
ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
- Ռոբերտ Քոչարյանի` ռուսալեզու մամուլին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների շարանում հռետորական հարցադրում էր արվել. «Իսկ ո՞վ փակեց ատոմակայանը:

Անկախության ձգտող ժողովուրդը չի փակում իր ռազմավարական տնտեսական օբյեկտները: ԱԷԿ-ը, «Նաիրիտը», Ալավերդին: Ես դեռ հիշում եմ «Նաիրիտի» ճանապարհն արգելափակող վրանները: Ո՞վ էր խփում դրանք»: Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել ՀՀ նախագահի հայրենակից, ղարաբաղյան շարժման ակտիվիստ, հրապարակախոս Զորի Բալայանի՝ 1989թ. «Գարուն» ամսագրի 5-6-րդ համարներում լույս տեսած «Ոտքի ել մինչեւ իննը» ծավալուն հոդվածում, որ գրվել է 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի առնչությամբ: «Մեր ուղղաթիռը թռչում էր ատոմակայանի մոտով, որն ընդամենը մենք՝ կույր տգետներս, խաբված լինելով գիտության կողմից` բարձրագոռգոռ հորջորջում էինք «հայոց էներգետիկայի պարծանք» եւ սթափվեցինք միայն այն ժամանակ, երբ դղրդաց չեռնոբիլյան որոտը», - պատմում է հեղինակը: Իսկ Ամերիկայից աղետի գոտի ժամանած բժիշկ Ռոբերտ Հեյլի մասին Բալայանը նշում է. «Սպիտակում ճանաչում էին հռչակավոր բժշկին: Նրան «բժիշկ Չեռնոբիլ» էին անվանում: Հարցեր էին տալիս հայկական ատոմակայանի մասին. «Մենք ոնց լինի կապրենք: Իսկ դուք, որպես մասնագետ օգնեք, որ ատոմակայանը փակվի»: Բժիշկ Ռ.Հեյլի կարծիքը հետեւյալն է եղել. «Կայանը գտնվում է խիստ արտահայտված սեյսմիկ գոտում: Կայանը պետք է փակել: Բայց հենց որ փակեք` Ձեզ խորհուրդ կտայի զբաղվել Երեւանով: Աղետի գոտուն ես կգումարեի նաեւ Երեւանը` առողջության համար վտանգավոր իր օդով» (ենթադրվում է, թե «վտանգավոր օդն» էլ վերաբերել է «Նաիրիտին»): «Ոտքի ել մինչեւ իննը» հոդվածի տարբեր հատվածներում Բալայանն ակնարկել է ատոմակայանի վտանգավորության մասին: «Գիշերը Երեւանին մոտենալիս կործանվել էր հարավսլավական ինքնաթիռը, որը բեռներ էր բերում աղետից տուժածների համար: Ինքնաթիռը վայր էր ընկել եւ պայթել 12-13 կմ հեռավորության վրա», - գրում է հեղինակը եւ նշում. «Բարեբախտաբար, այն չի մխրճվել ատոմակայանի մեջ»: Այնուհետ եզրակացնում է. «Այս փաստը մի ավելորդ անգամ եւս ապացուցում է, որ իրավացի էին գիտնականներն ու գրողները, երբ տարիներ շարունակ առաջ էին քաշում ատոմակայանի փակման հարցը»: Իսկ հոդվածի վերջում հեղինակը ողջունում է ատոմակայանի փակման մասին կառավարական որոշումը. «Ցավն այնքան ծավալուն է եւ ուժգին, վերքն այնքան խորն է, որ մենք նույնիսկ չկարողացանք հիրավի ուրախանալ ատոմակայանի փակման մասին կառավարական որոշման համար: Ես ներկա չեմ եղել Հայաստանի Կենտկոմի այն խորհրդակցությանը, որտեղ վճռվում էր ատոմակայանի հրեշի, ավելի ճիշտ` հայ ժողովրդի ճակատագիրը: Բայց գիտեմ, որ եթե չլիներ Միխայիլ Սերգեեւիչը, ապա այս հարցը մի 2 տարի էլ կձգձգվեր: Ու Աստծուն է միայն հայտնի, թե ինչ կլիներ 2 տարի հետո»: Հիշեցնենք, որ այս տողերը գրվել են Հայաստանի անկախությունից 2 տարի առաջ: Ատոմակայանի վտանգավորության մասին խոսվել է նաեւ 1986թ. -ին Չեռնոբիլում տեղի ունեցած վթարի ժամանակ: Ասվածի ապացույցը կարելի է գտնել «Գարուն» ամսագրի 1987թ. 10-րդ համարում, «Մթնոլորտային ահազանգ» հրապարակման մեջ: «Գարունի» խմբագրությունում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ` նվիրված հանրապետության արդյունաբերական քաղաքների մթնոլորտային աղտոտմանը, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա.Գաբրիելյանն ասել է. «Մեր ԱԷԿ-ի տեղը ողջ հանրապետության տարածքի ամենավատն ու ամենաանհարմարն է: Բնակչության 2/3-ը ապրում է Արարատյան գոգավորությունում: Այդտեղ է գտնվում նաեւ խմելու ջրի ողջ պաշարը: Ամենասեյսմիկ տարածքն է: Այդտեղ են եղել ամենաուժեղ երկրաշարժերը 9-րդ, 19-րդ եւ 20-րդ դարերում»: Նաեւ հիշատակված է, որ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Յու.