
ՀՀՇ-Ն ԸՆԴԴԵՄ «ՇԱՆԹ»-Ի
- Մոտ մեկ ամիս առաջ ինչ-որ մեկը զանգահարել էր «Շանթ» հեռուստաընկերություն եւ ասել, որ եթե այսուհետ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին զրպարտչական խոսք հնչի, պայթեցնելու են հեռուստաընկերությունը:

Այդ զանգն էլ հիմք ընդունելով, հեռուստատեսության «Հորիզոն» ծրագրի հեղինակ Նվեր Մնացականյանը եթերից հնչեցրել էր, որ իրենք դատապարտում են ցանկացած ահաբեկչական քայլ, սպառնալիք` լինի դա ՀՀՇ-ի, թե մեկ այլ քաղաքական ուժի կողմից: «Փակագիծ» օրաթերթն էլ` օգտագործելով այդ լուրը, մի քիչ «ճոխացրել» էր եւ տպագրել: Միջադեպից հետո ՀՀՇ կուսակցությունը պատվի եւ արժանապատվության վերաբերյալ հայց էր ներկայացրել դատարան եւ պահանջել, որ «Շանթ» հեռուստաընկերությունը հերքի ՀՀՇ կուսակցությանը վարկաբեկած տեղեկատվությունը: Երեկ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը` Սարիբեկ Արամյանի նախագահությամբ, առաջին նիստն էր հրավիրել: Պատասխանող կողմը` «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Արամ Կարախանյանը միջնորդեց դատարանին թույլ տալ «Շանթ»-ին տեսաձայնագրել դատական նիստը եւ հեռարձակել, ինչպես նաեւ «Փակագիծ» օրաթերթին ճանաչել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, քանի որ օրաթերթն է եղել ապատեղեկատվություն տարածողը: ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը չառարկեց առաջին միջնորդության առնչությամբ, բայց առարկեց երկրորդի հետ կապված` պատճառաբանելով, որ թերթը մեջբերում է արել «Հորիզոն» ծրագրից, այսինքն` չլիներ «Հորիզոն» ծրագրի տեղեկատվությունը, չէր լինի «Փակագծի» հրապարակումը: Դատարանը լսելով փաստարկները եւ հայցվոր կողմի կարծիքը` թույլ տվեց տեսաձայնագրել, հեռարձակել դատական նիստը, ինչպես նաեւ որպես պատասխանող ներգրավեց «Փակագիծ» օրաթերթին: Եւ քանի որ «Փակագիծը» ներկա չէր` նիստը հետաձգվեց, որ ապահովվի նրանց մասնակցությունը: Նիստից հետո լսեցինք կողմերի փաստարկները. ՀՀՇ-ի ներկայացուցիչը` Կ.Կարապետյանը մանրամասնեց, որ հեռախոսազանգին հետեւել է Նվեր Մնացականյանի սուբյեկտիվ հայտարարությունը, թե` մենք դատապարտում ենք ցանկացած ահաբեկչական քայլ, սպառնալիք` լինի դա ՀՀՇ-ի, թե մեկ այլ քաղաքական ուժի կողմից: «Գտնում ենք, որ սա սուբյեկտիվ գնահատական է. ՀՀՇ-ի անունը անհարկի կապվել է այդ զանգի հետ, որն էլ վնասել է կուսակցության բարի համբավը, արժանապատվությունը, նաեւ անդամների եւ համակիրների արժանապատվությունը: Ես պահանջում եմ, որպեսզի հերքում տրվի եւ Հայոց համազգային շարժում կուսակցության անունը որեւէ ձեւով չառնչվի այդ հեռախոսազանգի եւ որեւէ սպառնալիքի հետ», - ասաց կուսակցության ներկայացուցիչը: Նա ասաց, որ «Փակագիծը» եւս պետք է հերքում հրապարակի, քանի որ խեղաթյուրելով «Շանթ»-ի տեղեկատվությունը, նյութը վերնագրել է «ՀՀՇ-ն սպառնում է»: Արամ Կարախանյանն, ի պատասխան հայցի, ասաց. «Ես կարծում եմ, որ նմանատիպ հայցն անհիմն է, որովհետեւ նախ տեղեկատվությունը, որը տարածվել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից, պատիվը, արժանապատվությունը, բարի համբավը արատավորող էլեմենտներ չի պարունակում, եւ երկրորդ` հայցվորը միջնորդավորված աղբյուրի վրա է հղում անում` «Փակագիծ» թերթի, իսկ «Փակագիծ» թերթը, ըստ էության, տարածել է տեղեկատվություն` հղում անելով «Շանթ»-ին, սակայն դա ներկայացնելով ուրույն ձեւով, այսինքն` որոշ փոփոխությունների ենթարկելով, մասնավորապես` վերնագիր տալով նրան, որը, ըստ իս, բովանդակային առումով լուրջ փոփոխություն է մտցնում տեղեկատվության մեջ: Կարծում եմ` այս պարագայում «Շանթ»-ին ուղղված պահանջն ակնհայտ անհիմն է... Փաստը` որպես այդպիսին, այսինքն` հեռախոսազանգը առկա է, որի վերաբերյալ է եղել տեղեկատվությունը, իսկ դա մեկնաբանել որպես Հայոց համազգային շարժում կուսակցության պատիվը, բարի համբավը արատավորող, կարծում եմ` անհիմն է հետեւյալ տրամաբանությամբ. տեղեկատվությունը եղել է անհայտ անձի կողմից եւ ֆիքսված հեռախոսահամարից, եւ զանգողը հայտնել է հետեւյալը` եթե «Շանթ» հեռուստաընկերությունը թույլ տա որոշակի ոչ բարյացակամ վերաբերմունքի դրսեւորում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ապա