
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
- Երեկ ԱԺ-ում շարունակվում էին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով լսումներaը: Լսումներն առիթ տվեցին վերջնականապես համոզվելու, որ այսօր էլ, ինչպես մեկ դար առաջ, հայ-թուրքական հարաբերությունները կառուցված են թուրքատյացության կոմպլեքսի վրա` «Թուրքիան մեր դարավոր թշնամին է», «Թուրքիան ցեղասպան է, բռնազավթիչ է» վտանգավոր մտայնությամբ:

Մինչդեռ լսումների իմաստը հիմնախնդիրները մատնանշելուց զատ, նաեւ միջպետական հարաբերությունների հեռանկարների մասին խոսելն էր: Հատկանշական է, որ այս օրերին Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում «Հայաստանում Ադրբեջանի օրեր` Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» թեմայով սեմինար էր կազմակերպել` ադրբեջանցի մտավորականների մասնակցությամբ: Այս միջոցառման նպատակը երկու պետությունների միջեւ օբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած թշնամանքի սինդրոմը վերացնելն էր ու հարեւան երկրների հետ կառուցողական հարաբերություններ սկսելը: Զարմանալի զուգադիպությամբ, այդ նույն օրերին հայազգի պատկառելի մտավորականները ԱԺ լսումների ժամանակ հակառակ քարոզչությունն արեցին ու թուրքատյացությամբ ներծծված իրենց ելույթներով իսպառ չեզոքացրին «Հայաստան-Թուրքիա» հարաբերություններում հեռանկարի հնարավորությունը: Երեկ ԱԺ ամբիոնից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ներկայացնող պատմաբան Արմեն Այվազյանը հրետակոծեց հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցման բոլոր փորձերը ու մեղադրանքներ ուղղեց «թշնամի» հարեւանների նկատմամբ այլ հույզեր տածող մարդկանց` չխնայելով անգամ Սերժ Սարգսյանին. «...Ներկա եւ նախկին իշխանությունները շարունակաբար տոգորված են անհիմն լավատեսությամբ առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունները ուր որ է մտնելու են բնականոն զարգացման հուն: Բոլորովին թարմ մի օրինակ տվեց պարոն վարչապետը վերջերս «Ֆայնենշլ թայմս» թերթին տված հարցազրույցում: Հայաստանի դեմ միջազգային ասպարեզում տարվող թուրքական քարոզչության հանդեպ ընդունվել է կրավորական, ոչ արժանավայել կեցվածք: Շատ հաճախ Հայաստանի հասցեին թուրք ղեկավարության հնչեցրած մեղադրանքները արժանի պատասխան չեն ստանում... Մինչ Թուրքիան սպառնում է Հայաստանին, Հայաստանը հայտարարում է, որ ինքը կողմ է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելուն... Թրքասիրության բուռն դրսեւորումները հանդիպում են գրեթե ամենուր: Բավական է հիշել հենց այս օրերին Հայաստանի պետական դպրոցներից մեկում «Հայաստանում Ադրբեջանի օրեր» խայտառակ ծրագիրը, որին աջակցություն է հայտնում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, եւ որը բնականաբար չէր կարող տեղի ունենալ առանց Հայաստանի գերագույն ղեկավարության աջակցության («ամոթ»` հնչեց դահլիճից.- Հ.Մ.): Նշեմ, որ այդ պետական խոշորագույն դպրոցի տնօրենն է հրապարակայնորեն հայկական բանակի դեմ քարոզող եւ Արցախը Հայաստան հայրենիքի մաս չհամարող պարոն Աշոտ Բլեյանը: Այսպիսի արտառոց իրավիճակում հայ դատն իր քաղաքականություն հռչակած ՀՅԴ կուսակցությունը, նրա խորհրդարանական ֆրակցիան, ինչպես նաեւ այդ կուսակցության ներկայացուցիչ, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը որեւէ խնդիր չեն տեսնում: Խնդիր չի տեսնում նաեւ ՀՀԿ-ն, որի նախագահ Սերժ Սարգսյանն էլ ամենամյա սեպտեմբերմեկյան այցը կատարում է պրն Բլեյանի ղեկավարած դպրոց: Չմոռանաք, որ ՀՀԿ-ն իրեն համարել է Նժդեհյան գաղափարախոսության կրող, իհարկե Նժդեհը եւ ոչ մի տող չի գրել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ու Հայաստանը միայն 30 հազար ք/կմ-ի մեջ արգելափակելու մասին: Երեկ այս ամբիոնից որոշ պաշտոնյաներ հայտարարում էին թուրք հասարակության հետ աշխատելու անհրաժեշտության մասին, ինչը կարծում եմ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Նախքան այդ, բարի եղեք, պարոնայք, աշխատեք հայ հասարակության հետ, այլ ոչ թե թույլ տվեք, որ այդ երեխաների ուղեղները (նկատի ունի կրթահամալիրի սաներին.- Հ.