
ՍՎԱՂ ԱՆՈՂՆ ՈՒ ՊՈԵՏԸ
- Արզուման Այվազյանը 57-ամյա պինդ տղամարդ է, բանաստեղծ ու շինարար միաժամանակ: Գյուղացի տղա է, Ախալքալաքի Գոման գյուղից եկել է քաղաք:

«16 տարեկանում` 1966թ, օգոստոսի 19-ի երեկոյան արդեն երեւանցի է» դարձել: Բարձրագույն կրթություն չի ստացել, սկսել է աշխատել իր բազուկներով, առ այսօր էլ աշխատում է` սվաղ անող է: Երկու բանաստեղծական ժողովածու ունի, բնածին բանաստեղծ է, թեեւ երբեմն ուղղագրական սխալներ է անում: Սիրում է... ալկոհոլ, ցանկալի է տնական օղիներ, բայց որ դա չեղավ, «ամեն բուդկի «ժիդկըստ» էլ կօգտագործի` որպես նռան գինի, որպես հույս եւ սեր: Արզումանը աղքատ է, տուն, իհարկե, ունի, բայց չի կարողանում սեփականաշնորհել եւ չի կարողանում վերանորոգել: Պոետների` հարուստ կամ աղքատ լինելու հնարավոր վիճակի մասին Արզումանը ասում է. «Ուրեմն մի ժամանակ ինձ թվում էր, որ եթե ես փող ունենամ, դա կխանգարի գրելուն: Հետո ընպես եղավ, որ գնացի ախպորս մոտ աշխատեցի ու փող ունեցա` մի 4-5 հազար մանեթ, տեսա նույն մարդն եմ, հլա ավելին... ու հիմա բոլորովին կարծիքս այլ է»: Մինչեւ Երեւան գալը հայրենի դաշտերում նախրապան է եղել, խոտ է հնձել, կով է ծնեցրել... այդ առողջ կյանքը դեռ նրան պահում է ու մուսա է տրամադրում: Մնացած մուսաները նա քաղաքից է վերցնում: - Արզուման, ի՞նչն է քո բոլոր անհաջողությունների պատճառը, այն բաների, որ չունես կյանքում: - Ինքս ինձնից եմ պակասել: - Արզուման, ուրեմն դու գրում ես լավ բանաստեղծություններ, նույնիսկ ՀԳՄ անդամ ես, բայց փողդ գրագետի աշխատանքով չես անում, ինչու՞ դու չկարողացար կրթության այն սահմանը անցնես, որ ստիպված չլինեիր շինարարության վրա աշխատելու: - Ասեմ, գրագիտության մասին ես իմ կարծիքն ունեմ, գրագիտությունը լինում է երկու տեսակ, մեկը արյամբ, ժառանգական, գենային, մյուսը` կարդալով: Հաճելի է, որ երկուսը միասին լինի, ես չեմ զղջում, որ այսպես եմ մտածում, այսպես եմ զգում: Իհարկե ես էլ կուզենայի շատ ավելի կարդացած լինեի, դարերի խորքից եկած գրողների փորձառությունը իմանայի, բայց այսպես ստացվեց: - Բայց ինչու՞, 16 տարեկանից եկել ես քաղաք, ի՞նչն է խանգարել, որ քեզ նման լավ բանաստեղծություններ գրող տղան բարձրագույն կրթություն չի ստացել: - Ժամանակ չեմ ունեցել, աշխատել եմ, ժամանակներն այնպիսին են եղել, որ մարդու համար ամենադժվարը ինքն իրեն գտնելն է եղել: Ռոմանտիկ երիտասարդները հանդիպում են սեւ պատի, հետո տեսնում են, որ ուշացել են: Ես այդ ուշացողներից մեկն եմ: Ես մեքենաշինական տեխնիկումն եմ ավարտել, հետո