
ՊՐԻՄԻՏԻՎ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
- Վերջին օրերին երկու երեւույթ դարձել են հանրային քննարկումների առարկա: Առաջինը` Խաչատուր Սուքիասյանի եւ «Սիլ» կոնցեռնի շուրջ կատարվող իրադարձություններն են: Դրանք բազում մեկնաբանություններ են ստանում հանրային կարծիքում: Կամ այդ ամենը որակվում է իբրեւ քաղաքական հետապնդում եւ մեծ բարոյականության ու արիության կրողի պատիժ, կամ դա մատուցվում է որպես օրինական հարկային վարչարարության արդյունք:

Սակայն կարծում եմ, որ այս տեսակետները իրականությանը չեն համապատասխանում: Փորձեմ տալ իմ բացատրությունը եւ հնարավորինս կանխատեսել հետագա զարգացումները: Ակնհայտ է, որ Սուքիասյանի ձեռնարկությունները չէին հայտնվի հարկային մարմինների ուշադրության կենտրոնում եւ չէին ենթարկվի լայնածավալ ստուգումների, եթե նա զերծ մնար մեծ քաղաքականությունից եւ չհայտնվեր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Սուքիասյանը երկրի ամենահարուստ անհատներից է, Տեր-Պետրոսյանի ժամանակ ամենախոշոր օլիգարխն էր: Կարիք չկա ասելու, որ Հայաստանի, ինչպես եւ մյուս անցումային շրջանի երկրների բոլոր մեծ կարողությունները ծնունդ են առել օրենքի ոտնահարման միջոցով, եւ ցանկացած պահին ցանկացած օլիգարխի գլխին կարելի է հազար ու մի գործ սարքել (օրենսդրության սահմաններում), ինչը տեսնում ենք այսօր Սուքիասյանի հետ կատարվելիքի մեջ: Զարմանալի չէ, որ ինքն էլ է համաձայնվում ստուգումների արդյունքների հետ եւ չի ժխտում, որ իրոք իր ձեռնարկություններն անթերի չեն եւ խախտումներ իսկապես կան: Եթե հենց Սուքիասյանն է իր մեղքը ճանաչում, ապա էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Դժգոհել կարելի է միայն նրանից, որ երկրի բոլոր օլիգարխներից միայն Սուքիասյանն է դարձել հարկային վարչարարության օբյեկտ: Անշուշտ, եթե նմանատիպ ստուգումներ անցկացվեին, ասենք, Ծառուկյանի եւ այլոց հիմնարկներում, ապա ավելի խայտառակ փաստեր կհայտնաբերվեին: Սակայն դա տեղի չի ունենում, իսկ պատճառը, կարծում եմ, պարզ է եւ հասկանալի: Այժմ փորձենք գնահատել Սուքիասյանի արարքը` իրո՞ք դա սխրանք է, թե՞ մեկ այլ բան: Դրա համար պետք է բնութագրել Հայաստանի իրականությունը: Նախ հարկավոր է նշել, որ Հայաստանում իրավունքը ՊՈԶԻՏԻՎ չէ, այսինքն` չի գործում միանման, անկախ նրա կիրառման օբյեկտից. այն գործում է ընտրովի, իսկ երկրի էլիտան գրեթե դուրս է բերված իրավական դաշտից: Փաստորեն կարելի է ասել, որ իրավունք` որպես նորմատիվ համակարգ Հայաստանում գոյություն չունի: Սակայն երկիրն ու հասարակությունը չեն կարող գոյատեւել առանց որեւէ նորմատիվ համակարգի, եւ, բնականաբար, Հայաստանում կա այդպիսինը, որը բաղկացած է տարբեր ոլորտների (ասենք` գողականի, ավանդույթների, մասամբ իրավունքի եւ այլոց) հասկացություններից կազմված նորմերից: Վստահորեն կարելի է ասել, որ այդ համակարգը իրոք պաշտպանվում է պետության կողմից, ինչպես որ նորմալ երկրում պաշտպանվում է իրավունքը, եւ Սուքիասյանի պրոբլեմն այն էր, որ նա խախտեց հենց այդ նորմատիվ համակարգը եւ չէր կարող անպատիժ մնալ, ինչպես որ կպատժվեր ամերիկյան գործարարը իրավունքի նորմերի խախտման դեպքում: Այժմ փորձենք թափանցել Հայաստանում գործող նորմատիվ համակարգի եւ Սուքիասյանի վարքագծի մեջ: Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Բանն այն է, որ Սուքիասյանը պատկանում է երկրի էլիտային, այսինքն` գտնվում է իրավական դաշտից դուրս: Դա նշանակում է, որ նրա «Բենթլին» հայ ոստիկանը չի կարող կանգնեցնել, հարկերը վճարում