
ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵԼՈՒ Է
- Թեեւ բնապահպաններն աղաղակում են, որ ավտոճանապարհ բացելու նպատակով Գետառ գետի հունը խողովակի մեջ առնելը վտանգում է մայրաքաղաքի կյանքը, շինարարները շարունակում են կառուցապատել այն` խախտելով ոչ միայն բնության, այլեւ պետության օրենքները:

«Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ կատարվում է անօրինական շինարարություն, բայց աչք են փակում դրա առաջ, քանի որ փողերի լվացման ռեալ հնարավորություն է», - ասում է Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը` հաստատելով անկախ փորձագետ-բնապահպանների տեղին մտահոգությունն ու փաստերով ապացուցվող դիտարկումները: Կազմակերպությունը դեռեւս շինարարության մեկնարկի օրերին դիմել է քաղաքապետարան` պարզելու համար, թե ինչ է կառուցվում, եւ ստացել է պատասխան, թե հարակից փողոցների շինարարությունն է: Ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպության` քաղաքաշինության օրենսդրության համաձայն, առանց քաղաքաշինական, բնապահպանական փորձաքննությունների դրական եզրակացությունը հաստատող փաստաթղթերի արգելված է շինարարություն անել: «Իսկ այդ փաստաթղթերը չկան», - նշում է Ս.Այվազյանը: Հանուն մարդկային կայուն զարգացման հ/կ նախագահ Կարինե Դանիելյանն ընդգրկված է եղել քաղաքի գոտեւորման ծրագրի քաղաքաշինական խորհրդում եւ Գետառի կառուցապատման դեմ բազմաթիվ փաստարկներ է ներկայացրել, որոնք այդպես էլ անտեսվել են: «Այսօր տեխնիկան սպանում է Երեւանի միակ բնական լանդշաֆտը` զրկելով վերջինիս օդային ավազանի հետ շփվելու հնարավորությունից: Վերջերս գետափին տեսնում էինք նորաճ բույսեր, որոնք ինդիկատորներն էին այն բանի, որ գետն ինքնամաքրվում է, - բացատրում է Կարինե Դանիելյանը` ավելացնելով, որ այսպիսով, գետը զրկվում է ինքնամաքրման ֆունկցիայից` զարկ տալով նեխման պրոցեսների զարգացմանը»: Եւ մինչ երբեմնի բնապահպանության նախարար Կարինե Դանիելյանն ու մի շարք բնապահպաններ խոսում են հավանական էկոլոգիական վտանգներից, մյուս մասնագետները փորձում են հասկանալ, թե որ կազմակերպությունը կարող էր նման նախագիծ անել: «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանն ահազանգում է, որ հայտնի չէ, թե որ կազմակերպությունն է նախագիծը կազմել: «Որքանով ես տեղյակ եմ, մեր ինստիտուտը եւ Ջրնախագիծը նման նախագիծ չեն արել: Մյուս կազմակերպություններն էլ չունեն այնպիսի տեխնիկա, որը թույլ կտար նման նախագիծ անել. հարց է ծագում, թե ով է արել», - դիտարկում է Մանուկյանը` ավելացնելով, որ առկախ է նաեւ այն հարցը, թե արդյոք նախագիծն անցե՞լ է բնապահպանական փորձաքննություն: Ի պատասխան այս հարցին` Սոնա Այվազյանը փաստում է, որ Գետառի կառուցապատման նախագիծը չի անցել նաեւ բնապահպանական փորձաքննություն, քանի որ անցնելու դեպքում բացառված կլիներ դրական եզրակացություն ստանալը: 24 կմ երկարությամբ եւ 158 քկմ ավազանով Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի լանջերից եւ անցնելով Երեւանի միջով` խառնվում Հրազդանին: Գետառը, ինչպես փաստում է նաեւ Հայկական հանրագիտարանը, սելավային գետ է: 1873 թվականից սկսած հուժկու սելավներ են արձանագրվել: Վերջին սելավը եղել է 1950թ., որին նախորդած 1946թ. եզակի ուժգնությամբ սելավը կաթվածահար է արել ողջ քաղաքը: «1946թ. մայիսի 26-ին Գետառի հովտով անցնող սելավը մեծ վնաս պատճառեց Երեւանին: Այդ օրը ջրի ծավալը մեծացավ մոտ 100 անգամ` կազմելով 1445 լ/վրկ: Սելավը թողնում էր գլորվող թմբի