
ԼԱՎԻՆ ԼԱՎ Է ԱՍՎԵԼՈՒ, ՎԱՏԻՆ` ՎԱՏ
- ԱԺ Վերահսկիչ պալատի նրանշանակ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հարցազրույց տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իշխան Զաքարյանը սպորտի պետական կոմիտեի նախագահն էր:

- Պարոն Զաքարյան, փաստորեն Ձեր սիրտը չի կտրվում սպորտկոմիտեից, Վերահսկիչ պալատի նախագահի աշխատանքը, որ ավելի թղթաբանության, հաշվարկների հետ է կապված, չի՞ ձանձրացնելու Ձեզ: - Ի՞նչ է նշանակում ձանձրանալ: Ինչի՞ց պիտի ձանձրանաս: Մարդը, եթե որեւէ տեղ գնում է աշխատանքի, գնալուց առաջ մտածում է, չէ՞, գնա, թե չէ: Զոռով չեն ստիպում մարդուն տանում: Կյանքը չի ավարտվում այն ժամանակ, երբ որեւէ բնագավառից դուրս ես գալիս: Օրինակ ես, երբ 95-96թթ. ԱԺ պատգամավոր էի, էդ տարիներին շատ լավ ընկերներ ունեի, որոնց հետ մինչեւ հիմա իմ ընկերությունը շարունակվում է: - Իսկ նախկին ընկերական կապերը Ձեզ չե՞ն խանգարի վերահսկողական աշխատանքում: - Ոչ: Իսկ ինչու՞ պիտի խանգարեն: - Դե, եթե Ձեր ընկերները զանգեն, խնդրեն, որ մի քիչ մեղմ վերաբերվեք իրենց ոլորտին: - Գիտեք ինչ, իմ ընկերները իմ բնավորությունը լավ գիտեն: Ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանում: Հիմա էլ չեմ թաքցնում, ապարատի ձեւավորման հետ կապված օրական ստանում եմ 30-40 զանգ եւ միջնորդություններ: - Ո՞նց եք դուրս գալիս դրանց տակից: - Ուղղակի տարբերակը գտել եմ, որ որեւէ մեկը չնեղանա` բոլորին մերժել եմ: - Երեկ տեղի է ունեցել Վերահսկիչ պալատի առաջին նիստը, ո՞ր ոլորտն եք որոշել առաջնահերթ վերահսկել, ումի՞ց եք սկսելու: - Երեկվա նիստում հաստատեցինք Վերահսկիչ պալատի 2008թ. ծրագիրը: Առաջինը` դա պետական բյուջեի հաշվետվության վերաբերյալ եզրակացությունն է, երկրորդը Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ եզրակացությունն է եւ մասնավորեցման գործընթացի հետ կապված եզրակացությունը: Այնուհետեւ ընդգրկել ենք կազմակերպություններ, որոնք վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով չեն ուսումնասիրվել, օրինակ` մաքսային պետական կոմիտեն, Նոր Նորք համայնքի բյուջեի մուտքերն ու ելքերը, չի ուսումնասիրվել Սյունիքի մարզպետարանը եւ մարզի տարածքում գտնվող համայնքների բյուջեների մուտքերն ու ելքերը, Արարատի մարզպետարանը ու համայնքները, չեն ուսումնասիրվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի հողի օտարման խնդիրները: Ընդգրկել ենք նաեւ որոշ նախարարություններ եւ օտարերկրյա 11 վարկերի կատարումներ: - Ասացիք` առաջնահերթ ուսումնասիրելու եք պետական բյուջեի կատարումը: Եթե ինչ-ինչ խնդիրներ, մսխման դեպքեր հայտնաբերեք, գործ եք ունենալու Սերժ Սարգսյանի հետ: Մտավախություն չունե՞ք, որ լուրջ խնդիրներ կառաջանան Ձեզ համար: - Բացարձակապես ոչ, որովհետեւ սկզբունքները, որ որդեգրել ենք մեր աշխատանքում` հետեւյալն են` գործելու ենք շատ համարձակ, լինելու ենք շատ հետեւողական: Ինչպես ես ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, պահելու եմ շատ կարեւոր սկզբունք` լավին լավ է ասվելու, վատին` վատ: Այս նույն խնդիրները, նույն մեթոդներով