
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
- Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ, փաստորեն, կասկածի տակ առավ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մտածելու եւ համապատասխանաբար արտահայտվելու կարողությունը:

Իհարկե պարոն Օսկանյանն իրականում փորձում էր սրբագրել Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, սակայն արդյունքում պարզվեց, որ ՀՀ նախագահ դառնալ ձգտող Սերժ Սարգսյանը չի կարողանում արտահայտել այն, ինչ մտածում է: Սերժ Սարգսյանը Եվրամիություն կատարած այցի ժամանակ հարցազրույց տալով Ռոյթերս գործակալությանը մասնավորապես ասել էր, թե կա իր համաձայնությունը ԼՂ վերաբերյալ ԵԱՀԿ վերջին առաջարկություններին, իսկ ինքն էլ վերջին մարդը չէ Հայաստանում, մասնակցում է հակամարտության հարցում Հայաստանի քաղաքականության մշակմանը: Մի խոսքով, տպավորություն էր ստեղծվել, որ պաշտոնական Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկներին: «Կարող է վարչապետը բառի օգտագործման առումով այդ իմաստը թողած լինի, բայց դժվար թե վարչապետը ասած լինի, որ ես համաձայն եմ, որովհետեւ դա, վերջիվերջո, գիտեք, նախագահի կողմից է լինելու: Եւ ես գիտեմ, որ այդպես չէ», - Սերժ Սարգսյանի ասածը հերքեց ՀՀ ԱԳ նախարարը` միեւնույն ժամանակ փորձելով սրբագրել Սերժ Սարգսյանին. «Այսինքն, երբ որ վարչապետի հետ խոսում էի ընդհանրապես փաստաթղթի շուրջ Մադրիդից հետո, վարչապետը բնականաբար այդպիսի բան չէր ասի, էլի: Ես կարծում եմ, որ վարչապետը հստակ ասել է, որ ինքը ամբողջությամբ տեղյակ է փաստաթղթի բովանդակությունից, եւ թերեւս դա է եղել: Որովհետեւ դեռ չի եկել պահը, էլի, որ մենք ասենք, որ համաձայն ենք: Առավել եւս, որ քննարկելիք դեռ բազմաթիվ հարցեր կան»: Արեւմուտքի կարճատեւ ուշադրությանն արժանացած Սերժ Սարգսյանը պահը բաց չէր թողել եւ Արեւմուտքի ականջը շոյող եւս մեկ հայտարարություն էր արել. հայտարարել էր, թե լավատես է ԼՂ խնդրի լուծման առթիվ ու չէր բացառել, որ մինչ նախագահի ընտրությունն էլ կարող է ստորագրվի փաստաթուղթ, ինչի հնարավորությունը մոտ մեկ ամիս առաջ կտրուկ հերքել էր Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողները երեկ փորձեցին հասկանալ Սերժ Սարգսյանի լավատեսության հիմքերը: «Ես էլ առհասարակ լավատես եմ բանակցությունների հարցում», - այլ հիմնավորում չգտնելով` պատասխանեց Օսկանյանը` հավելելով, թե թերեւս բոլորի ցանկությունն է, որ որքան հնարավոր է շուտ լինի համաձայնություն հիմնական սկզբունքների շուրջ: «Որովհետեւ դրանից հետո մեզ հսկայական գործընթաց է սպասում: Սա ընդամենը վերաբերում է սկզբունքներին: Այդ երկուսուկես էջանոց փաստաթուղթը պետք է վերածվի 30 կամ 50 էջանոց խաղաղության պայմանագրի, եւ մենք պետք է սկսենք բանակցել մանրամասների շուրջ: Ինչքան շուտ սկսենք, այնքան լավ», - բացատրեց Վարդան Օսկանյանը` փաստացի մինչ նախագահի ընտրությունները ԼՂ հարցի լուծման առթիվ իր հոռետեսության հետ մենակ թողնելով երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վարդան Օսկանյանն անմիջապես ուղղեց իրեն` լրագրողներին բացատրելով, որ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է. «Այնպես որ, նախագահը կարող է այլ տեսանկյունից է նայում, զգույշ է ավելի: Մենք, բանակցողները, ես` հատկապես, եթե այդ վստահությունը, այդ հույսը չունենանք, դժվար կլինի բանակցել: Այնպես որ, պետք է բանակցության գնալ միշտ հույս ունենալով, որ առաջընթաց պետք է արձանագրել: Եւ այն փաստաթուղթը, որ մենք բանակցում ենք` դա ճիշտ մոտեցում է, բխում է մեր շահերից»: Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավական հանդիսավորությամբ կողմերին հանձնեցին ԼՂ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ-ի առաջարկ-փաստաթուղթը` կողմերից ակնկալելով համապատասխան քաղաքական կամք: Երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հավաստեց, թե այդպիսով ամենեւին էլ կողմերի առաջ պայման չի դրվել, որ պետք է համաձայնվել փաստաթղթին: «Իրենք այդ փաստաթղթում իրենց տեսակետներն են դրել, բայց այնպես չէ, որ մեր առաջ խնդիր են դրել` կամ ընդունել, կամ չէ: Ոչ, այդպես չէ: Սեղանի վրա է փաստաթուղթը, բաց է քննարկման, իրենք իրենց մոտեցումներն են ներկայացրել, մենք մեր տեսակետները կասենք, Ադրբեջանն ինքը կասի: Ես կարծում եմ, որ բանակցությունները եկող տարվա մեջ հենց այս փաստաթղթի շուրջ կշարունակվեն», - ասաց Վարդան Օսկանյանը: Ըստ նրա` ի վերջո ԼՂ հարցում Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: «Բանակցությունները շարունակվում են, սեղանի վրա կա փաստաթուղթ, այնպես որ, կարծում եմ, նորմալ բանակցություններ կշարունակվեն», - երեկ հայտարարեց Վարդան Օսկանյանը` այսպիսով, փաստորեն, բացահայտելով, որ արեւմտյան լրատվամիջոցներում Սերժ Սարգսյանի հայտարարությունները առնվազն մերկապարանոց էին` բացառապես Արեւմուտքին դուր գալուն ուղղված անդուլ ջանքեր:
- Մարինե Խառատյան
ԱՅՍՏԵՂ ԱՅՍՊԻՍԻ ՄՏԱԾՈՂ Է ԵՂԵԼ
Գայանե Բաբայան
Իր կնոջ, ընկերների եւ հովանավորի ջանքերով լույս է տեսել Գրիգոր Բաբայանի ստեղծագործությունների մի հատորը, մյուսն էլ տպագրման ընթացքի մեջ է: Նրանց համար, ովքեր առաջին անգամ են լսում այս անունը, կարելի է ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան 2
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ, փաստորեն, կասկածի տակ առավ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մտածելու եւ համապատասխանաբար արտահայտվելու կարողությունը:
Իհարկե պարոն Օսկանյանն իրականում ...ՄԱՔՈՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ «ԿՈԿՈՐԴՈՒՄ»
Էլմիրա Մարտիրոսյան
2005թ. օգոստոսի 11-ին սպանված երիտասարդի` Մեսրոպ Մաքոյանի սպանության գործը ոչ մի կերպ չի բացահայտվում: Այս գործի ընթացքը հանգեցնում է այն եզրակացության, որ նախաքննական մարմինը թաքցնում է իրական հանցագործներին ...ԳԵԼԱՊ-Ը «ՈՒՄ ՇՈՒՆՆ Է»
Գագիկ Աբգարյան
Ասում են` մարդ հասունանում է այն ժամանակ, երբ դադարում է զարմանալուց: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա կարելի է ասել, որ մեր ժողովուրդը բավականին հասունացել է, որովհետեւ էլ չի զարմանում ոչ վիճակագրության, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԼՊԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Թադեւոս Խաչատրյան
Քաղաքական թլպատումը պալատական ծես է, որ կատարվում է քաղաքական օրացույցի համաձայն` ընտրությունների ժամանակ եւ իշխանությունների կազմած ծրագրերով: Այն ունի իր դայակները, ծծմայրը, մոլլան, կնքահայրը:
Ի տարբերություն ...ԱՐԵՒԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՆ ԸՆԴԳԾՎԱԾ ՉԵՆ
Ավետիս Բաբաջանյան
ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը յոթ ամիս զբաղեցնելով սկզբում մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի, ապա ԱԺ փոխխոսնակի պաշտոնը որոշել էր խախտել լռության ուխտը ...ՊԼԱՆԸ ԳԵՐԱԿԱՏԱՐԵՑԻՆ, ԳՆԱՑԻՆ ՏՈՒՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի վերջին նիստն էր: Զվարթ տրամադրությամբ «գործի» եկած ազգընտիրներն այս տարի վերջին անգամ, իսկ ոմանք նաեւ առաջին անգամ սեղմեցին իրենց «փայ» կոճակները, կայծակնային արագությամբ ...ԴԱ ԻՄ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԻ
Մարինե Խառատյան
«Այն, որ ինձ է վերագրվում այդ ձեռագիրը, ես ասում եմ` կդիմենք փորձաքննության, փորձաքննությունը ցույց կտա, որ դա իմ ձեռագիրը չէ, ես դրանով կպրծնեմ այդ բանից:
Բայց հասարակության մեջ այդ թույնը մնալու է, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԷՐ ԿԱՅԱՑՎԵԼ
Էլմիրա Մարտիրոսյան
Պատժի կրումից պայմանական-վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու լիազորություն ունեցող հանձնաժողովը մերժեց պատժից վաղաժամկետ ազատել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր ...ՍՈՑԻՈԼՈԳԻԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Կրկին ընտրություններ են եւ կրկին եկել է տարբեր սուտիբեկյանների ժամանակը: Իրեն հիմնովին վարկաբեկած սոցիոլոգիական հետազոտություններով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու, հոգեբանական ներշնչանքի տարբեր ...1 ՏԱՐԻ 171 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ
Մարինե Խառատյան
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

