
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ ԶՈՒՅԳ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Երեկ խորհրդարանում լսումներ սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որոնք շարունակվելու են նաեւ այսօր: Լսելով մասնակիցների ելույթները` հենց սկզբից պարզ դարձավ, որ լսումների անվանումը ամենեւին չի համապատասխանում քննարկման բուն բովանդակությանը, քանի որ բոլոր ելույթ ունեցողները խոսում էին հիմախնդիրներից` մոռանալով հեռանկարի մասին: Բացառությամբ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, ով ավելի պարզ պատկերացում ունի հեռանկարների մասին, որոնք որքան լուսավոր ու պայծառ են Հայաստանի համար, նույնքան տխուր եւ անհուսալի խեղճ Թուրքիայի համար: Ո՞րն է հիմնախնդիրը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասում է, որ Հայաստանի մոտեցումը այս հարցում մնում է նույնը` առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել հայ-թուրքական սահմանը: Մինչդեռ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը ճանաչի իր ներկա սահմանները, զորքերը ետ քաշի Լեռնային Ղարաբաղից եւ դադարեցնի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քարոզչությունը: Լինելով դիվանագետ եւ փորձելով հարցին մոտենալ հենց այդ հարթությունից` ԱԳ նախարարն ասում է, որ Հայաստանը համաձայն է դրանցից թերեւս առաջինի հետ. ճանաչել Թուրքիայի սահմանները իրենց ներկա տեսքով, քանի որ, ըստ նրա, կարելի է որեւէ երկրի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, սակայն միաժամանակ ունենալ չճշտված կամ վիճելի խնդիրներ: Ինչ վերաբերում է ցեղասպանության վերաբերյալ թուրքական կողմի առաջարկին, ըստ որի` խնդրին պետք է անդրադառնան եւ այդ հարցը քննության առնեն պատմաբանները, ապա Օսկանյանը համոզված է, որ ցեղասպանության ճանաչման հարցը պատմական չէ, քանի որ ոչ ոք չի ժխտում դրա գոյությունը: Այսինքն` որոշ երկրների կողմից ցեղասպանությունը չի ճանաչվում զուտ քաղաքական նկատառումներով: Ինչ վերաբերում է պատմաբաններին, ապա քանի դեռ Թուրքիայում կա քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը պատիժ է սահմանում ոչ միայն ցեղասպանության ճանաչման, այլ նույնիսկ 1915 թվականի իրադարձությունները քննարկելու համար, ապա թուրք պատմաբանների կողմից հարցի քննարկման մասին խոսելն անիմաստ է: Խոսելով հեռանկարների մասին` Օսկանյանը հավաստիացնում է, որ Հայաստանն իր կողմից ամեն ինչ արել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, եւ ամեն ինչ կախված է Թուրքիայի մերժողական դիրքորոշումից: Միակ հույսն այն է, որ Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը եւ ստիպված կլինի բացել սահմանը: Իսկ դա կարող է տեղի ունենալ 10-15 տարի հետո: Այնպես որ, ըստ Օսկանյանի` հայ-թուրքական հարաբերություններ ներկայումս չկան, իսկ դրանց հեռանկարներն այնքան մշուշոտ են, որ ոչ մի կերպ հնարավոր չէ տեսնել: Սակայն եթե ԱԳ նախարարի ելույթը ինչ-որ չափով հավասարակշռված էր, ապա ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ից նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ավելի հստակ եւ ամբողջական ներկայացրեց Հայաստանի իշխանության դիրքորոշումը, ինչից էլ պարզ դարձավ, թե ինչու ոչ մի կերպ հնարավոր չի դառնում կարգավորել հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ: Հովհաննիսյանը հենց սկզբում հայտարարեց, որ դեմոկրատիայի եւ բռնապետության միջեւ ոչ մի հարաբերություն չի կարող գոյություն ունենալ: Մի պահ թվաց, թե «դրական ընդդիմադիր» Վահան Հովհաննիսյանը դիկտատուրա ասելով նկատի ունի Հայաստանը, սակայն պարզվեց, որ Թուրքիան է ամբողջատիրության եւ դիկտատուրայի տիպիկ օրինակը: Թուրքիան դիկտատուրա է, քանի որ հսկողության տակ է պահում իր անցյալը. բացատրեց Վահան Հովհաննիսյանը, եւ որպես ապացույց