աշխատանքը, չեմ թաքցնում, մինչ իմ ընտրությունը, մենք զրույց ունեցել ենք եւ հանրապետության վարչապետի, եւ նախագահի, եւ ԱԺ նախագահի հետ: - Չե՞ք վախենում, որ ուղղակի կկորցնեք Ձեր աշխատանքը: Հատկապես հայտնի է, որ Դուք ավելի մտերիմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանին որոշակի վերապահումով եք վերաբերվում: - Ոչ: Ես չեմ կարծում, որ Ձեր հարցն ուղիղ կապ ունի իմ աշխատանքային գործունեության հետ: Թերեւս ավելի քաղաքական ենթատեքստ ունի: Ես կարծում եմ` որեւէ խնդիր չի կարող ուղղորդել աշխատանքը այս կամ այն չափով անել: Ձեր մատնանշած խնդիրները իմ աշխատանքային գործունեության հետ հեչ կապ չունեն: - Ասացիք` մինչ այս պաշտոնում ընտրվելը հանդիպել եք իշխանությունների հետ: Հնարավո՞ր է ինչ-ինչ ոլորտների հարցում վարչապետը Ձեզ ասել է ավելի մեղմ վերաբերմունք ունենալ: - Ոչ, բացարձակապես ոչ: Ընդհակառակը, Ձեր նշած պաշտոնյան` վարչապետը շատ ավելի հստակ խնդիր է դրել, որ մինչեւ վերջ պետք է լինել անաչառ, մինչեւ վերջ հետեւողական եւ նույնիսկ անձերից վեր պետք է կանգնենք: Խնդիրը պետական բյուջեի ծախսային մասի արդյունավետության ստուգումն է եւ նաեւ պետական սեփականության մասնավորեցման ստուգումը, համայնքների մուտքերը, ելքերը: Բացարձակապես խնդիր չկա անձերի հետ կապված, խնդիր չկա ինչ-որ սուբյեկտիվ մոտեցումներ ունենալ: Մենք գործելու ենք բաց, հրապարակային, եւ կարծում եմ` շատ-շատերը դրանում կհամոզվեն, երբ որ սկսենք աշխատել: - Դուք հզոր բացահայտումնե՞ր եք խոստանում հասարակությանը: - Ես հասարակությանը խոստանում եմ մաքուր, ազնիվ, անաչառ աշխատանք: Եթե լինեն չարաշահումներ, վատնումներ, պարզ ասելու ենք` ում կողմից, ինչքանով եւ ինչքան: Եթե լավ լինի, լավն էլ ենք ասելու: - Պարոն Զաքարյան, վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ռուսական գազի վաճառքից յուրացվել է 148 մլն դոլար` մեղադրելով այդ հարցում Ռոբերտ Քոչարյանին: Դուք պատրաստվու՞մ եք պարզել` նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: - Հանրահավաքներում հնչած որեւէ արտահայտություն կամ ոչ պաշտոնական աղբյուրներից հնչած որեւէ արտահայտություն չի կարող մեր ուսումնասիրությունների առարկա դառնալ, որովհետեւ մենք ունենք հստակ ծրագիր, որը հաստատելու է ԱԺ-ն: Այդ ծրագրից դուրս մենք որեւէ խնդիր ոչ ունենք, ոչ կունենանք, ոչ էլ օրենքն է թույլ տալիս: - Այսինքն` Դուք վերահսկելու եք միայն այն ոլորտները, որոնք Ձեզ ասում են պետական կառույցները, իսկ եթե հասարակության մեջ կան հարցեր, Դուք դրանց չե՞ք անդրադառնալու: - Մեր ծրագիրը կազմում է մեր խորհուրդը: Այն, ինչ կապված է բյուջետային մուտքերի, ելքերի հետ, դրանք մեր ծրագրում կան: Վերահսկիչ պալատը չի կարող մի տարվա ընթացքում ամբողջ պետական ապարատի գործունեությունը ստուգել: Շատ բնական է, որ մեր ծրագրի կատարման արդյունքում ինչ-որ հասարակական հնչեղություն ունեցող մի հարց լինի` չեմ բացառում: Ինչ որ հայտնաբերենք, բոլորն էդ մասին իմանալու են: - Նախորդ Վերահսկիչ պալատը, Արթուր Բաղդասարյանի նախագահության ժամանակ, բավական աղաղակող փաստեր