
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
- «Ժառանգություն» կուսակցությունը փնտրտուքների մեջ է, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ թեկնածուին է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ է պատճառը, որ կուսակցությունը որոշել է հոգեվերլուծություն հիշեցնող 22 հարցից բաղկացած թեստային քննություն անցկացնել նրանց հետ եւ «ֆիլտրել» այն միակին, որին կսատարի առաջիկա ընտրություններում:

Հարցերը ձեւակերպված են հետեւյալ բովանդակությամբ` ծրագրու՞մ եք վերացնել երկրում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական անհավասարությունը, տարանջատել պետությունը որեւէ կուսակցությունից, իշխանությունը` գործարարությունից: Պատրաստվու՞մ եք հասնել մինչ օրս առանձնապես խոշոր չափերի հասնող հարկեր չմուծած անձանց, յուրացումներ կատարած եւ կամ քաղաքական հետապնդումներ իրականացրած պետական պաշտոնյաների բացահայտմանն ու պատժմանը եւ այլն: Մեր այն հարցին, թե ովքեր են կազմել հարցաշարը եւ հատկապես որ հարցերին տրված պատասխաններն են վճռական լինելու այս կամ այն թեկնածուին սատարելու որոշումը կայացնելիս, կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Հարցաշարը կազմվել է կուսակցության վարչության անդամների կողմից, այնտեղ առկա հարցերից եւ ոչ մեկը պատահական չի, եւ այդ բոլոր հարցերին տրված պատասխանների ընդհանուր վերլուծությունից հետո է, որ կկայացվի սատարելու որոշումը»: Իսկ ինչպե՞ս են վերաբերվում այդ հարցերին նախագահի թեկնածուները, արդյո՞ք դրանք կոռեկտ են ձեւակերպված եւ պատրաստվու՞մ են դրանց անկեղծ պատասխաններ տալ: Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքացիական նախաձեռնության գրասենյակից պատասխանեցին, որ գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը նամակով պատասխանել է, որ առաջադրված հարցերի մի մասի պատասխանները Լ.Տեր-Պետրոսյանի կողմից արդեն տրվել են հրապարակային ելույթներում եւ հոդվածներում, իսկ այն հարցերը, որոնց պատասխանները դեռ չեն տրվել, կտրվեն հետագա ելույթներում: Այսինքն` Տեր-Պետրոսյանը հրաժարվում է թեստավորումն անցնել: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ «Կան հարցեր, որոնք հետաքրքիր են` հատկապես սկզբունքային մոտեցումներ պահանջող հարցերը, եւ դրանց կտրվեն համարժեք պատասխաններ»: Պրն Մանուկյանն ասաց նաեւ, որ չի պատրաստվում հարցաշարի բոլոր հարցերին հերթականությամբ եւ մեկ առ մեկ պատասխանել` «Անկետա լրացնելու տպավորություն չթողնելու համար: Հարցաշարին կտրվի ընդհանրական պատասխան»: Մեկ այլ թեկնածու` Արման Մելիքյանն ասաց, որ հարցաշարի քաղաքական հատվածին վերաբերող հարցերի մասին ինքն արդեն բազմաթիվ առիթներով հայտնել է իր տեսակետը եւ կարիք չկա վերստին դրանց մասին խոսել: «Ինչ վերաբերում է հարցերի կոռեկտ լինելուն, ապա եթե այդ մարդկանց մոտ առաջացել են այդ հարցերը, ուրեմն դրանք օբյեկտիվ պատճառներ ունեն», - ավելացրեց նա: Նույնատիպ պատասխան տվեց նաեւ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը եւ անբարյացակամ տոնով ասաց. «Ես իմ հաղորդումներում ամեն օր խոսում եւ անդրադառնում եմ այդ հարցերին, եթե իրենց հետաքրքիր է, թող միացնեն եւ լսեն: Իսկ եթե կան հարցեր, որոնց մասին չեմ խոսել, կխոսեմ մյուս հաղորդումներում»: Արամ Հարությունյանը հարցաշարը որակեց «հավատաքննիչ», այն, ըստ նրա, պետք է ուղարկվեր գիտելիքների գնահատման կենտրոն, այլ ոչ քաղաքական գործիչներին: «Գիտեք, քաղաքացին կարող է քաղաքական գործչին այդպիսի հարցերով դիմել, ես չէի նեղանա, բայց գեղեցիկ չի, երբ քաղաքական գործիչը մյուս քաղաքական գործչին է այդպիսի հարցեր տալիս: Եթե Րաֆֆիի նպատակն այն է, որ հարցերին տրված պատասխանների միջոցով դիրքորոշում արտահայտի, ապա նա դա կարող էր անել մտերմիկ հանդիպումների, զրույցների ընթացքում եւ ոչ թե բացեիբաց ու ի լուր ամենքի: Այս տարբերակը ակցիա է հիշեցնում, որն ինձ համար ընդունելի չէ»: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը վստահեցրեց, որ Արթուր Բաղդասարյանը ստացել է հարցերը եւ դրանց բոլորին էլ ողջամիտ ժամանակում կտրվեն