ներկայացրեց այն, որ թուրքական հասարակության համար փակ են Սասունի, Ադանայի, Վանի ինքնապաշտպանական մարտերի եւ կոտորածների մասին տեղեկությունները, 1915 թվականի եւ դրան հաջորդող իրադարձությունները: Վահան Հովհաննիսյանից հետո ելույթ ունեցավ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, որը կոչ արեց միասին նայել ապագային եւ որպես օրինակ բերեց Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի թշնամիների համերաշխությունը: Եւ հայտարարեց, որ իրենք ողջունում են վարչապետ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը դրական է համարում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Հավանաբար Սեմնեբին լավ չէր լսել Հովհաննիսյանի այն կանխատեսումը, որ Թուրքիայի անդամակցությունը սպառնում է քայքայել Եվրամիությունը: Իրենց քարը իրենց գլուխները. մեզանից հասնում է զգուշացնել:
- Ավետիս Բաբաջանյան
ՍՎԱՂ ԱՆՈՂՆ ՈՒ ՊՈԵՏԸ
Գայանե Բաբայան
Արզուման Այվազյանը 57-ամյա պինդ տղամարդ է, բանաստեղծ ու շինարար միաժամանակ: Գյուղացի տղա է, Ախալքալաքի Գոման գյուղից եկել է քաղաք:
«16 տարեկանում` 1966թ, օգոստոսի 19-ի երեկոյան արդեն երեւանցի է» դարձել: ...Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՈՒԿՐԱԻՆՈՒՀՈՒ ՔԱՂՑՐ ԺՊԻՏԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի սրահում Յուլյա Տիմոշենկոն չթաքցրեց իր ցնծությունը, որը կապված էր վարչապետի պաշտոնին իր վերադարձի հետ: Այդ մասին գրում է արտերկրի մամուլը: Սակայն լավատեսության ...«ՀԱՅԼՈՒՐԻ» ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
Կիրակնօրյա «Հայլուրի» թողարկումը փորձ էր արել սեպ խրել ՀՀ առաջին նախագահի եւ նրան սատարող ՀԺԿ նախագահի միջեւ, ուստի սպասելի էր, որ Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ կարձագանքի այդ թողարկմանը: Եւ այդ արձագանքը ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ» ՉԵՆԹԱՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային հանգույցների կառուցման ընթացքին եւ որոշ օբյեկտների ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, լրագրողների ուղեկցությամբ, երեկ ...ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
Ռոբերտ Քոչարյանի` ռուսալեզու մամուլին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների շարանում հռետորական հարցադրում էր արվել. «Իսկ ո՞վ փակեց ատոմակայանը:
Անկախության ձգտող ժողովուրդը ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ ԶՈՒՅԳ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ խորհրդարանում լսումներ սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որոնք շարունակվելու են նաեւ այսօր: Լսելով մասնակիցների ելույթները` հենց սկզբից պարզ դարձավ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» կուսակցությունը փնտրտուքների մեջ է, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ թեկնածուին է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ է պատճառը, որ կուսակցությունը որոշել է հոգեվերլուծություն ...ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒՆ
Արամ Ամատունի
Մարդն իր բնույթով միայնակ է, եւ Աստվածային այդ «պատիժը», թերեւս, տրված է այն բանի համար, որ մարդը ստիպված լինի փնտրել մարդկային ընկերակցություն, որովհետեւ ինչպես հին փիլիսոփաներից մեկն է ասել` «եթե մարդը ...ՈՎ «ԳԱԼԱ»-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱ ԱՆՏԱՌԸ
Երեկ, ժամը 16-ին, ինչպես եւ հայտարարվել էր, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ
«Հայ-թուրքական հարաբերությունների» թեմայով ԱԺ լսումների ժամանակ հանդես գալով, մասնագիտությամբ պատմաբան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ գործել է 2 հանցագործություն. առաջինը ...1 ՏԱՐԻ 172ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