հայտնաբերեց, սակայն որոշ պետական կառույցների, մասնավորապես` դատախազության ջանքերով, դրանք ընթացք չստացան: Ի՞նչ համոզվածություն ունեք, որ Ձեր հայտնաբերած փաստերը անհետեւանք չեն մնա եւ աշխատանքն ավելորդ չի լինի: - Աշխատանքը ավելորդ չի լինում: Աշխատանքը լինում է լավ կամ վատ: Ուղղակի ես կարծում եմ` պետք է ավելի հետեւողական լինենք, եթե իրոք կան լուրջ մեղավոր անձինք, մինչեւ վերջ պատժվեն:Մենք կլինենք շատ հետեւողական մինչեւ վերջ:
- Մարինե Խառատյան
2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան 1
Աշխարհում տարեկան կտրվածքով շուրջ 750 հազար գյուտ է ստեղծվում, եւ դրանց 90 տոկոսը մարդկային կենցաղի բարելավմանը, հարմարավետ դարձնելուն է ուղղված: Չնայած մարդիկ սպասում են, որ ամեն մի գյուտ պիտի Էդիսոնի ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ IWPR ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՄԲԱԳԻՐ
2007թ. ավարտվում է, եւ դրան զուգահեռ անհետանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրման հույսը. մտահոգություն կա, որ խաղաղ կարգավորման գործընթացը հաջորդ տարի կարող ...ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան 11
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր հիանալի հռետոր, ժողովրդի սիրելի քաղաքական գործիչ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, մի մարդ, որին ժողովուրդը վերջին միտինգում ծափահարել է եւ արդեն սպասելու է:
Իշխանության հեռուստաալիք ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի ժողովրդական լայն զանգվածների համար:Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ ...ՋՈՒՐՆ Ա՞ ԲԵՐԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
Հեղինե Մանուկյան
ԺՈՒԿ գրասենյակում քաղաքական ութ ուժերի մասնակցությամբ եւ Մանուկ Գասպարյանի թամադայությամբ շուրջ երկու ամիս ձգված հավաքներն այդպես էլ չծառայեցին իրենց առաքելությանը` ընդդիմադիր միասնական թեկնածուով նախագահական ...ԴԵՄ ՉԻ ՍԵՐԺԻՆ, ԴԵՄ Է ԹԻՄԻՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Կենսաբանության դասագրքում միայն ոջիլի դասը սովորած աշակերտի պատմությունը հայտնի է բոլորին© ուսուցչուհին որ կենդանուց հարցնում է, աշակերտը կարողանում է այդ կենդանուն կապել ոջիլի հետ եւ պատմել իր իմացած ...ԼԱՎԻՆ ԼԱՎ Է ԱՍՎԵԼՈՒ, ՎԱՏԻՆ` ՎԱՏ
Մարինե Խառատյան
ԱԺ Վերահսկիչ պալատի նրանշանակ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հարցազրույց տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իշխան Զաքարյանը սպորտի պետական կոմիտեի նախագահն ...1 ՏԱՐԻ 165 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՍԻՄԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ` ԼԵՒՈՆ
ՍԻՄ Լոռու բաժանմունքի անդամները` Մնացական Կլեկչյանի գլխավորությամբ (մոտ 20 անձ), 2 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՍԻՄ տեղական կառույցը հայտարարել են ինքնալուծարված՝ «համոզված, որ կուսակցության ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ:Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

