
ԿՀԱՆԻ ԱՐԴՅՈՔ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
- Իշխանության խուճապը ըստ երեւույթին հասել է այն աստիճանի, որ արդեն սկսել են իրար խառնել անգամ այն, ինչը առաջներում երեւի թե երբեք չէին խառնի: Խոսքը սոցհարցումների մասին է, որոնցից հերթականն օրերս ներկայացվեց հանրությանը` հեղինակավոր Գելապի ստորագրությամբ:

Իհարկե Գելապին, համենայնդեպս Հայաստանում, վաղուց արդեն շատ դժվար է համարել հեղինակավոր, հատկապես այն բանից հետո, երբ Արտաշես Գեղամյանն ասում էր, թե ըստ Գելապի` իր վարկանիշը 58 տոկոս է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասում էր, թե իր վարկանիշը, ըստ նույն Գելապի, 72 տոկոս է: Պարզ էր, որ նրանցից ինչ-որ մեկը սուտ էր խոսում, քանի որ չէր կարող Գելապի հարցումը մոտ 130 տոկոս շրջանակ ունենալ: Չէր էլ կարող պատահել, որ այդ գործիչներն իրենցից հորինեին այդ տոկոսները, այլապես Գելապը ձայն կհաներ ու կասեր, որ ինչ-որ մեկը խեղաթյուրում է իր սոցհարցման տվյալները: Մինչդեռ Գելապը լուռ է, ինչը նշանակում է, որ կամ Հովհաննիսյանին է սխալ տվյալ տվել, կամ Գեղամյանին: Իսկ գուցե երկուսին էլ միանգամից: Պարզապես նրանք էլ իրենց հերթին ձայն չհանեցին, որովհետեւ իրենց համար այն սուտը, որը ներկայացնում էին հանրությանը Գելապի անունից, հաճելի սուտ էր: Ինչու իզուր տեղը աղմուկ հանել, եթե կարող է պարզվել, որ ասենք, նրանցից ոչ մեկը 7 տոկոսից ավելի վարկանիշ չունի: Թեեւ ըստ էության դա թաքցնելու կարիք էլ չկար, որովհետեւ միեւնույն է` ամեն ինչ պետք է բացահայտվեր մայիսի 12-ին, երբ Ազգային միաբանությունն ու Գեղամյանն անգամ հինգ տոկոսը չանցան, եւ օգոստոսի 26-ին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Թալինում հազարից մի քիչ ավելի ձայն հավաքեց: Սակայն օրերս հրապարակված Գելապի սանդղակի հերոսները Րաֆֆին ու Արտաշեսը չեն, այլ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Եւ հենց այդ տեսանկյունից է, որ ակնհայտ է իշխանության շփոթմունքը: Հիմա ու՞մ հավատա հասարակությունը` հեղինակավոր Քոմրեսին, որ Սերժ Սարգսյանին 38 տոկոս ձայն էր տալիս, թե՞ պատվախնդիր Գելապին, որ Սերժ Սարգսյանին տալիս է 29 տոկոս: Ու՞մ տվյալն է ավելի հավաստի: Մի՞թե իշխանությունը չի նկատել այս անհամաձայնությունը եւ չի փորձել հարթել անհարթը: Թերեւս իշխանությունը լավ էլ նկատել է, եւ ավելին` ոչ միայն նկատել է, այլեւ ցանկացել է, որ դա նկատի նաեւ հասարակությունը: Բանն այն է, որ այդ հասարակությանը, արդեն մի քանի ամիս է, խորհրդարանի ընտրությունից հետո, Հանրապետական «եղբայրությունը» առավոտից երեկո համոզում է ու հավաստիացնում, որ իրենց թեկնածուն նախագահական ընտրություններին հաղթելու է առաջին իսկ փուլով: Ահա այդ ֆոնն ապահովելու համար էլ մեջ էր բերվել Քոմրեսը: Բայց երեւի թե իշխանությունը նկատեց, որ հասարակությունն առանձնապես ոչ միայն չի ոգեւորվում առաջին փուլի գաղափարից, այլ նույնիսկ սկսում է հակառակում համոզվել, որ Սերժ Սարգսյանը մեկ փուլով ոչ թե հաղթելու, այլ պարտվելու