
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
- Մոտենում է 2008 թվականը: Նոր տարվա շունչը ամենալավը զգացվում է շուկաներում, մայթերին կանգնած առեւտրականների «սեղանիկների» բարիքներից` չիր, չամիչ, պոպոք, պնդուկ, մանդարին ու խնձոր, նարինջ ու արքայախնձոր, որոնց հոտն անգամ ամռանը քթովդ ընկնելիս թվում է, որ եթե ճաշասենյակ մտնես, սեղանին տապակած բուդ կլինի:

Տոնավաճառների, խանութների ցուցափեղկերն էլ թարթող լույսերով են զարդարված: Հանրապետության հրապարակում քանի օր է տղաները զարդարում են Ամանորի գլխավոր զարդը` տոնածառը: Ասում են` վերջին տասը տարիներին քաղաքի տոնածառը Երվանդ պապին է զարդարել: Տոնածառը զարդարող երիտասարդ տղաներն ասացին, որ այս տարի նա ուրիշ աշխատանք է գտել: Պարզվեց, որ տղաներից մեկն էլ արդեն վաստակավոր տոնածառ զարդարող է: «Վերջին երեք տարին ես եմ զարդարել տոնածառը` ճղները ամրացնելը, խաղալիքներ կախելը, նաեւ բեմը հավաքելը, ձեւավորելը», - ներկայացավ Հարություն Խուրշուդյանը: Նրա կարծիքով` ամենասիրունը այս տարվա տոնածառն է լինելու: Հարությունը պատմեց, որ այդքան էլ հեշտ գործ չէ 30 մետրանոց տոնածառ հավաքելը, զարդարելը: Քաղաքի գլխավոր տոնածառը հավաքվում է Գորիսից եւ Հրազդանից բերված եղեւնիների ճղներից: Իսկ խաղալիքների մասին ասաց, որ երկու-երեք տարին մեկ փոխվում են, եւ այս տարի նախորդ տարվա խաղալիքներն են կախել: Հարցրի, թե այս տարվա տոնածառը զարդարելիս ի՞նչ է մտածել, երազել, ակնկալել գալիք տարուց: Չնայած հարցս նրան չափազանց ռոմանտիկ թվաց եւ մի կուշտ ծիծաղեց, բայց հետո բարձր տրամադրությամբ պատասխանեց` «Բերք ու բարիքով տարի լինի, սաղի համար լավ լինի»: Իսկ տղաներից մեկը, որ կռունկի վրա էր եւ տոնածառի գագաթն էր զարդարում, իմ ռոմանտիկ հարցին պատասխանեց, թե` «Երազում ենք հանկարծ չընկնենք էստեղից: Էս տոնածառը խերով լինի մեր երկրի համար: Մեկ էլ` մկան տարին է գալիս, բայց կռիս չդառնանք, էլի»: Նոր տարվա նախապատրաստական աշխատանքների մասին զրուցեցի նաեւ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի, երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանի հետ, ում հետ զրույցն այնպես անկեղծ չստացվեց, ինչպես տոնածառը զարդարող տղաների հետ: Մովսիսյանը, անհասկանալի է, խուսափու՞մ էր, թերանու՞մ էր, թե՞ իսկապես դժվարանում էր պատասխանել, թե որքան գումար են հատկացրել քաղաքի ամանորյա լուսավորման, զարդարման, միջոցառումների հետ կապված հարցերը լուծելու համար: «Նախահաշիվն անընդհատ փոփոխվում է, որեւէ բան չեմ կարող ասել», - ասաց Մովսիսյանը: Իսկ թե ինչի՞ց է նախահաշիվը փոփոխվում, պատասխանեց. «Ավելի ճոխ ենք ուզում անել, ավելի հետաքրքիր, ավելի նորովի, դրա համար էլ անընդհատ փոփոխվում է: Հետո կարող է մի աշխատանքի համար այլ գումար ենք սահմանել, բայց մարդ ենք գտնում, որ ավելի էժան է այդ գործը անում»: Եւ տան դրվածքին, անցուդարձին անտեղյակ երեխայի պես ավելացրեց, թե ինքը միջոցառման կազմակերպիչն է, եւ այն, ինչ գումարի հետ է կապված, այդ հարցից ինչքան հեռու, այնքան լավ: Ավելի ուշ տեղեկացանք, որ մոտ 25 մլն դրամ է հատկացվելու ամանորյա տոնակատարություններին: Կ.Մովսիսյանն ասաց, որ որպես կազմակերպիչ` որոշել է Նոր տարին տոնել շատ լավ, ուրախ, ճոխ: Ինչպես Երեւանի օրերն են աննախադեպ տոնել, նույն շնչով տոնելու են Ամանորը, Սուրբ ծնունդը եւ հին Նոր տարին: Լուսավորության հետ կապված այս տարի ուզում են նոր տեխնիկա ներմուծել` կամ Դուբայից, կամ Մոսկվայից, նայում են, որտեղ հարմար եւ մատչելի լինի, այնտեղից էլ կգնեն: Արդյունքը ամսի 20-ին կտեսնենք: Միջոցառումները սկսվելու են դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00-ից, ավարտվելու են հունվարի 13-ին: «Ուզում ենք «նոն սթոփ» իրավիճակ լինի, անընդհատ երաժշտություն հնչի», - ասաց Մովսիսյանը: Հրապարակում` տոնածառի եւ բեմահարթակի մեջտեղում, երեխաների համար հեքիաթային փոքրիկ քաղաք է կառուցվելու, որտեղ երեխաներին կհյուրընկալեն հեքիաթների ավանդական հերոսները, Ձյունանուշը եւ Ձմեռ պապը: Մուտքը «Հեքիաթային քաղաք» անվճար է լինելու:քաղաքապետարանը Ձմեռ պապիկների է հրավիրելու, որոնց հետ անվճար կարող են լուսանկարվել: Ընդհանրապես, Քաղաքապետարանն ամեն ինչ անում է կասեցնելու ինքնակոչ Ձմեռ պապիկների բիզնեսը, եւ անվճար Ձմեռ պապիների գաղափարն էլ հենց վճարովի պապիների գործին խփելու համար է: n