Մ.) լվան Ադրբեջանից ժամանած նախկին բանակայիները եւ տնաբույծ թուրքասերները: Երեկ պարոն Արմեն Ռուստամյանը ափսոսանքով խոսում էր իր թուրք գործընկերների Հայաստան չժամանելու մասին: Այդ երբվանի՞ց Թալեաթին ու Էնվերին պաշտող թուրք պատգամավորները դարձան գործընկեր»: Արմեն Ռուստամյանն էլ իրեն դիտողություն արած «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» պատմաբանին հակադարձեց` թե չէր պատկերացնում մտքի այնպիսի թռիչք, երբ իրեն կմեղադրեն Թալեաթի հետ համագործակցության մեջ` միաժամանակ նկատելով, թե` եթե իսկապես այդպես լիներ, ապա թուրք պատգամավորներն առանց մտածելու միանգամից Հայաստան` լսումների կգային: ՀՅԴ-ն ներկայացնող Կիրո Մանոյանը ասաց, որ ուրախ է ապրել այն երկրում, որտեղ ապրելու եւ արտահայտվելու իրավունք ունեն Աշոտ Բլեյանն ու Արմեն Այվազյանը: «Հասարակությունն էլ իրավունք ունի իր վերաբերմունքով ճշտել, թե որն է ճիշտը, որն է սխալը, որն է լավը, որն է վատը», - ասաց Մանոյանը: «Ազգային միասնության ուխտ» կուսակցության նախագահ Ռաֆայել Համբարձումյանն էլ ասաց հետեւյալը. «...Հայ ժողովրդի մեծագույն թշնամու, հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակող պետության հետ որեւէ առնչություն ունենալը խայտառակություն եմ համարում հայ ժողովրդի համար եւ ամոթ հայ ժողովրդի նախագահին եւ ղեկավարությանը, որը այդպիսի խնդիրներ է դնում»:
Հ.Գ. Ի դեպ, եղան նաեւ հակաթուրքական այնպիսի ելույթներ, որոնց համեմատ Այվազյանի ելույթը պարզապես հանդուրժողականության փայլատակում էր: Պարզապես` խայտառակություն է, որ երկրի օրենսդիր մարմնում նման որակի ու մտածողության կրողներ կան, որոնք 21-րդ դարում միջնադարյան քաղաքակրթություն են քարոզում:
- Հեղինե Մանուկյան
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՆՇՎԵՑ
Երվանդ Խոսրովյան 1
2007թ.-ի դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրվա 57-րդ տարեդարձը: Ես շատ փնտրեցի հայկական թերթերի եւ կայքէջերի մեջ որեւէ հոդված կամ անդրադարձ այս ամենակարեւոր ...ԳՐՎԵԼ Է ՄԻ ԳԻՐՔ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Գայանե Բաբայան
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովաննես Չեքիջյանը, երաժշտագետ Աննա Խաչատրյանը եւ երգչախմբի հնագույն երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանը: ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Իր խարդավանքներով Ամերիկան վտանգում է Ռուսաստանը փոխակերպել թշնամու: Այդ մասին գրում է վաշինգտոնյան Նիքսոնի կենտրոնի նախագահ Դմիտրի Սայմսը Foreign Affairs ամսագրի վերջին համարում: Եւ պետք է զգուշանալ, ...Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան 4
Երեկ ԱԺ-ում շարունակվում էին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով լսումներaը: Լսումներն առիթ տվեցին վերջնականապես համոզվելու, որ այսօր էլ, ինչպես մեկ դար առաջ, հայ-թուրքական ...ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ 8
Սերժը լավագույնս տիրապետում է քաղաքական գրդոնչիներին կառավարելու արվեստին ու շատ լավ գիտի դրա էֆեկտիվության աստիճանը: Այդ տեսակը քաղաքականության մեջ ներդրված է նախապես ծրագրավորված եւ ժամանակ առ ժամանակ, ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը որոշում կայացրեց 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ, վարչապետ ...ԳԱԼԻՍ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը բանտից հայտարարություն է արել, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ վերընտրվելու դեպքում հանձնելու է Արցախը:«ՀՀ ...ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան 5
Կուսակցության քաղաքական խորհրդի նիստում երեկ ԲՀԿ-ն որոշեց սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսպիսով, ԲՀԿ-ն արդեն հրապարակավ կաջակցի Սերժ Սարգսյանին:
Ներկայացնում ենք մեր զրույցը ԲՀԿ գործարար պատգամավոր ...ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ «ՍԻԼ»-Ի ԴԵՄ
1
Հայտնի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայ գործարարներից անթաքույց սատարում է միայն «Սիլ կոնցեռն»-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի նկատմամբ իշխանությունները հալածանքներ են սկսել` գործի դնելով ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
3
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը երեկ որոշում կայացրեց 2008-ի նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Սակայն պետք է արձանագրել, ...1 ՏԱՐԻ 173 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
Ո՞Վ Է ԼՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԵՐԿԻՐԸ ՉԴԱՐՁՆԵԼ ԹՈՒԼԵՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նորայր Նորիկ
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՍԵՐԺԻՆ
Մարինե Խառատյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԿՑՈՐԴԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