է այն չափով, որքան իրեն է հարմար, պատգամավոր է ընտրվում, մեղմ ասած, ոչ այնքան էլ օրինական մեթոդներով` ինչպես եւ բոլորը, եւ այլն: Ինչեւէ, վայելում է օլիգարխիկ երկրի բոլոր հաճույքները: Եւ հանկարծ մի օր էլ նա որոշեց, որ լավ կլիներ Քոչարյանին ու Սարգսյանին` իր սյուզերեններին ու անվտանգության երաշխիքներին տեղափոխել Սովետաշեն (Տեր-Պետրոսյանի ակնարկը Նաիրի Հունանյանի ցուցմունքների ուժի մեջ գտնվելու մասին Քոչարյան-Սարգսյանի համար միայն Սովետաշեն է նշանակում): Դե հիմա դուք ձեզ դրեք իշխող տանդեմի տեղը եւ ազնվորեն պատասխանեք` ինչպե՞ս կվարվեիք ինքներդ այդ պարագայում: Կհանդուրժեի՞ք, արդյոք, այն, որ անհատը, ում «Բենթլին» ձեր ոստիկանը չի կանգնեցնում, ում կարողությունը դիզած է հիմնականում ոչ օրինավոր եւ անցումային երկրներին բնորոշ ճանապարհով, ընդ որում` ձեր իսկ թույլտվությամբ, ում դուք տեղ եք հատկացրել երկրի պառլամենտում եւ ընդհանրապես ազգային էլիտայի շարքերում, հանկարծ մի օր որոշի ձեզ բանտ տանել, իսկ ձեր փոխարեն մեկ այլ սյուզերեն բերել: Կարծում եմ, որ ոչ ոք նման բան չէր հանդուրժի, եւ այս կտրվածքով ռեժիմի դիրքորոշումը Սուքիասյանի հանդեպ ինքնին բնականոն է եւ տրամաբանական. այն համապատասխանում է բոլոր նորմերին, այդ թվում` բարոյական: Այլ կերպ իշխանությունը չէր կարող վարվել, հակառակ դեպքում կկործանվեր, ինչը, պետք է ենթադրել, ընդհանրապես չի մտնում Քոչարյան-Սարգսյանի պլանների մեջ: Սուքիասյանը հավանաբար չէր գիտակցում իր պատանդության իսկությունը, եւ այժմ նա հատել է Ռուբիկոնը եւ նահանջելու տեղ այլեւս չունի` նա արդեն պարտադրված է իր առաջնորդի հետ գնալու մինչեւ վերջ, իսկ այդ փշոտ ճանապարհը երկու հեռանկար ունի: Կամ երկրի թիվ մեկ օլիգարխի կարգավիճակ, կամ` Սովետաշեն: Այժմ դիտարկենք այս հարցը բարոյական տեսանկյունից: Բարոյակա՞ն է, արդյոք, Սուքիասյանի դիրքորոշումը: Կարծում եմ, որ ոչ: 10 տարի Քոչարյանի օրոք նա օգտվել է օլիգարխիկ պետության բոլոր սողանցքերից եւ 10 տարի վայելել է օլիգարխիկ ռեժիմի բոլոր բարիքները եւ այժմ խախտում է խաղի կանոններն ու այն նորմատիվ համակարգը, որը փոխարինել է մեր մոտ իրավականին, եւ որի խախտման իրավունքը ոչ ոք չունի. դա սկզբունքորեն անհնար է, քանի որ պետությունն ու հասարակությունը դրա վրա են հիմնված: Իդեալական տարբերակն այն կլիներ, որ Սուքիասյանը զերծ մնար այս կամպանիային մասնակցելուց եւ չեզոքություն պահպաներ, ինչպես որ դա արեց պառլամենտականի ժամանակ: Իհարկե, կարելի է հասկանալ նրա վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ` անշուշտ, նա շատ բանով է պարտական առաջին նախագահին, սակայն չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանն է պարտադրել նրան կանգնել իր կողքին: Եթե անգամ այդպես է, ապա Սուքիասյանը շատ մեղմ կարող էր հեռու մնալ այս ամենից, քանի որ այսօր նա Քոչարյանի, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի պատանդն ու վասալն է, իսկ վաղը կլինի երրորդ նախագահինը եւ այսպես շարունակ. այսպիսին է օլիգարխի ճակատագիրը` ցմահ պատանդություն, անշուշտ` որոշ բարիքների դիմաց: Շատ շուտով պարզ կդառնա` սխալվե՞լ է, արդյոք, Սուքիասյանն իր հաշվարկներում, թե՞ ոչ: Երկու դեպքում էլ նրան եզակի հեռանկարներ են սպասվում` լինի դա Սովետաշենում, թե մեկ այլ կարգավիճակում: Ափսոս, որ Միխայիլ Խոդորկովսկու դժբախտ ճակատագիրը նրան բան չսովորեցրեց` նա էլ գնաց մենակ եւ որոշել էր Ռուսաստանում սահմանադրական հեղաշրջում կատարել, որը նախատեսել էր այս տարվա պառլամենտական ընտրություններից