- Մարինա Բաղդագյուլյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա Բաղդագյուլյան
Մոտենում է 2008 թվականը: Նոր տարվա շունչը ամենալավը զգացվում է շուկաներում, մայթերին կանգնած առեւտրականների «սեղանիկների» բարիքներից` չիր, չամիչ, պոպոք, պնդուկ, մանդարին ու խնձոր, նարինջ ու արքայախնձոր, ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒ՞Ն
Վերջերս անցկացված հանրային հարցման համաձայն` գերմանացիների կեսը իր երկիրը համարում է գերտերություն, մինչդեռ աշխարհում այլ կերպ են մտածում: Կասկած չեն հարուցում հետեւյալ փաստերը` ԱՄՆ-ի մայրամուտը, նոր ...ՀՀՇ-Ն ԸՆԴԴԵՄ «ՇԱՆԹ»-Ի
Էլմիրա Մարտիրոսյան 4
Մոտ մեկ ամիս առաջ ինչ-որ մեկը զանգահարել էր «Շանթ» հեռուստաընկերություն եւ ասել, որ եթե այսուհետ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին զրպարտչական խոսք հնչի, պայթեցնելու են հեռուստաընկերությունը:
Այդ զանգն ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՒ
Թադեւոս Խաչատրյան 1
Ի դեմս Լ.Տեր-Պետրոսյանի ձեւավորված նոր ընդդիմությունը մի շարք հատկանիշներով տարբերվում է նախորդներից: Նախեւառաջ այն գաղափարական է:
Այսինքն` պայքարը ոչ թե իշխանափոխություն է հանուն իշխանափոխության, ...ԿՀԱՆԻ ԱՐԴՅՈՔ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի
Իշխանության խուճապը ըստ երեւույթին հասել է այն աստիճանի, որ արդեն սկսել են իրար խառնել անգամ այն, ինչը առաջներում երեւի թե երբեք չէին խառնի: Խոսքը սոցհարցումների մասին է, որոնցից հերթականն օրերս ներկայացվեց ...ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ
Մարինե Խառատյան
Թվում է` ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը ամեն ջանք գործադրում է, ասուլիսներ է հրավիրում` ապացուցելու համար, որ աշխատում է ներկա իշխանությունների օգտին:
Երեկ հրավիրած ասուլիսում Գեղամյանը կոչ արեց հայ ժողովրդին ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԹԵՂՈՒՏԻ ԽՆԴՐՈՎ
Գագիկ Աբգարյան
Երեկ տեղի ունեցավ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի Շահառուների խորհրդի նիստը: Խորհուրդը քննարկեց եւ ընդունեց 2007-08թթ. տարեկան գործունեության պլանը` հընթացս շեշտելով, որ դա մի քարացած փաստաթուղթ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ
Ավետիս Բաբաջանյան 1
Երեկ մենք ՀՅԴ թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին երկու հարց ուղղեցինք. 10 տարի Դաշնակցությունը պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին, նախագահական երկու ընտրություններում աջակցել նրան, հիմա երբ Դաշնակցությունն ...ԵՍ ԿԶԶՎԱՄ «ԳԱԼԱ»-ԻՑ
Երեկ ընդունելով «ձուն ձմեռով» Գյումրի ժամանած լրագրողներին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ընդունել «ԳԱԼԱ»-ի լրագրողին եւ օպերատորին, հայտարարելով` «, չեմ ուզե էդ տղու` Վահանի երեսը տեսնել»:
...1 ՏԱՐԻ 167 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան 1
Ռոբերտ Քոչարյանը զարմանալու առիթ ունի: Ոչ վաղ անցյալում պարոն Քոչարյանը զարմանում էր բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի «թրքամետության» վրա, երբ վերջինս հայտարարեց, թե Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ՀԱՄԱ ԹԵ ԿԶԱՐՄԱՆԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Մարինե Խառատյան
«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
ՄԿԱՆ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿՌԻՍ ՉԴԱՌՆԱՆՔ
Մարինա Բաղդագյուլյան
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

