
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
- Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ:Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, թեեւ միշտ, որպես կանոն, ստիպված է եղել ինքը կատարել քաղաքական գործիչների համար կարեւոր այդ ֆունկցիան, Գալուստ Սահակյանը կասեր՝ գործառույթը:

Ամեն մի քաղաքական գործչի, այդ թվում եւ Գալուստ Սահակյանի, որեւէ խոսքից հետո հասարակությունը ստիպված մտածում է, թե ինչ է նշանակում հնչած խոսքը: Բայց խոսքն այս դեպքում Գալուստ Սահակյանի մասին չէ, այլ նրանց, ովքեր վերջին շրջանում փորձում են հանրությանը ներկայանալ որպես Ղարաբաղի պատերազմի վավերագիրներ եւ սպառնում են բացահայտել պատերազմի շատ ճշմարտություններ` ցույց տալու համար, թե ինչպես էր, օրինակ, Հայաստանի ղեկավարությունը պատերազմի տարիներին խանգարում Ղարաբաղի ղեկավարությանը հաղթանակ տանել եւ տարածքներ ազատագրել: Բանը հասել է այնտեղ, որ որոշ գործիչներ նույնիսկ հայտարարում են, թե Ղարաբաղի պատերազմի հաղթանակը ձեռք է բերվել այդ ժամանակ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամքին հակառակ: Թեեւ դրանից հետո այլեւս մտածելու բան փաստացի չի մնում, այնուամենայնիվ հանրությունը կրկին փորձում է լինել ներողամիտ ու մտածել այդ արտահայտությունների հեղինակների փոխարեն: Օրինակ` հասարակությունը, շարքային քաղաքացին, երբ լսում է այդօրինակ հեթեթություններ, ինչպես կասեր Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը, փորձում է պատկերացնել, թե ինչպես էր, օրինակ, Ղարաբաղը հաղթանակ տանում եւ ինչպես էր այդ հաղթանակին փորձում խոչընդոտել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչ խոսք, դրա մասին մտածելը բավական բարդ է, բայց քաղաքացին փորձում է պատկերացնել, թե արդյոք հնարավո՞ր էր պատերազմ հաղթել, եթե դրան դեմ լիներ Հայաստանի նախագահը, ղեկավարությունն ընդհանրապես: Եթե ինչ-որ ուժեր ունակ էին ի հեճուկս Լեւոն Տեր-Պետրոսյանի պատերազմ հաղթել, ապա այդ ինչպե՞ս է, որ նույն այդ ուժերը այդպես էլ չէին կարողանում Տեր-Պետրոսյանի հրաժարականին հասնել, ինչին ձգտում էին ոչ պակաս եռանդով, քան ճակատային գծում թշնամու դեմ կռվի ժամանակ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ տարիներին այնքան ուժեղ նախագահ էր, որ կարող էր իշխանությունը պահել համաժողովրդական դժգոհության ֆոնին, որ կար երկրում ստեղծված էներգետիկ ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատճառով, ապա ինչպես է, որ նույն այդ նախագահն ուժեղ չգտնվեց եւ չկարողացավ կանխել իր «չցանկացած» հաղթանակը: Հասկանալի է, որ ներքաղաքական պայքարը հասել է այնպիսի մի պահի, եւ այն դեռեւս կարող է շատ խորանալ, որ սեփական դիրքը եւ տեղը պահելու համար մնացել են արդեն անտրամաբանական գործողություններն ու դատողությունները, որովհետեւ Հայաստանի իշխող վերնախավի տրամաբանությունը կարծես թե սպառվել է վաղուց: Ինչը նաեւ հասկանալի է: Նրանք մոտ տասը տարի շարունակ ստիպված էին ապրել անհոգ կյանքով, փոշիացած ու վաճառվելը որպես միակ քաղաքական նպատակ դարձրած ընդդիմության պարագայում իշխանությունն իրեն կարող էր թույլ տալ կառավարել առանց մտածելու: Իսկ հիմա, երբ ահա Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գործողություններով նրանց կանգնեցրել է մտածելու անհրաժեշտության առաջ, պարզվում է, որ այդքան տարիներ չաշխատելուց հետո մտածելու «գործիքը» իսկապես «ժանգոտել» է: Եւ բնական է, որ այդ դեպքում կարելի է սպասել ինչ ասես, անգամ այդպիսի անհեթեթ հայտարարություններ, որ իբր Ղարաբաղի ղեկավարությունը հաղթանակ էր տոնում, իսկ Հայաստանի ղեկավարները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փորձում էին խոչընդոտել այդ հաղթանակը, որ տոնվեց ի հեճուկս Տեր-Պետրոսյանի: Իրականում ցանկացած բանական մարդ, որը քիչ թե շատ հասկանում է պետական կառավարման տրամաբանությունը, ուղղակի կծիծաղի նման դատողությունների վրա: Եթե որեւէ նախագահ, որեւէ գերագույն գլխավոր հրամանատար խանգարում է իր բանակի հաղթարշավին, ապա այդ գերագույն գլխավոր հրամանատարը մեկ օր անգամ չի մնա իր պաշտոնում: Եւ եթե նա կարողանում է մնալ, ապա կարող էր նաեւ իրապես խանգարել հաղթանակին: Հետեւաբար եթե հաղթանակը եղել է, ապա գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն չի խանգարել դրան, իսկ դա նշանակում է, որ գոնե պետք է լռել, որպեսզի անտրամաբանական դատողությունները հասարակական տրամաբանության ենթարկելուց հետո դրանք չստանան բումերանգի էֆեկտ եւ հարվածեն նրանց, ովքեր այդ դատողությունները հրապարակ են հանում իրենց եւ այլ գործիչներին իբրեւ թե պաշտպանելու համար, բայց իրականում սպառնում են բացել մի կծիկ, որից հաստատ որեւէ մեկը չի շահի, իսկ իրենք եւ իրենց պաշտպանյալներն առավել եւս: Պատերազմի հաղթանակն անկասկած որեւէ մեկինը չէ, այն ձեռք չի բերվել մեկի կամ մի խմբի շնորհիվ: Սխալ է հաղթանակը վերագրել որեւէ մեկին, բայց նույն սխալն է նաեւ ասել, թե երկրի նախագահը դեմ է եղել այն հաղթանակին, որը տոնվել է իր կառավարման տարիներին: Ըստ երեւույթին այդ վտանգը առաջինը զգացել է հենց նա, ում պաշտպանության համար սպառնում էին հրապարակել պատերազմական տարիների իրադարձությունները: Սերժ Սարգսյանն ըստ էության կանխարգելեց այդ գործընթացը` ասելով, թե կգերադասեր ընդհանրապես չխոսել այդ մասին: Եւ թերեւս դա այն եզակի խելամիտ որոշումներից է, որ կայացվում է վերջին տարիների կառավարման ընթացքում: Ի վերջո, երբեմն ավելի լավ է լռել, որովհետեւ ասված ամեն մի խոսք կարող է օգտագործվել խոսողի դեմ դատարանում, ինչպես սիրում են կրկնել հոլիվուդյան կինոֆիլմերում:
- Արամ Ամատունի
2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան 1
Աշխարհում տարեկան կտրվածքով շուրջ 750 հազար գյուտ է ստեղծվում, եւ դրանց 90 տոկոսը մարդկային կենցաղի բարելավմանը, հարմարավետ դարձնելուն է ուղղված: Չնայած մարդիկ սպասում են, որ ամեն մի գյուտ պիտի Էդիսոնի ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ IWPR ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՄԲԱԳԻՐ
2007թ. ավարտվում է, եւ դրան զուգահեռ անհետանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրման հույսը. մտահոգություն կա, որ խաղաղ կարգավորման գործընթացը հաջորդ տարի կարող ...ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան 11
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր հիանալի հռետոր, ժողովրդի սիրելի քաղաքական գործիչ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, մի մարդ, որին ժողովուրդը վերջին միտինգում ծափահարել է եւ արդեն սպասելու է:
Իշխանության հեռուստաալիք ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի ժողովրդական լայն զանգվածների համար:Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ ...ՋՈՒՐՆ Ա՞ ԲԵՐԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
Հեղինե Մանուկյան
ԺՈՒԿ գրասենյակում քաղաքական ութ ուժերի մասնակցությամբ եւ Մանուկ Գասպարյանի թամադայությամբ շուրջ երկու ամիս ձգված հավաքներն այդպես էլ չծառայեցին իրենց առաքելությանը` ընդդիմադիր միասնական թեկնածուով նախագահական ...ԴԵՄ ՉԻ ՍԵՐԺԻՆ, ԴԵՄ Է ԹԻՄԻՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Կենսաբանության դասագրքում միայն ոջիլի դասը սովորած աշակերտի պատմությունը հայտնի է բոլորին© ուսուցչուհին որ կենդանուց հարցնում է, աշակերտը կարողանում է այդ կենդանուն կապել ոջիլի հետ եւ պատմել իր իմացած ...ԼԱՎԻՆ ԼԱՎ Է ԱՍՎԵԼՈՒ, ՎԱՏԻՆ` ՎԱՏ
Մարինե Խառատյան
ԱԺ Վերահսկիչ պալատի նրանշանակ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հարցազրույց տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իշխան Զաքարյանը սպորտի պետական կոմիտեի նախագահն ...1 ՏԱՐԻ 165 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՍԻՄԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ` ԼԵՒՈՆ
ՍԻՄ Լոռու բաժանմունքի անդամները` Մնացական Կլեկչյանի գլխավորությամբ (մոտ 20 անձ), 2 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՍԻՄ տեղական կառույցը հայտարարել են ինքնալուծարված՝ «համոզված, որ կուսակցության ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ:Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

