
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ» ՉԵՆԹԱՐԿՎԵՑ
- Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային հանգույցների կառուցման ընթացքին եւ որոշ օբյեկտների ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, լրագրողների ուղեկցությամբ, երեկ շրջայց կատարեց շինհրապարակներ` ստուգելու շինարարության ընթացքը:

Երբ Ազատության պողոտայի գետնանցումով դուրս եկավ Հաղթանակ զբոսայգու հակառակ մայթ, լրագրողները փորձեցին համոզել քաղաքապետին ճանապարհը հատել վերգետնյա հատվածով, սակայն Երվանդ Զախարյանը «պրովոկացիաների» չենթարկվեց եւ լրագրողներին նորակառույց գետնանցումից օգտվելու օրինակ ցույց տվեց: Մինչ այդ նա այցելեց Իսակովի պողոտա, որտեղ արդեն շահագործման է պատրաստ վերգետնյա կամրջային կապը` Ոստիկանության ակադեմիայի հարեւանությամբ, եւ թիվ 80 դպրոցի մոտ գետնանցումը, որը Նորագյուղը կապում է Կիլիկիա թաղամասին: Հաջորդ կանգառը Խանջյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների հատման գոտին էր: Առաջիկա տասնօրյակում կասֆալտապատվի եւ կշահագործվի Տիգրան Մեծ փողոցի վերգետնյա երթեւեկելի հատվածը, իսկ ստորգետնյա մասում աշխատանքները կշարունակվեն նաեւ գալիք տարի, որոնց ավարտից հետո 2008-ի օգոստոսին կունենանք ճանապարհային հանգույց, որի վերգետնյա մասից կօգտվեն մայրաքաղաքում գործ ունեցողները, իսկ ստորգետնյա մասից` մայրաքաղաքի այդ հատվածում գործ չունեցողներն ու շտապողները: Այնուհետեւ ուղեւորվեցինք Խանջյան-Վարդանանց խաչմերուկ: Այստեղ կառուցվում է գետնուղի` հետիոտների, այդ թվում` նաեւ հաշմանդամների համար, եւ ստորգետնյա անկանգառ տրանսպորտային անցում: Իսկ ահա բուհամերձ՝ Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաների անարգել շարժն ապահովելու նպատակով կառուցվում է ստորգետնյա ուղետար, որին զուգահեռ անցում կլինի նաեւ հետիոտների համար: Հետիոտնային եւ տրանսպորտային հանգույցի վերգետնյա հատվածները շահագործման կհանձնվեն առաջիկայում, իսկ ստորգետնյա մասում շինաշխատանքները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի: Եւ վերջապես, դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Բարեկամության հրապարակի ճանապարհային հանգույցի բացման հանդիսավոր արարողությունը. այժմ այնտեղ լայն թափով շարունակվում են շինաշխատանքները: Շրջայցից հետո Երվանդ Զախարյանն ամփոփեց արվածն ու անելիքը: Նա ասաց, որ այն բոլոր օբյեկտները, որոնք պետք է կառուցվեին 2007 թվականին` կառուցվել են: Հետո մանրամասնեց. «...Բացառությամբ «Այրարատ» կինոթատրոնի եւ Տիգրան Մեծ եւ Խանջյան փողոցների խաչմերուկի, հիմնականում աշխատանքներն արդեն ավարտված են: Ավարտված են Իսակովի պողոտայի վերգետնյա եւ ստորգետնյա անցումները: Շուտով կավարտվեն «Այրարատ» կինոթատրոնի մոտ նախատեսված աշխատանքների մի մասը. արդեն վաղվանից մենք կսկսենք ծածկերի մոնտաժային աշխատանքները եւ դեկտեմբերի 28-29-ին Տիգրան Մեծ պողոտայով երթեւեկությունը ամբողջությամբ կվերականգնվի: Խանջյան-Մամիկոնյանց պողոտայի աշխատանքներն ավարտական փուլում են եւ 29-ին ամբողջությամբ կավարտվեն եւ կհանձնվեն շահագործման: Նախատեսված աշխատանքային ծավալները Գետառի հունի վերակառուցման մասով եւս ավարտված են եւ Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկը նույնպես 29-ին կբացվի: Ազատության պողոտայում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, բավականին լուսավոր եւ լավ գետնանցում է ստացվել եւ... լուսավորությունն է անգամ կարգավորիչով դրված, որպեսզի ցերեկը ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսվի, իսկ գիշերը լուսավորությունն ավելի լավ լինի»: Քաղաքապետի տեղեկացմամբ` դեկտեմբերի 21-ին շահագործման կհանձնվեն 4 շենքեր, որոնք կառուցվել են 4-րդ կարգի վթարայնության շենքերի 210 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով: «Ժամանակին կար որոշակի թերահավատություն, որ կկարողանանք սահմանված ժամկետում ավարտել շինարարությունը, բայց կարողացանք ավարտել: Աշխատանքները կատարվում են բարձր որակով եւ մեծ տեմպերով», - ասաց քաղաքապետը: Քաղաքի կապիտալ ծախսերի մասով այս տարի նախատեսված էր 22 միլիարդ դրամ ե՛ւ քաղաքային, ե՛ւ պետբյուջեի