է: Եւ քանի որ ժողովուրդը երբեք չի սխալվում, իշխանությունն ինքն էլ հասկացավ, որ երեւի թե առաջին փուլը շառ է: Եւ քանի որ Քոմրեսին վերջնականապես ծաղրուծանակի կենթարկեին, եթե նրա միջոցով փորձեին ձեւավորել երկրորդ փուլի սոցիալական հենքը, անմիջապես ձեռք զարկեցին կարծես թե արդեն ծաղրուծանակի ենթարկված Գելապին: Եւ հրապարակ ելավ Սերժ Սարգսյանի 29 տոկոսը` Արթուր Բաղդասարյանի 11 տոկոսով: Նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդիկ անմիջապես հասկացան, որ եթե սոցհարցման տվյալները փոխվել են, ուրեմն փոխվել են իշխանության պլանները: Ամենայն հավանականությամբ Գելապով նախանշվում է երկրորդ փուլի սցենարը, որ հայտնվել է իշխանության օրակարգում: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի հետ երկրորդ փուլում որպես «մրցակից» է նախատեսվում Արթուր Բաղդասարյանը, թեեւ չի բացառվում, որ հընթացս իշխանությունը փոխի այդ որոշումը, եթե ի հայտ գա ավելի նախընտրելի «մրցակից», ասենք` ի դեմս Վազգեն Մանուկյանի կամ Վահան Հովհաննիսյանի: Համենայնդեպս նրանք միշտ էլ կարող են ավելի հարմար պայմաններ առաջարկել Սերժ Սարգսյանի համար, թեեւ երկրորդ փուլի պարագայում, որեւէ այլ թեկնածուի համար դա լինելու է իր կյանքի վերջին փուլը, որովհետեւ դրանից հետո, եթե չդառնա նախագահ, Սերժ Սարգսյանի մրցակիցը, ով էլ որ նա լինի, կարող է հանգիստ թողնել քաղաքականությունը` հանգիստ թողնելով նաեւ ընտրողներին: Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանին, ապա նրան երկրորդ փուլում տեսնելը, գրեթե կարելի է բացառել, որովհետեւ 2003 թվականը ցույց տվեց, որ Գեղամյանն իշխանության համար «միանգամյա» օգտագործման է: Մյուս կողմից` ըստ էության կարեւոր էլ չէ, թե ով է լինելու Սերժ Սարգսյանի ֆոնը երկրորդ փուլում: Խնդիրն այն է, որ իշխանությունն արդեն հրաժարվել է առաջին փուլով հաղթելու մտքից: Իսկ դա նշանակում է, որ աստիճանաբար իշխանությունները կգիտակցեն, համենայնդեպս կա դրա հավանականությունը, որ հաղթանակն անհնար է նաեւ երկրորդ, երրորդ եւ ընդհանրապես որեւէ փուլով, եւ վերջում երեւի կդիմեն Ահարոն Ադիբեկյանի օգնությանը, որպեսզի նա իրեն հատուկ սառնարյունությամբ կարողանա ձեւակերպել, սոցիոլոգիական հենք հաղորդել փաթեթային պարտությանը: Ի վերջո, միայն նա կարող է հաղորդել, որ ասենք եղանակային վատ պայմանների պատճառով Սերժ Սարգսյանի վարկանիշը 38-ից հասել է 8-ի, ինչը քննարկելով ՀՀԿ խորհուրդը որոշում է կայացրել հանել նրա թեկնածությունը: Ի դեպ, կարելի է այդ իրավիճակից պատվով դուրս գալ` ասելով նաեւ, որ իրականում Սերժ Սարգսյանին մոլորեցրել են հենց Գելապն ու Քոմրեսը, որոնք նրան ավելորդ հույսեր են ներշնչել, թե նա ունի Հայաստանի նախագահ դառնալու ամենամեծ շանսը:
- Արամ Ամատունի
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա Բաղդագյուլյան
Մոտենում է 2008 թվականը: Նոր տարվա շունչը ամենալավը զգացվում է շուկաներում, մայթերին կանգնած առեւտրականների «սեղանիկների» բարիքներից` չիր, չամիչ, պոպոք, պնդուկ, մանդարին ու խնձոր, նարինջ ու արքայախնձոր, ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒ՞Ն