պատասխաններ: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը փոխանցեց, որ ծանոթացել են հարցաշարին, սակայն «կոռեկտ» չեն համարում «Ժառանգության»` այդպիսի ձեւաչափով դիրքորոշում արտահայտելը: ««Ժառանգությունը» խորհրդարանական խմբակցություն է եւ շատ առիթներ է ունեցել հետեւելու մեր կուսակցության թեկնածուի գործունեությանը` եւ հիմա, երբ նա վարչապետ է, եւ նախկինում, երբ այլ պաշտոններ էր զբաղեցնում: Այսինքն` մեր թեկնածուն նորահայտ մարդ չէ, որ հարցաքննության երթարկելուց հետո միայն պիտի «Ժառանգությունը» սատարել-չսատարելու որոշում կայացներ: Եւ հետո, այն, ինչ գրվում է թղթի վրա, միշտ չէ, որ հնարավոր է լինում իրականացնել»: ՀՅԴ շտաբից Վահան Հովհաննիսյանի լիազոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Վահան Հովհաննիսյանը նոր է վերադարձել ԱՄՆ-ից, հարցաշարին դեռ չի ծանոթացել, սակայն ծանոթանալուն պես անպայման կարձագանքի: Իսկ Արտաշես Գեղամյանի հետ մեր զրույցը չստացվեց, քանի որ նրան ահավոր զայրացրել էին իր մասին մեր թերթում տեղ գտած հրապարակումները: «Կոռեկտ կլիներ, որ դուք մոռացած լինեիք իմ եւ «Ազգային միաբանության» բոլոր հեռախոսահամարները», - ասաց Գեղամյանը:
- Հեղինե Մանուկյան
ՍՎԱՂ ԱՆՈՂՆ ՈՒ ՊՈԵՏԸ
Գայանե Բաբայան
Արզուման Այվազյանը 57-ամյա պինդ տղամարդ է, բանաստեղծ ու շինարար միաժամանակ: Գյուղացի տղա է, Ախալքալաքի Գոման գյուղից եկել է քաղաք:
«16 տարեկանում` 1966թ, օգոստոսի 19-ի երեկոյան արդեն երեւանցի է» դարձել: ...Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՈՒԿՐԱԻՆՈՒՀՈՒ ՔԱՂՑՐ ԺՊԻՏԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի սրահում Յուլյա Տիմոշենկոն չթաքցրեց իր ցնծությունը, որը կապված էր վարչապետի պաշտոնին իր վերադարձի հետ: Այդ մասին գրում է արտերկրի մամուլը: Սակայն լավատեսության ...«ՀԱՅԼՈՒՐԻ» ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
Կիրակնօրյա «Հայլուրի» թողարկումը փորձ էր արել սեպ խրել ՀՀ առաջին նախագահի եւ նրան սատարող ՀԺԿ նախագահի միջեւ, ուստի սպասելի էր, որ Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ կարձագանքի այդ թողարկմանը: Եւ այդ արձագանքը ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ» ՉԵՆԹԱՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային հանգույցների կառուցման ընթացքին եւ որոշ օբյեկտների ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, լրագրողների ուղեկցությամբ, երեկ ...ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
Ռոբերտ Քոչարյանի` ռուսալեզու մամուլին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների շարանում հռետորական հարցադրում էր արվել. «Իսկ ո՞վ փակեց ատոմակայանը:
Անկախության ձգտող ժողովուրդը ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ ԶՈՒՅԳ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ խորհրդարանում լսումներ սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որոնք շարունակվելու են նաեւ այսօր: Լսելով մասնակիցների ելույթները` հենց սկզբից պարզ դարձավ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» կուսակցությունը փնտրտուքների մեջ է, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ թեկնածուին է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ է պատճառը, որ կուսակցությունը որոշել է հոգեվերլուծություն ...ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒՆ
Արամ Ամատունի
Մարդն իր բնույթով միայնակ է, եւ Աստվածային այդ «պատիժը», թերեւս, տրված է այն բանի համար, որ մարդը ստիպված լինի փնտրել մարդկային ընկերակցություն, որովհետեւ ինչպես հին փիլիսոփաներից մեկն է ասել` «եթե մարդը ...ՈՎ «ԳԱԼԱ»-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱ ԱՆՏԱՌԸ
Երեկ, ժամը 16-ին, ինչպես եւ հայտարարվել էր, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ
«Հայ-թուրքական հարաբերությունների» թեմայով ԱԺ լսումների ժամանակ հանդես գալով, մասնագիտությամբ պատմաբան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ գործել է 2 հանցագործություն. առաջինը ...1 ՏԱՐԻ 172ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