միջոցներից: Ի դեպ, Երվանդ Զախարյանը խոստացավ, որ նորակառույց անցումներում ոչ մի կրպակ չի լինի: Թերեւս բնակիչներն էլ իրենց հերթին փորձեն մաքրություն պահպանել եւ այն չվերածել հասարակական զուգարանի: Քաղաքապետարանը խոստացավ, որ գետնանցումների նկատմամբ ունենալու է հատուկ ուշադրություն, եւ բացի դրանից` 2008-ին մնացած բոլոր գետնանցումները բերվելու են նորմալ տեսքի, որպեսզի դրանցից օգտվելիս բավականություն ստանանք: Դրանով նաեւ քաղաքացիների կյանքը ապահովագրված կլինի: Այն հարցին, թե այդ կառուցապատումներն արդյո՞ք կապված չեն առաջիկա ընտրությունների հետ, պարոն Զախարյանն ասաց, որ այդ ծրագրերը նույնիսկ ավելի վաղ պետք է կատարվեին, ուղղակի ֆինանսական միջոցներ չկային, ուստի ուշացան: «Դրանք պետք է շարունակական լինեն, այլապես այն միտումները եւ տրանսպորտային միջոցների փաստացի աճը մի քանի տարի հետո մեզ ուղղակի կկանգնեցնեն փաստի առաջ», - ասաց քաղաքապետը եւ հավելեց, որ համաձայն չէ նաեւ տեսակետին, թե էկոլոգիան տուժում է այդ կառուցապատումներից, քանի որ ավտոմեքենաների` լուսացույցների տակ երկար կանգնելը եւ մթնոլորտն աղտոտելը շատ ավելի մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին:
- Էլմիրա Մարտիրոսյան
ՍՎԱՂ ԱՆՈՂՆ ՈՒ ՊՈԵՏԸ
Գայանե Բաբայան
Արզուման Այվազյանը 57-ամյա պինդ տղամարդ է, բանաստեղծ ու շինարար միաժամանակ: Գյուղացի տղա է, Ախալքալաքի Գոման գյուղից եկել է քաղաք:
«16 տարեկանում` 1966թ, օգոստոսի 19-ի երեկոյան արդեն երեւանցի է» դարձել: ...Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՈՒԿՐԱԻՆՈՒՀՈՒ ՔԱՂՑՐ ԺՊԻՏԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի սրահում Յուլյա Տիմոշենկոն չթաքցրեց իր ցնծությունը, որը կապված էր վարչապետի պաշտոնին իր վերադարձի հետ: Այդ մասին գրում է արտերկրի մամուլը: Սակայն լավատեսության ...«ՀԱՅԼՈՒՐԻ» ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
Կիրակնօրյա «Հայլուրի» թողարկումը փորձ էր արել սեպ խրել ՀՀ առաջին նախագահի եւ նրան սատարող ՀԺԿ նախագահի միջեւ, ուստի սպասելի էր, որ Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ կարձագանքի այդ թողարկմանը: Եւ այդ արձագանքը ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ» ՉԵՆԹԱՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային հանգույցների կառուցման ընթացքին եւ որոշ օբյեկտների ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, լրագրողների ուղեկցությամբ, երեկ ...ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
Ռոբերտ Քոչարյանի` ռուսալեզու մամուլին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների շարանում հռետորական հարցադրում էր արվել. «Իսկ ո՞վ փակեց ատոմակայանը:
Անկախության ձգտող ժողովուրդը ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ ԶՈՒՅԳ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ խորհրդարանում լսումներ սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որոնք շարունակվելու են նաեւ այսօր: Լսելով մասնակիցների ելույթները` հենց սկզբից պարզ դարձավ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» կուսակցությունը փնտրտուքների մեջ է, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ թեկնածուին է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ է պատճառը, որ կուսակցությունը որոշել է հոգեվերլուծություն ...ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒՆ
Արամ Ամատունի
Մարդն իր բնույթով միայնակ է, եւ Աստվածային այդ «պատիժը», թերեւս, տրված է այն բանի համար, որ մարդը ստիպված լինի փնտրել մարդկային ընկերակցություն, որովհետեւ ինչպես հին փիլիսոփաներից մեկն է ասել` «եթե մարդը ...ՈՎ «ԳԱԼԱ»-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱ ԱՆՏԱՌԸ
Երեկ, ժամը 16-ին, ինչպես եւ հայտարարվել էր, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ
«Հայ-թուրքական հարաբերությունների» թեմայով ԱԺ լսումների ժամանակ հանդես գալով, մասնագիտությամբ պատմաբան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ գործել է 2 հանցագործություն. առաջինը ...1 ՏԱՐԻ 172ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