Վերջերս անցկացված հանրային հարցման համաձայն` գերմանացիների կեսը իր երկիրը համարում է գերտերություն, մինչդեռ աշխարհում այլ կերպ են մտածում: Կասկած չեն հարուցում հետեւյալ փաստերը` ԱՄՆ-ի մայրամուտը, նոր ...ՀՀՇ-Ն ԸՆԴԴԵՄ «ՇԱՆԹ»-Ի
Էլմիրա Մարտիրոսյան 4
Մոտ մեկ ամիս առաջ ինչ-որ մեկը զանգահարել էր «Շանթ» հեռուստաընկերություն եւ ասել, որ եթե այսուհետ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին զրպարտչական խոսք հնչի, պայթեցնելու են հեռուստաընկերությունը:
Այդ զանգն ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՒ
Թադեւոս Խաչատրյան 1
Ի դեմս Լ.Տեր-Պետրոսյանի ձեւավորված նոր ընդդիմությունը մի շարք հատկանիշներով տարբերվում է նախորդներից: Նախեւառաջ այն գաղափարական է:
Այսինքն` պայքարը ոչ թե իշխանափոխություն է հանուն իշխանափոխության, ...ԿՀԱՆԻ ԱՐԴՅՈՔ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
Իշխանության խուճապը ըստ երեւույթին հասել է այն աստիճանի, որ արդեն սկսել են իրար խառնել անգամ այն, ինչը առաջներում երեւի թե երբեք չէին խառնի: Խոսքը սոցհարցումների մասին է, որոնցից հերթականն օրերս ներկայացվեց ...ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ
Մարինե Խառատյան
Թվում է` ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը ամեն ջանք գործադրում է, ասուլիսներ է հրավիրում` ապացուցելու համար, որ աշխատում է ներկա իշխանությունների օգտին:
Երեկ հրավիրած ասուլիսում Գեղամյանը կոչ արեց հայ ժողովրդին ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԹԵՂՈՒՏԻ ԽՆԴՐՈՎ
Գագիկ Աբգարյան
Երեկ տեղի ունեցավ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի Շահառուների խորհրդի նիստը: Խորհուրդը քննարկեց եւ ընդունեց 2007-08թթ. տարեկան գործունեության պլանը` հընթացս շեշտելով, որ դա մի քարացած փաստաթուղթ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ
Ավետիս Բաբաջանյան 1
Երեկ մենք ՀՅԴ թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին երկու հարց ուղղեցինք. 10 տարի Դաշնակցությունը պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին, նախագահական երկու ընտրություններում աջակցել նրան, հիմա երբ Դաշնակցությունն ...ԵՍ ԿԶԶՎԱՄ «ԳԱԼԱ»-ԻՑ
Երեկ ընդունելով «ձուն ձմեռով» Գյումրի ժամանած լրագրողներին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ընդունել «ԳԱԼԱ»-ի լրագրողին եւ օպերատորին, հայտարարելով` «, չեմ ուզե էդ տղու` Վահանի երեսը տեսնել»:
...1 ՏԱՐԻ 167 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան 1
Ռոբերտ Քոչարյանը զարմանալու առիթ ունի: Ոչ վաղ անցյալում պարոն Քոչարյանը զարմանում էր բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի «թրքամետության» վրա, երբ վերջինս հայտարարեց, թե Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա Բաղդագյուլյան
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

