
«ՀԱՅԼՈՒՐԻ» ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
- Կիրակնօրյա «Հայլուրի» թողարկումը փորձ էր արել սեպ խրել ՀՀ առաջին նախագահի եւ նրան սատարող ՀԺԿ նախագահի միջեւ, ուստի սպասելի էր, որ Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ կարձագանքի այդ թողարկմանը: Եւ այդ արձագանքը չուշացավ:

«Այսօրվա իրականությունը շատ բաներով նմանվում է 2003թ.-ի իրավիճակին: Նման է կողմնապահ լուսաբանման առումով, եւ այդ մասին նշել է նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, էլ չեմ խոսում ապատեղեկատվության եւ պարզապես գռեհիկ դրսեւորումների մասին: Ոմանք այդ գռեհկությունը դարձրել են գործելակերպ: Դրանով նրանք ընդամենը ցույց են տալիս իրենց ողորմելի էությունը»` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Դեմիրճյանի գնահատմամբ` նախագահական այս ընտրությունների ինտրիգը առաջին նախագահի առաջադրումն է, որը լրջորեն անհանգստացրել է վարչախմբին եւ խառնել է նրանց պլանները. «Ես չեմ ուզում վիրավորել թեկնածուներից որեւէ մեկին, բայց հիմնական պայքարն ընթանալու է առաջին նախագահի եւ իշխանության թեկնածուի միջեւ»: Հարց հնչեց, թե միավորվել են քաղաքական տարբեր գաղափարախոսություն ունեցող ուժեր: «Առաջին նախագահի մոտեցումները, քաղաքական գնահատականները մի շարք հարցերում համահունչ են մեր դիրքորոշումներին: Մասնավորապես` հոկտեմբերի 27-ի ոճրագործության դատավարության հարցը, որը ոչ թե փարատեց, այլ խորացրեց կասկածները, երկրում հաստատված օլիգարխիկ կլանային համակարգից ձերբազատվելու հարցը, իշխանության եւ բիզնեսի տարանջատման հարցը, այսօր իշխանությունները եւ բիզնեսը սերտաճել են, եւ իշխանությունը դարձել է որոշ մարդկանց համար հարստանալու միջոց, մենաշնորհների վերացման հարցը եւ այլն: Կան նաեւ տարբերություններ, եւ դա նորմալ է»` պարզաբանեց ՀԺԿ նախագահը: Պրն Դեմիրճյանն անդրադարձավ նաեւ մի քաղաքական գործչի «բայղուշությանը», թե Հայաստանում արյուն է թափվելու, հրահրվելու է քաղաքացիական պատերազմ: «Այդ պնդումները որեւէ հիմք չունեն: Առաջին նախագահը հանդիպել է մեր ակտիվի հետ եւ շեշտել, որ ընդունելի է միայն խաղաղ ճանապարհը, միայն սահմանադրական ճանապարհը: Մնացածն ուղղակի սադրանքներ են»: Երկրում տիրող մթնոլորտի վերաբերյալ ասաց. «Ոմանց համար Տեր-Պետրոսյանի առաջադրումը լայն հնարավորություններ է բացել քաղաքական առեւտրի համար: Շատերն էլ ապահովվել են գործով»: Դեմիրճյանը պատասխանեց նաեւ 1996-ի ընտրությունների վերաբերյալ հարցին` օրինակա՞ն էին, արդյոք, դրանք: «Մենք մեր գնահատականներում միշտ օբյեկտիվ ենք եղել, ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանում բացառությամբ առաջին նախագահական եւ 99թ.-ի խորհրդարանական ընտրությունների, մնացած բոլոր ընտրությունները այս կամ այն չափով կեղծվել են: Մեր գնահատականը միշտ նույնն է, այնպես որ` կոնյուկտուրայից ելնելով գնահատականներ մենք չենք տալիս»: Բացի այդ, առաջին նախագահը վերաիմաստավորել է իր անցած ուղին. «Դա երեւում է եւ նրա հրապարակային ելույթներից, եւ ՀԺԿ ակտիվի հետ նրա հանդիպման բովանդակությունից: Նա ընդունել է, որ կադրային սխալներ եղել են` կապված ոչ միայն այն երկուսի` Ս.Սարգսյանի եւ Ռ.Քոչարյանի հետ, այլ էլի սխալներ են եղել»: ՀԺԿ նախագահը պատասխանեց նաեւ կիրակնօրյա «Հայլուրի» «բացահայտմանը», թե Դեմիրճյանը մեղադրել է Տեր-Պետրոսյանին Հայաստանի տնտեսությունը ավերելու համար: Որպես համեմատություն նա բերեց Ռուսաստանի օրինակը, որտեղ Հայրենական մեծ պատերազմը այնքան վնասներ չի հասցրել, ինչքան Խորհրդային Միության փլուզումը, ու բնական համարեց, որ փլուզման դեպքում պետք է տուժեր նաեւ Հայաստանի տնտեսությունը. «Բայց ասել եմ նաեւ, որ եղել է կառավարման դիլետանտություն, անփորձություն, եւ դա ոչ ոք չի ժխտում»:
- Գագիկ Աբգարյան
ՍՎԱՂ ԱՆՈՂՆ ՈՒ ՊՈԵՏԸ
Գայանե Բաբայան
Արզուման Այվազյանը 57-ամյա պինդ տղամարդ է, բանաստեղծ ու շինարար միաժամանակ: Գյուղացի տղա է, Ախալքալաքի Գոման գյուղից եկել է քաղաք:
«16 տարեկանում` 1966թ, օգոստոսի 19-ի երեկոյան արդեն երեւանցի է» դարձել: ...Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՈՒԿՐԱԻՆՈՒՀՈՒ ՔԱՂՑՐ ԺՊԻՏԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի սրահում Յուլյա Տիմոշենկոն չթաքցրեց իր ցնծությունը, որը կապված էր վարչապետի պաշտոնին իր վերադարձի հետ: Այդ մասին գրում է արտերկրի մամուլը: Սակայն լավատեսության ...«ՀԱՅԼՈՒՐԻ» ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
Կիրակնօրյա «Հայլուրի» թողարկումը փորձ էր արել սեպ խրել ՀՀ առաջին նախագահի եւ նրան սատարող ՀԺԿ նախագահի միջեւ, ուստի սպասելի էր, որ Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ կարձագանքի այդ թողարկմանը: Եւ այդ արձագանքը ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ» ՉԵՆԹԱՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային հանգույցների կառուցման ընթացքին եւ որոշ օբյեկտների ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, լրագրողների ուղեկցությամբ, երեկ ...ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
Ռոբերտ Քոչարյանի` ռուսալեզու մամուլին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների շարանում հռետորական հարցադրում էր արվել. «Իսկ ո՞վ փակեց ատոմակայանը:
Անկախության ձգտող ժողովուրդը ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ ԶՈՒՅԳ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ խորհրդարանում լսումներ սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որոնք շարունակվելու են նաեւ այսօր: Լսելով մասնակիցների ելույթները` հենց սկզբից պարզ դարձավ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» կուսակցությունը փնտրտուքների մեջ է, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ թեկնածուին է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ է պատճառը, որ կուսակցությունը որոշել է հոգեվերլուծություն ...ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒՆ
Արամ Ամատունի
Մարդն իր բնույթով միայնակ է, եւ Աստվածային այդ «պատիժը», թերեւս, տրված է այն բանի համար, որ մարդը ստիպված լինի փնտրել մարդկային ընկերակցություն, որովհետեւ ինչպես հին փիլիսոփաներից մեկն է ասել` «եթե մարդը ...ՈՎ «ԳԱԼԱ»-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱ ԱՆՏԱՌԸ
Երեկ, ժամը 16-ին, ինչպես եւ հայտարարվել էր, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ
«Հայ-թուրքական հարաբերությունների» թեմայով ԱԺ լսումների ժամանակ հանդես գալով, մասնագիտությամբ պատմաբան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ գործել է 2 հանցագործություն. առաջինը ...1 ՏԱՐԻ 172ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

