
ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒՆ
- Մարդն իր բնույթով միայնակ է, եւ Աստվածային այդ «պատիժը», թերեւս, տրված է այն բանի համար, որ մարդը ստիպված լինի փնտրել մարդկային ընկերակցություն, որովհետեւ ինչպես հին փիլիսոփաներից մեկն է ասել` «եթե մարդը կարողանում է ընդհանրապես մենակ մնալ, ուրեմն նա կամ Աստված է, կամ անասուն»:

Բանն այն է, որ մարդկային ներուժն ու ներքին պահանջմունքները գտնվում են անհամապատասխանության մեջ, եւ որպեսզի կյանքը լինի լիարժեք, առաջանում է պահանջմունքները արտաքին աղբյուրների, այսինքն` այլ մարդկանց միջոցով բավարարելու կենսական անհրաժեշտություն: Այդպես է նաեւ պետության եւ հասարակության պարագայում: Չկա մի նորմալ պետություն եւ հասարակություն, որի պահանջմունքները բավարարվեն բացառապես ներքին հնարավորություններով: Եւ թերեւս պետության ու հասարակության կառուցվածքում էլ կա մի աստվածային, ի վերուստ սահմանված օրինաչափություն, որը մղում է այլ պետությունների ու հասարակությունների հետ հարաբերության հաստատման: Եւ հավակնություն չունենալով կրկնել, կամ նմանակել փիլիսոփային` այնուամենայնիվ համարձակվում եմ ասել, որ եթե պետությունը կարող է մենակ մնալ, ուրեմն կամ գետտոյի հետ գործ ունենք, կամ ընդհանրապես գործ չունենք ոչ մի բանի հետ: Որքան էլ ցավալի է, բայց Հայաստանի վերջին մի քանի տարիների միտումները տանում են դեպի այն իրողություն, որ Հայաստանը կարծես թե իրապես չի հարաբերվում որեւէ պետության ու հասարակության հետ եւ միայն բավարարվում է Ռուսաստանի հետ ըստ էության վիրտուալ կապով: Բանն այն է, որ իրական, փոխլրացնող հարաբերության առարկայական սուբյեկտ կարող են լինել մեզ միայն հարեւան անմիջական պետություններն ու հասարակությունները: Այդպես է ամբողջ աշխարհում: Մինչդեռ այդ առումով իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլ նույնիսկ դեպի վատը միտումներ ունի: Ցավալի է, բայց փաստ, որ հասարակական եւ պետական հարաբերությունների մակարդակում մենք մեր բոլոր 4 անմիջական հարեւանների հետ ունենք խնդիրներ: Կարող է թվալ, որ այդ խնդիրները միայն մեզանից չեն կախված, որ մենք նույնիսկ հանդես ենք գալիս ինտեգրացիայի նախաձեռնությամբ` կոչ անելով մի կողմ դնել քաղաքական ու պատմական խնդիրները եւ դրանք հաղթահարել տնտեսական ու մշակութային ինտեգրացիայի միջոցով: Սակայն իրականում այն պրոցեսները, որ նկատելի են Հայաստանում, վկայում են, որ այդ նախաձեռնությունները բացարձակապես զուրկ են ներքին համոզումից, եւ թերեւս այդ պատճառով էլ չեն տալիս ցանկալի արդյունք, չեն արժանանում հարեւանների մոտ անհրաժեշտ ընդունելության: Ի վերջո, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, անգամ բլեֆի դեպքում հաջողության առաջին գրավականն այն է, որ ինքդ հավատաս քո բլեֆին: Մինչդեռ Հայաստանի դեպքում ակնհայտ է, որ չկա այդ ներքին հավատը, անկախ այն բանից` գործ ունենք բլեֆի՞, թե՞ իրական ցանկության հետ: Անհնար է պետության ներսում վարել ջրբաժանների քաղաքականություն, մարդկանց բաժանել պետության նվիրյալների ու թշնամիների, այլ կարծիք ունեցողներին վիրավորել, համարել դավաճան, օտարի գործակալ, իսկ երկրի սահմաններից դուրս վերածվել խաղաղության աղավնու: Այդպես չի լինում, որովհետեւ, ի տարբերություն մեզ, աշխարհում վաղուց արդեն սովորել են խնդիրները դիտել բոլոր կողմերից, որովհետեւ երբ մարդը առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա, երեւի թե համոզվեց, որ լուսինը հակառակ կողմ էլ ունի: Մենք այդ հակառակ կողմն ուզում ենք տեսնել գլուխներս հողի մեջ մտցնելով, ինչպես ջայլամը: Ներքին անհանդուրժողականության մթնոլորտը, որ Հայաստանում սերմանվում էր վերջին 7-8 տարիներին, չէր կարող չտարածվել մեր արտաքին հարաբերությունների իրական ենթատեքստի վրա, որովհետեւ դա պետք էր առնվազն այն բանի համար, որ ներսում տեղի ունեցողը դարձվեր առավել հավաստի ու համոզիչ: Օրինակ` եթե հասարակության ինչ-որ խմբի կամ ինչ-որ խավի պետք է ներկայացնել որպես օտարի գործակալներ, հայրենիքը ծախողներ կամ լրտեսներ, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է նշվեն նաեւ այն օտարները, որոնք կցանկանային Հայաստանում ունենալ այդպիսի մարդիկ, «գործակալներ»: Այսինքն` ներքին սպառման համար որդեգրված