
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
- Պարզ էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը Եվրոպայում հարցազրույց տալով անգլիական թերթին, այդքան հանդուրժողականություն ցուցաբերում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս, եւ ի տարբերություն Քոչարյանի եւ Օսկանյանի մշակած կամ ավելի ճիշտ` հորինած արտաքին քաղաքականության, ցանկանում է Թուրքիային տեսնել Եվրամիությունում, որովհետեւ դա կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի արտաքին քաղաքականությունը մշակված չէ, որովհետեւ տեսականորեն անհնար է այդպիսի արտաքին քաղաքականություն մշակել: Այն հնարավոր է միայն հորինել: Փորձենք հասկանալ, թե ինչ էր ասել Սերժ Սարգսյանը: Նա ասել էր, որ Թուրքիայի ԵՄ անդամ դառնալը լավ կլինի մեզ համար, քանի որ դա կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այսինքն` ստացվում է, որ Սերժ Սարգսյանը այդ հարաբերությունների կարգավորումը տեսնում է Թուրքիայի անդամակցության միջոցով, ոչ թե հակառակը, ինչպես Քոչարյանն ու Օսկանյանն են տեսնում` անդամակցություն միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանն անուղղակիորեն սխալ է համարում այն կոչը, որ Հայաստանի իշխանություններն ու հայկական լոբբին ուղղում են Եվրոպայի երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք անդամակցության ճանապարհին ճնշում բանեցնեն Թուրքիայի վրա` որպես նախապայման օգտագործելով հայ-թուրքական սահմանի բացումն ու ցեղասպանության ճանաչումը: Եւ ահա Սերժ Սարգսյանի այդ մտքից հետո հաջորդ օրն իսկ հերթական հայտարարությունն է տարածում Եվրոպական հայկական կազմակերպությունների ֆեդերացիան եւ կոչ է անում բոլորին` թե հայկական կազմակերպություններին, թե Եվրոպայի քաղաքական շրջանակներին, որպեսզի նրանք միանան դեկտեմբերի 14-ին, այսինքն` Սերժ Սարգսյանի հարցազրույցից 2 օր անց, Բրյուսելում հակաթուրքական ցույցին, որ կազմակերպվում է ԵՄ այն որոշման դեմ, որը վերսկսում էր անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը: Այսինքն` Սերժ Սարգսյանի հանդուրժողականությունն անմիջապես ստանում է հակահարված Եվրոպայի հայկական կազմակերպությունների կողմից: Ինչ խոսք, դժվար է ասել, թե դա Ռոբերտ Քոչարյանի գործն է, որովհետեւ նա այդ ժամանակ Դուբայում զբաղված էր հայրենանվեր գործով` իր կողքին ունենալով Վարդան Օսկանյանին: Սակայն, թեեւ քնում են գետերն ու քամին, երբեք չի քնում թշնամին: Մինչեւ Եվրոպայից կգար նշված ֆեդերացիայի կոչը, Երեւանում ասուլիս էր տվել ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը, հերթական անգամ խոսելով ի դեմս Հանրապետականի թեկնածուի հաղթանակի Հայաստանում քաղաքական մոնոպոլիայի հաստատման վտանգի մասին: Հասկանալի է, որ Հանրապետականի թեկնածուն ամեն կերպ անտեսում է ՀՅԴ այդ ահազանգերը` թերեւս չուզենալով Դաշնակցությանը տալ ավելին, քան երկու պորտֆելն է, բայց ՀՅԴ-ն էլ, ըստ երեւույթին, գտավ առիթը օգտագործելու Հայաստանի քաղաքական դաշտից դուրս իր ունեցած մոնոպոլիան, ի դեմս արտերկրի հայկական կազմակերպությունների: Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո նման արագ արձագանքին, թերեւս, կնախանձեն գերտերությունների զինուժերի արագ արձագանքման ջոկատները: Համաձայնեք, երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանի մասին տպավորությունը, մեղմ ասած, անլուրջ կարող է լինել: Գոնե հարցազրույցից մի քանի օր անցած լիներ: Բայց Դաշնակցությունը կարծես թե ժամանակ չկորցրեց: Սակայն մյուս կողմից, կարող է լինել եւ տրամագծորեն հակառակ իրավիճակ, կամ հակառակ էֆեկտ: Բանն այն է, որ Եվրոպայի հայկական կազմակերպությունների հակաթուրք հայտարարության ֆոնին, Սերժ Սարգսյանը կարող է երեւալ որպես խաղաղության, բարեկամության ու բարիդրացիության մարմնացում: Եւ փաստորեն, եվրոպական հայկական կազմակերպությունները` գիտակցված կամ անգիտակից ձեւով, առաջնորդվելով ավանդական հակաթուրքականությամբ եւ փորձելով անհարմար դրության մեջ դնել երկրի նախագահ դառնալ ցանկացող վարչապետին, իրականում նրան ծառայություն