Խոջամիրյանը հայտարարել է. «Եթե մենք ժամանակին ունենայինք այսքան ինֆորմացիա ԱԷԿ-ների աշխատանքի մասին, երբեք չէինք համաձայնվի կայանի տեղի ընտրության հետ: Այսպիսի պայմաններում մեր ԱԷԿ-ը աշխատելու է ամենաշատը եւս մեկ տասնամյակ»: «Գարունն» էլ իր հերթին քննադատել է. «Վերջերս պետք է սկսվեր ԱԷԿ-ի 2-րդ հերթի 2 բլոկների կառուցումը, որը, բարեբախտաբար, դադարեցվեց»: Ատոմակայանի փակման առնչությամբ քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին, դա նույնն է, թե քննադատել 90-ականների ողջ հասարակական-քաղաքական շարժումը` ղարաբաղյան շարժումը, որ միաձուլվել էր էկոլոգիական շարժմանը: Մինչդեռ այդ նույն շարժման ներքո է քաղաքական ասպարեզ ելել ներկայիս նախագահը` 1989թ. ԳԽ պատգամավոր ընտրվելով Վանաձորի (նախկինում Կիրովական) տարածքից: n
- Գայանե Հովսեփյան
ՍՎԱՂ ԱՆՈՂՆ ՈՒ ՊՈԵՏԸ
Գայանե Բաբայան
Արզուման Այվազյանը 57-ամյա պինդ տղամարդ է, բանաստեղծ ու շինարար միաժամանակ: Գյուղացի տղա է, Ախալքալաքի Գոման գյուղից եկել է քաղաք:
«16 տարեկանում` 1966թ, օգոստոսի 19-ի երեկոյան արդեն երեւանցի է» դարձել: ...Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՈՒԿՐԱԻՆՈՒՀՈՒ ՔԱՂՑՐ ԺՊԻՏԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի սրահում Յուլյա Տիմոշենկոն չթաքցրեց իր ցնծությունը, որը կապված էր վարչապետի պաշտոնին իր վերադարձի հետ: Այդ մասին գրում է արտերկրի մամուլը: Սակայն լավատեսության ...«ՀԱՅԼՈՒՐԻ» ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
Կիրակնօրյա «Հայլուրի» թողարկումը փորձ էր արել սեպ խրել ՀՀ առաջին նախագահի եւ նրան սատարող ՀԺԿ նախագահի միջեւ, ուստի սպասելի էր, որ Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ կարձագանքի այդ թողարկմանը: Եւ այդ արձագանքը ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ» ՉԵՆԹԱՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային հանգույցների կառուցման ընթացքին եւ որոշ օբյեկտների ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, լրագրողների ուղեկցությամբ, երեկ ...ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
Ռոբերտ Քոչարյանի` ռուսալեզու մամուլին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների շարանում հռետորական հարցադրում էր արվել. «Իսկ ո՞վ փակեց ատոմակայանը:
Անկախության ձգտող ժողովուրդը ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ ԶՈՒՅԳ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ խորհրդարանում լսումներ սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որոնք շարունակվելու են նաեւ այսօր: Լսելով մասնակիցների ելույթները` հենց սկզբից պարզ դարձավ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» կուսակցությունը փնտրտուքների մեջ է, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ թեկնածուին է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ է պատճառը, որ կուսակցությունը որոշել է հոգեվերլուծություն ...ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒՆ
Արամ Ամատունի
Մարդն իր բնույթով միայնակ է, եւ Աստվածային այդ «պատիժը», թերեւս, տրված է այն բանի համար, որ մարդը ստիպված լինի փնտրել մարդկային ընկերակցություն, որովհետեւ ինչպես հին փիլիսոփաներից մեկն է ասել` «եթե մարդը ...ՈՎ «ԳԱԼԱ»-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱ ԱՆՏԱՌԸ
Երեկ, ժամը 16-ին, ինչպես եւ հայտարարվել էր, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ
«Հայ-թուրքական հարաբերությունների» թեմայով ԱԺ լսումների ժամանակ հանդես գալով, մասնագիտությամբ պատմաբան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ գործել է 2 հանցագործություն. առաջինը ...1 ՏԱՐԻ 172ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

