
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
- Արմավիրի ատոմակայանի փակման հարցը սկզբունքորեն կարելի է արդեն լուծված համարել: Սակայն խոսք է գնում փակելուց հետո նոր ատոմակայանի կառուցման մասին, նույն տեղում: Այս մասին իր մտահոգությունները մեզ հետ կիսեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

- Խոսակցություն կա, որ գործող ատոմակայանի աշխատանքը դադարեցնելուց հետո նույն տեղում պետք է կառուցվի նոր ատոմակայան: Ինչպիսի՞ն է «Կանաչների» վերաբերմունքը դրան: - Ներկայիս գործող ատոմակայանը կառուցված է բացառիկ սխալ տեղում: Ժամանակին տեղի ընտրությունը կատարվել է կամայականորեն` առանց հաշվի առնելու գիտնականների կարծիքը: Դեռեւս նախագծման շրջանում 24 հայտնի գիտնականներ դիմեցին ՀԿԿ Կենտկոմ` կոչ անելով հրաժարվել Արարատյան դաշտավայրում ատոմակայան կառուցելու մտքից. այդ տեղը Հայաստանում եղածներից ամենավատն էր: Բայց ատոմակայանն, այնուամենայնիվ, կառուցվեց` առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքը: Շահագործելուց տարիներ անց, երբ 1982թ.-ին Խորհրդային Միությունում ստեղծվեցին «Ատոմակայանների կառուցման, շահագործման անվտանգության ապահովման հատուկ դրույթներ» նորմատիվային փաստաթղթերը, պարզվեց, որ հայկական ատոմակայանը բոլոր առումներով ապօրինի կառույց է: Առաջին ամենակարեւորը` տեղանքի երկրաշարժայնությունը. ԱԷԿ-ի շինհրապարակի տակով անցնում է Երեւան-Իգդիր սեյսմիկ թեքվածքը, երկրորդ` տարածքում եւ մոտակայքում գյուղատնտեսական համալիր պետք է չլինի, կարծում եմ` սա մեկնաբանման կարիք չունի, 40 կիլոմետր շառավղով վերգետնյա եւ ստորգետնյա ջրային օբյեկտներ պետք է չլինեն` այնտեղ կան եւ մակերեսային, եւ ստորգետնյա, մոտ 800 մ խորության վրա գոյություն ունի արտեզյան հզոր ջրամբար, 50 կիլոմետրանոց գոտում բնակչության խտությունը պետք է չափազանց նոսր լինի` Երեւանը ուղիղ գծով հեռու է ընդամենը 30 կմ, չհաշված մյուս բնակավայրերը, մոտակայքով չպետք է անցնեն գլխավոր մայրուղիներ, չպետք է լինի օդանավակայան եւ այլն: Ինչպես տեսնում եք` ՀԱԷԿ-ը ոչ մի չափանիշի չի համապատասխանում: Որոշեցին շահագործման անվտանգության ապահովման լրացուցիչ ծրագրեր մշակել, բայց դրանցից ոչ մեկը չիրականացվեց, քանի որ տեխնիկապես անհնար էր: 1989թ.-ի հունվարի 6-ի թիվ 15 որոշումով ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց. «Հաշվի առնելով ընդհանուր սեյսմիկ իրավիճակը` կապված Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ, ընդունելով Հայաստանի ԿԿ կոմիտեի եւ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների միջնորդությունը, հայկական ԱԷԿ-ը փակել ավելի շուտ, քան նախատեսված էր: Առաջին էներգաբլոկը կանգնեցնել 89թ.-ի փետրվարի 25-ից, երկրորդը` մարտի 18-ից»: Մինչ այս, իհարկե, արդեն տեղի էր ունեցել Չեռնոբիլի աղետը: Այն, որ հիմա ասում են, իբր ատոմակայանը փակվել է քաղաքական նկատառումներով, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: 1982թ.-ից արդեն այդ հարցը կար: Ես մտավախություն ունեմ, որ ինչպես Թեղուտի դեպքում քաղաքական որոշում կայացրեցին, այնպես էլ ռեակտորի հարցում քաղաքական որոշում կկայացնեն ու Հայաստանում կկառուցեն 1000 մգվտ հզորությամբ ատոմակայան: Համեմատության համար ասեմ, որ ներկայինս 200 մգվտ է: - Իսկ ինչպե՞ս է լուծվելու ռադիոակտիվ թափոնների հարցը: - Ըստ պայմանագրի` ՀԱԷԿ-ի թափոնները պետք է Ռուսաստանը տաներ, խոսքը խորհրդային տարիների մասին է: Անկախացումից հետո նրանք յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար հսկայական գումարներ պահանջեցին, իսկ դրանք տոննաներով են հաշվվում, ու քանի որ մերոնք այդպիսի գումարներ չունեն, ստիպված հենց ատոմակայանի շենքի հարեւանությամբ կառուցեցին չոր եղանակով թափոնների պահպանման պահեստարան: - Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանում ատոմակայան կառուցելու հնարավորություն չկա: - Այո, չկա, ու ատոմակայան կառուցելը տնտեսապես ձեռնտու էլ չի: Ճիշտ է, կարճ ժամանակի համար գուցե էներգետիկ խնդիրներ է լուծում, բայց հեռահար` 10, 20, 100 տարիների կտրվածքով, հաշվի առնելով ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների ստեղծման եւ դրանց պահպանման հսկայական ծախսերը, ձեռնտու չի: - Ո՞րն է ելքը: - ՋԷԿ-երը, ՀԷԿ-երը, էլեկտրաէներգիայի ոչ ավանդական աղբյուրների զարգացումը` քամու, արեւի լույսի, ինչի հնարավորությունը մեր բնակլիմայական պայմանները տալիս են:
- Գագիկ Աբգարյան
ԱԶԱՏ ՄԱՐԴԸ ՄԻԱՅՆ ԿՐՆԱ ՈՒՆԵՆԱԼ ԱԶԱՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գայանե Բաբայան
Գունանկար, որտեղ գլուխ չունեցող կոստյումավորված հասարակություն է, եւ իրենց առաջ մի սպիտակ աղավնի: Աղավնին Հրանտ Դինքն է: Նա կարծում էր, որ հասարակությունը չի սպանի իր համար խաղաղություն ու սեր բերող, ...ՄԵՐՁԴՆԵՍՏՐ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ ԵՒ ԿՈՍՈՎՈՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Մուհամեդ Շամսադին Մեգալոմատիս
Եվրամիության երկրների մեծ մասը համաձայնության է հասել Կոսովոյի անկախության պաշտոնական ճանաչման հարցում, Հարավային Կիպրոսի չար եւ զզվելի անջատողական նախագահին թողնում ենք փակագծերում:
Դա նշանակում է, ...ԴՈՒ ԿԵՂԾԻՔՆԵՐ ԵՍ ԱՆԵԼՈՒ, ԵՍ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՄ ՁԵՌՔԴ ԲՌՆԵԼ
Գայանե Հովսեփյան
Մինչ ՀՀ նախագահության թեկնածուները միմյանց մեղադրում եւ բանավիճում են հեռահար կամ միջնորդավորված կարգով` ԶԼՄ-ների միջոցով, նրանց համախոհ քաղաքացիները դա անում են բացեիբաց, երես առ երես:
Հատկանշական ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Գագիկ Աբգարյան 1
Արմավիրի ատոմակայանի փակման հարցը սկզբունքորեն կարելի է արդեն լուծված համարել: Սակայն խոսք է գնում փակելուց հետո նոր ատոմակայանի կառուցման մասին, նույն տեղում: Այս մասին իր մտահոգությունները մեզ հետ կիսեց ...ԾԱՌԵՐԻ ՀԵՐՆ ԷԼ ԱՆԻԾԱԾ
Գ.Ա.
Երեւանի փողոցներում իրականացվող ստորգետնյա շինարարական աշխատանքներն այնքան են հոգնեցրել երեւանցիներին, որ գրեթե բոլորն ակնդետ հետեւում են դրանց ընթացքին ու անհամբեր սպասում, թե իշխանությունները երբ կկտրեն ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿՕՂԱԿ
Միքայէլ Հայրապետեան
Անգլիացի պահպանողականները մի շատ լավ դրույթ ունեն. «Մարդիկ անհավասար են, սակայն հավասար են Աստծո եւ օրենքների առջեւ»:
Այս արժեքի` հավասարության գիտակցումը չկա մեր ժողովրդի մեջ, թեեւ Հիսուսն է ասում, ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՌԱՐԿՈՒՄ Է
Հեղինե Մանուկյան
Երեկ ԱԺ-ն արտահեթ նիստ էր գումարել` մոտ մեկ ամիս առաջ ափալ-թաaփալ ընդունված «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու, ավելի ճիշտ` դակիչ-վավերացնողի իր առաքելությունը կատարելու համար: Պարզվում ...ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Արամ Ամատունի
2007 թվականը մոտենում է ավարտին, եւ թերեւս առաջիկա տասնօրյակում մամուլի տարբեր միջոցներ կսկսեն ամփոփել անցած տարին, թվարկել տարբեր ոլորտների նշանավոր իրադարձությունները, ինչպես նաեւ նախանշել 2008 թվականին ...ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՇԱՏ ՆՈՒՐԲ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է
Մարինե Խառատյան
ՀՀ նախագահի թեկնածուների գույքի հայտարարագրումների հրապարակումը ցույց տվեց, որ թեկնածուները հայտարարագրել են իրականության հետ կապ չունեցող փաստեր, թաքցրել են ունեցվածքի որոշակի մասը: Դատելով հայտարարագրերից` ...ՎԱՐԴԱՆԻԿԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է
Երեկ, ըստ պայմանավորվածության, պետք է եռակողմ պայմանագիր ստորագրվեր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն ...Ո՞Վ Է ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1
Գյումրիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Շիրակի մարզում լուրջ հակասություններ են առաջացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի միջեւ:
Խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում ...1 ՏԱՐԻ 170 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

