
ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՆԱ ՍԵՐԺԻ ՀԵՏ Է
- Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնող խումբը սեմինար էր կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցում:Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի եւ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կողմից նախաձեռնած այս հասարակական շարժումը թափ է հավաքում եւ հանրային հնչեղություն է ձեռք բերում:

«Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ վարչական ռեսուրսը սրընթացորեն մակաճում եւ իր ազդեցությունն է թողնում նախընտրական գործընթացների վրա, վարչական մեքենան վերաճում է ընտրական մեքենայի՝ սպասարկելով միայն իշխանական թեւին: Բոլոր գյուղապետերը ավտոմատ դարձել են շտաբի պետեր... Տպավորությունն այնպիսին է, որ գործող ռեժիմը հույս ունի, որ ժողովուրդն այս անգամ էլ չի կարողանալու ցուցաբերել հավաքական կամք եւ չի կարողանալու պրոցեսներն այնպես տանել, որպեսզի կարողանա ընտրությունների օրն իր ազատ կամքն արտահայտել: Փորձը ցույց է տալիս, որ երբ ժողովուրդը հոգնած է լինում իշխանություններից, իսկ մեր դեպքում զզված, ժողովուրդն իրավունք ունի սահմանադրական ճանապարհով կատարել իր ընտրությունը, հակառակ դեպքում հեղափոխական գործընթացների ճանապարհով», - ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Իսկ եթե չենք ուզում մեր երկրում իշխանությունը փոխվի հեղափոխական ճանապարհով, անհրաժեշտ է, որ ընտրություններից առաջ նախագահի բոլոր թեկնածուների համար հավասար մեկնարկային պայմաններ ստեղծվեն: Հենց այդ նկատառումով էլ շարժման մասնակիցները պահանջում են Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հրաժարականը, «որի առկայության դեպքում ժողովուրդը ազատ ընտրելու հնարավորություն կունենա, եւ դրանով նաեւ կբացառվի հեղափոխական գործընթացների զարգացումը», - կարծում է տկն Սարգսյանը: Երեկվա սեմինարին մասնակցում էր նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Վերջինս ազդարարեց, որ արդեն իսկ սկսվել է ոչ լեգիտիմության պրոցեսը: «Եթե ամեն օր հեռուստացույցը միացնում ենք, եւ երկրի առաջին դեմքը համարվող մարդը յուրաքանչյուր պատեհ-անպատեհ առիթով ելույթներ է ունենում որեւէ թեկնածուի հասցեին եւ զբաղվում է, այսպես ասած, նրա PR-ով, ապա դրանով ամեն ինչ ասված է: Իսկ ընտրությունները լինելու են այնպես, ինչպես միշտ. Ռուսաստանի նախկին վարչապետ Չեռնոմիրդինի ասած` ուզում էինք անել լավ, բայց ստացվեց ինչպես միշտ: Այս ընտրությունները նույնիսկ լինելու են ավելի վատ, որովհետեւ Սերժ Սարգսյանը` որպես իշխանական թեկնածու, երկրի ներսում ընդհանրապես ձայներ չունի, եթե նույնիսկ աշխարհի բոլոր «Գելապ»-ները, Հայաստանում գրանցված սուտ կազմակերպությունները ցույց տան, որ ինքը ձայներ ունի: Իմ ունեցած տվյալներով` առաջին փուլում իշխանական թեկնածուի օգտին գրվելու է 40%, 12 % գրվելու է երկրորդ մարդուն, մնացած ընդդիմադիրները գրավելու են երրորդ կամ չորրորդ տեղերը: Երկրորդ փուլում նկարվելու է 68% եւ 32 %, եւ Սերժ Սարգսյանն իրեն հռչակելու է երկրի նախագահ»` ասաց Արամ Կարապետյանը: Նա, ի տարբերություն ՍԴՀԿ ատենապետի, կարծում է, որ իշխանափոխության միակ ռեալ ճանապարհը «գունավոր կամ անգույն» հեղափոխություններն են: «Դուք այլ օրինակ ԱՊՀ տարածքում չեք կարող գտնել, որովհետեւ տոտալիտար այն համակարգերը, որոնք ստեղծվել են ԱՊՀ երկրների ներսում, դրանց կազմաքանդման, արմատախիլ անելու միակ ճանապարհը մնում է ժողովրդական ալիքով ճնշում գործադրել, եւ ընտրությունները կամ չեղյալ հայտարարել, կամ թեկնածուին, որին իսկապես ձայն է տվել ժողովուրդը, կարգել երկրի նախագահ»` հավելեց Արամ Կարապետյանը: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ոչ լեգիտիմ ընտրությունները դեռ չեն նշանակում ոչ լեգիտիմ նախագահ: Կարող է աբսուրդ թվալ ասածս, բայց կարծում եմ, որ ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում կունենանք լեգիտիմ նախագահ, որովհետեւ ժողովուրդը ի զօրու է լեգիտիմացնել ցանկացած ոչ լեգիտիմ պրոցես, այդ թվում եւ ընտրությունները... Անկախ այն բանից, թե նախագահի քանի թեկնածու կա, պայքար է ընթանում երկու հիմնական թեկնածուների միջեւ: Գոյություն ունի երկու բեւեռ. մի բեւեռը Սերժ Սարգսյանի շուրջ համախմբված ավազակապետության իշխանությունն է, մյուսը` ընդդիմության կամ համաժողովրդական շարժման բեւեռը, որի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակ ընտրություն կատարի այս երկու բեւեռների միջեւ, իսկ բոլոր փորձերը ձեւավորել երրորդ բեւեռ, դրանք բոլորը շինծու են, որովհետեւ բնության մեջ երրորդ բեւեռ լինել չի կարող: Երրորդ բեւեռի մասին ցանկացած խոսակցություն ծառայում է իշխանությանը, որովհետեւ վերջինիս պետք է ֆոն` կեղծիքներ իրականացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր իսկապես ուզում են փոփոխություններ, պետք է համախմբվեն ընդդիմադիր բեւեռի շուրջ: Բոլոր նրանք, ովքեր իրենց ներկայությամբ կուժեղացնեն այդ բեւեռը` վստահություն կհաղորդեն շարժմանը, նրանք, ովքեր չեն լինի այդ բեւեռում, մենք կզբաղվենք այդ մարդկանցով, կապացուցենք, որ նրանք ծախու մարդիկ են եւ ծառայում են Սերժ Սարգսյանի հաղթանակին»:
- Հեղինե Մանուկյան
ՄԵԿՆ ԱՆՇՈՒՆՉ Է, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՏԱԿ ՉՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
Թատերական գործիչները լուրջ մտահոգված են «Թատրոնի մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների` ազատ բեմի կարգավիճակի առիթով:
Այսինքն` լինեն թատրոններ, որոնք գեղարվեստական ղեկավարներ չեն ունենա, կլինի միայն ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՇԻՌԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Թոմաս Լ. Ֆրիդման 1
Ես մեծացել եմ Մինեսոթայում եւ շատ եմ սիրել լինել գյուղատնտեսական ցուցահանդեսում, ինչը յուրաքանչյուր տարի կազմակերպում էին նահանգի իշխանությունները:
Այնտեղ մի երիտասարդ կար, միշտ գուշակում էր ձեր կշիռը` ...ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵԼՈՒ Է
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպաններն աղաղակում են, որ ավտոճանապարհ բացելու նպատակով Գետառ գետի հունը խողովակի մեջ առնելը վտանգում է մայրաքաղաքի կյանքը, շինարարները շարունակում են կառուցապատել այն` խախտելով ոչ միայն բնության, ...ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի 5
Պարզ էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը Եվրոպայում հարցազրույց տալով անգլիական թերթին, այդքան հանդուրժողականություն ցուցաբերում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս, եւ ի տարբերություն ...ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՆԱ ՍԵՐԺԻ ՀԵՏ Է
Հեղինե Մանուկյան
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնող խումբը սեմինար էր կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցում:Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Ավետիս Բաբաջանյան
Երբ իրավիճակի բերումով անհրաժեշտություն է առաջանում հրապարակային խոսել Հայաստանի քաղաքական կյանքի կամ կուսակցությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին, նրանց ներկայացուցիչները շատ նեղացած ու ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԾԱՆՐ ԿԱՌՈՒՅՑ Է
Հ.Մ. 3
Հայտնի է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու շանսից այս էլ երկրորդ անգամ զրկված Րաֆֆի Հովհաննիսյանը, նույնն է թե` «Ժառանգություն» կուսակցությունը, դեռ չի հստակեցրել իր կողմնորոշումը առաջիկա նախագահական ...ՍԵՐԺԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ԵՍ ԷԼ ԳՆԱՄ ՀԱՆԳԻՍՏ ԱՇԽԱՏԵՄ
Մարինե Խառատյան
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «ՄԱՊ» գործարանի սեփականատեր, հոկտեմբերյանցի Ալեքսան Պետրոսյանը, որը ոչ վաղ անցյալում ՕԵԿ խմբակցության անդամ էր, այսօր պատրաստ է 24 ժամ քարոզչություն անել Սերժ ...ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
4
Ապօրինություններն ու բեսպրեդելը մեզ այլեւս չեն զարմացնում` դրան մենք սովորել ենք` այնպես, ինչպես սովորեցինք ոչ լեգիտիմ իշխանության հետ կողք կողքի ապրելուն: Երեկ այս ոչ լեգիտիմները հերթական սանձարձակ քայլն ...1 ՏԱՐԻ 169 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվում են:
- 1947 Մահացավ Գուրգեն Ալեմշահը: (Ծնվ. 1907 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

