
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՇԻՌԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
- Ես մեծացել եմ Մինեսոթայում եւ շատ եմ սիրել լինել գյուղատնտեսական ցուցահանդեսում, ինչը յուրաքանչյուր տարի կազմակերպում էին նահանգի իշխանությունները:

Այնտեղ մի երիտասարդ կար, միշտ գուշակում էր ձեր կշիռը` 5 ֆունտ ճշգրտությամբ: Եթե ձեզ հաջողվում էր նրան բերել, դուք որպես մրցանակ ստանում էիք փափուկ խաղալիք: Այստեղ` Պարսից ծոցի առափնյա տարածքում, փոքր երկրները արագ յուրացնում են մեծ գիշատիչ պետությունների հետ կողք կողքի ապրելու գիտությունը, դա է պատճառը, որ նրանց մոտ մշակվել է նման ունակություն. նրանք կարողանում են մինչեւ 5 ֆունտ ճշգրտությամբ չափել երկրի հզորությունը: Սխալի դեպքում մրցանակը դառնում են հենց իրենք: Այժմ ծոցի բոլոր արաբական երկրները «հայացքով չափում են» իրենց հովանավորողին` Ամերիկային, եւ մոտավորապես որոշում են քեռի Սեմի կշիռը` Իրանին հակադարձելու հարթակի վրա, գուշակելով, թե բավարար ազդեցի՞կ է նա, որպեսզի անթեղի Թեհրանի վարչակարգի մոխիրը: Ես հենց նոր եմ մասնակցել անվտանգության հարցերով Բահրեյնի խորհրդաժողովին, որին մասնակցում էին պաշտպանական գերատեսչությունների պաշտոնյաները եւ տարբեր երկրների վերլուծաբանները: Այնտեղ խոսքը «Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների վերլուծական գնահատականների» մասին էր: Այդ հաշվետվությունը արաբ եւ եվրոպացի բոլոր փորձագետներին տարակուսանք պատճառեց: Նրանք տարակուսեցին ոչ այնքան եզրակացություններից, որքան այն հանգամանքից, որ իրենցից վերցրել էին ձեւակերպումները, որոնք երաշխավորված թուլացնում են Վաշինգտոնի ազդեցության լծակները Թեհրանի հետ բանակցություններում:
Արաբական ծոցի երկրները իրենց համեմատում են մի մարդու հետ, որը 18 տարի ապրում է թմրադիլերի հարեւանությամբ: Վերջին ժամանակներս այդ հարեւանը սկսել է բոլորի աչքի առաջ կակաչ աճեցնել, որպեսզի դրանից հերոին ստանա: Բացի այդ, նա գնում է ավելի հզոր բեռնատարներ` թմրանյութեր տեղափոխելու համար: Նրանք կայանում էին ծառուղիներում` ի տես բոլորի: Սակայն անցյալ տարի, քանի որ ոստիկանության պարեկները սկսեցին ավելի հաճախ զննել այդ թաղամասը, բոլոր հարեւանները միահամուռ սպառնացին միջոցներ ձեռնարկել, եւ կասկածելի հարեւանը փակեց նկուղային լաբորատորիան, որտեղ հերոին էր ստանում: Դրանից հետո ոստիկանները հայտարարեցին, որ նրան այլեւս չի կարելի համարել թմրանյութերի մաքսանենգ: - Կանգ առեք` ասում են ծոցի երկրները: Նա նախկինի պես կակաչ է աճեցնում: Եւ մինչեւ 2003 թվականը այդ կակաչից հերոին էր ստանում: Այժմ այդ տիպը հայտարարում է, թե ինքը պարզապես ծաղիկներ է վաճառում: Սակայն դա այդպես չէ, նա թմրանյութեր է վաճառում եւ շարունակում է նոր բեռնատարներ գնել, որպեսզի դրանք փոխադրի: Ինչպե՞ս կարող եք հաստատել, որ նա թմրադիլեր չէ: - Ներեցեք, - պատասխանում են ոստիկանները, - մենք ամեն ինչ տեխնիկապես ենք մշակում` թմրաբիզնեսը սահմանող օրենքի հիման վրա, եւ ձեր հարեւանը այդ օրենքին այլեւս չի համապատասխանում: Ճիշտ նույնը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում, հարկ է նշել, որ կակաչը հարստացված ուրան չէ: Այժմ Բուշի վարչակազմի պաշտոնյաները ջանում են մեզ համոզել. «Ոչ, ոչ, Իրանը նախկինի պես վտանգավոր է: Մենք կամենում ենք պահպանել կոալիցիան, որպեսզի նրան ստիպենք հրաժարվել ուրանի հարստացումից: Սակայն այն իրավիճակում, երբ յուրաքանչյուրը առիթ է փնտրում, որպեսզի Թեհրանի դեմ ոչ թե պատժամիջոցներ ձեռնարկի, այլ ընդհակառակն` որպեսզի շարունակի գործարար հարաբերությունները, դա նշանակում է, որ մենք կորցրել ենք ազդեցության լծակները: Դա զգում են տարածաշրջանի բոլոր երկրները եւ խիստ մտահոգվում են: Փորձագետ Գերի Սեմորը, որն այժմ միջազգային հարաբերությունների խորհրդում հետազոտական ծրագրերի տնօրենն է, բացատրում է. «Վերլուծական գնահատականների հեղինակները հայտարարում են, որ Իրանը դադարեցրել է իր միջուկային ծրագիրը, եւ տպավորություն են ստեղծում, թե վտանգն անցել է»: Իսկ այն բնավ էլ չի անցել, քանի որ Իրանը նախկինի պես զբաղվում է ուրանի հարստացմամբ: Այո, դեռեւս հարստացման մակարդակը բավարար չէ, որպեսզի ուրանը կիրառվի միջուկային մարտագլխիկները լցնելու համար: Թեհրանը հայտարարում է, որ արտադրում է ռեակտորային վառելիք` ատոմակայանների համար, սակայն նման ռեակտորներ նա չունի: Իրանի միջուկային տերության վերածվելը ավելի լավ է, քան նոր պատերազմը Մերձավոր Արեւելքում, որը սանձազերծում է Բուշի թիմը: Սակայն ավելի նախընտրելի է ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնել բանակցությունների միջոցով: Այժմ հիմար բանավեճ է ծավալվում. հարկ է բանակցություններ սկսել Իրանի հետ` նախապայմաններով կամ` առանց դրանց: Հարցը ճիշտ չէ դրված: Հարկ է այլ կերպ ձեւակերպել` անհրաժե՞շտ է, որ մենք բանակցությունների մեջ մտնենք` Թեհրանի վրա ազդեցության լծակներ ունենալով, կամ չունենալով դրանք: Նստելով բանակցությունների սեղանի շուրջ` առանց միջազգային կոալիցիայի առկայության հաղթաթղթի, որը պատրաստ է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել, մենք վերջիվերջո կստանանք ոչ թե մրցանակ, այլ օղաբլիթի անցք: «Կարելի է ասել, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը գերազանց աշխատանք է կատարել տվյալները հավաքելու իմաստով եւ զզվելիորեն դրանք մատուցել է», - նկատում է Սեմորը: Այժմ մեզ մնում է հիմնվել ողջ աշխարհին համոզելու նախագահի ունակությունների վրա, որպեսզի գնահատականները հաշվի առնեն ամբողջությամբ, եւ դրանք հաշվեկշռված ընդունել: Ժամանակին ես ասել եմ, որ որոշ բաներ համապատասխանում են իրականությանը` չնայած այն իրողությանը, որ դրանց հավատում է նախագահ Բուշը: Սակայն այժմ ու՞մ կարող ես համոզել:
The New York Times
- Թոմաս Լ. Ֆրիդման
ՄԵԿՆ ԱՆՇՈՒՆՉ Է, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՏԱԿ ՉՈՒՆԻ
Մարինա Բաղդագյուլյան
Թատերական գործիչները լուրջ մտահոգված են «Թատրոնի մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների` ազատ բեմի կարգավիճակի առիթով:
Այսինքն` լինեն թատրոններ, որոնք գեղարվեստական ղեկավարներ չեն ունենա, կլինի միայն ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՇԻՌԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Թոմաս Լ. Ֆրիդման 1
Ես մեծացել եմ Մինեսոթայում եւ շատ եմ սիրել լինել գյուղատնտեսական ցուցահանդեսում, ինչը յուրաքանչյուր տարի կազմակերպում էին նահանգի իշխանությունները:
Այնտեղ մի երիտասարդ կար, միշտ գուշակում էր ձեր կշիռը` ...ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵԼՈՒ Է
Արփի Հարությունյան
Թեեւ բնապահպաններն աղաղակում են, որ ավտոճանապարհ բացելու նպատակով Գետառ գետի հունը խողովակի մեջ առնելը վտանգում է մայրաքաղաքի կյանքը, շինարարները շարունակում են կառուցապատել այն` խախտելով ոչ միայն բնության, ...ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի 5
Պարզ էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը Եվրոպայում հարցազրույց տալով անգլիական թերթին, այդքան հանդուրժողականություն ցուցաբերում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելիս, եւ ի տարբերություն ...ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՆԱ ՍԵՐԺԻ ՀԵՏ Է
Հեղինե Մանուկյան
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնող խումբը սեմինար էր կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցում:Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Ավետիս Բաբաջանյան
Երբ իրավիճակի բերումով անհրաժեշտություն է առաջանում հրապարակային խոսել Հայաստանի քաղաքական կյանքի կամ կուսակցությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին, նրանց ներկայացուցիչները շատ նեղացած ու ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԾԱՆՐ ԿԱՌՈՒՅՑ Է
Հ.Մ. 3
Հայտնի է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու շանսից այս էլ երկրորդ անգամ զրկված Րաֆֆի Հովհաննիսյանը, նույնն է թե` «Ժառանգություն» կուսակցությունը, դեռ չի հստակեցրել իր կողմնորոշումը առաջիկա նախագահական ...ՍԵՐԺԸ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ԵՍ ԷԼ ԳՆԱՄ ՀԱՆԳԻՍՏ ԱՇԽԱՏԵՄ
Մարինե Խառատյան
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «ՄԱՊ» գործարանի սեփականատեր, հոկտեմբերյանցի Ալեքսան Պետրոսյանը, որը ոչ վաղ անցյալում ՕԵԿ խմբակցության անդամ էր, այսօր պատրաստ է 24 ժամ քարոզչություն անել Սերժ ...ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
4
Ապօրինություններն ու բեսպրեդելը մեզ այլեւս չեն զարմացնում` դրան մենք սովորել ենք` այնպես, ինչպես սովորեցինք ոչ լեգիտիմ իշխանության հետ կողք կողքի ապրելուն: Երեկ այս ոչ լեգիտիմները հերթական սանձարձակ քայլն ...1 ՏԱՐԻ 169 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
ՖՈ՞Ն, ԹԵ՞ ՍԵՊ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՄԵՋ
Արամ Ամատունի
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվում են:
- 1947 Մահացավ Գուրգեն Ալեմշահը: (Ծնվ. 1907 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

