդապաշտության իներցիայի ուժով: Ու հիմա ես արդեն մտածում եմ, որ իշխանության կորստի միտքը Քոչարյանին ու Սերժին կարող է հասցնել մի կետի, որտեղից հետ գալու եւ եղածը վերականգնելու համար մի Նոր 88-ի անհրաժեշտություն առաջ կգա: Անշուշտ, բոլորի համար էլ ակնհայտ է, որ հասարակության ֆորմալ ինստիտուտները վերջին տարիների այլասերումից հետո այնպիսի դեֆորմացիայի են ենթարկվել, որ գոնե եղածը պահպանելու համար իշխանության կողմից սպասվող ագրեսիայի դեմ պիտի կարողանաս հանել առնվազն իրեն հեղափոխական սերունդ համարող մարդկային զանգված` իշխանության կողմից խնամքով նախապատրաստվող փետրվարյան սադրանքն ու քաղաքացիական կատաստրոֆան վիժեցնելու համար: Քոչարյանենց թվում է, թե գտել են Լեւոնին «խեղճացնելու» ձեւը: Եւ երբ տեղեկատվական տեռորը համարում են որպես քաղաքական ընդդիմախոսին «լռեցնելու» եւ նրա բերած փաստարկները «ջախջախելու» հաջողված ու ռացիոնալ ձեւ, պարզ է դառնում, որ իշխանությունը «հեռանալու» ցանկություն չունի` անկախ նրանից, թե ունի՞ նույն այդ իշխանությունը իր ձեռքում պահելու հասարակական աջակցության ռեսուրս: Հետեւաբար խնդրի լուծումը սրանց համար պատկերանում է որպես դեմոնստրատիվ ուժի ցուցադրման միջոցով վախի մետաստազները տարածել ժողովրդի մեջ` զրկելով վերջինիս քաղաքական պայքարի իմպուլս դառնալու ձգտումից: Իսկ դրա համար պարտադիր չէ, որ անպայման խոսեն իրենք իշխանավորները: Ժողովրդին վախեցնելու համար առավել մեծ էֆեկտ կտա, երբ դրա մասին խոսեն քաղաքական գրդոնչիներն ու Լեւոնից ժամանակին հասկանալի պատճառով աբիժնիկ մնացած դատարկ քաղաքագլուխներն ու բիզնեսմեն գեներալները: ...Ու Սերժը, Քոչարյանը, Գեղամյանը, գեներալ Բաբայանը, մտավորականությունից` Սահակյան Վահրամն ու «դիսիդենտներից»` Ռազմիկ Զոհրաբյանը մեղավոր չեն, որ ատում են 88-ն ու այն արժեքային համակարգը, որի հիմքը դրվեց 88-ին: Ու թերեւս նրանք ամենից շուտ հասկացան ու ընկալեցին Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթի դրույթներն ու դրանից բխող գործողությունների հեռանկարը: Մի փոքր ուշ պարզ դարձավ, որ առաջին նախագահը խոսում է «Նոր 88-ի» գաղափարի մասին: Ու վերեւում հիշատակված տղերքն ու նրանց նման մտածող քաղաքական գրդոնչիները շատ լավ գիտակցեցին, որ իրենք իրենց «մենթալիտետով» անհամատեղելի են նոր ուրվագծվող շարժման արժեհամակարգին: Եւ սա է այն հիմնական պատճառը, որ սրանք հոյակապ կարողացան ողջ նշանակությամբ հասկանալ Քոչարյանի ու Սերժի հետ կնքվելիք «բարեկամական դաշինքի» կարեւորությունը: Խնդիրն այն է, որ այս «դաշինքի» մեջ կողմերը տեսնում են ոչ թե պատահական, գաղափարական կամ մարդկային սիմպատիայի վրա հիմնված կոնյուկտուրային գործարք, այլ որքան էլ որ պրիմիտիվ է հնչում, անձնական քաղաքական ապագայի շահերի վրա հիմնված եւ ընդամենը օրվա «խոչընդոտը» վերացնող, իրենց իշխանությունն ու ընտանեկան բարեկեցությունը հարատեւ պահպանելուն միտված կարեւորագույն եւ պարտադիր տարր: Դժվար է ասել, թե վարչապետ Սարգսյանը գիտակցու՞մ է, արդյոք, իր նախաձեռնած գործարքի անհեռանկարայնությունը, թե ոչ, բայց որ արդեն հարկադրաբար սկսել է Գեղամյանի տրամաչափի գործիքով «կասեցնել» Լեւոնի նախաձեռնած «Նոր 88-ի» երթը, պարզ է դառնում, որ Սերժը ԿԳԲ-ական անցյալից քաղած քաղաքական հոտառության շնորհիվ աստիճանաբար զգում է քաղաքական կենսագրության վախճանի մոտալուտ շունչը: Վարչապետ Սարգսյանի ամբողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի` լավագույնս իմանալով իր մրցակցի ու գաղափարական հակառակորդի մտավոր ու քաղաքական ռեսուրսները եւ դրանք հաղթանակի ճանապարհին իրացնելու Տեր-Պետրոսյանի ունակությունները` նա իր պրակտիկ ու չհաշվարկված գործողություններով գնաց ընդդեմ իր սեփական կենսագրությունը ջնջելու ճանապարհով` չգիտակցելով, որ բաբայանների ու գեղամյանների հետ «կնքված» քաղաքական դաշինքների ծնունդը ոչ մի երաշխիք չի տալու իրեն փետրվարյան ընտրություններում նախագահական ամբիցիաները բավարարելու համար: Այնուհանդերձ, ո՞րն է սրանց մինիմում ու մաքսիմում ծրագիրը:
