
ՍԵՐԺԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ԵՍ ԷԼ ԳՆԱՄ ՀԱՆԳԻՍՏ ԱՇԽԱՏԵՄ
- ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «ՄԱՊ» գործարանի սեփականատեր, հոկտեմբերյանցի Ալեքսան Պետրոսյանը, որը ոչ վաղ անցյալում ՕԵԿ խմբակցության անդամ էր, այսօր պատրաստ է 24 ժամ քարոզչություն անել Սերժ Սարգսյանի օգտին ու ամեն ինչ տալ հանուն նրա հաղթանակի:

Ի դեպ, որոշ տեղեկություններով` արդեն իսկ որոշված է, թե գործարարներից ով որքան ներդրում է անելու հանուն ՀՀԿ թեկնածուի հաղթանակի: Ներկայացնում ենք մեր զրույցը Ալեքսան Պետրոսյանի կամ, ինչպես ասում են` ՄԱՊ-ի Ալիկի հետ: - Ինչպե՞ս եք աջակցելու Ձեր թեկնածուին, նաեւ` Ձեր տնտեսական հնարավորություններն ինչպե՞ս եք ի նպաստ դնելու Սերժ Սարգսյանի ընտրությանը: - Դե, կուսակցությունը ոնց կորոշի, այնպես էլ կպաշտպանենք: Ինձ թվում է` կուսակցությունը հստակ ծրագիր կներկայացնի նախընտրական: Ամեն մարդ իրա աշխատանքը պիտի անի: Ես ի՞նչ իմանամ` կուսակցությունը ինձ ինչ հանձնարարություն է տալու: Ինչ հանձնարարություն կուսակցությունը կտա, իմ հնարավորության սահմաններում ես պարտավոր եմ տվյալ հանձնարարությունները կատարել: - Ասել է թե` Ձեր տնտեսական հնարավորություններով է՞լ եք պատրաստ աջակցել Սերժ Սարգսյանին: - Չէ, տնտեսական հնարավորությունը ո՞րն ա, տնտեսական հնարավորությունը քարոզչությունն ա, որ մեր թեկնածուն այն թեկնածուն ա, որի ընտրվելու դեպքում մեր տնտեսությունը կզարգանա, կզարգանա գյուղատնտեսությունը, չեն քանդվի գործարանները: - Լավ, հարցն ավելի պարզեցնեմ` շուտով բացվելու են նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների հիմնադրամները, Դուք պատրաստվում ե՞ք որեւէ լումա ներդնել Սերժ Սարգսյանի հիմնադրամում: - Իհարկե: - Որքա՞ն եք պատրաստ ներդնել: - Չէ, հիմա քանակը չեմ կարող ասել, բայց պատրաստ եմ: - Կուսակցությունում Ձեզ չե՞ն հուշել` որքան: - Չէ, կուսակցությունը առայժմ ոչ մի հանձնարարություն չի տվել: - Իսկ Դուք սրտանց ինչքա՞ն գումար կուզենաք, կհամաձայնեք տալ` մոտավորապես: - Իմ սրտի միջի եղածը ավելի շատ ա, քան իմ հնարավորությունները: Ես պատրաստ եմ ամեն ինչ տալու: - Այսինքն` Սերժ Սարգսյանի համար ամեն ինչ պատրաստ եք տա՞լ: - Այո, ամեն ինչ: Բայց կգա օրը, կտեսնենք: - Իսկ եթե օրը գա ու պարզվի, որ իրոք պետք է ամեն ինչ տաք, էդ դեպքում ի՞նչ եք անելու: - Ուրեմն, եթե օրը գա ու պարզվի, որ պետք է ամեն ինչ տամ, ուրեմն կտամ: Իհարկե: - Կմնաք ձեռնունա՞յն: - Չէ, ինչու եմ մնում, կյանք ա էլի: - Ավելի մեծ ակնկալիք ունե՞ք: - Չէ, ոչ մի բան: Ոչ մի ակնկալիք էլ չունեմ: Ես ընդհանրապես իմ աշխատանքի ընթացքում ոչ մեկից ոչ մի ակնկալիք չեմ ունեցել ու չեմ էլ սպասում: Ես սիրում եմ ամեն ինչ ստեղծեմ իմ աշխատանքով: - Տեղեկություն կա, որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում արդեն իսկ որոշվել է` ով որքան ներդրում է անելու հանուն Սերժ Սարգսյանի հաղթանակի: - Չէ, ճիշտն ասած, ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում: Ինձ թվում է` դա կորոշվի ընդհանուր, երբ որ կսկսվի նախընտրական քարոզարշավը: Օրենքով այդպես է, չէ՞: Ինձ չի թվում, որ Հանրապետական կուսակցությունը այսօր օրենքի խախտում կարող ա անի: Ձեզ թվում է` Սերժ Սարգսյանը պատրաստ է ինչ-որ մեկից ինչ-որ ակնկալի՞ք ունենալ, մարդը եթե ուզում է մարդուն օգնել, օգնելու տարբեր ձեւեր ունի: Մենակ ֆինանսը չի: Ես կարող եմ հոկտեմբերյանցիներին ասել, որ Հոկտեմբերյան քաղաքում 25 գործարաններից, եթե չեք ուզում վերջինն էլ քանդվի, կամ եթե ուզում եք` էս վերջին գործարանը մնա աշխատի, ուրեմն Ձեր ձայնը պիտի տաք Սերժ Սարգսյանին: - Միգուցե Լեւոն Տեր-Պետրոսյանին տան ավելի շա՞տ գործարան աշխատի: - Դե լավ էլի, ախր Դուք ասում եք մի բան, որ բոլորն էլ գիտեն: ...Ես ամեն ինչ անելու եմ իմ հնարավորության սահմաններում, որ Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ, որ ես հանգիստ գնամ, աշխատեմ:
- Մարինե Խառատյան
ՄԵԿՆ ԱՆՇՈՒՆՉ Է, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՏԱԿ ՉՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
Թատերական գործիչները լուրջ մտահոգված են «Թատրոնի մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների` ազատ բեմի կարգավիճակի առիթով:
Այսինքն` լինեն թատրոններ, որոնք գեղարվեստական ղեկավարներ չեն ունենա, կլինի միայն ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՇԻՌԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Թոմաս Լ. Ֆրիդման 1
Ես մեծացել եմ Մինեսոթայում եւ շատ եմ սիրել լինել գյուղատնտեսական ցուցահանդեսում, ինչը յուրաքանչյուր տարի կազմակերպում էին նահանգի իշխանությունները:
Այնտեղ մի երիտասարդ կար, միշտ գուշակում էր ձեր կշիռը` ...ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵԼՈՒ Է
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպաններն աղաղակում են, որ ավտոճանապարհ բացելու նպատակով Գետառ գետի հունը խողովակի մեջ առնելը վտանգում է մայրաքաղաքի կյանքը, շինարարները շարունակում են կառուցապատել այն` խախտելով ոչ միայն բնության, ...ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի 5
Պարզ էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը Եվրոպայում հարցազրույց տալով անգլիական թերթին, այդքան հանդուրժողականություն ցուցաբերում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս, եւ ի տարբերություն ...ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՆԱ ՍԵՐԺԻ ՀԵՏ Է
Հեղինե Մանուկյան
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնող խումբը սեմինար էր կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցում:Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Ավետիս Բաբաջանյան
Երբ իրավիճակի բերումով անհրաժեշտություն է առաջանում հրապարակային խոսել Հայաստանի քաղաքական կյանքի կամ կուսակցությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին, նրանց ներկայացուցիչները շատ նեղացած ու ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԾԱՆՐ ԿԱՌՈՒՅՑ Է
Հ.Մ. 3
Հայտնի է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու շանսից այս էլ երկրորդ անգամ զրկված Րաֆֆի Հովհաննիսյանը, նույնն է թե` «Ժառանգություն» կուսակցությունը, դեռ չի հստակեցրել իր կողմնորոշումը առաջիկա նախագահական ...ՍԵՐԺԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ԵՍ ԷԼ ԳՆԱՄ ՀԱՆԳԻՍՏ ԱՇԽԱՏԵՄ
Մարինե Խառատյան
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «ՄԱՊ» գործարանի սեփականատեր, հոկտեմբերյանցի Ալեքսան Պետրոսյանը, որը ոչ վաղ անցյալում ՕԵԿ խմբակցության անդամ էր, այսօր պատրաստ է 24 ժամ քարոզչություն անել Սերժ ...ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
4
Ապօրինություններն ու բեսպրեդելը մեզ այլեւս չեն զարմացնում` դրան մենք սովորել ենք` այնպես, ինչպես սովորեցինք ոչ լեգիտիմ իշխանության հետ կողք կողքի ապրելուն: Երեկ այս ոչ լեգիտիմները հերթական սանձարձակ քայլն ...1 ՏԱՐԻ 169 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվում են:
- 1947 Մահացավ Գուրգեն Ալեմշահը: (Ծնվ. 1907 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

