
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
- Երբ իրավիճակի բերումով անհրաժեշտություն է առաջանում հրապարակային խոսել Հայաստանի քաղաքական կյանքի կամ կուսակցությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին, նրանց ներկայացուցիչները շատ նեղացած ու մի քիչ էլ հուզված սկսում են բացատրել, թե ի~նչ արտաքին քաղաքական կողմնորոշում, ի~նչ ամերիկամետ, ռուսամետ կամ ֆրանսիամետ` մենք հայաստանամետ ենք, հայաստանակենտրոն, մի խոսքով` Հայաստանից էն կողմ ուրիշ բան չենք տեսնում:

Ավելին` ամեն ինչ պետք է անել այդ արտաքին ազդեցությունները մեր երկրում բացառելու, դրանց չտրվելու համար (խոսքը Պուտինի նվիրած ժամացույցով հպարտացող Արամ Կարապետյանի կամ դինոզավրերի ճակատագիրը կրկնող կոմունիստների մասին չէ): Հենց այս ոգով եւ տրամաբանությամբ ընթացավ նաեւ երեկ Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած կլոր սեղանը` «Արտաքին գործոնը ՀՀ նախագահի ընտրություններում» թեմայով: Առաջին զեկուցողը «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն էր: Ահա թե ինչ ասաց նա այդ թեմայի շրջանակներում. «Երեւի աքսիոմատիկ ճշմարտությունից սկսեմ, որ արտաքին ազդեցությունների հանդեպ ռեզիստանտ են` դիմակայող են միայն այն երկրները, որտեղ գոյություն ունի իշխանության եւ ժողովրդի միասնականություն եւ նրանց միջեւ գոյություն չունեն այնպիսի խորը հակասություններ, որոնք ատելության դաշտ ձեւավորեն: Ասել, որ Հայաստանում, ասենք, ընտրությունները` որպես այդպիսին եղել են լեգիտիմ իշխանության ձեւավորմանը նպաստող` երեւի կլիներ չափազանցություն: Բազմաթիվ միջազգային դիտորդների ձեւակերպմամբ` մենք միշտ ունեցել են ընտրությունների ժամանակ լուրջ խնդիրներ, եւ դրա արդյունքում ձեւավորվող իշխանությունը` որպես այդպիսին զգալի չափով զուրկ է եղել այդ ռեզիստանտությունից, այդ դիմակայությունից, ինչի հետեւանքով էլ ազդեցությունները` որպես այդպիսին շատ դեպքերում կարող են լինել էֆեկտիվ»: Թե ինչ կարծիք ունի հայաստանյան հասարակությունը այս կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին` երեւի իմաստ չունի խոսել, եւ իմաստ չունի խոսել, թե որքանով կարող է կոնկրետ կուսակցությունը «ռեզիստանտ» լինել արտաքին քաղաքական ազդեցությունների նկատմամբ: Մյուս զեկուցողը արտաքին ազդեցությունների նկատմամբ ոչ պակաս «ռեզիստանտ» «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էր: Եւ ահա թե ինչ է մտածում այս թեմայով պարոն Շահգելդյանը. «Թե ինչպես կանցնեն ՀՀ նախագահի ընտրությունները` իսկապես գտնվում են աշխարհաքաղաքական, ես կցանկանայի ասել` աշխարհառազմավարական ուշադրության կենտրոնում: Հարցումներ են կազմակերպվում, իրականությունն են փորձում պարզել եւ էստեղ մի կարեւոր խնդիր կա` ազատ ընտրությունները, լեգիտիմ իշխանությունը, սա այն կարեւորագույն խնդիրն է, որը Հայաստանի Հանրապետության համար գերակա է լինելու` եւ հզորացնելու, եւ թուլացնելու դիրքերը արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ընթացքում: Եւ բացի այդ, ցանկացած արտասահմանյան երկրի, մասնավորապես` ռազմավարական կենտրոնների համար խիստ կարեւոր է տեսնել եւ հասկանալ, թե իրենք ում հետ գործ ունեն` լեգիտիմորեն ընտրված իշխանությա՞ն հետ, իշխանության, որն ունի ձայներ եւ վստահություն, թե՞ իշխանության, որն, ասենք, անցել է կաշառքներով, ադմինիստրատիվ ռեսուրսներով եւ այլն»: Կարելի է կարծել, թե պարոն Շահգելդյանն ու իր կուսակցության նախագահը չէին, որ 2003 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանում էին իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանին` մասնակցելով եւ հուզախառն ելույթներ ունենալով Մատենադարանի մոտ կազմակերպված իշխանամետ հանրահավաքում: Նույն ոգով էր խոսում նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը, որը շատ համոզիչ ասում էր, որ պետք է բացառել որեւէ արտաքին միջամտություն, մեր ներքաղաքական գործընթացներին, քանի որ դա կխախտի ժողովրդավարությունը Հայաստանում: Թե իրականում ինչ արտաքին ազդեցությունների կրողն է Դաշնակցությունը` մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր պատկերացումներն ունի եւ դրա մասին բազմահատոր գրականություն կա: Նախկին պատգամավոր Թաթուլ Սողոմոնյանը դեմ արտահայտվեց այլ երկրների տնտեսական ազդեցության աճին եւ կոչ արեց, որպեսզի Հայաստանը դառնա մեր տարածաշրջանում անկախ տնտեսական գոտի եւ ոչ թե Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան առանցքին հակադրի գոյություն չունեցող Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքը: Ինչպես հայտնի է` նախագահի թեկնածուների մեջ կա նաեւ Արամ Հարությունյան անուն-ազգանունով մի մարդ, որը երեկ նախ հայտարարեց, որ ժողովրդավարությունը` որպես ապրանք արտահանվում է, հետո բողոքեց, որ նույն կարգի ընտրություններին դիտորդները տարբեր գնահատականներ են տալիս` օրինակ բերելով Վրաստանը եւ Ռուսաստանը, հասկանալի է համակրանք ունենալով Ռուսաստանի նկատմամբ, հետո բողոքեց, որ արեւմտյան տերությունները հետեւողական չեն լինում իրենց տված գնահատականների նկատմամբ, բայց հետո հասկանալով, որ եթե նրանք հետեւողական լինեն, ապա իր սիրելի իշխանությունները վաղուց չէին լինի, ավելացրեց, որ կարեւոր չէ, թե ինչ են մտածում դիտորդները, ավելի կարեւոր է, թե ինչ է մտածում ընտրողը` այդ դերում պատկերացնելով բացառապես իրեն: Առավել անկեղծ էր իր արեւմտամետ հայացքներով հայտնի եւ դրանք չթաքցնող քաղաքագետ Էդուարդ Անտինյանը.© «Եթե խոսքը վերաբերում է օտարի շահը մեզ մոտ սպասարկողներին, ապա դա կոչվում է պոլիցայ. կապ չունի օտարը գերմանացի է, ամերիկացի, թե ռուս»: Սակայն Անտինյանը տեսնում է էական տարբերություն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում իրականացվող քաղաքականության մեջ: Նա որպես օրինակ բերեց Ռուսաստանի արձագանքը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի նկատմամբ, երբ վերջինս մեկ օրվա մեջ մի քանի հարյուր ցուցարար գնդակահարեց: «Դրանից հետո Ռուսաստանը ասաց` բարի գալուստ արյունոտ ձեռքերի ակումբ, եւ այդ երկիրը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Իսկ երբ Վրաստանում ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, ԱՄՆ-ի արձագանքը շատ կոշտ էր.© մինչեւ ներքին հարցերը չկարգավորվեն երկիրը ՆԱՏՕ-ի երես չի տեսնի: Դրանից հետո Սահակաշվիլին հրաժարական տվեց եւ գնաց արտահերթ ընտրությունների», - բացատրեց Անտինյանը: ԱԺՄ ներկայացուցիչ Անահիտ Աղոյանը, խոսելով արտաքին ազդեցության մասին, բողոքեց, որ օտարերկրյա կազմակերպությունները սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում` ուղղորդելով մեր ընտրությունները: Աղոյանը երեւի կողմ է, որ դրանք ուղղորդեն Ահավոր Ադիբեկյանը կամ Գեւորգ Պողոսյանը, չէ՞ որ այդպես ավելի ազգային կլինի, չնայած ոչ ժողովրդավարական: ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանը, երեւի իր քաղաքական գործունեության փորձը նկատի ունենալով, պատմեց, որ նախագահական ընտրությունները վերածվում են այս կամ այն թեկնածուի արտասահմանյան վոյաժների շուրջ արվող դատողությունների՝ ով ուր գնաց, ով ընդունեց, դաբրո տվեցին, թե չտվեցին: Իսկ ամենաարմատականը Արամ Մայիլյանի գնահատականներն էին. նա հայտարարեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում, քանի որ այդ երկիրը արդեն 2-3 տարի մեր երկրում դեսպան չունի, իսկ Հայաստանն էլ դուրս է մնացել բոլոր միջազգային եւ տարածաշրջանային ծրագրերից: Սակայն ամենահետաքրքիրը կլոր սեղանի ավարտն էր, երբ Ռուզան Խաչատրյանը հարցրեց Արամ Հարությունյանին «Այսքան խոսեցինք, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե դուք ինչամետ եք»: Հարությունյանը այդ հարցին չպատասխանեց, քանի որ այդ հարցի պատասխանը Հովիկ Աբրահամյանից չէր ճշտել:
- Ավետիս Բաբաջանյան
ՄԵԿՆ ԱՆՇՈՒՆՉ Է, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՏԱԿ ՉՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
Թատերական գործիչները լուրջ մտահոգված են «Թատրոնի մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների` ազատ բեմի կարգավիճակի առիթով:
Այսինքն` լինեն թատրոններ, որոնք գեղարվեստական ղեկավարներ չեն ունենա, կլինի միայն ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՇԻՌԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Թոմաս Լ. Ֆրիդման 1
Ես մեծացել եմ Մինեսոթայում եւ շատ եմ սիրել լինել գյուղատնտեսական ցուցահանդեսում, ինչը յուրաքանչյուր տարի կազմակերպում էին նահանգի իշխանությունները:
Այնտեղ մի երիտասարդ կար, միշտ գուշակում էր ձեր կշիռը` ...ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵԼՈՒ Է
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպաններն աղաղակում են, որ ավտոճանապարհ բացելու նպատակով Գետառ գետի հունը խողովակի մեջ առնելը վտանգում է մայրաքաղաքի կյանքը, շինարարները շարունակում են կառուցապատել այն` խախտելով ոչ միայն բնության, ...ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի 5
Պարզ էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը Եվրոպայում հարցազրույց տալով անգլիական թերթին, այդքան հանդուրժողականություն ցուցաբերում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս, եւ ի տարբերություն ...ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՆԱ ՍԵՐԺԻ ՀԵՏ Է
Հեղինե Մանուկյան
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնող խումբը սեմինար էր կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցում:Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Ավետիս Բաբաջանյան
Երբ իրավիճակի բերումով անհրաժեշտություն է առաջանում հրապարակային խոսել Հայաստանի քաղաքական կյանքի կամ կուսակցությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին, նրանց ներկայացուցիչները շատ նեղացած ու ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԾԱՆՐ ԿԱՌՈՒՅՑ Է
Հ.Մ. 3
Հայտնի է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու շանսից այս էլ երկրորդ անգամ զրկված Րաֆֆի Հովհաննիսյանը, նույնն է թե` «Ժառանգություն» կուսակցությունը, դեռ չի հստակեցրել իր կողմնորոշումը առաջիկա նախագահական ...ՍԵՐԺԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ԵՍ ԷԼ ԳՆԱՄ ՀԱՆԳԻՍՏ ԱՇԽԱՏԵՄ
Մարինե Խառատյան
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «ՄԱՊ» գործարանի սեփականատեր, հոկտեմբերյանցի Ալեքսան Պետրոսյանը, որը ոչ վաղ անցյալում ՕԵԿ խմբակցության անդամ էր, այսօր պատրաստ է 24 ժամ քարոզչություն անել Սերժ ...ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
4
Ապօրինություններն ու բեսպրեդելը մեզ այլեւս չեն զարմացնում` դրան մենք սովորել ենք` այնպես, ինչպես սովորեցինք ոչ լեգիտիմ իշխանության հետ կողք կողքի ապրելուն: Երեկ այս ոչ լեգիտիմները հերթական սանձարձակ քայլն ...1 ՏԱՐԻ 169 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվում են:
- 1947 Մահացավ Գուրգեն Ալեմշահը: (Ծնվ. 1907 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