տպավորություն` ընդգրկելով 1-1, 5 մ տրամագիծ ունեցող քարեր», - նշված է հանրագիտարանում: «Գետառը հայտնի սելավատար գետ է, ու եթե հանկարծ նախորդ տարիների պես հեղեղումներ լինեն, գետն իր հետ մեծ քանակությամբ քարաբեկորներ, ավազ է բերելու, քանդվելու է խողովակը, հետեւաբար գետնին է հավասարվելու նաեւ ավտոճանապարհը», - նշում են մասնագետները: Մանուկյանը հիշում է, թե հեղեղի ժամանակ ինչպես է մոլեգնած Գետառը պոկել նույնիսկ տրամվայի գծերը: «Աչքովս եմ տեսել Երեւանում կատարվածը. դա մի սարսափելի սելավ էր, որը քանդեց քաղաքի հյուսիսային, հյուսիս-արեւելյան մասը, արտակարգ մեծ վնաս պատճառեց քաղաքի կենտրոնին, տների նկուղները ծածկվել էին ջրով, սելավը հասել էր նույնիսկ անատոմիկ, դիակները լողում էին ջրում, - պատմում է Մանուկյանը, - Գետառով այդ օրն անցնում էր վայրկյանում մոտ 200 խորանարդ մետր ջրաքանակ` խառնված ավազաքարերի հետ: Կենդանաբանական այգու մոտ մի հսկա ժայռաբեկոր էր բերել` 120 տոննա քաշով»: Մանուկյանը պատմում է, որ Առինջ գյուղից հյուսիս թասանման բնական գոգավորություն կա, որի դեմն այն ժամանակ փակել էին պատվարով եւ վերածել ժամանակավոր կարգավորիչի. Գետառի սելավաջրերը պետք է լցվեին այնտեղ: «Այդ թասը, սակայն, երբեւէ չի մաքրվել: Տարիներ շարունակ այն լցվել է աղբով: Ավելին, հարակից տարածքներն էլ վաճառվել են, ու պատվարի հետքն անգամ չի երեւում», - ավելացնում է Մանուկյանը: Գլխավոր հիդրոլոգի խոսքերով` վերջին սելավից անցել է մոտ 60 տարի, հետեւաբար նոր հեղեղի հավանականությունը մեր օրերում մեծանում է: «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը հավատացնում է, սակայն, որ Գետառը ծածկելը կամ այն բետոնե թունելի մեջ մտցնելը մայրաքաղաքի համար որեւէ վտանգ չի ներկայացնում նույնիսկ այն դեպքում, եթե Գետառի ջրերը հորդանան եւ հասնեն հնարավոր առավելագույն ծավալի: Մուշեղյանի խոսքերով` 1951-52 թվականներին կառուցվել է ջրակարգավորիչ Սեւաբերդ ջրամբար, որը սելավների ժամանակ թույլ չի տա, որ քաղաքը ջրով լցվի: Մանուկյանը, սակայն, փաստում է, որ վերոնշյալ ջրամբարը կարող է իր մեջ կուտակել միայն վտակներից մեկի սելավաջրերը: Բացի այդ, ջրամբար տանող ջրանցքն անգամ լցված է շինաղբով, հետեւաբար այն անվտանգության երաշխիք լինել չի կարող: Անկախ վերոնշյալ փաստերից, Գուրգեն Մուշեղյանը պնդում է, որ Գետառի կառուցապատումը հույժ անհրաժեշտ է, քանի որ այդպես խնայվելու է մի ամբողջ ազատ տարածք: «Այսօր Երեւանում մեքենաներն այնքան են ավելացել, որ երթեւեկությունը կաթվածահար վիճակում է, մարդիկ ժամերով խցանումների մեջ են ընկնում: Այս խնդիրները հաշվի առնելով` մենք որոշեցինք կենտրոնական Խանջյան փողոցով հոսող Գետառն անցկացնել խողովակի մեջ, որպեսզի փողոցը լայնանա եւ տարածքն օգտագործվի», - բացատրում է Մուշեղյանը` էլ ավելի զայրացնելով փորձագետներին: «Եթե քաղաքում երթեւեկության խնդիր կա, ապա պետք է քաղաքի կառուցապատումն ու մեքենաների հոսքը դադարեցնեն եւ ոչ թե Գետառը փակեն. «Նման տրամաբանությամբ շարժվելով` գուցե առաջիկայում էլ որոշեն Հրազդան գետը փակել», - ասում է Դանիելյանը` կանխատեսելով, որ մի օր բնությունն իր վրեժը լուծելու է եւ հիշելով, որ դարեր առաջ հեթանոս հայերն անգամ գետերին նվիրված տաճարներ են կառուցել, իսկ այսօր գետերը խանգարում են «տաճարներին»:
Հ.Գ. Լրագրողների միջազգային կենտրոնի (www.icfj.org) հովանավորությամբ անցկացված «Կովկասյան տարածաշրջանում բնապահպանական լավագույն լուսաբանում» խորագրով մրցույթում, որին մասնակցում էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների թղթակիցները, ն արժանացել է առաջին մրցանակի: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի սրահում, որտեղ ներկա էին ոչ միայն մրցանակակիր լրագրողները, այլեւ փորձագետներ Վրաստանից եւ արտերկրից: n
- Արփի Հարությունյան
ՄԵԿՆ ԱՆՇՈՒՆՉ Է, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՏԱԿ ՉՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
Թատերական գործիչները լուրջ մտահոգված են «Թատրոնի մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների` ազատ բեմի կարգավիճակի առիթով:
Այսինքն` լինեն թատրոններ, որոնք գեղարվեստական ղեկավարներ չեն ունենա, կլինի միայն ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՇԻՌԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Թոմաս Լ. Ֆրիդման 1
Ես մեծացել եմ Մինեսոթայում եւ շատ եմ սիրել լինել գյուղատնտեսական ցուցահանդեսում, ինչը յուրաքանչյուր տարի կազմակերպում էին նահանգի իշխանությունները:
Այնտեղ մի երիտասարդ կար, միշտ գուշակում էր ձեր կշիռը` ...ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵԼՈՒ Է
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպաններն աղաղակում են, որ ավտոճանապարհ բացելու նպատակով Գետառ գետի հունը խողովակի մեջ առնելը վտանգում է մայրաքաղաքի կյանքը, շինարարները շարունակում են կառուցապատել այն` խախտելով ոչ միայն բնության, ...ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի 5
Պարզ էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը Եվրոպայում հարցազրույց տալով անգլիական թերթին, այդքան հանդուրժողականություն ցուցաբերում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս, եւ ի տարբերություն ...ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՆԱ ՍԵՐԺԻ ՀԵՏ Է
Հեղինե Մանուկյան
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնող խումբը սեմինար էր կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցում:Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Ավետիս Բաբաջանյան
Երբ իրավիճակի բերումով անհրաժեշտություն է առաջանում հրապարակային խոսել Հայաստանի քաղաքական կյանքի կամ կուսակցությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին, նրանց ներկայացուցիչները շատ նեղացած ու ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԾԱՆՐ ԿԱՌՈՒՅՑ Է
Հ.Մ. 3
Հայտնի է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու շանսից այս էլ երկրորդ անգամ զրկված Րաֆֆի Հովհաննիսյանը, նույնն է թե` «Ժառանգություն» կուսակցությունը, դեռ չի հստակեցրել իր կողմնորոշումը առաջիկա նախագահական ...ՍԵՐԺԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ԵՍ ԷԼ ԳՆԱՄ ՀԱՆԳԻՍՏ ԱՇԽԱՏԵՄ
Մարինե Խառատյան
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «ՄԱՊ» գործարանի սեփականատեր, հոկտեմբերյանցի Ալեքսան Պետրոսյանը, որը ոչ վաղ անցյալում ՕԵԿ խմբակցության անդամ էր, այսօր պատրաստ է 24 ժամ քարոզչություն անել Սերժ ...ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
4
Ապօրինություններն ու բեսպրեդելը մեզ այլեւս չեն զարմացնում` դրան մենք սովորել ենք` այնպես, ինչպես սովորեցինք ոչ լեգիտիմ իշխանության հետ կողք կողքի ապրելուն: Երեկ այս ոչ լեգիտիմները հերթական սանձարձակ քայլն ...1 ՏԱՐԻ 169 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվում են:
- 1947 Մահացավ Գուրգեն Ալեմշահը: (Ծնվ. 1907 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

