
ՈՎ «ԳԱԼԱ»-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱ ԱՆՏԱՌԸ
- Երեկ, ժամը 16-ին, ինչպես եւ հայտարարվել էր, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին մոտ երկու հազար ցուցարարներ, որոնց մեջ էին նաեւ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, արվեստագետներ, ուսանողներ:

Լեւոն Բարսեղյանն իր ելույթում ընդգծեց, որ «ԳԱԼԱ»-ի, ինչպես նաեւ խոսքի ազատության դեմ կատարվող ցանկացած ոտնձգություն պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ եւ արժանանալու է նաեւ Աստծո դատաստանին: ՕԵԿ պատգամավոր, ծնունդով գյումրեցի Հովհաննես Մարգարյանն էլ «ԳԱԼԱ»-ն համեմատեց կղզյակի հետ, որն, ըստ նրա, օդ ու ջրի պես անհրաժեշտ է, քանի որ իր եթերում հնարավորություն է տալիս մարդկանց ազատ արտահայտել իրենց կամքն ու ասելիքը: Ըստ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` երեկվա հանրահավաքը լավագույնս ապացուցեց գյումրեցիների ազատատենչությունը: ««ԳԱԼԱ»-ն եւ մյուս ազատ մարդիկ պաշտպանության կարիք չունեն, քանի որ ազատությունը ուժի եւ հզորության նշան է», - կարծում է Փաշինյանը: Գյումրեցիներին էին միացել նաեւ Շիրակի մարզի 30 բնակավայրերի բնակիչներ, ինչպես նաեւ Երեւանից ժամանած մի խումբ հասարակական գործիչներ, ուսանողներ` «Երեւանի ազատ մարդիկ Ձեզ հետ են» կարգախոսով: Ցուցարարների ձեռքին, որոնք, ինչպես պարզվեց անտառապահներ էին, կար պաստառ` հետեւյալ գրությամբ. «Ով «ԳԱԼԱ»-ի ծառը, մենք նրա անտառը»: Հանրահավաքը եզրափակվեց «Հաղ-թա-նակ», «Ա-զա-տու-թյուն» վանկարկումներով, որից հետո ցուցարարները հարկային ծառայությանը, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, Շիրակի մարզի ԱԱԾ-ին դիմում հղեցին ու պահանջեցին դադարեցնել հալածանքներն ու հետապնդումները հ/ը-ի նկատմամբ: Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 6-ին, երբ «ԳԱԼԱ»-ում ՀՀ հարկային պետական ծառայության աշխատակիցները շարունակում էին ՉԱՊ ՍՊԸ-ի ստուգումները, ժամը 13-ի սահմաններում ՀՀ ՀՊԾ օպերատիվ հետախուզության վարչության գլխավոր օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը անակնկալ հարձակվել էր այդ պահին նկարահանում կատարող օպերատոր Գրիգոր Շաղոյանի վրա ու տեսախցիկը խլելու փորձ արել: Գրիգոր Շաղոյանը պաշտպանել էր տեսախցիկը եւ շարունակել նկարահանումը: Քիչ անց օպերլիազորը սկսել էր քաշքշել օպերատորին եւ բռնել էր նրա կոկորդից: Միայն հարկային մյուս օպերլիազորների, «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանի եւ հ/ը-ի մյուս աշխատակիցների միջամտությամբ է հնարավոր եղել կասեցնել քշքշուկը: Գրիգոր Շաղոյանը միջադեպի կապակցությամբ հայտարարություն էր տվել ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին եւ հարցաքննվել: Շուրջ մեկուկես ամիս ոստիկանությունը որեւէ քայլ չի ձեռնարկել գործի քննությունը շարունակելու ուղղությամբ: Եւ միայն դեկտեմբերի 18-ին Գրիգոր Շաղոյանին ոստիկանությունը նամակ է հանձնել եւ տեղեկացրել վերջինիս, որ նոյեմբերի 6-ի միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Նշենք, որ նամակը թվագրված է նոյեմբերի 30-ով, մինչդեռ նամակի ծրարի վրա որպես փոստային մուտքագրման ամսաթիվ նշված է դեկտեմբերի 17-ը: Փաստորեն, ոստիկաններն իրենց որոշման պատասխանը 17 օր ուշացումով են ուղարկել օպերատորին, ինչը վկայում է այս համակարգում տիրող անարխիայի մասին: Հ.Մ.
ՍՎԱՂ ԱՆՈՂՆ ՈՒ ՊՈԵՏԸ
Գայանե Բաբայան
Արզուման Այվազյանը 57-ամյա պինդ տղամարդ է, բանաստեղծ ու շինարար միաժամանակ: Գյուղացի տղա է, Ախալքալաքի Գոման գյուղից եկել է քաղաք:
«16 տարեկանում` 1966թ, օգոստոսի 19-ի երեկոյան արդեն երեւանցի է» դարձել: ...Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՈՒԿՐԱԻՆՈՒՀՈՒ ՔԱՂՑՐ ԺՊԻՏԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի սրահում Յուլյա Տիմոշենկոն չթաքցրեց իր ցնծությունը, որը կապված էր վարչապետի պաշտոնին իր վերադարձի հետ: Այդ մասին գրում է արտերկրի մամուլը: Սակայն լավատեսության ...«ՀԱՅԼՈՒՐԻ» ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
Կիրակնօրյա «Հայլուրի» թողարկումը փորձ էր արել սեպ խրել ՀՀ առաջին նախագահի եւ նրան սատարող ՀԺԿ նախագահի միջեւ, ուստի սպասելի էր, որ Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ կարձագանքի այդ թողարկմանը: Եւ այդ արձագանքը ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ» ՉԵՆԹԱՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային հանգույցների կառուցման ընթացքին եւ որոշ օբյեկտների ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, լրագրողների ուղեկցությամբ, երեկ ...ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
Ռոբերտ Քոչարյանի` ռուսալեզու մամուլին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների շարանում հռետորական հարցադրում էր արվել. «Իսկ ո՞վ փակեց ատոմակայանը:
Անկախության ձգտող ժողովուրդը ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ ԶՈՒՅԳ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ խորհրդարանում լսումներ սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որոնք շարունակվելու են նաեւ այսօր: Լսելով մասնակիցների ելույթները` հենց սկզբից պարզ դարձավ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» կուսակցությունը փնտրտուքների մեջ է, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ թեկնածուին է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ է պատճառը, որ կուսակցությունը որոշել է հոգեվերլուծություն ...ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒՆ
Արամ Ամատունի
Մարդն իր բնույթով միայնակ է, եւ Աստվածային այդ «պատիժը», թերեւս, տրված է այն բանի համար, որ մարդը ստիպված լինի փնտրել մարդկային ընկերակցություն, որովհետեւ ինչպես հին փիլիսոփաներից մեկն է ասել` «եթե մարդը ...ՈՎ «ԳԱԼԱ»-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱ ԱՆՏԱՌԸ
Երեկ, ժամը 16-ին, ինչպես եւ հայտարարվել էր, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ
«Հայ-թուրքական հարաբերությունների» թեմայով ԱԺ լսումների ժամանակ հանդես գալով, մասնագիտությամբ պատմաբան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ գործել է 2 հանցագործություն. առաջինը ...1 ՏԱՐԻ 172ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