Իշխանությունը զավթել առաջին փուլով Իհարկե, տեսականորեն սա հնարավոր տարբերակ է, մանավանդ որ` գիտենք սրանց` տեսակով զավթող ու ոչ մի բանի առջեւ չերկնչող ուրացող բնույթը: Այս մեծ ավանտյուրայի արդյունքում փորձելու են քաղաքականապես ու բարոյապես փչացնել բոլորին` այս դավադրությանը մասնակից ու աջակից դարձնելով քուչի տղերքին ու դրանց ընկեր համարվող քաղաքական գրդոնչիներին, «մտավորականությանը», «երիտասարդությանը», ուժային կառույցներին ու որպես գործիք օգտագործելով ընտրական հանձնաժողովներին` երկիրը կանգնեցնելու են կատաստրոֆայի եզրին` վերջնականապես թաղելով ժողովրդավար Հայաստանի տեսլականը: Արդյունքում պետք չէ կասկածել, որ երկրի կառավարումը ստանձնելու են քուչի հեղինակություններն, ու երկիրը աստիճանաբար վերածվելու է թուլեքի թագավորության: Սերժի այս ստրատեգիան հեռանկարի առումով որքան կանխատեսելի, նույնքան անկանխատեսելի վերջաբան է խոստանում, մանավանդ որ` եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ պայքարի հակառակ կողմում կանգնած է լինելու պետության հիմնադիր ղեկավարը` հասարակության անվերապահ լեգիտիմ աջակցությամբ: Այսինքն` Սերժի կառավարած ավանտյուրան ոչ այնքան ուղղված է լինելու Տեր-Պետրոսյանի, որքան առաջին նախագահին իրապես ընտրած հասարակության ճնշող հատվածի դեմ: Հետեւաբար իշխանությունը հերթական անգամ զավթվելու է ոչ թե Տեր-Պետրոսյանից, այլ Հայաստանի հասարակությունից: Գիտակցու՞մ է, արդյոք, վարչապետ Սարգսյանը, որ նման ավանտյուրայի իրականացման պարագայում փետրվարյան այդ ցրտաշունչ օրերը կդառնան այն վերջին ժամերը, երբ դրանից հետո Հայաստանի ժողովուրդը հարկադրված կլինի ստանձնել պետության վարկաբեկված հեղինակության վերականգնման ղեկը: Ու դրանից հետո արդեն անհրաժեշտություն չի էլ առաջանա` հայտարարել, թե` պետք չէ գտնել նրանց, ովքեր արդեն չկան:
Երկրորդ փուլի ինտրիգը Սերժն ու Քոչարյանը հոյակապ պատկերացնում են, որ երկրորդ փուլի գոյության պայմաններում, երբ բնականորեն պայքարի ֆավորիտն է դառնալու Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրենց համար վերջնական կապիտուլյացիան արդեն դառնում է անխուսափելի: Հետեւաբար իրադարձությունների զարգացման նման ելքից խուսափելու համար սրանք փորձելու են գնալ առաջին հայացքից զավեշտալի, բայց իրականում ավելի վտանգավոր սցենարի կիրառման ճանապարհով եւ անելու են հնարավորը, որպեսզի երկրորդ փուլում Սերժի հետ «պայքարի» մեջ մնան ¥(պետք չէ ծիծաղել)¤ Գեղամյանը կամ Վազգեն Մանուկյանը: Որովհետեւ այդ պարագայում նախ հեշտանում է «հաղթանակի» հնարավոր արգելքների հաղթահարումը, երկրորդ` պայքարից դուրս է թողնվում գլխավոր ու վտանգավոր հակառակորդը: Ու որքան էլ, որ այս պահին զարմանալի է, Սերժին ու Քոչարյանին բացարձակապես ձեռնտու չէ երկրորդ փուլի պարագայում իրենց մրցակից տեսնել նաեւ Դաշնակցությանը կամ Արթուր Բաղդասարյանին, որովհետեւ որքան էլ որ այս ուժերը այս կամ այն չափով առնչվում կամ շփվում են իշխանության հետ, այնուհանդերձ, կարող են պրոցեսի զարգացման նման ընթացքի պայմաններում ամբողջովին դուրս գալ իշխանության վերահսկողությունից եւ խառնել Սերժի ու Քոչարյանի ծրագրերը: Բայց ակնհայտ է, որ այս սցենարը ոչ միայն անհավանական է, այլ նաեւ իրականացման տեսանկյունից տեխնիկապես անհնար: Ըստ էության սա ամենալավ ինդիկատորը կհանդիսանա, որպեսզի հասարակությունը ինքնաբուխ լցվի փողոց, եւ, ինչպես ֆրանսիացիներն են սիրում ասել, կառաջանա հեղափոխական անհրաժեշտություն: Եւ պետք չէ այդ դեպքում կասկածել, որ այս անգամ իշխանության հարցը կլուծվի փողոցում հենց փետրվարի 20-ին: Այս պարագայում իրական ընդդիմադիր հատվածին այլ բան չի մնա անելու, քան առաջնորդել համաժողովրդական ինքնաբուխ շարժումը: Տեր-Պետրոսյանի այն հայտնի ֆրազը, թե` բանը դրան չի հասնի, ըստ էության իշխանափոխության խնդիրը բնականոն ճանապարհով լուծելու բանալին է, որի տրամաբանության էությունը հանդիսանում է հարցի օպտիմալ լուծման ճանապարհ: Հետեւաբար իշխանափոխության ամբողջ փիլիսոփայությունը պետք է կառուցել այն կոնցեպցիայի վրա, որ խնդիրը լուծվի մինչեւ փետրվարի 19-ը, որպեսզի փետրվարի 20-ին հասարակությունը փողոց դուրս գա ոչ թե իր իշխանությունը զավթողներից ետ վերցնելու, այլ արդեն իսկ իր վաստակած հաղթանակն ամրագրելու եւ իր պետության սահմանադրական կարգը վերականգնելու առաքելությունն իրականացրած քաղաքացու կարգավիճակով:
Հ.Գ. Եւ եթե այս անգամ էլ հասարակությունը հասկացավ, որ իշխանությունը իրեն դարձյալ խաբել է, արդեն չափազանց ուշ կլինի, որովհետեւ Քոչարյանենց համար ցանկացած հարց լուծվում է ուչաստկովիի մակարդակով. եթե չեմ սխալվում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ցանկացած պարագայում իր առաջնային խնդիրներից մեկը 27-ը բացահայտելը պետք է լինի... Հոդվածի վերնագրի հեղինակային իրավունքը պատկանում է հայտնի հրապարակախոս Ավետիս Հարությունյանին:
- Նորայր Նորիկ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՆՇՎԵՑ
Երվանդ Խոսրովյան 1
2007թ.-ի դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրվա 57-րդ տարեդարձը: Ես շատ փնտրեցի հայկական թերթերի եւ կայքէջերի մեջ որեւէ հոդված կամ անդրադարձ այս ամենակարեւոր ...ԳՐՎԵԼ Է ՄԻ ԳԻՐՔ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Գայանե Բաբայան
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովաննես Չեքիջյանը, երաժշտագետ Աննա Խաչատրյանը եւ երգչախմբի հնագույն երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանը: ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Իր խարդավանքներով Ամերիկան վտանգում է Ռուսաստանը փոխակերպել թշնամու: Այդ մասին գրում է վաշինգտոնյան Նիքսոնի կենտրոնի նախագահ Դմիտրի Սայմսը Foreign Affairs ամսագրի վերջին համարում: Եւ պետք է զգուշանալ, ...Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ ԱԺ-ում շարունակվում էին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով լսումներaը: Լսումներն առիթ տվեցին վերջնականապես համոզվելու, որ այսօր էլ, ինչպես մեկ դար առաջ, հայ-թուրքական ...ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ 8
Սերժը լավագույնս տիրապետում է քաղաքական գրդոնչիներին կառավարելու արվեստին ու շատ լավ գիտի դրա էֆեկտիվության աստիճանը: Այդ տեսակը քաղաքականության մեջ ներդրված է նախապես ծրագրավորված եւ ժամանակ առ ժամանակ, ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը որոշում կայացրեց 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ, վարչապետ ...ԳԱԼԻՍ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը բանտից հայտարարություն է արել, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ վերընտրվելու դեպքում հանձնելու է Արցախը:«ՀՀ ...ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան 5
Կուսակցության քաղաքական խորհրդի նիստում երեկ ԲՀԿ-ն որոշեց սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսպիսով, ԲՀԿ-ն արդեն հրապարակավ կաջակցի Սերժ Սարգսյանին:
Ներկայացնում ենք մեր զրույցը ԲՀԿ գործարար պատգամավոր ...ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ «ՍԻԼ»-Ի ԴԵՄ
1
Հայտնի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայ գործարարներից անթաքույց սատարում է միայն «Սիլ կոնցեռն»-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի նկատմամբ իշխանությունները հալածանքներ են սկսել` գործի դնելով ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
3
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը երեկ որոշում կայացրեց 2008-ի նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Սակայն պետք է արձանագրել, ...1 ՏԱՐԻ 173 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