հետո: Երբ արդեն ակնհայտ էր, որ Դումայի 300 պատգամավորներ այս կամ այն ձեւով ծառայում են Խոդորկովսկուն, պարզ դարձավ, որ ազատության մեջ նրան պահելն այլեւս շքեղություն է, եւ սկսվեց այն, ինչը բոլորս տեսանք ու հիացանք: Ավելացնեմ միայն, որ Միշային չփրկեց անգամ հզորագույն հրեական լոբբին, որն իր լիբերալ վայնասունն էր դրել աշխարհով մեկ, եւ Պուտինը ենթարկվել էր լրջագույն ճնշման, նույնիսկ ամերիկյան Կոնգրեսից, սակայն, ի վերջո, այդ ամենը կոպեկի արժեք չունեցավ: Թե ո՞վ է վայնասուն կապելու մեր Խաչիկի համար, կամ քանի կոպեկ դա կարժենա` կարծում եմ, չարժե անգամ խոսել: Երկրորդ հարցը, որին կուզեի անդրադառնալ` նախագահ Քոչարյանի հերթական հայտարարությունն է իր մեծահոգության վերաբերյալ, ինչի շնորհիվ ՀՀՇ-ի առաջնորդները չենթարկվեցին հալածանքի, հակառակ դեպքում առ այսօր բանտերում կլինեին: Սակայն հարցն ավելի խորն է, քան մեզ կարող է թվալ առաջին հայացքից: Բանն այն է, որ Քոչարյանի այդ արտահայտությունը բանավոր խոսք չէր, որը կարելի կլիներ վերագրել լեզվի սովորական սայթաքման, այլ մշակված տեքստ, որն ուղարկել էին թերթի խմբագրություն` տպագրելու հրահանգով: Այստեղ ինձ ապշեցնում է այն, որ չգտնվեց աշխատակազմում մեկը, որը կֆայմեր տվյալ ֆրազի անընդունելիության մասին եւ դուրս կնետեր այն տեքստից: Իսկ նախագահի աշխատակազմը, ինչպես գիտենք, մեծ հիմնարկ է, ինչ մասնագետ ասես որ չկա այնտեղ: Մի՞թե բարդ էր այդ փոքր վրիպումը նկատել եւ գործը չհասցնել հերթական խայտառակության: Բարդը բարդ չէր, եթե չլիներ տգիտությունը որպես իրական գործոն մեր քաղաքական իրականության մեջ, հակառակ դեպքում այսօր մեկ այլ հարցից կխոսեինք: Երբեմն զարմանում ես, թե ինչպես են մարդիկ, ովքեր պրիմիտիվ վրիպումներ անգամ ի վիճակի չեն նկատելու, ղեկավարում Հայաստանը, որը նորմալ զարգացման համար ոչ մի բարենպաստ օբյեկտիվ նախապայման չունի: Ինչպե՞ս են սրանք կողմնորոշվելու այս բարդ աշխարհաքաղաքական իրողությունների մեջ եւ ինչպե՞ս են դիմակայելու արդի մարտահրավերներին, որոնք լրջագույն պրոբլեմ են դառնում անգամ մեծ տերությունների համար: Ինչեւէ, իրավագիտակցության եւ ընդհանրապես քաղաքական մտքի մակարդակն այսօր Հայաստանում իրոք սոսկալի վիճակում է: Նույնիսկ բավական կրթված մարդկանց մոտ կարելի է հանդիպել անթույլատրելի վրիպումներ: Սակայն կարծում եմ, դրանք այլեւս վրիպումներ չեն` դրանք մտածելակերպի արգասիքներ են, որոնք հավանաբար չեն էլ ուզում թաքցնել: Եւ այսպիսի եզրահանգման համար կան բոլոր նախադրյալները: Համենայնդեպս, Քոչարյանից շատ չտարբերվեց առաջին նախագահը, որը հայտնի է իր բարձր կրթական մակարդակով, երբ իր առաջին հանրահավաքում, հոկտեմբերի վերջին, խոսեց Նաիրի Հունանյանի ցուցմունքների ուժի մեջ գտնվելու եւ դրանցից բխող իրավական հետեւանքների մասին, որոնք ոչ այլ ինչ են Քոչարյան-Սարգսյան տանդեմի համար, քան քրեական հետապնդում: Սակայն իր ճառի վերջում նա ասաց, որ ոչ մի խնդիր չի ունենա իր նախկին դրածոների հետ, եւ ելույթի համատեքստից պարզվեց, որ նրանք էլ օրենքի հետ որեւէ պրոբլեմ չեն ունենա, եթե կամավոր կերպով հեռանան քաղաքականությունից եւ իրեն չխանգարեն իշխանության վերադառնալու գործում: Ահա այսպիսի բաներ... Ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր հայ այս երկրում զբաղված է իր անձնական խնդիրները լուծելով` այնքան էլ հաշվի չնստելով ընդունված նորմերի հետ, քանի որ յուրաքանչյուր հայի համար իր պետությունը որեւէ արժեք չունի: Ամեն ոք ոտնահարում է նրա օրենքն ու ողջ կառուցվածքը, եթե դա պետք է մասնավոր շահի իրականացման համար, իսկ հասարակությունը լուրջ չի վերաբերվում այսօրինակ երեւույթներին, քանի որ այն էլ է բաղկացած հայերից, որոնցից յուրաքանչյուրի համար իր պետությունը նույնպես ոչ մի արժեք չունի: Թե որքա՞ն կգոյատեւի պետությունը, որն իր էությամբ խնամքի եւ հոգատարության կարիք ունեցող մի օրգանիզմ է, բարդ է ասել: Համենայնդեպս, կարելի է ենթադրել, որ ոչ երկարատեւ:
- Արտյոմ Խաչատրյան
ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԱՆՀՆԱՐԻՆ Է ԿԵՂԾԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Վերջին ամիսներին «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլի կատարմամբ անընդհատ հնչում էր Եվրատեսիլում ներկայացվելիք «Երազանք» երգը, որը վերջին շրջանում ստեղծված այն հազվագյուտ մանկական ստեղծագործություններից է, ...ՊՈՒՏԻՆԻ ԸՆՏՐՅԱԼԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Անդրեաս Ումլանդ
Դմիտրի Մեդվեդեւի օրոք, որին որպես նախագահի պաշտոնի թեկնածու աջակցում է Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը լուրջ հնարավորություն կունենա կրկին կանգնելու քաղաքական ազատականացման եւ ժողովրդավարացման ճանապարհին: ...ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
Այն, որ դատական համակարգը անկախ չէ` հայտնի է բոլորին: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դեկտեմբերի 6-ի` գրեթե գաղտնի եւ արագընթաց դատական նիստը, որտեղ հրապարակվեցին մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած ...«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան 1
Կարեն Ավետիսյանը սպորտային ֆանատ է, նա 1999-ից տարբեր մարզաձեւերի խաղերի ժամանակ գնահատել է տվյալ խաղի մասնակիցների հնարավորությունները եւ այս կամ այն մարզիկի, թիմի օգտին կատարել համապատասխան խաղադրույքներ ...ՊՐԻՄԻՏԻՎ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Արտյոմ Խաչատրյան 1
Վերջին օրերին երկու երեւույթ դարձել են հանրային քննարկումների առարկա: Առաջինը` Խաչատուր Սուքիասյանի եւ «Սիլ» կոնցեռնի շուրջ կատարվող իրադարձություններն են: Դրանք բազում մեկնաբանություններ են ստանում հանրային ...«ԸՆՉԱԶՈՒՐԿ» ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆԵՐ-2008
Հեղինե Մանուկյան 1
Չնայած Հայաստանում իրեն պոտենցիալ նախագահ երեւակայող տասնյակ հազարավոր քաղաքացիներ կան, սակայն գալիք նախագահական ընտրություններում պայքարը գնալու է «փորձած մածուն», «քեֆչի աստվածավախ», «Սերժի դրածո», ...ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան 1
Իշխանությունների եւ մասնավորապես կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, որի արդյունքում դրամը անշեղորեն արժեւորվում է, հասցնում է ոչ միայն տնտեսական, այլ մարդկային կորուստների:
Երեկ գիշերը, ...ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՇԱԼԱՐԵՐՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
Սուրեն Խաչատրյան
-Պ արոն Բաղդասարյան, Դուք արդեն հայտարարել եք առաջիկա նախագահական ընտրություններում Ձեր թեկնածությունն առաջադրելու մասին, այդ ի՞նչ ծայր անհրաժեշտություն է Ձեզ ստիպել առաջադրվել, ի՞նչ եք պատրաստվում անել ...ՊՈՒՏԻՆԻ ՄՈՏ ՆԱԽԱԳԱՀ Է ԱՇԽԱՏԵԼՈՒ
Տոտալիտար երկրների ղեկավարները մեծ դժվարությամբ են բաժանվում իրենց աթոռից: Սովետմիությունում նրանց աթոռից բաժանում էր միայն մահը: Նեոսովետական ժամանակների ղեկավարները դիմում են ցանկացած խորամանկության` ...1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

