
ԴԵՄ ՉԻ ՍԵՐԺԻՆ, ԴԵՄ Է ԹԻՄԻՆ
- Կենսաբանության դասագրքում միայն ոջիլի դասը սովորած աշակերտի պատմությունը հայտնի է բոլորին© ուսուցչուհին որ կենդանուց հարցնում է, աշակերտը կարողանում է այդ կենդանուն կապել ոջիլի հետ եւ պատմել իր իմացած դասը: «Ազգային համաձայնություն» մարդ-կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը եւս միայն մի դաս է անգիր արել, եւ այդ դասը կարելի է պայմանականորեն անվանել «Ինչքան վատն է Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Երեկ այդ դասը սերտած Հարությունյանը եկել էր «Ուրբաթ» ակումբ, որպեսզի վաստակի իր հասանելիք գնահատականը, սակայն դասը անգիր արած, բայց դրա իմաստը այդպես էլ չհասկացած աշակերտի նման առաջացրեց ասուլիսին ներկա լրագրողների եւ անգամ մյուս դեպքերում իներտ օպերատորների ծիծաղը: Տեսնելով լրագրողների վերաբերմունքը իր նկատմամբ` Հարությունյանը հայտարարեց, որ մամուլի ասուլիսներից մեկից հետո մի լրագրող մոտեցել է իրեն եւ պարտքով 20 հազար դրամ խնդրել, ինքը այդ գումարը տվել է, բայց մինչեւ հիմա այն հետ չի ստացել: Չնայած նման սոցիալական ծանր վիճակին, իրեն հաջողվել է 8 միլիոն ընտրագրավը գտնել եւ առաջադրվել նախագահի թեկնածու` հաստատ իմանալով, որ ինքը այդ գումարը հետ չի ստանալու, քանի որ ոչ միայն 5, այլ նույնիսկ 0, 5 տոկոս ձայն չի ստանալու: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Հարությունյանը այդքան ծանր է տանում հետ չստացած 20 հազար դրամի պատմությունը (ենթադրենք, թե այն ճիշտ է), սակայն կամավոր հրաժարվում է 8 միլիոն դրամից: Պատճառը շատ պարզ է, այդ միլիոնները Արամ Հարությունյանինը չեն, նրան այդ գումարը, մեր ունեցած տեղեկություններով, տվել է իր համերկրացի` արտաշատցի Հովիկ Աբրահամյանը: Տվել է մի շատ պարզ պատճառով, ինչպես նշեցինք, Հարությունյանը անգիր սովորել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դասը: Նա հայտարարում է, որ իր ղեկավարած կուսակցությունը միակն է Պարույր Հայրիկյանի ղեկավարած ԱԻՄ-ի հետ, որ համարում է, որ կեղծվել են նաեւ 1991 թվականի նախագահական ընտրությունները, եւ դա հիմնավորում է Պառավաքարի դեպքերով: Հետո սկսեց խոսել այն մասին, որ Վազգեն Սարգսյանը եւս դեմ է եղել Ղարաբաղի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը, եւ հիմա որքան էլ Արամ Սարգսյանը կանգնի Տեր-Պետրոսյանի կողքին, միեւնույն է` «Տեր-Պետրոսյանը այսօր բանավիճում է նաեւ Վազգեն Սարգսյանի հետ»: Բայց ինչպես յուրաքանչյուր դասը սերտած, բայց դրա իմաստը ոչ մի կերպ չհասկացած աշակերտն է իր անգիրի շրջանակից դուրս տրվող հարցերից քարկապ ընկնում, Հարությունյանը եւս ամեն նման դեպքում ստիպված էր լինում հարցին պատասխանելու փոխարեն նորից կրկնել իր անգիրը: Այսպես` փորձելով բացատրել, թե ինչու է իր «Ազգային համաձայնություն» մարդ-կուսակցությունը նախորդ ընտրություններում ստացել այդքան քիչ ձայներ, Հարությունյանն ասաց, որ եղել են ընտրակեղծիքներ եւ իր կուսակցությանը տրված ձայները վերցրել եւ դրվել են ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններին տրված ձայների վրա: Քանի որ հայտնի է, որ ընտրակեղծիքները հիմնականում կատարվել են ՀՀԿ-ի կողմից, եւ դրանց իրականացումը ղեկավարել է այդ կուսակցության շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, մենք խնդրեցինք Հարությունյանին գնահատել Աբրահամյանի գործունեությունը` իբրեւ ընտրակեղծարարի: Լսելով իր գլխավոր հովանավորի անունը` Հարությունյանը սկսեց բացատրել, որ ինքը մաթեմատիկոս է եւ մինչեւ փաստեր չունենա չի կարող խոսել ընտրակեղծիքների մասին: Բայց դրա փոխարեն շատ լավ գիտի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք տեղի ունեցած բոլոր ընտրությունները` 1991, 1995, 1996թթ. կեղծվել են: Լրագրողներից մեկը հարցրեց, թե ի՞նչ տարաձայնություններ ունի ինքը մյուս թեկնածուի` Սերժ Սարգսյանի հետ: Արամ Հարությունյանը հուզմունքից կարմրեց: Նա մի կերպ հավաքելով իրեն` արտաբերեց. «Այդ մասին կխոսեմ քարոզարշավի ժամանակ», սակայն երբ լրագրողը այնուամենայնիվ պնդեց, որ Հարությունյանը գոնե մի տարակարծություն նշի, Հարությունյանը լրիվ սայթաքեց.© «Շատ դեպքերում թիմը դուր չի գալիս»: Մենք շատ ենք վախենում, որ այս արտահայտությունը կարող է ճակատագրական լինել Հարությունյանի համար, քանի որ Հովիկ Աբրահամյանին կարող է թվալ, որ այն ամիջականորեն վերաբերում է իրեն: Չնայած քարոզարշավը դեռ առջեւում է, եւ Արամ Հարությունյանի ճակատագիրը կախված կլինի նրանից, թե նա ինչ հաճախականությամբ կհայհոյի նախորդ իշխանություններին եւ հատկապես` Լեւոն Տեր-Պետրոսյանին:
- Ավետիս Բաբաջանյան
2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան 1
Աշխարհում տարեկան կտրվածքով շուրջ 750 հազար գյուտ է ստեղծվում, եւ դրանց 90 տոկոսը մարդկային կենցաղի բարելավմանը, հարմարավետ դարձնելուն է ուղղված: Չնայած մարդիկ սպասում են, որ ամեն մի գյուտ պիտի Էդիսոնի ...ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ IWPR ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՄԲԱԳԻՐ
2007թ. ավարտվում է, եւ դրան զուգահեռ անհետանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի ստորագրման հույսը. մտահոգություն կա, որ խաղաղ կարգավորման գործընթացը հաջորդ տարի կարող ...ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան 11
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր հիանալի հռետոր, ժողովրդի սիրելի քաղաքական գործիչ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, մի մարդ, որին ժողովուրդը վերջին միտինգում ծափահարել է եւ արդեն սպասելու է:
Իշխանության հեռուստաալիք ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
Թադեւոս Խաչատրյան
Ընդդիմությունը համեմատաբար նոր հասկացություն է, ուստի եւ՝ համեմատաբար անհասկանալի ժողովրդական լայն զանգվածների համար:Հավանաբար, հայ ժողովուրդը չափազանց շատ սիրեց այդ արտահայտությունը, որ միեւնույն բովանդակությամբ ...ՋՈՒՐՆ Ա՞ ԲԵՐԵԼ 30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
Հեղինե Մանուկյան
ԺՈՒԿ գրասենյակում քաղաքական ութ ուժերի մասնակցությամբ եւ Մանուկ Գասպարյանի թամադայությամբ շուրջ երկու ամիս ձգված հավաքներն այդպես էլ չծառայեցին իրենց առաքելությանը` ընդդիմադիր միասնական թեկնածուով նախագահական ...ԴԵՄ ՉԻ ՍԵՐԺԻՆ, ԴԵՄ Է ԹԻՄԻՆ
Ավետիս Բաբաջանյան 1
Կենսաբանության դասագրքում միայն ոջիլի դասը սովորած աշակերտի պատմությունը հայտնի է բոլորին© ուսուցչուհին որ կենդանուց հարցնում է, աշակերտը կարողանում է այդ կենդանուն կապել ոջիլի հետ եւ պատմել իր իմացած ...ԼԱՎԻՆ ԼԱՎ Է ԱՍՎԵԼՈՒ, ՎԱՏԻՆ` ՎԱՏ
Մարինե Խառատյան
ԱԺ Վերահսկիչ պալատի նրանշանակ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հարցազրույց տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իշխան Զաքարյանը սպորտի պետական կոմիտեի նախագահն ...1 ՏԱՐԻ 165 ՕՐ...
«Ժամանակ Երեւան» («Ժամանակ Լոս Անջելես») օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտել է երեքուկես տարի ազատազրկման` մի արարքի համար… Որը 2003 թվից սկսած այլեւս քրեորեն ...ՍԻՄԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ` ԼԵՒՈՆ
ՍԻՄ Լոռու բաժանմունքի անդամները` Մնացական Կլեկչյանի գլխավորությամբ (մոտ 20 անձ), 2 օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ՍԻՄ տեղական կառույցը հայտարարել են ինքնալուծարված՝ «համոզված, որ կուսակցության ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի
Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտների գերակշիռ մասը երբեք էլ իրեն նեղություն չի տվել մտածել որեւէ բան ասելուց առաջ:Հասարակությունը դրան վերաբերվել է մի տեսակ ներողամտությամբ, այսպես ասենք` ըմբռնումով, ...
ՄԵՐԸ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ
Տիգրան Խաչատրյան
ԿԱՐԵՒՈՐԸ ՄԿՆԵՐ ՈՐՍԱԼՆ Է
Գայանե Բաբայան
ԵՍ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՒ ՄԻՇՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ
Գագիկ Աբգարյան
«Հ1»-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՓՆՈՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ
Արամ Ամատունի60 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՋՎԱԾՔ ԱՆԵԼ
Մարինա ԲաղդագյուլյանՈՒՂԵՐՁ ԲԱՆՏԻՑ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԿՏԻՎ ՏՂԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գայանե Բաբայան
«ԱՆՈՒՇՈՒՄ» ՇԱՏ ՍԵՐ ԿԱՐ
Գայանե Բաբայան2007-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 131 ԳՅՈՒՏ Է ԱՐՎԵԼ
Մարինա Բաղդագյուլյան
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