են մատուցել, եւ այն էլ ինչպիսի: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանի հետ Եվրոպայում չէր նրա համար արդեն մեկ անգամ հարցազրույցի ֆոն ծառայած գեներալ Սեյրան Սարոյանն` իր խարիզմատիկ թրաշով: Հիշում ե՞ք, երբ Սերժ Սարգսյանը, թերեւս, իր առաջին հարցազրույցն էր տալիս Եվրանյուզին, խորհրդարանական ընտրություններից առաջ, խրամատների մոտ` թանկարժեք կոստյումով ու փողկապով, խոսում էր եվրաինտեգրումից, թիկունքին ունենալով Սեյրան Սարոյանի կերպարը` երեւի ցույց տալու համար, որ Հայաստան երկրում եվրոպացուն հարիր կերպար ունի միայն ու միայն ինքը: Եւ քանի որ Եվրոպայում գեներալը վարչապետի հետ չէր, ապա անհրաժեշտ եղավ նոր ֆոն ստեղծել, ինչն էլ արվեց, որպեսզի հայկական լոբբիի հակաթրքականության ֆոնին, վարչապետի հանդուրժողականությունը դառնա էլ ավելի ակնհայտ: n
- Արամ Ամատունի
ՄԵԿՆ ԱՆՇՈՒՆՉ Է, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՏԱԿ ՉՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
Թատերական գործիչները լուրջ մտահոգված են «Թատրոնի մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների` ազատ բեմի կարգավիճակի առիթով:
Այսինքն` լինեն թատրոններ, որոնք գեղարվեստական ղեկավարներ չեն ունենա, կլինի միայն ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՇԻՌԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Թոմաս Լ. Ֆրիդման 1
Ես մեծացել եմ Մինեսոթայում եւ շատ եմ սիրել լինել գյուղատնտեսական ցուցահանդեսում, ինչը յուրաքանչյուր տարի կազմակերպում էին նահանգի իշխանությունները:
Այնտեղ մի երիտասարդ կար, միշտ գուշակում էր ձեր կշիռը` ...ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵԼՈՒ Է
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպաններն աղաղակում են, որ ավտոճանապարհ բացելու նպատակով Գետառ գետի հունը խողովակի մեջ առնելը վտանգում է մայրաքաղաքի կյանքը, շինարարները շարունակում են կառուցապատել այն` խախտելով ոչ միայն բնության, ...ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի 5
Պարզ էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը Եվրոպայում հարցազրույց տալով անգլիական թերթին, այդքան հանդուրժողականություն ցուցաբերում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս, եւ ի տարբերություն ...ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՆԱ ՍԵՐԺԻ ՀԵՏ Է
Հեղինե Մանուկյան
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնող խումբը սեմինար էր կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցում:Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Ավետիս Բաբաջանյան
Երբ իրավիճակի բերումով անհրաժեշտություն է առաջանում հրապարակային խոսել Հայաստանի քաղաքական կյանքի կամ կուսակցությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին, նրանց ներկայացուցիչները շատ նեղացած ու ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԾԱՆՐ ԿԱՌՈՒՅՑ Է
Հ.Մ. 3
Հայտնի է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու շանսից այս էլ երկրորդ անգամ զրկված Րաֆֆի Հովհաննիսյանը, նույնն է թե` «Ժառանգություն» կուսակցությունը, դեռ չի հստակեցրել իր կողմնորոշումը առաջիկա նախագահական ...ՍԵՐԺԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ԵՍ ԷԼ ԳՆԱՄ ՀԱՆԳԻՍՏ ԱՇԽԱՏԵՄ
Մարինե Խառատյան
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «ՄԱՊ» գործարանի սեփականատեր, հոկտեմբերյանցի Ալեքսան Պետրոսյանը, որը ոչ վաղ անցյալում ՕԵԿ խմբակցության անդամ էր, այսօր պատրաստ է 24 ժամ քարոզչություն անել Սերժ ...ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
4
Ապօրինություններն ու բեսպրեդելը մեզ այլեւս չեն զարմացնում` դրան մենք սովորել ենք` այնպես, ինչպես սովորեցինք ոչ լեգիտիմ իշխանության հետ կողք կողքի ապրելուն: Երեկ այս ոչ լեգիտիմները հերթական սանձարձակ քայլն ...1 ՏԱՐԻ 169 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվում են:
- 1947 Մահացավ Գուրգեն Ալեմշահը: (Ծնվ. 1907 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