զգացել եմ, որ պոետ եմ... ինչ ասեմ, էնքան էլ ճիշտ չի, որ զգացել եմ, որ պոետ եմ: - Ի՞նչ է նշանակում էդ պոետությունը. խանգարու՞մ է բարգավաճ կյանք ունենալուն: - Պոետությունը նշանակում է երգեցիկ սիրտ, տեսանող աչք, զգալ ու մեկնաբանել: Ինձ մոտ այդպես է ստացվել, ուրիշներին չգիտեմ: - Իսկ չի՞ կարելի, որ մարդը համ երգեցիկ սիրտ ունենա, համ շատից-քչից մարդավայել կյանք : - Դե ես հատուկ հո չեմ արել, ես փորձել եմ` չի ստացվել, փորձել եմ` չի ստացվել, հետո էլ ուշ է եղել: - Այժմ քո սոցիալական վիճակից խոսանք, դու մարդ ես, որն ընկեր է ալկոհոլային խմիչքին: Քանի՞ տարվա ընկեր ես օղուն: - Ես շինարար եմ, դե շինարարին մի-մի բաժակ օղին չի խանգարի` դա մեկ: Դե գրող-մրող ընկերներով մեկ-մեկ հավաքվում ենք, զրուցում ենք` էլի չի խանգարում: Ու ըտենց, մեկերը իրար գումարելով կարող է մեծ թիվ դառնալ: Հետո` իմ անունս է դուրս եկել, իրենք ինձանից շատ կխմեն: Կըսեն` աչքը դուրս գա ավելի լավ է, քան անունը: - Կինդ ի՞նչ կարծիքի է քո մասին: - Կինս ընտիր կարծիքի է: Եթե կինս չլներ, իր կարծիքը ընդհանրապես չէր ըլնի: - Ի՞նչ ես մտածում այսօրվա Հայաստանի մասին: - Ինչ ասեմ, ես շատ վիրավորված եմ էս երկրից, չնայած Աստծո խոսքն ասում է` մի տրտնջա, բայց ըսենց չի կարելի: Աղջիկս երեկ գնացել է աշխատել` 14 ժամ աշխատել է, 2000 դրամ փող էին տվել. Արզուման Այվազյանը եթե ձեռքը վերցնում է գրիչ, ախպեր ջան, էսօրվա օրը 100 դրամ չունի, որ տրանսպորտի փող տա, կամ մի հատ պապիրոս առնի: - Իսկ քեզ վճարու՞մ են` ինչքան խոստանում են, թե՞ որ ընթացքում տեսնում են պոետ մարդ ես, փողը քչացնում են: - Չէ, տալիս են: Հակառակը. ես ու տղես ժողինստիտուտի շենքն էինք ռեմոնտ անում, պրարաբն էլ շատ լավ տղա էր, խմելու մոմենտն էլ ոչինչ. ես իրեն մի բանաստեղծություն ունեմ նվիրած, ինքը խմելս էլ էր ծածկում, աշխատավարձ էլ էր տալիս, ընկերականն էլ կար... Բայց մարդ էլ կա, երկու քայլից խաբում է: Բամբասանքի նման չհնչի, բայց մեկը կար, անունը չեմ տալիս, որովհետեւ նշանավոր մարդ է, ես իրա համար պատ էի շարում, ինձ հլա ասում էր՝ ես քեզ պիտի նկարահանեմ, հեռուստացույցով ցույց տամ-բան, բայց վերջում ստացվեց, որ իսկի աշխատածիս փողը չտվեց: - Քեզ ովքե՞ր են սիրում, ի՞նչ կարգի մարդիկ են սիրում: Իմացանք, կինդ սիրում է, է՞լ ովքեր են սիրում: - Ինձ լրիվ էլ սիրում են. դու չես սիրու՞մ: - Ե՞ս... որ հետաքրքիր նյութ դառնա, կսիրեմ: - Իսկ դու իրավունք ունե՞ս կրթություն ստացած բանաստեղծների կողքը հավասարը հավասարի պես կանգնելու: - Վախ, էնքան