
ՍԻՄԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ` ԼԵՒՈՆ
- ՍԻՄ Լոռու բաժանմունքի անդամները` Մնացական Կլեկչյանի գլխավորությամբ (մոտ 20 անձ), 2 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՍԻՄ տեղական կառույցը հայտարարել են ինքնալուծարված՝ «համոզված, որ կուսակցության լիդերներին հետաքրքիր չեն ՍԻՄ Լոռու բաժանմունքի առջեւ ծառացած խնդիրները» եւ մտահոգություն հայտնելով «լիդերների կողմից բաժանմունքի անդամների նկատմամբ շարունակվող անտարբերության առթիվ»:

ՍԻՄ Լոռու բաժանմունքը չի ողջունում ՍԻՄ կուսակցության ղեկավարության դիրքորոշումը՝ առաջիկա նախագահական ընտրություններում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտպանելու առնչությամբ՝ «համոզված, որ Վազգեն Մանուկյանի քաղաքական քայլերը նպաստում են իշխանությունների վերարտադրմանը»: Ինքնալուծարված սիմականների հայտարարության մեջ նշվում է, որ իրենց նպատակն է «ազատվել ներկայիս իշխանություններից, ստեղծել ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն»: Հայտարարության հեղինակները նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հարկ է հիշատակել, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մ.Կլեկչյանը «Ազգային միաբանության» վստահված անձն էր, իսկ թե ինչու նախագահական ընտրություններին չի պաշտպանելու ԱՄ նախագահին, վերջինս պատասխանեց. «Գեղամյանը շահագրգռված չէ իշխանափոխություն իրականացնել»: Նաեւ նշեց, որ ընդդիմության միակ թեկնածուն, որ ընդունակ է իշխանափոխության, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, իսկ մյուս ընդդիմադիր թեկնածուները «ձայներ փախցնողներ» են: Հիշեցնենք, որ ՍԻՄ Լոռու բաժանմունքում խմորումներն սկսվել են դեռեւս տարեսկզբից, երբ կառույցը գտնվում էր ՍԻՄ բաբուխանյանական «թեւի» հովանու ներքո, եւ անդամներից շատերը դժգոհում էին, որ Վանաձորի կառույցի նորանշանակ ղեկավար Արտակը քաղաքականության մեջ երբեւէ աչքի չընկած երիտասարդ է, չի նպաստում կառույցի աշխուժացմանը: Երբ ՍԻՄ կուսակցության նախագահի պաշտոնում դատարանի օգնությամբ կրկին վերահաստատվեց Հրանտ Խաչատրյանը, ՍԻՄ ժողովի որոշմամբ Վանաձորի կառույցի պատասխանատու նշանակվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի երիտասարդ շրջանավարտ Սեւակ Դերձյանը, իսկ այդ ժամանակ բաբուխանյանական «թեւը» շարունակեց պահպանել ՍԻՄ Վանաձորի տարածքի նկատմամբ իր իրավունքները, դռան վրա էլ փակցրեց ««Իսկական իրավունքի» թղթակցական կետ» ցուցանակը: ՍԻՄ Վանաձորի բաժանմունքը, փաստորեն, մնաց առանց գրասենյակի, իսկ նոր տարածք գտնելու համար ՍԻՄ-ում այդպես էլ գումարներ չգտնվեցին, այդ պայմաններում ի՞նչ կուսակցական աշխատանք կարելի էր ակնկալել տեղական կառույցից: Այս տարվա ապրիլին Վանաձորի քաղաքական ակտիվի հետ հանդիպման ժամանակ Հրանտ Խաչատրյանը սիմականներին արտոնեց հաջորդ ժողովն անցկացնել ինքնուրույն, առանց վերադասների, ընտրություն կատարել իրենց նախաձեռնությամբ: Այս տարվա ամռանն էլ սիմականները բնակարանային պայմաններում անցկացրած ժողովի ժամանակ ինքնուրույն ձեւով «գահընկեց» արեցին Ս.Դերձյանին եւ նշանակեցին Մ.Կլեկչյանին: Ինքնալուծարված սիմականների հայտարարության մեջ ասվում է. «Կուսակցության լիդերները խրախուսում էին բյուջեից գումար գողացողներին, ամիսներ շարունակ իրենց խաբողներին, կուսակցության կանոնադրությունը խախտողներին, ընտրության ժամանակ մեզ դավաճանողներին»: Հատկանշական է, որ հակամարտությունը, փաստորեն, ոչ թե բաբուխանյանական ու խաչատրյանական թեւերի միջեւ է, այլ՝ խաչատրյանական թեւի ներսում: Այսպիսով, ինքնալուծարված սիմականները ոչ «Հայկ» են ասել, ոչ «Հրանտ» են ասել. ասել են՝ «Լե՜-վոն»: Գ. Հ.
2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան 1
Աշխարհում տարեկան կտրվածքով շուրջ 750 հազար գյուտ է ստեղծվում, եւ դրանց 90 տոկոսը մարդկային կենցաղի բարելավմանը, հարմարավետ դարձնելուն է ուղղված: Չնայած մարդիկ սպասում են, որ ամեն մի գյուտ պիտի Էդիսոնի ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ IWPR ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՄԲԱԳԻՐ
2007թ. ավարտվում է, եւ դրան զուգահեռ անհետանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրման հույսը. մտահոգություն կա, որ խաղաղ կարգավորման գործընթացը հաջորդ տարի կարող ...ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան 11
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր հիանալի հռետոր, ժողովրդի սիրելի քաղաքական գործիչ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, մի մարդ, որին ժողովուրդը վերջին միտինգում ծափահարել է եւ արդեն սպասելու է:
Իշխանության հեռուստաալիք ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի ժողովրդական լայն զանգվածների համար:Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ ...ՋՈՒՐՆ Ա՞ ԲԵՐԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
Հեղինե Մանուկյան
ԺՈՒԿ գրասենյակում քաղաքական ութ ուժերի մասնակցությամբ եւ Մանուկ Գասպարյանի թամադայությամբ շուրջ երկու ամիս ձգված հավաքներն այդպես էլ չծառայեցին իրենց առաքելությանը` ընդդիմադիր միասնական թեկնածուով նախագահական ...ԴԵՄ ՉԻ ՍԵՐԺԻՆ, ԴԵՄ Է ԹԻՄԻՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Կենսաբանության դասագրքում միայն ոջիլի դասը սովորած աշակերտի պատմությունը հայտնի է բոլորին© ուսուցչուհին որ կենդանուց հարցնում է, աշակերտը կարողանում է այդ կենդանուն կապել ոջիլի հետ եւ պատմել իր իմացած ...ԼԱՎԻՆ ԼԱՎ Է ԱՍՎԵԼՈՒ, ՎԱՏԻՆ` ՎԱՏ
Մարինե Խառատյան
ԱԺ Վերահսկիչ պալատի նրանշանակ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հարցազրույց տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իշխան Զաքարյանը սպորտի պետական կոմիտեի նախագահն ...1 ՏԱՐԻ 165 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՍԻՄԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ` ԼԵՒՈՆ
ՍԻՄ Լոռու բաժանմունքի անդամները` Մնացական Կլեկչյանի գլխավորությամբ (մոտ 20 անձ), 2 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՍԻՄ տեղական կառույցը հայտարարել են ինքնալուծարված՝ «համոզված, որ կուսակցության ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ:Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