մարտավարությունն անխուսափելիորեն ենթադրում էր, որ հաջողություն ակնկալելու համար այն պետք է դուրս բերել երկրի սահմաններից ու հասարակությանը ներկայացնել, որ մեզ շրջապատում են ոչ թե հարեւաններ, որոնց հետ հարաբերությունը բնական անհրաժեշտություն է, այլ թշնամիներ, որոնք ներթափանցել են նաեւ Հայաստան, եւ պետք է զգոն լինել ու դիմագրավել ցանկացած այլ կարծիքի, որը չի համապատասխանում պաշտոնականին: Ավելորդ է ասել, որ այդ ամենի նպատակը սեփական իշխանության անսասանությունն ապահովելն է: Սակայն մոլորություն է, որ այդպես կարելի է երկար ժամանակ պահել իշխանությունը: Այդ մասին վկայում է ոչ միայն նույն համաշխարհային պատմությունը, այլ նաեւ պարզ տրամաբանությունը հուշում է, որ անհնար է իշխանություն ապահովել համատարած թշնամական տրամադրություններ սերմանելով, որովհետեւ այդ մարտավարությունը շահավետ է լինում մինչեւ գագաթնակետին հասնելը: Գագաթնակետը համընդհանուր դավադրության եւ թշնամանքի մթնոլորտն է: Երբ հանրությունը սկսեց ամեն ինչի մեջ թշնամի տեսնել, նույնն է նկատելու նաեւ իշխանության, սեփական պետության մեջ: Սակայն խնդիրն այն է, որ այդ դեպքում ոչ միայն իշխանության, այլ, որ առավել ցավալի է, պետության կորուստ կարող է լինել` այն վերածելով իրապես գետտոյի, կամ` ոչ մի բանի:
- Արամ Ամատունի
ՍՎԱՂ ԱՆՈՂՆ ՈՒ ՊՈԵՏԸ
Գայանե Բաբայան
Արզուման Այվազյանը 57-ամյա պինդ տղամարդ է, բանաստեղծ ու շինարար միաժամանակ: Գյուղացի տղա է, Ախալքալաքի Գոման գյուղից եկել է քաղաք:
«16 տարեկանում` 1966թ, օգոստոսի 19-ի երեկոյան արդեն երեւանցի է» դարձել: ...Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՈՒԿՐԱԻՆՈՒՀՈՒ ՔԱՂՑՐ ԺՊԻՏԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի սրահում Յուլյա Տիմոշենկոն չթաքցրեց իր ցնծությունը, որը կապված էր վարչապետի պաշտոնին իր վերադարձի հետ: Այդ մասին գրում է արտերկրի մամուլը: Սակայն լավատեսության ...«ՀԱՅԼՈՒՐԻ» ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
Կիրակնօրյա «Հայլուրի» թողարկումը փորձ էր արել սեպ խրել ՀՀ առաջին նախագահի եւ նրան սատարող ՀԺԿ նախագահի միջեւ, ուստի սպասելի էր, որ Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ կարձագանքի այդ թողարկմանը: Եւ այդ արձագանքը ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ» ՉԵՆԹԱՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային հանգույցների կառուցման ընթացքին եւ որոշ օբյեկտների ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, լրագրողների ուղեկցությամբ, երեկ ...ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
Ռոբերտ Քոչարյանի` ռուսալեզու մամուլին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների շարանում հռետորական հարցադրում էր արվել. «Իսկ ո՞վ փակեց ատոմակայանը:
Անկախության ձգտող ժողովուրդը ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ ԶՈՒՅԳ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ խորհրդարանում լսումներ սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որոնք շարունակվելու են նաեւ այսօր: Լսելով մասնակիցների ելույթները` հենց սկզբից պարզ դարձավ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» կուսակցությունը փնտրտուքների մեջ է, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ թեկնածուին է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ է պատճառը, որ կուսակցությունը որոշել է հոգեվերլուծություն ...ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒՆ
Արամ Ամատունի
Մարդն իր բնույթով միայնակ է, եւ Աստվածային այդ «պատիժը», թերեւս, տրված է այն բանի համար, որ մարդը ստիպված լինի փնտրել մարդկային ընկերակցություն, որովհետեւ ինչպես հին փիլիսոփաներից մեկն է ասել` «եթե մարդը ...ՈՎ «ԳԱԼԱ»-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱ ԱՆՏԱՌԸ
Երեկ, ժամը 16-ին, ինչպես եւ հայտարարվել էր, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ
«Հայ-թուրքական հարաբերությունների» թեմայով ԱԺ լսումների ժամանակ հանդես գալով, մասնագիտությամբ պատմաբան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ գործել է 2 հանցագործություն. առաջինը ...1 ՏԱՐԻ 172ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