դժվար բա~ն ես ասում... նախ, ես չեմ համարում, որ կան գրագետ բանաստեղծներ, հետո ես մրցակցություն բառը չեմ սիրում: Եթե ես իմանամ, որ իմ բանաստեղծությունը արժեք չունի, ես չեմ գրի: Ես գիտեմ` դա բանաստեղծություն է, ես իմ հոգու հարգանքն ունեմ երկնքի ու երկրի հետ կապված: - Ինչպե՞ս ես համատեղում քո մեջ սվաղ անողին պոետի հետ: - Ես, իհարկե, կուզեի ամեն ինչ տեղը տեղին լիներ, բայց երբ աշխատանքս եմ անում, ասում եմ` այ մարդ, ես էդ ռոբոտն ե՞մ, գրել ա պետք: Գալիս եմ գրում եմ, տեսնում եմ` տունը սոված մնաց: Եւ հետո մի բան. ի՞նչ է նշանակում սրանց տված հոնորարը: Աստվածաշնչյան մտածողություն ունեն` ձրի առար` ձրի տուր: Բա հետո՞: Ոնց անընդհատ գրող պոետը կարա իրա ընտանիքը պահի էդ էժան կոպեկներով տված հոնորարով: Մի լավ հեքիաթի, որ ես շատ լավ գործ եմ համարում, ինձ տվել են 2000 դրամ: - Արզուման, դու հեքիաթներ էլ ես գրում, ձեր ցեղում մինչեւ քեզ ստեղծագործող եղե՞լ է: - Հա-հա-հա, ի~նչ ես խոսում, գյուղի ամենաասող-խոսող, ասողիկ ասածը պապս է եղել, որ Անդրանիկի զինվորն է եղել` Հովակիմը, ճերմակ ձիով, հարսանիքներին ըսենց բաշը բռնած մտնում էր հարսանքատուն... Այ էդպիսի մարդ է եղել իմ պապը: - Պապիցդ առաջ գնացել ե՞ս դու: - Ի~նչ հարցեր ես տալիս, ոնց կարող է մարդը իրա պապից առաջ անցնել: Նրա հեքիաթը, նրա պատասխանատվությունը, նրա` ժամանակին շարժ ու խոսքը... Սա իմ ժամանակն է, ես եմ ապրում... չնայած իմ ժամանակի հետ կապ չունեմ ես, որովհետեւ զգացողությամբ գիտեմ, որ` ի՞նչ ժամանակ:
- Դու ինչպիսի՞ երեխա ես եղել երեխա ժամանակ. տատի պահած էլ ե՞ս եղել: - Տատիկ ունեցել եմ երազի պես. ու իմ անունս տատս է դրել: Ասել է՝ ես մի տաս-տասնհինգ հատ թոռնիկ եմ ունենալու, որ հելնեմ կտուրը ու գոռամ Արզումա~ն, Ռուշա~ն, Համբարձու~մ, Սամվե~լ, եկե~ք, տուն գալու վա~խտն է... - Հեքիաթը ի՞նչ է քեզ համար, որ գրում ես: - Հեքիաթն իրական կյանքն է, բայց անհատի հոգու մենակության տեղն է, մարդը փախչում է իրականից, բայց իրականության մեջ հյուսում է քաղցր մի երկիր, անուշ մի երկիր: Եւ հեքիաթը ցույց է տալիս, ինչպես հայելի, թե ինչպես է այս անհատի հոգին թպրտացել իրականության մեջ: - Որ փող ես ստանում գործիցդ, ի՞նչ ես առաջինը առնում: - Դե, մի երկու բաժակ դես-դեն, մնացածը տանում եմ ընտանիքիս: - Սիրե՞լդ ոնց ա: - Փահ...շու~ն եմ... - Ի՞նչ ես կարծում` մենք լավ պոեզիա ունե՞նք: - Ես սիրում եմ մեր պոեզիան, իմ հասկացողությամբ` մենք լավ պոեզիա ունենք, լավ արձակ էլ ունենք, մենք տեսնող չունենք: Եւ հետո պետություն չունենք, որ աշխարհին ասի` ախպեր ջան, տես` մենք լավ պոեզիա ու արձակ ունենք: Ես դրսի պոեզիային էլ եմ ծանոթ, իհարկե թարգմանությամբ` ես լեզուներ չգիտեմ, Մանդելշտամ գիտեմ, Եսենին գիտեմ, որ մեկն ասեմ... - Իսկ դու ինքդ պատահել է, որ փող ստացած լինես, գաս տղաների մոտ, ասես` ես փող ունեմ, ես եմ հյուրասիրում: - Լի~քը: Գալիս եմ ասում եմ` ապե~ր, ես էսօր ինչ եմ առնու~մ, ապեր, հոնորար եմ ստացել: Օրինակի համար ես շնորհակալություն եմ հայտնում Սարո Գյոդակյանին, ժամանակներ առաջ ինձ ամսական 25 դոլարով ուղարկում էր, մի չորս-հինգ անգամ ուղարկեց. մի կոպեկ տունս չի մտել, ընկերներով կերել-խմել ենք. օղորմի հոգուն` Վահան Թամարյանն էր, ասում էի` ապե~ր... - Վահանը լավն էր, չէ՞: - Ես բանաստեղծություն եմ գրել Վահանին նվիրված, «Վայ, Ծո~», տպագրվել է «Գրական թերթում», Վահանը մթնոլորտ օղակող տղա էր, գիտեր` ում մոտ շարժում կա, գիտեր` ում մոտ անկեղծություն կա... գրականության մարդ էր Վահանը: Եւ հետո ինքը մի դժվար կյանքով էր եկել առաջ, ինքը խորթ մոր մոտ էր եղել, էդ բաները եղել էին, ինքը կյանքը տեսած էր, ընդեղ ես գրում եմ «Եղինջը ծոցին եկավ Վահանը...»: - Արզուման, դու վատ մարդ չես, չէ՞... բռնաբարող չես... գող չես... - Ես զզվում եմ գողությունից, ես շինարարության վրա աշխատում եմ չէ՞, մի մեխ գրպանս դրած չկամ... իսկ բռնաբարելը... ես տարիքային բաներն էլ հաշվի կառնեմ, ես եթե արդեն չիր եմ, ծառից ընկնող եմ, նա էլ մատղաշ երեխա է` կարող է չուզեմ... բայց նաեւ, ի՞նչ է նշանակում ջահել ու տարիքով, ջահելի կողմից էլ նախասիրության հարց է: - Ի՞նչ ցանկություն ունես կամ երազանք: - Երկու բան. մեկ, որ տեսնեմ, որ երեխեքս իրանց-իրանց կարողանում են ապրեն, եւ` ինձ համար ազատ ժամանակ կուզեի` գրելու համար: - Ազատությունը քո ընկալմամբ ի՞նչ է: - Ազատությունը դա էն չի, որ վերցնես ու ասես` գիտես, հոպ, ես ազատ եմ, ազատությունը հայելու նման է, որտեղ մարդը իրեն պիտի կուռ, կոկիկ, մաքուր տեսնի: Ես իմ հարբած վիճակն էլ չեմ սիրում, որովհետեւ երկրորդ օրը չեմ կարողանում մարդկանց երեսին նայեմ: - Շորերդ էլ լավը չեն, հասարակ են, մաշված են... - Հա, հասարակ են, ես դիտմամբ չեմ առնում, համ հնարավորություններս մեծ չեն, համ էլ որ սովորում ես էս շորերին, գիտես, թե կյանքը դա է, էլի... նշանակություն չեմ տալիս, շոր է, ծակծկված է, մաքուր լինի, սիրուն լինի... Մի անգամ մեկին գիրք նվիրեցի, կարդացել էր, ինձ ասավ` եթե հարյուր հոգի ինձ ասեին, որ դու գրող ես` չէի հավատա, բայց էս ինչ ես անու~մ...
