
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
- Ռոբերտ Քոչարյանը զարմանալու առիթ ունի: Ոչ վաղ անցյալում պարոն Քոչարյանը զարմանում էր բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի «թրքամետության» վրա, երբ վերջինս հայտարարեց, թե Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ ունենա ու համագործակցի բոլոր հարեւանների` այդ թվում Թուրքիայի հետ:

Այսօր, սակայն, «թրքամետ» դիրքորոշումներ են ի հայտ եկել հենց իշխանական թեկնածուի` Սերժ Սարգսյանի մոտ: Մասնավորապես` կարդալով «Financial Times» պարբերականում նախօրեին զետեղված ոչ մեծ հոդվածը, ուր ներկայացված են Սերժ Սարգսյանի տեսակետները Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանը կարող է դրանք ընկալել որպես Սերժ Սարգսյանի մոտ անակնկալ թրքամետության դրսեւորում: Առավել խոսուն է հոդվածի վերնագիրը` «Հայաստանը աջակցում է Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցությանը»: «Կարծում եմ` լավ կլիներ մեզ համար, եթե Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ցանկությունը բավարարվեր: Գուցե մեր միջեւ առկա խնդիրները կարող են լուծում գտնել Եվրամիության շրջանակներում», - բրիտանական թերթին ասել է ՀՀ նախագահի թեկնածուն` հավաստելով, թե Հայաստանը կողմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, քանի որ այն կարող է բարելավել պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ լարված հարաբերությունների հաղթահարման հեռանկարը: «Ի վերջո, ի՞նչ ենք շահում մենք, եւ ի՞նչ է շահում Թուրքիան ներկայիս իրավիճակից», - հռետորական հարց է տվել Սերժ Սարգսյանը` հավելելով. «Նույնիսկ սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը մաս էր կազմում Խորհրդային Միությանը, իսկ Թուրքիան` ՆԱՏՕ-ին, մենք որոշակի հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ: Երկաթուղագիծ էր կառուցվել Հայաստանից Թուրքիա: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ էր անցկացվել երկու երկրների միջեւ: Ինչու՞ այժմ տրամաբանական չպետք է լինի հարաբերությունների հաստատման իմ ցանկությունը»: Կարծում ենք` Թուրքիայի իշխանություններն առնվազն պատասխան կտան Սերժ Սարգսյանի այս ցանկությանը: Թեեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների ֆոնին մի փոքր անհասկանալի է ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լոյալությունը Թուրքիայի նկատմամբ, սակայն կարծում ենք` իրականում այլ դրդապատճառներ կան արեւմտյան լրատվամիջոցներով նման հայտարարություն անելու համար: Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը չի ուզում Թուրքիայից Հայաստան մտած «հայտնի փողերի» նոր տերը դառնալ, ապա մնում է մեկ հետեւություն` իր այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում է շահել Արեւմուտքի համակրանքը: ՀՀԿ-ում լուրջ մտահոգություն կա, որ Արեւմուտքն արդեն կողմնորոշվել է ու ընտրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որքան էլ ՀՀԿ-ականները տեղի-անտեղի կրկնում են, թե իրենց թեկնածուն` Սերժ Սարգսյանը, բացարձակ հաղթանակ է ունենալու, կրկնողներից մեկը ոչ պաշտոնական զրույցում վերջերս ասաց. «Կհաղթենք, եթե Արեւմուտքը թողնի»: Այնպես որ, այսօր խնդիր է դրված ամեն կերպ փորձել դուր գալ Արեւմուտքին: Իհարկե, ՀՀԿ-ն ապավինում է պետական լծակներին ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի մտքի ճկունությանը եւ արդեն իսկ իրեն համարյա «ապահովել է» ընտրություններում ձայների համապատասխան քանակ, սակայն Արեւմուտքը կարող է չընդունել ընտրությունների արդյունքներն ու ասել, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են` այսպիսով միանալով ընդդիմության շարժմանը: Այս դեպքում արդեն չի բացառվում իշխանափոխությունը:
- Մարինե Խառատյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա Բաղդագյուլյան
Մոտենում է 2008 թվականը: Նոր տարվա շունչը ամենալավը զգացվում է շուկաներում, մայթերին կանգնած առեւտրականների «սեղանիկների» բարիքներից` չիր, չամիչ, պոպոք, պնդուկ, մանդարին ու խնձոր, նարինջ ու արքայախնձոր, ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒ՞Ն
Վերջերս անցկացված հանրային հարցման համաձայն` գերմանացիների կեսը իր երկիրը համարում է գերտերություն, մինչդեռ աշխարհում այլ կերպ են մտածում: Կասկած չեն հարուցում հետեւյալ փաստերը` ԱՄՆ-ի մայրամուտը, նոր ...ՀՀՇ-Ն ԸՆԴԴԵՄ «ՇԱՆԹ»-Ի
Էլմիրա Մարտիրոսյան 4
Մոտ մեկ ամիս առաջ ինչ-որ մեկը զանգահարել էր «Շանթ» հեռուստաընկերություն եւ ասել, որ եթե այսուհետ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին զրպարտչական խոսք հնչի, պայթեցնելու են հեռուստաընկերությունը:
Այդ զանգն ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՒ
Թադեւոս Խաչատրյան 1
Ի դեմս Լ.Տեր-Պետրոսյանի ձեւավորված նոր ընդդիմությունը մի շարք հատկանիշներով տարբերվում է նախորդներից: Նախեւառաջ այն գաղափարական է:
Այսինքն` պայքարը ոչ թե իշխանափոխություն է հանուն իշխանափոխության, ...ԿՀԱՆԻ ԱՐԴՅՈՔ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
Իշխանության խուճապը ըստ երեւույթին հասել է այն աստիճանի, որ արդեն սկսել են իրար խառնել անգամ այն, ինչը առաջներում երեւի թե երբեք չէին խառնի: Խոսքը սոցհարցումների մասին է, որոնցից հերթականն օրերս ներկայացվեց ...ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ
Մարինե Խառատյան
Թվում է` ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը ամեն ջանք գործադրում է, ասուլիսներ է հրավիրում` ապացուցելու համար, որ աշխատում է ներկա իշխանությունների օգտին:
Երեկ հրավիրած ասուլիսում Գեղամյանը կոչ արեց հայ ժողովրդին ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԹԵՂՈՒՏԻ ԽՆԴՐՈՎ
Գագիկ Աբգարյան
Երեկ տեղի ունեցավ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի Շահառուների խորհրդի նիստը: Խորհուրդը քննարկեց եւ ընդունեց 2007-08թթ. տարեկան գործունեության պլանը` հընթացս շեշտելով, որ դա մի քարացած փաստաթուղթ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ
Ավետիս Բաբաջանյան 1
Երեկ մենք ՀՅԴ թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին երկու հարց ուղղեցինք. 10 տարի Դաշնակցությունը պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին, նախագահական երկու ընտրություններում աջակցել նրան, հիմա երբ Դաշնակցությունն ...ԵՍ ԿԶԶՎԱՄ «ԳԱԼԱ»-ԻՑ
Երեկ ընդունելով «ձուն ձմեռով» Գյումրի ժամանած լրագրողներին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ընդունել «ԳԱԼԱ»-ի լրագրողին եւ օպերատորին, հայտարարելով` «, չեմ ուզե էդ տղու` Վահանի երեսը տեսնել»:
...1 ՏԱՐԻ 167 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան 1
Ռոբերտ Քոչարյանը զարմանալու առիթ ունի: Ոչ վաղ անցյալում պարոն Քոչարյանը զարմանում էր բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի «թրքամետության» վրա, երբ վերջինս հայտարարեց, թե Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա Բաղդագյուլյան
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