տվյալ անձը որոշակի բռնի գործողությունների սպառնալիք ունի: Կարծում եմ, որ եթե այս տեղեկատվությունը հստակ վերլուծենք, ակնհայտ է, որ Հայոց համազգային շարժում կուսակցության մասին բացարձակապես որեւէ տեղեկատվություն չկա... Եւ ձայնագրությունը, եւ սղագրությունը ես կներկայացնեմ հաջորդ դատական նիստի ընթացքում, եւ կողմը հնարավորություն կունենա համոզվելու»: Սակայն ակնհայտ է, որ շոշափվել է կուսակցության անվանումը, այն էլ` ընտրությունների նախաշեմին եւ այն էլ` բացասական առումով եւ չհիմնավորված: Այսինքն` եթե վաղը հանրապետականները սեւ PR-ի շրջանակներում հեռախոսազանգ կազմակերպեն եւ ՀՀՇ-ի անունից այլ հայտարարություններ անեն, «Շանթ»-ը կրկին եթերից հնչեցնելու է այս կուսակցության անունը: Այնպես որ, հայցը մերժելն այնքան էլ հեշտ չի լինելու: Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին:
- Էլմիրա Մարտիրոսյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա Բաղդագյուլյան
Մոտենում է 2008 թվականը: Նոր տարվա շունչը ամենալավը զգացվում է շուկաներում, մայթերին կանգնած առեւտրականների «սեղանիկների» բարիքներից` չիր, չամիչ, պոպոք, պնդուկ, մանդարին ու խնձոր, նարինջ ու արքայախնձոր, ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒ՞Ն
Վերջերս անցկացված հանրային հարցման համաձայն` գերմանացիների կեսը իր երկիրը համարում է գերտերություն, մինչդեռ աշխարհում այլ կերպ են մտածում: Կասկած չեն հարուցում հետեւյալ փաստերը` ԱՄՆ-ի մայրամուտը, նոր ...ՀՀՇ-Ն ԸՆԴԴԵՄ «ՇԱՆԹ»-Ի
Էլմիրա Մարտիրոսյան 4
Մոտ մեկ ամիս առաջ ինչ-որ մեկը զանգահարել էր «Շանթ» հեռուստաընկերություն եւ ասել, որ եթե այսուհետ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին զրպարտչական խոսք հնչի, պայթեցնելու են հեռուստաընկերությունը:
Այդ զանգն ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՒ
Թադեւոս Խաչատրյան 1
Ի դեմս Լ.Տեր-Պետրոսյանի ձեւավորված նոր ընդդիմությունը մի շարք հատկանիշներով տարբերվում է նախորդներից: Նախեւառաջ այն գաղափարական է:
Այսինքն` պայքարը ոչ թե իշխանափոխություն է հանուն իշխանափոխության, ...ԿՀԱՆԻ ԱՐԴՅՈՔ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
Իշխանության խուճապը ըստ երեւույթին հասել է այն աստիճանի, որ արդեն սկսել են իրար խառնել անգամ այն, ինչը առաջներում երեւի թե երբեք չէին խառնի: Խոսքը սոցհարցումների մասին է, որոնցից հերթականն օրերս ներկայացվեց ...ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ
Մարինե Խառատյան
Թվում է` ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը ամեն ջանք գործադրում է, ասուլիսներ է հրավիրում` ապացուցելու համար, որ աշխատում է ներկա իշխանությունների օգտին:
Երեկ հրավիրած ասուլիսում Գեղամյանը կոչ արեց հայ ժողովրդին ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԹԵՂՈՒՏԻ ԽՆԴՐՈՎ
Գագիկ Աբգարյան
Երեկ տեղի ունեցավ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի Շահառուների խորհրդի նիստը: Խորհուրդը քննարկեց եւ ընդունեց 2007-08թթ. տարեկան գործունեության պլանը` հընթացս շեշտելով, որ դա մի քարացած փաստաթուղթ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ
Ավետիս Բաբաջանյան 1
Երեկ մենք ՀՅԴ թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին երկու հարց ուղղեցինք. 10 տարի Դաշնակցությունը պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին, նախագահական երկու ընտրություններում աջակցել նրան, հիմա երբ Դաշնակցությունն ...ԵՍ ԿԶԶՎԱՄ «ԳԱԼԱ»-ԻՑ
Երեկ ընդունելով «ձուն ձմեռով» Գյումրի ժամանած լրագրողներին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ընդունել «ԳԱԼԱ»-ի լրագրողին եւ օպերատորին, հայտարարելով` «, չեմ ուզե էդ տղու` Վահանի երեսը տեսնել»:
...1 ՏԱՐԻ 167 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան 1
Ռոբերտ Քոչարյանը զարմանալու առիթ ունի: Ոչ վաղ անցյալում պարոն Քոչարյանը զարմանում էր բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի «թրքամետության» վրա, երբ վերջինս հայտարարեց, թե Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա Բաղդագյուլյան
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