Մի քառատող Արզուման Այվազյանից.
Եկել եմ նուռ գիշերով Գիշեր չէ` նռան գինի Բախում եմ դղրդյունով Աստված իմ, ճամփա բացի Գիշեր ես` մնա գիշեր Հաշիշը խմեմ ծոցիդ Աչքերիդ թուրմի վրա Որ շինեմ եկեղեցի Ումպերով քո շուրթերի Բարձրանամ խաչը ծոցիդ Երկնային աստղանկար Շարեմ կրծքիդ լուսակիր: Եկել եմ նուռ գիշերով Գիշեր չէ, նռան գինի Բախում եմ դղրդյունով Աստված իմ, ճամփա բացի:
- Գայանե Բաբայան
ՍՎԱՂ ԱՆՈՂՆ ՈՒ ՊՈԵՏԸ
Գայանե Բաբայան
Արզուման Այվազյանը 57-ամյա պինդ տղամարդ է, բանաստեղծ ու շինարար միաժամանակ: Գյուղացի տղա է, Ախալքալաքի Գոման գյուղից եկել է քաղաք:
«16 տարեկանում` 1966թ, օգոստոսի 19-ի երեկոյան արդեն երեւանցի է» դարձել: ...Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՈՒԿՐԱԻՆՈՒՀՈՒ ՔԱՂՑՐ ԺՊԻՏԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի սրահում Յուլյա Տիմոշենկոն չթաքցրեց իր ցնծությունը, որը կապված էր վարչապետի պաշտոնին իր վերադարձի հետ: Այդ մասին գրում է արտերկրի մամուլը: Սակայն լավատեսության ...«ՀԱՅԼՈՒՐԻ» ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
Կիրակնօրյա «Հայլուրի» թողարկումը փորձ էր արել սեպ խրել ՀՀ առաջին նախագահի եւ նրան սատարող ՀԺԿ նախագահի միջեւ, ուստի սպասելի էր, որ Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ կարձագանքի այդ թողարկմանը: Եւ այդ արձագանքը ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ» ՉԵՆԹԱՐԿՎԵՑ
Էլմիրա Մարտիրոսյան
Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային հանգույցների կառուցման ընթացքին եւ որոշ օբյեկտների ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, լրագրողների ուղեկցությամբ, երեկ ...ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գայանե Հովսեփյան
Ռոբերտ Քոչարյանի` ռուսալեզու մամուլին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների շարանում հռետորական հարցադրում էր արվել. «Իսկ ո՞վ փակեց ատոմակայանը:
Անկախության ձգտող ժողովուրդը ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ ԶՈՒՅԳ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ավետիս Բաբաջանյան
Երեկ խորհրդարանում լսումներ սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով, որոնք շարունակվելու են նաեւ այսօր: Լսելով մասնակիցների ելույթները` հենց սկզբից պարզ դարձավ, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» կուսակցությունը փնտրտուքների մեջ է, ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե որ թեկնածուին է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ է պատճառը, որ կուսակցությունը որոշել է հոգեվերլուծություն ...ԵՐԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒՆ
Արամ Ամատունի
Մարդն իր բնույթով միայնակ է, եւ Աստվածային այդ «պատիժը», թերեւս, տրված է այն բանի համար, որ մարդը ստիպված լինի փնտրել մարդկային ընկերակցություն, որովհետեւ ինչպես հին փիլիսոփաներից մեկն է ասել` «եթե մարդը ...ՈՎ «ԳԱԼԱ»-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱ ԱՆՏԱՌԸ
Երեկ, ժամը 16-ին, ինչպես եւ հայտարարվել էր, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանության շտաբի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԻ
«Հայ-թուրքական հարաբերությունների» թեմայով ԱԺ լսումների ժամանակ հանդես գալով, մասնագիտությամբ պատմաբան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ գործել է 2 հանցագործություն. առաջինը ...1 ՏԱՐԻ 172ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

