
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
- Այն, որ դատական համակարգը անկախ չէ` հայտնի է բոլորին: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դեկտեմբերի 6-ի` գրեթե գաղտնի եւ արագընթաց դատական նիստը, որտեղ հրապարակվեցին մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցների դատավճիռները, կրկին հաստատեց մեր համոզմունքը:

Հիշեցնենք, որ հանցագործության մասնակիցներն էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ, ԲՀԿ-ական Արտաշ Սարգսյանի որդին` Ռուստամ Սարգսյանը, որոնք դատապարտվել են 1, 5 տարվա ազատազրկման: Վերջինիս ընկերը` Թելման Կարապետյանը, դատապարտվել է 5 տարվա, իսկ Ղուկասյանների ընկերները` Նորայր եւ Գագիկ Սոլոյան եղբայրները` համապատասխանաբար 1 եւ 4, 5 տարվա ազատազրկման: Պետք է նկատել, որ նույնիսկ մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրվող անձանց նկատմամբ մեղադրողի վերաբերմունքը կասկածելի եւ համաչափ չի. Ղուկասյանները` որպես «Հանրապետական» կուսակցության եւ Ռուստամ Սարգսյանը` որպես «ԲՀԿ»-ի հովանավորյալներ դատարանի կողմից շատ մարդասիրական վերաբերմունքի են արժանացել: Իսկ ահա վերջինիս ընկերը եւ Սոլոյանները, որոնց հայրերը երեւի թե քաղաքական դաշտում որեւէ մեկին չեն ծառայել, դատապարտվել են 5 եւ 4, 5 տարվա ազատազրկման: Ասել է թե` «տերովին տերն է տարել, անտերին` գելը»: Ընդ որում` չի բացառվում, որ, ասենք, երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ մի համաներում հայտարարեն եւ որպես աղետի գոտու տուժած քաղաքացիներ ազատ արձակեն հենց վերաքննիչ դատարանի դահլիճից` հիմա ամեն առիթ օգտագործում են համակուսակիցների կաշին փրկելու եւ կուսակցության շարքերում պանիկա չգցելու համար: Եւ, ի վերջո, եթե դատարանը գտնում է, որ օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված հանցագործությունը պետք է որակվի որպես խուլիգանություն, ուրեմն մարդու կյանքը այս երկրում իշխանավորները համարում են ամենաանարժեք «ապրանքը»: Ազգային անվտանգության ծառայությունից էլ տեղեկացանք, որ բացահայտվել է մի հանցավոր խումբ, որը 2006-2007թթ.-ին զբաղվել է թանկարժեք ավտոմեքենաների առեւանգմամբ, իսկ հետո քրեական հեղինակությունների միջոցով բանակցությունների մեջ է մտել մեքենաների տերերի հետ եւ նրանցից փրկագին պահանջելով` վերադարձրել մեքենաները: Ովքեր չեն համաձայնել հեղինակությունների սահմանած խաղի կանոններով շարժվել` զրկվել են իրենց մեքենայից. դրանք հրկիզվել են: Այս դեպքը հետաքրքիր է այն առումով, որ եթե մինչեւ հիմա մանր-մունր սոված «ջեբկիրներ» էին բռնում եւ ամբողջ հանրապետությունում հեռուստաեթերով ցույց տալիս, թե ինչ «մեծ ձուկ» են բռնել եւ ինչ մեծ լավություն են արել ժողովրդին, ավելին` դեմքն էին ցույց տալիս, «ինքնախոստովանական» ցուցմունքներ ներկայացնում եւ հնչեցնում «ջեբկիրի» անունը, ապա ավտոների մասնագիտացված հանցախմբի դեպքում հեղինակությունների ոչ դեմքերը տեսանք, ոչ էլ անունները լսեցինք: Դարձյալ երկակի ստանդարտներ: Այս պարագայում կարեւորն այն է, որ քրեական հեղինակություններին չբացահայտելու դիմաց կարելի է պայմանավորվել, ասենք` առաջիկա նախագահական ընտրություններում հօգուտ իշխանությունների աշխատելու շուրջ: Ասում են` նման պրակտիկա կա հանցաշխարհի հետ լավ սերտաճած պետություններում: Հետաքրքիրն այն է, որ ակտիվորեն ընտրաձայներ հավաքելը թաղային հեղինակություններին չի ապահովագրում, մեկ էլ տեսար` հենց իշխանության համար ձայներ հավաքած հեղինակությունը ինչ-որ «կիքս» է թույլ տալիս եւ նրա իսկ օգնությամբ ընտրված պաշտոնյան «զենքը դնում է վրեն» ու ձերբակալում ապօրինի զենք կրելու համար: Հետեւաբար չենք զարմանա, եթե ԱԱԾ-ի բացահայտած մեքենաների առեւանգման գործն այդպես էլ չհասնի դատարան կամ հասնի ու Ղուկասյանների գործի նման ծածուկ լսվի: Փաստորեն ապրում ենք ջունգլիներում, որտեղ գիշատիչները հոշոտում են միմյանց ազդեցության ոլորտների համար, իսկ ժողովուրդը վախեցած հոտի պես այս ու այն կողմ է վազում:
Այն, որ դատական համակարգը անկախ չէ` հայտնի է բոլորին: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դեկտեմբերի 6-ի` գրեթե գաղտնի եւ արագընթաց դատական նիստը, որտեղ հրապարակվեցին մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցների դատավճիռները, կրկին հաստատեց մեր համոզմունքը:
ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԱՆՀՆԱՐԻՆ Է ԿԵՂԾԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
Վերջին ամիսներին «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլի կատարմամբ անընդհատ հնչում էր Եվրատեսիլում ներկայացվելիք «Երազանք» երգը, որը վերջին շրջանում ստեղծված այն հազվագյուտ մանկական ստեղծագործություններից է, ...ՊՈՒՏԻՆԻ ԸՆՏՐՅԱԼԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Անդրեաս Ումլանդ
Դմիտրի Մեդվեդեւի օրոք, որին որպես նախագահի պաշտոնի թեկնածու աջակցում է Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը լուրջ հնարավորություն կունենա կրկին կանգնելու քաղաքական ազատականացման եւ ժողովրդավարացման ճանապարհին: ...ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
Այն, որ դատական համակարգը անկախ չէ` հայտնի է բոլորին: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դեկտեմբերի 6-ի` գրեթե գաղտնի եւ արագընթաց դատական նիստը, որտեղ հրապարակվեցին մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած ...«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան 1
Կարեն Ավետիսյանը սպորտային ֆանատ է, նա 1999-ից տարբեր մարզաձեւերի խաղերի ժամանակ գնահատել է տվյալ խաղի մասնակիցների հնարավորությունները եւ այս կամ այն մարզիկի, թիմի օգտին կատարել համապատասխան խաղադրույքներ ...ՊՐԻՄԻՏԻՎ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Արտյոմ Խաչատրյան 1
Վերջին օրերին երկու երեւույթ դարձել են հանրային քննարկումների առարկա: Առաջինը` Խաչատուր Սուքիասյանի եւ «Սիլ» կոնցեռնի շուրջ կատարվող իրադարձություններն են: Դրանք բազում մեկնաբանություններ են ստանում հանրային ...«ԸՆՉԱԶՈՒՐԿ» ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆԵՐ-2008
Հեղինե Մանուկյան 1
Չնայած Հայաստանում իրեն պոտենցիալ նախագահ երեւակայող տասնյակ հազարավոր քաղաքացիներ կան, սակայն գալիք նախագահական ընտրություններում պայքարը գնալու է «փորձած մածուն», «քեֆչի աստվածավախ», «Սերժի դրածո», ...ՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան 1
Իշխանությունների եւ մասնավորապես կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, որի արդյունքում դրամը անշեղորեն արժեւորվում է, հասցնում է ոչ միայն տնտեսական, այլ մարդկային կորուստների:
Երեկ գիշերը, ...ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՇԱԼԱՐԵՐՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
Սուրեն Խաչատրյան
-Պ արոն Բաղդասարյան, Դուք արդեն հայտարարել եք առաջիկա նախագահական ընտրություններում Ձեր թեկնածությունն առաջադրելու մասին, այդ ի՞նչ ծայր անհրաժեշտություն է Ձեզ ստիպել առաջադրվել, ի՞նչ եք պատրաստվում անել ...ՊՈՒՏԻՆԻ ՄՈՏ ՆԱԽԱԳԱՀ Է ԱՇԽԱՏԵԼՈՒ
Տոտալիտար երկրների ղեկավարները մեծ դժվարությամբ են բաժանվում իրենց աթոռից: Սովետմիությունում նրանց աթոռից բաժանում էր միայն մահը: Նեոսովետական ժամանակների ղեկավարները դիմում են ցանկացած խորամանկության` ...1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
«ՎԻՎԱՐՈ»-Ն «ՔՑՈՒ՞Մ» Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍԵԿԱ» ԵՆ ԼԻՆՈՒՄ
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
1 ՏԱՐԻ 166 ՕՐ...
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ ԱմատունիՀԱՆՈՒՆ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Ավետիս Բաբաջանյան
60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

